Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

1 փետրվարի 2018 թվականի N 4

 

27. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԷՆԵՐԳԱՍՏԵՂԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի տուրբինային արտադրամասի էներգաստեղծ սարքավորումների արդիականացման միջոցառումների համալիր իրականացման ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ծրագիրն իրականացնելու նպատակով 10-օրյա ժամկետում ապահովել` 2014 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նշանակված լիազոր կազմակերպություններ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության միջև ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան լրացուցիչ համաձայնագրի ստորագրումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թ. փետրվարի 1-ի նիստի

N 4 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԷՆԵՐԳԱՍՏԵՂԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի տուրբինային արտադրամասի էներգաստեղծ սարքավորումների արդիականացման միջոցառումների համալիր իրականացման ծրագրում ներառված միջոցառումներն են`

 

._________________________________________________________________________.

|Ծրագրի      |«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (ՀԱԷԿ) - Պատվիրատու    |

|իրականացման |«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ - Կապալառու                            |

|համար       |                                                            |

|պատասխանատու|                                                            |

|կողմերը     |                                                            |

|____________|____________________________________________________________|

|Ծրագրի      |ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի մեքենասրահի էներգաստեղծ             |

|առարկան     |սարքավորումների արդիականացման աշխատանքների համալիր.         |

|            |արդիականացվող համակարգերի նախագծում, սարքավորումների և      |

|            |նյութերի մատակարարում, մոնտաժում, վերանորոգում,             |

|            |շինարարություն, գործարկում-կարգաբերում, շահագործման         |

|            |հանձնում:                                                   |

|____________|____________________________________________________________|

|Ծրագրի սար- |Արդիականացման /փոխարինման/ վերանորոգման ենթակա են ՀԱԷԿ-ի    |

|քավորումների|2-րդ էներգաբլոկի տուրբոագրեգատներ 3-ի և  4-ի էներգաստեղծ    |

|կազմը       |սարքավորումների հետևյալ  տարրերը, շինարարական               |

|            |կառուցատարրերը, համակարգերը (այսուհետ` սարքավորում).        |

|            |1. Ջերմամեխանիկական սարքավորում.                            |

|            |1.1 Երկու տուրբոագրեգատների կոնդենսատորների արդիականացում   |

|            |1.2 Զատիչ-շոգեգերտաքացուցիչների փոխարինում - 4 լրակազմ      |

|            |1.3 Կ-220-44-1 տուրբինների արդիականացում - 2 լրակազմ        |

|            |1.4 Խտուցքահան պոմպերի (ԿԷՆ) փոխարինում - 6 հատ             |

|            |2. Էլեկտրատեխնիկական սարքավորումներ.                        |

|            |2.1 Բլոկային տրանսֆորմատորների փոխարինում - 2 լրակազմ       |

|            |2.2 Տուրբոգեներատորների փոխարինում (ստատոր և  ռոտոր)- 2     |

|            |    լրակազմ                                                 |

|            |2.3 Ինքնագրգռման թիրիստորային համակարգի փոխարինում - 2      |

|            |    լրակազմ                                                 |

|            |2.4 Գեներատորային հոսանահաղորդիչների և  զրոյական            |

|            |    արտանցիչների փոխարինում - 2 լրակազմ                     |

|            |2.5 Պաշտպանությունների գոյություն ունեցող ռելեական համալիրի |

|            |    ապարատուրաների և  «գեներատոր-տրանսֆորմատոր» բլոկի       |

|            |    ավտոմատիկայի փոխարինում - 2 լրակազմ                     |

|            |3. Օժանդակ համակարգեր.                                      |

|            |3.1 Տուրբոգեներատորի օժանդակ համակարգերի (գազամատակարարման, |

|            |    գազահովացման, ստատորի փաթույթի ջրային հովացման,         |

|            |    տուրբոգեներատորի լիսեռի խցվածքների յուղամատակարարման,   |

|            |    տուրբոգեներատորի օժանդակ սարքավորումների հովացման ջրի)  |

|            |    արդիականացում. (տուրբագեներատորի մատակարարման ծավալի    |

|            |    մեջ)                                                    |

|            |3.2 Էլեկտրոլիզային տեղակայանքի փոխարինում                   |

|            |4. Շինություններ և  կառուցվածքներ.                          |

|            |4.1 Տուրբինային արտադրամասի շինությունների և  կառուցվածքների|

|            |    վերանորոգում (այսուհետ` ՇևԿ)  - տուրբագեներատորի և      |

|            |    ֆերմայի հիմքի վերանորոգման աշխատանքների առաջարկվող      |

|            |    ծավալը` ըստ համալիր հետազոտության արդյունքների:         |

|            |5. Աշխատանքների ծավալն ընդգրկում է.                         |

|            |5.1 1.4, 2.3, 2.4, 2.5, 3 և  4 կետերում նշված               |

|            |   սարքավորումների և  դրանց առնչվող, արդիականացվող          |

|            |   սարքավորման աշխատունակության համար անհրաժեշտ հարակից     |

|            |   համակարգերի արդիականացման/փոխարինման աշխատանքային և      |

|            |   նախահաշիվային փաստաթղթերի մշակումը:                      |

|            |5.2 2.4 և  3.2. կետերում նշված սարքավորումների պատրաստումը  |

|            |   և  մատակարարումը, շինարարական-մոնտաժային և  գործարկման-  |

|            |   կարգաբերման աշխատանքների կատարման համար տեխնոլոգիական    |

|            |   զինման նյութերի, գործիքների, միջոցների մատակարարումը`    |

|            |   աշխատանքային փաստաթղթերին համապատասխան:                  |

|            |5.3 Շինարարական-մոնտաժային աշխատանքների (ՇՄԱ), գործարկման-  |

|            |   կարգաբերման աշխատանքների (ԳԿԱ) և  անհրաժեշտ              |

|            |   փորձարկումների կատարումը` արդիականացված համակարգերի և    |

|            |   սարքավորումների համաբլոկային (դինամիկ) փորձարկումները    |

|            |   ներառյալ:                                                |

|____________|____________________________________________________________|

|Ծրագրի գինը |57 117 530 (հիսունյոթ միլիոն հարյուր տասնյոթ հազար հինգ     |

|            |հարյուր երեսուն) ԱՄՆ դոլար:                                 |

|            |Գինը հանդիսանում է ամբողջական և  սահմանային` հաշվարկված     |

|            |Ծրագրի կատարման ողջ ժամանակահատվածի համար և  Ծրագրի         |

|            |իրականացման ընթացքում այն ենթակա է ճշգրտման` հաշվի առնելով  |

|            |անցկացվող գնման ընթացակարգերը:                              |

|            |Ծրագրի աշխատանքների կատարման վրա չծախսված միջոցները         |

|            |խնայողություն չեն և  պետք է ուղղվեն Ռուսաստանի Դաշնության   |

|            |կառավարության և  Հայաստանի Հանրապետության կառավարության     |

|            |միջև  2014թ. դեկտեմբերի 20-ին կնքված ՄԿ Համաձայնագրով       |

|            |նախատեսված Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի |

|            |երկարացման ծրագրի իրականացմանը:                             |

|____________|____________________________________________________________|

|Ծրագրի      |Ծրագրի իրականացման հիմնական ժամկետներն են 01.01.2018 -      |

|իրականացման |31.12.2019:                                                 |

|ժամկետները  |Աշխատանքների իրականացման և  սարքավորումների մատակարարման    |

|            |մանրամասն ժամկետները որոշվում են ըստ աշխատանքների           |

|            |օրացուցային պլանների, որոնք մշակվում և  համաձայնեցվում են   |

|            |Պատվիրատուի և  Կապալառուի հետ յուրաքանչյուր մասնավոր        |

|            |տեխնիկական առաջադրանքի, տեխնիկական պահանջի, մասնագրի համար: |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Մեքենասրահի         |Սարքավորում- |Նախագծահետա-|Շինարա- |Գործարկ|Ընդամենը|

|էլեկտրատեխնիկական   |ների/նյութերի|զոտական     |րական-  |ման-   |        |

|սարքավորումների     |մատակարարում |աշխատանքներ |մոնտաժա-|կարգա- |        |

|արդիականացում       |             |(ՊԻՌ)       |յին աշխա|բերման |        |

|                    |             |            |տանքներ |աշխա-  |        |

|                    |             |            |(ՍՄՌ)   |տանքներ|        |

|                    |             |            |        |(ՊՆՌ)  |        |

|____________________|_____________|____________|________|_______|________|

|         1          |      2      |     3      |    4   |   5   |    6   |

|____________________|_____________|____________|________|_______|________|

|Տուրբագեներատորի    |պայմանագրված |պայմանագրված| 6403,39|1280,68| 7684,07|

|արդիականացում       |             |            |        |       |        |

|____________________|_____________|____________|________|_______|________|

|Բլոկային            |պայմանագրված |պայմանագրված| 2804,65| 560,93| 3365,58|

|տրանսֆորմատոր       |             |            |        |       |        |

|____________________|_____________|____________|________|_______|________|

|Էլեկտրոլիզային      |      5000,00|     2500,00| 4000,00| 800,00|12300,00|

|կայանք (ՍԷՈՒ),      |             |            |        |       |        |

|օժանդակ համակարգեր, |             |            |        |       |        |

|հոսանահաղորդիչներ և |             |            |        |       |        |

|այլ մանր            |             |            |        |       |        |

|սարքավորումներ      |             |            |        |       |        |

|____________________|_____________|____________|________|_______|________|

|Մեքենասրահի         |             |            |        |       |        |

|ջերմամեխանիկական    |             |            |        |       |        |

|սարքավորումների     |             |            |        |       |        |

|արդիականացում       |             |            |        |       |        |

|____________________|_____________|____________|________|_______|________|

|Տուրբինայի          |պայմանագրված |պայմանագրված|15960,00|2394,00|18354,00|

|արդիականացում       |             |            |        |       |        |

|____________________|_____________|____________|________|_______|________|

|Զատիչ-              |պայմանագրված |պայմանագրված| 4320,00| 648,00| 4968,00|

|շոգեգերտաքացուցիչ   |             |            |        |       |        |

|____________________|_____________|____________|________|_______|________|

|Կոնդենսատորի        |պայմանագրված |պայմանագրված| 7276,00|1091,40| 8367,40|

|արդիականացում       |             |            |        |       |        |

|____________________|_____________|____________|________|_______|________|

|Խտուցքահան պոմպեր   |պայմանագրված |           -|  810,82| 121,62|  932,44|

|(ԿԷՆ)               |             |            |        |       |        |

|____________________|_____________|____________|________|_______|________|

|Սարքավորումների     |           - |      346,04|  800,00|      -| 1146,04|

|տարրերի, շենքեր և   |             |            |        |       |        |

|շինությունների մասով|             |            |        |       |        |

|վերանորոգման և      |             |            |        |       |        |

|շինարարական-        |             |            |        |       |        |

|մոնտաժային          |             |            |        |       |        |

|աշխատանքների        |             |            |        |       |        |

|իրականացում`        |             |            |        |       |        |

|ներառյալ անհրաժեշտ  |             |            |        |       |        |

|տեխնիկական          |             |            |        |       |        |

|փաստաթղթերի մշակումը|             |            |        |       |        |

|____________________|_____________|____________|________|_______|________|

|Ծրագրի գինը         |             |            |        |       |57117,53|

._________________________________________________________________________.

Ծրագրի գնի հաշվարկը (մլն ԱՄՆ դոլար)

 

1. Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացման շրջանակներում հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի տուրբինային արտադրամասի էներգաստեղծ սարքավորումների արդիականացմանն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման ծրագրի պայմանները.

 

._________________________________________________________________________.

|Ծրագրի      |1) Ծրագրի իրականացման նպատակով լրացուցիչ համաձայնագիրը      |

|փոխկապակցվա-|(այսուհետ` ԼՀ) կնքվում է Պատվիրատուի և  Կապալառուի միջև`  ՀՀ|

|ծությունը   |Կառավարության հանձնարարականով և  ընդունվում է ֆինանսավորման`|

|պայմանագրի  |համաձայն 2015 թվականի փետրվարի 5-ի «ՀՀ Կառավարության և  ՌԴ  |

|հետ         |Կառավարության միջև`  Հայաստանի Հանրապետության տարածքում     |

|            |ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման      |

|            |աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ Կառավարությանը պետական  |

|            |արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի (այսուհետ`  |

|            |ՄԿՀ) դրույթների                                             |

|            |2) Լրացուցիչ համաձայնագրի լրացումները ստորագրվում են        |

|            |Պատվիրատուի և  Կապալառուի կողմից` ըստ գնումների             |

|            |ընթացակարգերի արդյունքների, որոնք իրականացվում են Կապալառուի|

|            |կողմից և  ենթակա չեն քննարկման ՀՀ կառավարության և  ՀՀ       |

|            |էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական պաշարների            |

|            |նախարարության համակարգին օտարերկրյա պետությունների և        |

|            |միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված  |

|            |վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող  |

|            |և  իրականացվող ծրագրերի Կառավարման խորհրդի մակարդակով:      |

|            |Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության|

|            |և  «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության միջև  2015    |

|            |թվականի հունիսի 1-ին կնքված N 309/688-Դ  պայմանագրի         |

|            |անբաժանելի մաս հանդիսացող լրացուցիչ համաձայնագրերի          |

|            |լրացումները` համաձայն ՄԿՀ-ի դրույթների, ստորագրումից        |

|            |անմիջապես հետո ուղարկվում են ՀՀ Ֆինանսների նախարարության`   |

|            |ֆինանսավորումը ընդունելու հաստատումն ստանալու համար:        |

|____________|____________________________________________________________|

|Մատակարարնե-|1) Աշխատանքներն սկսելուց առաջ Պատվիրատուն և  Կապալառուն     |

|րի/Կապալա-  |ստորագրում են Մասնավոր տեխնիկական առաջադրանք (ՄՏԱ),         |

|ռուների     |Տեխնիկական պահանջներ (ՏՊ), մասնագիր և  աշխատանքների         |

|ներգրավման  |օրացուցային պլան                                            |

|պայմանները  |2) Ենթակապալառուի ընտրության նպատակով Կապալառուն            |

|            |իրականացնում է գնումների ընթացակարգեր` համաձայն «Ռուսատոմ»  |

|            |Պետական կորպորացիայի գնումների միասնական ճյուղային ստանդարտի|

|            |(ԵՕՍԶ) պահանջների` Պատվիրատուի հետ համաձայնեցված և  նրա     |

|            |կողմից ստորագրված Տեխնիկական առաջադրանքի (ՏԱ), Տեխնիկական   |

|            |պահանջների (ՏՊ), մասնագրերի և  աշխատանքների օրացուցային     |

|            |պլանի հիման վրա:                                            |

|            |3) Գնումների ընթացակարգն իրականացվում է Կապալառուի կողմից`  |

|            |ներգրավելով Պատվիրատուի ներկայացուցիչներին` գնման           |

|            |ընթացակարգի մասնակիցների առաջարկները տեխնիկական մասով       |

|            |գնահատելու համար:  Գնումների ընթացակարգի ձևը  որոշվում է    |

|            |Կապալառուի կողմից` ԵՕՍԶ-ի պահանջներին համապատասխան:         |

|            |4) Ըստ գնման ընթացակարգի արդյունքների Կողմերը ստորագրում են |

|            |ԼՀ լրացում` գին, Մասնավոր տեխնիկական առաջադրանք (ՄՏԱ),      |

|            |Տեխնիկական պահանջներ (ՏՊ), մասնագիր և  աշխատանքների         |

|            |օրացուցային պլան հավելվածներով:                             |

|            |5) Կապալառուն իրավունք ունի ներգրավելու ցանկացած անհրաժեշտ  |

|            |քանակի ենթակապալառու կազմակերպությունների, ենթամատակարարների|

|            |և  արտադրող գործարանների` Մասնավոր տեխնիկական առաջադրանքի   |

|            |(ՄՏԱ), Տեխնիկական պահանջների (ՏՊ), մասնագրերի պահանջները    |

|            |որակով և  նշված ժամկետում կատարելու համար:                  |

|____________|____________________________________________________________|

|Վճարման     |1) Կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների,       |

|պայմանները  |մատակարարված սարքավորումների վճարումն իրականացվում է        |

|            |Կապալառուի և  Պատվիրատուի կողմից ստորագրված                 |

|            |հանձնման-ընդունման ակտերի հիման վրա:                        |

|            |2) Կապալառուն իրավունք ունի իր հայեցողությամբ` առանց        |

|            |Պատվիրատուի հետ համաձայնեցնելու, սակայն տեղեկացնելով        |

|            |վերջինիս, վերաբաշխել միջոցները ԼՀ ծախսերի վերաբերյալ        |

|            |հոդվածների միջև`  չգերազանցելով ծրագրի գինը:                |

|            |3) Կապալառուն եռամսյակը մեկ տեղեկացնում է Պատվիրատուին      |

|            |Լրացուցիչ համաձայնագրի` փաստացի պայմանագրված, կատարված և    |

|            |ֆինանսավորված աշխատանքների ծավալների մասին:                 |

|            |դ) Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը «Վնեշէկօնօմբանկ» (Պետական կոր|

|            |պորացիա «Բանկ ռազվիտիյա ի վնեշնեէկօնօմիչեսկօյ դեյատելնօստ»  |

|            |(«Վնեշէկօնօմբանկ» (Գօսուդառստվեննայա կօռպօռացիա «Բանկ       |

|            |ռազվիտիա  ի վնեշնեէկօնօմիչեսկօյ  դեյատելնօստի» (ՎԷԲ)        |

|            |ներկայացնելու օրվանից սկսած ավելի քան 60 (վաթսուն)          |

|            |օրացուցային օրվա ընթացքում ԼՀ-ով մատակարարված սարքավորման   |

|            |դիմաց, ինչը հաստատվում է տրանսպորտային ապրանքագրով և        |

|            |Պատվիրատուի լիազորված ներկայացուցչի կողմից ստորագրված       |

|            |սարքավորման ընդունման-հանձնման ակտով, Կապալառուի կողմից     |

|            |ակրեդիտիվով վճարը չստանալու դեպքում, Կապալառուն իրավունք    |

|            |ունի կասեցնել մատակարարումների իրականացումը և  դիմել        |

|            |Պատվիրատուի աջակցությանը խնդրի լուծման հարցով, իսկ          |

|            |Պատվիրատուն պարտավորվում է Կապալառուին տրամադրել            |

|            |բազմակողմանի աջակցություն` Հայաստանի Հանրապետության         |

|            |Կենտրոնական բանկ դիմելու և  տվյալ իրավիճակի կարգավորմանն    |

|            |ուղղված, իրենից կախված այլ անհրաժեշտ գործողությունների      |

|            |իրականացման միջոցով:                                        |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.02.2018
N 4
Արձանագրային որոշում