Սեղմել Esc փակելու համար:
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ...

 

 

020.1402.060218

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 6 փետրվարի 2018 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում և 2017 թվականի հոկտեմբերի 25-ին Հռոմում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2018 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով հիմնական համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև հիմնական համաձայնագիրը (Հիմնական համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 17-ին` Երևանում և 2017 թվականի հոկտեմբերի 25-ին` Հռոմում:

Հիմնական համաձայնագրով սահմանվում է, որ Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանի Հանրապետությունում կարող է ունենալ ներկայացուցչություն: Հիմնական համաձայնագրով սահմանված կարգով և նպատակներով ՊԳԿ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության (Կառավարություն) համաձայնությամբ կարող է նաև հիմնել և պահպանել լրացուցիչ գրասենյակներ:

2. Հիմնական համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) ապահովել, որպեսզի աջակցության ցանկացած հայտ Կառավարությունը ներկայացնի ՊԳԿ-ի կողմից սահմանված ձևով` Հայաստանի Հանրապետությունում ՊԳԿ ներկայացուցչության միջոցով,

բ) ապահովել, որպեսզի Կառավարությունը ՊԳԿ-ին տրամադրի պատշաճ հարմարություններ և համապատասխան տեղեկություն, որն անհրաժեշտ է Կառավարության աջակցության հայտը գնահատելու համար,

գ) ապահովել, որպեսզի Կառավարությունը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները ծրագրի իրականացումը դյուրացնելու և ՊԳԿ աշխատակազմին աջակցելու համար` օգտվելու այնպիսի ծառայություններից և հարմարություններից, որոնք կարող են պահանջվել իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար,

դ) ապահովել, որպեսզի Կառավարությունն զբաղվի երրորդ կողմերի կողմից ՊԳԿ-ի, նրա աշխատակազմի կամ նրա անունից ծրագրին առնչվող ծառայություններ մատուցող անձանց դեմ ներկայացված ցանկացած հայցով` բացառությամբ այն դեպքերի, երբ Կառավարությունը և ՊԳԿ-ն համաձայնում են, որ այդ հայցերը հետևանք են վերոնշյալ անձանց կողմից լուրջ անփութության կամ դիտավորությամբ կատարված գործողությունների,

ե) ապահովել, որպեսզի Կառավարությունը պատասխանատու լինի ծրագրում իր կողմից ներգրավված անձնակազմի հավաքագրման, աշխատավարձերի և սոցիալական ապահովության վճարումների համար,

զ) ապահովել, որպեսզի Կառավարությունը ՊԳԿ աշխատակազմի և նրա անունից գործող անձանց համար ընձեռի ծրագրի իրականացման վայր մուտք գործելու հնարավորությունը և ծրագրին առնչվող ցանկացած նյութի կամ փաստաթղթի հասանելիությունը, ինչպես նաև հիշյալ աշխատակազմին կամ անձանց տրամադրի ցանկացած համապատասխան տեղեկություն,

է) ապահովել, որպեսզի Կառավարությունը դյուրացնի ՊԳԿ անձնակազմի, միջազգային փորձագետների և ՊԳԿ անունից գործող այլ անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն, ներառյալ պահանջվող վիզաների կամ թույլտվությունների ժամանակին և անվճար տրամադրումը,

ը) ապահովել, որպեսզի Կառավարությունը պատասխանատու լինի ծրագրի համար նախատեսված սարքավորումների ներկրման և մաքսազերծման ծախսերի, երկրի ներսում դրանց տեղափոխման, գործածման, պահեստավորման և հարակից ծախսերի կատարման, դրանց ապահովագրման, անվտանգ խնամքի և ծրագրի իրականացման վայր հասցնելուց հետո պահպանության, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, դրանց փոխարինման համար,

թ) ապահովել, որպեսզի Կառավարությունը, Հիմնական համաձայնագրով սահմանված կարգով, ՊԳԿ-ին անվճար տրամադրի տարածքները, սարքավորումները, գրասենյակային կահույքը և ՊԳԿ ներկայացուցչության գործառնությունների համար անհրաժեշտ այլ միջոցները:

3. Հիմնական համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են ապահովելու, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն օգտվի ՊԳԿ աջակցությունից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2017 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում և 2017 թվականի հոկտեմբերի 25-ին Հռոմում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

6 փետրվարի 2018 թվականի

ՍԴՈ-1402

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
06.02.2018
N ՍԴՈ-1402
Որոշում