Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ Կ ...

050.0135.130707

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         07           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007274

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

4 մայիսի 2007 թվականի N 135-Ն

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 12-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

Հավելված 17

«Արտարժույթի դիլերային-բրոքերային

առուվաճառքի գործառնությունների

լիցենզավորումը և կարգավորումը»

Կանոնակարգ 12-ի

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐԸ, ԴՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Սույն հավելվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության արժութային դիլեր-բրոքերային ընկերության մասնաճյուղի երկու տարվա գործարար ծրագրի` Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը:

2. Գործարար ծրագիրը ամբողջական փաստաթուղթ է, որի խնդիրներն են

1) ծառայել շահագրգիռ անձանց (մասնակիցներ, անդամներ, ներդրողներ, ղեկավարներ և այլ շահագրգիռ անձինք)` որպես մի ամփոփ փաստաթուղթ, որով կարող են գնահատվել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի գործունեության բնույթը և առանձնահատկությունները,

2) օգնել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի ղեկավարներին պարզաբանել, հստակեցնել և հետազոտել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի գործունեության զարգացման հնարավոր հեռանկարները, ծառայել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի ղեկավարներին` որպես հիմք, որով կարող են գնահատվել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի փաստացի գործունեության արդյունքները և արդյունավետությունը,

3) օգնել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձին հետևողականորեն իրականացնելու նախանշված նպատակները և խնդիրները պլանավորվող ժամանակահատվածում,

4) Կենտրոնական բանկ ներկայացնել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի կողմից պլանավորված գործունեությունները, ինչը Կենտրոնական բանկին հնարավորություն կտա գնահատել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններ մատուցող անձի գործունեությունը և նրա ընտրած ռազմավարությունը:

3. Գործարար ծրագրի հիմքում դրվում են հետևյալ հիմնական սկզբունքները

1) իրատեսություն (առաջադրված նպատակների և խնդիրների իրականացման բավարար հիմնավորումների առկայություն),

2) գնահատելիություն (կատարման արդյունքների գնահատման հնարավորություն),

3) համահունչություն (ծրագրի առանձին բաժինների և բաժինների գլուխների միջև պատճառահետևանքային կապի, ծրագրի ընդհանուր տրամաբանական ընթացքի առկայություն),

4) կոնկրետություն (վերնագրի` ըստ էության ներկայացում, վերնագրից դուրս ավելորդ տեղեկատվության բացակայություն, խնդիրների` ըստ էության դիտարկում),

5) այլ, նշված սկզբունքներին չհակասող սկզբունքներ:

4. Գործարար ծրագրում ընդգրկված ֆինանսական հաշվետվությունների փաստացի և կանխատեսվող ցուցանիշները ներկայացվում են Կենտրոնական բանկ ներկայացվող վերահսկողական հաշվետվությունների տրամաբանությամբ: Գործարար ծրագրին կից աղյուսակները կազմվում են ցուցանիշների ծրագրային կանխատեսումների հիման վրա: Բոլոր կանխատեսվող ցուցանիշները, բացառությամբ մակրոտնտեսական ցուցանիշների, պետք է հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով և արտացոլեն գործարար ծրագրում ամրագրված քաղաքականությունը: Արժութային դիլեր-բրոքերային ընկերությունը, օտարերկրյա արժութային դիլեր-բրոքերային ընկերության մասնաճյուղը գործարար ծրագրի մշակման ժամանակ հիմնական կանխատեսումներն իրականացնելիս կարող են կիրառել նաև սթրես թեստեր:

5. Արժութային դիլեր-բրոքերային ընկերության մասնաճյուղի գործարար ծրագիրը պարունակում է առնվազն սույն Հավելվածով սահմանված գործարար ծրագրի ձևի տվյալները: Գործարար ծրագիրը կարող է ներառել սույն Հավելվածով սահմանված ծրագրի ձևի տվյալներից բացի լրացուցիչ տվյալներ:

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ

ԲԱԺԻՆ 1. Ընդհանուր դրույթներ

1. Ներկայացվում են արժութային դիլեր-բրոքերային ընկերության մասնաճյուղի մասին ընդհանուր տեղեկություններ, այդ թվում`

1) ստեղծվող մասնաճյուղի անվանումը և գտնվելու վայրը,

2) հիմնադիր արժութային դիլեր-բրոքերային ընկերության կողմից նոր մասնաճյուղի ստեղծման նախադրյալները, նպատակները,

3) մասնաճյուղի ակնկալվող դերն ու նշանակությունը արժութային դիլեր-բրոքերային ընկերության ընդհանուր գործունեության համատեքստում:

2. Այս բաժնում ներկայացվում են նաև արժութային դիլեր-բրոքերային ընկերության մասնաճյուղի ծրագրի մշակման հիմքում դրված հիմնական ենթադրությունները, մշակող անձի կամ մշակման աշխատանքները կոորդինացնող անձի վերաբերյալ տվյալներ (զբաղեցրած պաշտոնը, հեռախոսի համարը):

ԲԱԺԻՆ 2. Մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունները

3. Այս բաժնում ներկայացվում են

1) արժութային դիլեր-բրոքերային ծառայությունների այն տեսակները, որոնք մասնաճյուղը նախատեսում է մատուցել,

2) արժութային դիլեր-բրոքերային ընկերության կողմից մասնաճյուղին տրված լիազորությունների շրջանակները, դրանց ակնկալվող հետագա փոփոխությունները, մասնաճյուղի զարգացման հեռանկարները:

ԲԱԺԻՆ 3. Նպատակային շուկաների նկարագրություն, մրցունակություն

4. Այս բաժնում ներկայացվում են

1) մասնաճյուղի սպասարկման տարածքը, պոտենցիալ հաճախորդների շրջանակը,

2) նպատակային շուկայում մասնաճյուղի պոտենցիալ մրցակիցները.

3) մասնաճյուղի հարաբերական առավելությունը և թերությունները մասնաճյուղի հիմնական մրցակիցների նկատմամբ (օրինակ` սպասարկման որակ և այլն), մասնաճյուղի կողմից սպասարկվող տարածքում մասնաճյուղի մրցունակության գնահատման արդյունքները, մրցակցությանը դիմակայելու մեթոդները,

ԲԱԺԻՆ 4. Մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածք, կառավարումը

5. Այս բաժնում ներկայացվում են

1) մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը (սխեմատիկ տեսքով), կառուցվածքային ստորաբաժանումների անվանումներն ու հիմնական ֆունկցիաները, դրանց միջև փոխհարաբերությունները, մասնաճյուղի աշխատակիցների քանակը,

2) մասնաճյուղի ղեկավարների իրավունքներն ու պարտականությունները,

3) մասնաճյուղի ներքին հսկողության համակարգը,

4) արժութային դիլեր-բրոքերային ընկերության գլխամասի և մասնաճյուղի միջև տեղեկատվական հոսքերը` ներառյալ հաշվետվական համակարգը,

5) մասնաճյուղում ներքին աուդիտի իրականացման հաճախականությունը և շրջանակները,

6) այն բոլոր ընթացակարգերը և միջոցառումները, որոնք ուղղված են ապահովելու մասնաճյուղի գործունեության համապատասխանեցումը ՀՀ օրենքների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև արժութային դիլեր-բրոքերային ընկերության գործունեությունը կարգավորող ներքին ակտերի (քաղաքականություն, կարգեր և այլ) պահանջներին,

7) մասնաճյուղի հաճախորդների բողոքներին արձագանքելու միջոցառումները:

ԲԱԺԻՆ 5. Գործարար ծրագրի իրականացման նկատմամբ հսկողությունը, ծրագրում փոփոխությունների կատարումը

6. Այս բաժնում նկարագրվում է մասնաճյուղի ծրագրի իրագործմանը հետևելու գործընթացը, ծրագրում փոփոխություններ կատարելու կարգը:

ԲԱԺԻՆ 6. Ծրագրին կից աղյուսակներ

7. Ներկայացնել սույն ծրագրին կից հետևյալ աղյուսակները`

1) մասնաճյուղի հաշվեկշռի կանխատեսումները` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի,

2) մասնաճյուղի եկամուտների և ծախսերի կանխատեսումները` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 2-ի:

Աղյուսակ 1.

ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|                                  |Փաս-  |1-ին  |2-րդ  |2-րդ  |3-րդ  |

|                                  |տացի  |պլանա-|պլանա-|պլանա-|պլանա-|

|                                  |մեծու-|վորվող|վորվող|վորվող|վորվող|

|                                  |թյունը|տարվա |տարվա |տարվա |տարվա |

|                                  |նախորդ|հու-  |հուն- |հու-  |հուն- |

|                                  |տարվա |լիսի 1|վարի 1|լիսի 1|վարի 1|

|                                  |դեկ-  |      |      |      |      |

|                                  |տեմ-  |      |      |      |      |

|                                  |բերի  |      |      |      |      |

|                                  |31-ի  |      |      |      |      |

|                                  |դրու- |      |      |      |      |

|                                  |թյամբ |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Ակտիվներ                          |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Կանխիկ դրամական միջոցներ          |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Պահանջներ բանկերի և  այլ          |      |      |      |      |      |

|ֆինանսական կազմակերպությունների   |      |      |      |      |      |

|նկատմամբ                          |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Պահանջներ հաճախորդների նկատմամբ   |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Շահույթով կամ վնասով վերաչափվող   |      |      |      |      |      |

|իրական արժեքով հաշվառվող          |      |      |      |      |      |

|ֆինանսական ակտիվներ               |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Վաճառքի համար մատչելի ֆինանսական  |      |      |      |      |      |

|ակտիվներ                          |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Մինչև  մարման ժամկետը պահվող      |      |      |      |      |      |

|ներդրումներ                       |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Ներդրումներ այլ անձանց            |      |      |      |      |      |

|կանոնադրական կապիտալում           |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Հիմնական միջոցներ և  ոչ նյութական |      |      |      |      |      |

|ակտիվներ                          |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Հետաձգված հարկային ակտիվներ       |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Այլ ակտիվներ                      |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Ընդամենը` ակտիվներ                |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Պարտավորություններ                |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Պարտավորություններ բանկերի և  այլ |      |      |      |      |      |

|ֆինանսական կազմակերպությունների   |      |      |      |      |      |

|նկատմամբ                          |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Պարտավորություններ հաճախորդների   |      |      |      |      |      |

|նկատմամբ                          |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Շահույթով կամ վնասով վերաչափվող   |      |      |      |      |      |

|իրական արժեքով հաշվառվող          |      |      |      |      |      |

|ֆինանսական պարտավորություն        |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Հետաձգված հարկային                |      |      |      |      |      |

|պարտավորություններ                |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Պահուստներ                        |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Այլ պարտավորություններ            |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Ընդամենը` պարտավորություններ      |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

ԱՂՅՈՒՍԱԿ 2

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|           ԱՆՎԱՆՈՒՄԸ              |Փաս-  |1-ին  |2-րդ  |2-րդ  |3-րդ  |

|                                  |տացի  |պլանա-|պլանա-|պլանա-|պլանա-|

|                                  |մեծու-|վորվող|վորվող|վորվող|վորվող|

|                                  |թյունը|տարվա |տարվա |տարվա |տարվա |

|                                  |նախորդ|հու-  |հուն- |հու-  |հուն- |

|                                  |տարվա |լիսի 1|վարի 1|լիսի 1|վարի 1|

|                                  |դեկ-  |      |      |      |      |

|                                  |տեմ-  |      |      |      |      |

|                                  |բերի  |      |      |      |      |

|                                  |31-ի  |      |      |      |      |

|                                  |դրու- |      |      |      |      |

|                                  |թյամբ |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Տոկոսային և  նմանատիպ եկամուտներ  |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Տոկոսային և  նմանատիպ ծախսեր      |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Զուտ տոկոսային և  նմանատիպ եկամուտ|      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Կոմիսիոն և  այլ վճարների տեսքով   |      |      |      |      |      |

|եկամուտներ                        |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Կոմիսիոն և  այլ վճարների տեսքով   |      |      |      |      |      |

|ծախսեր                            |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Ստացված զուտ կոմիսիոն և  այլ      |      |      |      |      |      |

|վճարներ                           |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Զուտ եկամուտ առևտրային            |      |      |      |      |      |

|գործառնություններից               |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Այլ եկամուտ                       |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Զուտ մասհանումներ ակտիվների       |      |      |      |      |      |

|հնարավոր կորուստների պահուստներին |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Ընդհանուր վարչական ծախսեր         |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Այլ ծախսեր                        |      |      |      |      |      |

|__________________________________|______|______|______|______|______|

|Շահույթը (եկամուտների և  ծախսերի  |      |      |      |      |      |

|տարբերություն)                    |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

Հավելված 18

«Արտարժույթի դիլերային-բրոքերային

առուվաճառքի գործառնությունների

լիցենզավորումը և կարգավորումը»

Կանոնակարգ 12-ի

ՏԵՂԵԿԱՆՔ

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

._____________________________________________________________________.

|1. Փոխկապակցվածության հիմքը (Այստեղ նշվում են այն անձի մասին         |

|տվյալներ, որի միջոցով իրավաբանական անձը հանդիսանում է փոխկապակցված   |

|անձ) Սույն տեղեկանքի լրացման ժամանակ միևնույն  ընտանիքի անդամ են     |

|համարվում ծնողները, ամուսինը և  երեխաները:                           |

|_____________________________________________________________________|

|Անձի անվանումը                                                       |

|(անունը, ազգանունը, անձնագրի տվյալներ)                               |

|_____________________________________________                        |

|_____________________________________________________________________|

|2. Փոխկապակցված իրավաբանական անձի (կազմակերպության) մասին տվյալներ   |

|_____________________________________________________________________|

|2.1. Անվանումը ____________________________________________________  |

|2.2. Գտնվելու վայրը                                                  |

|2.3. Գրանցման ամսաթիվը _____________ վայրը ______ համարը___________  |

|                        օր/ամիս/տարի                                 |

|2.4.Փոխկապակցվածության տեսակ.______________________________________  |

|_____________________________________________________________________|

|3. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի նշանակալից         |

|մասնակիցների վերաբերյալ (ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել      |

|_____________________________________________________________________|

|3.1 կետում նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները) |

|_____________________________________________________________________|

|3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և  ավելի տոկոս ունեցող      |

|իրավաբանական անձինք.                                                 |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության     | |Գտնվելու|  |Մասնակցության   | |Մասնակցության  |

|անվանումը, ՀՎՀՀ-ն   | |վայրը   |  |չափը (ՀՀ դրամով)| |չափը (%)       |

|(ռեզիդենտների համար)| |        |  |                | |               |

|____________________| |________|  |________________| |_______________|

|____________________. .________.  .________________. ._______________|

|_____________________________________________________________________|

|3.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և  ավելի տոկոս ունեցող      |

|ֆիզիկական անձինք                                                     |

|_____________________________________________________________________|

|Անունը, ազգանունը,| |Բնակության|  |Մասնակցության   | |Մասնակցության  |

|անձնագրի համարը,  | |վայրը     |  |չափը (ՀՀ դրամով)| |չափը (%)       |

|__________________| |__________|  |________________| |_______________|

|__________________. .__________.  .________________. ._______________|

|_____________________________________________________________________|

|4. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի ղեկավարների        |

|(խորհրդի նախագահի և  անդամների, գործադիր տնօրենի և  գլխավոր          |

|հաշվապահի) վերաբերյալ                                                |

|_____________________________________________________________________|

|Անունը, ազգանունը,| |Պաշտոնը   | |Կազմակերպությունում աշխատելու      |

|անձնագրի տվյալները| |          | |տարիները (որոնցից` նշված պաշտոնում)|

|__________________| |__________| |___________________________________|

|1.                | |          | |                                   |

|__________________| |__________| |___________________________________|

|2.                | |          | |                                   |

|__________________| |__________| |___________________________________|

|                  | |          | |                                   |

|__________________| |__________| |___________________________________|

|                  | |          | |                                   |

|__________________. .__________. .___________________________________|

|_____________________________________________________________________|

|5. Այլ տեղեկատվություն                                               |

|_____________________________________________________________________|

|5.1 Արդյո՞ք փոխկապակցված իրավաբանական անձն ունի   Այո|  |  Ոչ |  |   |

|30 և  ավելի օր ժամկետանց (չմարված)                   .__.     .__.   |

|պարտավորություններ:                                                  |

|                                                                     |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:                    |

|                                                                     |

|5.2 Այլ` Ձեր կարծիքով կարևոր  տեղեկատվություն                        |

|_____________________________________________________________________|

|6. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող                |

|տեղեկատվությունը արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  |

|փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով  |

|սահմանված քրեական և  վարչական պատասխանատվության:                     |

|Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության       |

|որևիցե  փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:           |

|                                                                     |

|Արժութային դիլեր-բրոքերային ընկերության                              |

|կառավարման մարմնի իրավասու անձի                                      |

|անունը, ազգանունը անունը, ազգանունը _____________________________    |

|                                                                     |

|Ստորագրություն_____________     Ամսաթիվ _______________________      |

|                                              օր/ամիս/տարի           |

._____________________________________________________________________.

Հավելված 19

«Արտարժույթի դիլերային-բրոքերային

առուվաճառքի գործառնությունների

լիցենզավորումը և կարգավորումը»

Կանոնակարգ 12-ի

ՏԵՂԵԿԱՆՔ

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

._____________________________________________________________________.

|1. Փոխկապակցվածության հիմքը (այստեղ նշվում է այն անձի մասին տվյալներ,|

|որի միջոցով ֆիզիկական անձը հանդիսանում է փոխկապակցված անձ)           |

|Սույն տեղեկանքի լրացման ժամանակ միևնույն  ընտանիքի անդամ են համարվում|

|ծնողները, ամուսինը և  երեխաները:                                     |

|_____________________________________________________________________|

|Անձի անվանումը,                                                      |

|(անունը, ազգանունը,                                                  |

|անձնագրի տվյալները)  _________________________________________       |

|_____________________________________________________________________|

|2. Փոխկապակցված ֆիզիկական անձի տվյալներ                              |

|_____________________________________________________________________|

|2.1. Անունը, ազգանունը _____________________________________________ |

|2.2. Բնակության վայրը                                                |

|2.3.Անձնագրի տվյալները _____________________   __________________    |

|2.4 Փոխկապակցվածության տեսակ                                         |

|         ___________________________________________________         |

|_____________________________________________________________________|

|3. Այլ տեղեկատվություն                                               |

|_____________________________________________________________________|

|3.1. Արդյո՞ք ֆիզիկական անձն ունի 30 և  ավելի      Այո|  |  Ոչ |  |   |

|օր ժամկետանց (չմարված) պարտավորություններ:           .__.     .__.   |

|                                                                     |

|«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:                    |

|_____________________________________________________________________|

|3.2 Այլ` Ձեր կարծիքով կարևոր  տեղեկատվություն                        |

|_____________________________________________________________________|

|4. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող                |

|տեղեկատվությունը արժանահավատ է և  ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ  |

|փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով  |

|սահմանված քրեական և  վարչական պատասխանատվության:                     |

|Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության       |

|որևիցե  փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:           |

|                                                                     |

|Արժութային դիլեր-բրոքերային ընկերության                              |

|կառավարման մարմնի իրավասու անձի                                      |

|անունը, ազգանունը/ղեկավար _______________________________________    |

|                                                                     |

|Ստորագրություն_____________     Ամսաթիվ _______________________      |

|                                              օր/ամիս/տարի           |

._____________________________________________________________________.

Հավելված 20

«Արտարժույթի դիլերային-բրոքերային

առուվաճառքի գործառնությունների

լիցենզավորումը և կարգավորումը»

Կանոնակարգ 12-ի

Չորս հարյուր հազար դրամը գերազանցող գործարքների վերաբերյալ

հաշվետվություն

._____________________________________________________________________.

|Ամսաթիվ                           |                                  |

|__________________________________|__________________________________|

|Արժութային դիլեր-բրոքերի անվանումը|                                  |

|__________________________________|__________________________________|

|Գործունեության վայրը              |                                  |

|__________________________________|__________________________________|

|Լիցենզիայի համարը                 |                                  |

|_____________________________________________________________________|

|ՀՎՀՀ                                                                 |

|_____________________________________________________________________|

|Հ/Հ|          Հաճախորդ              |Արտար-|Գործարքի|Փոխ-  |Գործարքի |

|   |________________________________|ժույթի|տեսակը  |արժեքը|գումարը  |

|   |Անուն, ազգանուն|Անձնագրի        |տեսակը|(առք/   |      |ՀՀ դրամով|

|   |               |համար/ՀԾՀ       |(ISO  |վաճառք) |      |         |

|   |               |                |կոդը) |        |      |         |

|___|_______________|________________|______|________|______|_________|

|___|_______________|________________|______|________|______|_________|

|___|_______________|________________|______|________|______|_________|

|___|_______________|________________|______|________|______|_________|

|___|_______________|________________|______|________|______|_________|

|___|_______________|________________|______|________|______|_________|

._____________________________________________________________________.

(հավելվածը խմբ. 19.12.17 թիվ 278-Ն որոշում)

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
04.05.2007
N 135-Ն
Որոշում