Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 917-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐ ...

 

 

040.0090.080218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2018 թվականի N 90-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 917-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և գույք հանձնելու մասին» N 917-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ կետերով.

«4.1. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով`

1) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված ծրագրի իրականացման արդյունքում հիմնադրամի կողմից և վերջինիս ֆինանսական միջոցների ներդրմամբ, քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցված հիմնադրամի գիտակրթական մասնաշենքի վեց հարկերից (վերգետնյա երեք հարկը` դպրոցի ինքնափլուզված շենքի վերակառուցում, երեք հարկը` ավելացված) առաջին երեք հարկերի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ վերջին երեք հարկերի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում հիմնադրամը.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գիտակրթական մասնաշենքի վերջին երեք հարկերի նկատմամբ հիմնադրամի սեփականության իրավունքի ճանաչման արդյունքում գիտակրթական մասնաշենքի զբաղեցրած հողամասի նկատմամբ հիմնադրամն օրենքի ուժով ձեռք է բերում ընդհանուր բաժնային սեփականության իրավունք:

4.2. Թույլատրել Երևանի քաղաքապետին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հյուրանոց (հանրակացարան) կառուցելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Երևան քաղաքի Հերացու 2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող` 0.253 հեկտար մակերեսով հողամասից 0.075015 հեկտար մակերեսով, 19 016 303 դրամ կադաստրային արժեքով հողամասը փոխանակել նույն տարածքում «ՀԱՊԿ ԵՎ ԵՏՄ ԱԿԱԴԵՄԻԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ «ՊՐԵԶԻԴԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Այգեստան 11-րդ փողոց N 34/2 հասցեում գտնվող` 0.075015 հեկտար մակերեսով, 19 016 303 դրամ կադաստրային արժեքով հողամասի հետ` համաձայն հավելվածի` կնքելով հողամասերի փոխանակության պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` հիմնադրամի միջոցների հաշվին:

4.3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 4.2-րդ կետում նշված հողամասերի կառուցապատման աշխատանքներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, ապահովել հողամասերի սահմանների ճշտման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ այլ խնդիրների կարգավորումը` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջներին համապատասխան:».

2) որոշումը լրացնել նոր հավելվածով` համաձայն հավելվածի:

 

i

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի փետրվարի 1-ի

N 90-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի օգոստոսի 29-ի

N 917-Ա որոշման

 

_______________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.02.2018
N 90-Ա
Որոշում