Սեղմել Esc փակելու համար:
1988 ԹՎԱԿԱՆԻ ՍՊԻՏԱԿԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1988 ԹՎԱԿԱՆԻ ՍՊԻՏԱԿԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱ ...

 

 

041.0112.090218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 2018 թվականի N 112-Ա

 

1988 ԹՎԱԿԱՆԻ ՍՊԻՏԱԿԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ «ԱՂԵՏՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՕՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:

2. Հաստատել`

1) միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին`

1) վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Աղետներին դիմակայունության օր» միջոցառման ծրագիրը, ժամանակացույցը` ըստ միջոցառման պատասխանատուների, և ծախսերի նախահաշիվը.

2) «Աղետներին դիմակայունության օր» միջոցառման ծրագրի ֆինանսավորումը նախատեսել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չառաջացնելու պայմանով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. փետրվարի 9-ի

N 112-Ա որոշման

 

ԿԱԶՄ

1988 ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ «ԱՂԵՏՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՕՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար

(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի

տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի

տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի

տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի

Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

ծառայության տնօրենի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության

պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ

Գյումրու համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Վանաձորի համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Սպիտակի համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Ստեփանավանի համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության

աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային համագործակցության

բաժնի պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. փետրվարի 9-ի

N 112-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

1988 ԹՎԱԿԱՆԻ ՍՊԻՏԱԿԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ «ԱՂԵՏՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՕՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառման արդյունավետ իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման կարգը:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Հանձնաժողովի հիմնական խնդիրն է «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառման գործողությունների ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակումը և արդյունավետ իրականացումը:

3. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդրին համապատասխան`

1) համակարգում է «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառման շրջանակներում կատարվող աշխատանքները.

2) ապահովում է «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառման շրջանակներում միջոցառումների իրականացման գործընթացում բոլոր շահագրգիռ մարմինների ներգրավվածությունը.

3) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում միջոցառումների արդյունավետությունը բարելավելու վերաբերյալ առաջարկություններ.

4) քննարկում և հաստատում է ծրագրից բխող հանձնաժողովի աշխատանքային պլանները, դրանցում կատարում է փոփոխություններ ու լրացումներ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստում որոշվում է հաջորդ հերթական նիստի օրը: Հանձնաժողովի նախագահի կողմից, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ, գումարվում են արտահերթ նիստեր:

6. Հանձնաժողովի նիստի օրակարգը ձևավորվում է ընթացիկ լուծում պահանջող հարցերով, ինչպես նաև նախարարությունների կամ այլ գերատեսչությունների կողմից` հրատապ լուծում պահանջող խնդիրները ներկայացնելով:

7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

8. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

9. Հանձնաժողովը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ ընդունում է խորհրդատվական բնույթի որոշումներ:

10. Հանձնաժողովի քվեարկության ընթացքում ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

11. Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի կողմից աշխատանքային գործընթացը նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հարցման ձևով:

12. Հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների` հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով):

 

IV. Հանձնաժողովի ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է հանձնաժողովի նիստի անցկացումից առնվազն 7 աշխատանքային օր առաջ հարց ներկայացնել:

14. Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:

15. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են`

1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

16. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են փոխանցվում հանձնաժողովի նիստի անցկացումից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:

17. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչական-տեխնիկական աշխատանքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմը:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը:

19. Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ նշվում են`

1) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վայրը, հանձնաժողովի նիստն սկսելու և ավարտելու ժամերը.

2) հանձնաժողովի նիստի օրակարգը.

3) հանձնաժողովի նիստի մասնակիցների, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները, ազգանունները.

4) քննարկվող հարցերի, զեկույցների և ելույթների հիմնական դրույթները.

5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:

20. Հանձնաժողովի նիստի արձանագրությանն անհրաժեշտության դեպքում կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` իրավական և այլ փաստաթղթերի (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն) նախագծեր, գրավոր զեկույցների և ելույթների տեքստեր:

21. Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից:

22. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Հանձնաժողովի նախագահը`

1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ.

4) որոշում է հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց կազմը.

5) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:

24. Հանձնաժողովի նախագահի տեղակալը փոխարինում է հանձնաժողովի նախագահին` նրա բացակայության դեպքում:

25. Հանձնաժողովի անդամները`

1) իրավունք ունեն ներկայացնելու հարցեր` հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) իրավունք ունեն հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնելու բանավոր կամ գրավոր (հատուկ) կարծիք.

3) մասնակցում են որոշումների ընդունման համար անցկացվող քվեարկությանը.

4) մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին.

5) իրենց իրավասության սահմաններում կատարում են հանձնաժողովի որոշումները և նախագահի հանձնարարականները:

26. Հանձնաժողովի քարտուղարն ապահովում է`

1) հանձնաժողովի նիստերի կազմակերպումը.

2) հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.

3) հանձնաժողովի նիստերի արձանագրության կազմումը` արձանագրությանը կցելով հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր (հատուկ) կարծիքները: Այն տրամադրում է հանձնաժողովի բոլոր անդամներին և համակարգում հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման և արձանագրությունների լրամշակման գործընթացը.

4) հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության պարբերական տեղակայումը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.02.2018
N 112-Ա
Որոշում