Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼ ...

 

 

040.0077.020218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2018 թվականի N 77-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 25-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի կազմից ճանապարհային նշանները, լուսացուցային օբյեկտները, ինչպես նաև շարժական գույքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնում-ընդունումը.

2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել Երևան քաղաքում ճանապարհային գծանշումների, ինչպես նաև ճանապարհային նշանների և լուսացուցային օբյեկտների պահպանման, տեղադրման, սպասարկման և շահագործման ծառայությունների ձեռքբերումն ու մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության հետ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը.

3) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:

3. Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրն ուժի մեջ մտնելուց, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված համաձայնագրերի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Սեբաստիայի փող., 7, գրանցման համարը` 290.210.03401):

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում`

1) ապահովել «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2009 թվականի հունիսի 22-ին կնքված` Երևան քաղաքի Թամանցիների 73 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 48/009 և Սեբաստիայի 7 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 47/009 պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրերի կնքումը.

2) «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` հանձնաժողովի կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:

5. Սահմանել, որ`

1) «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ անշարժ գույքն ամրացվելու է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 3 հավելվածի.

2) «Լուսանշան» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ այդ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով նշված անշարժ գույքի հանձնում-ընդունումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2018 թվականի փետրվարի 1-ի

N 77-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՍԱՑՈՒՑԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

._________________________________________________________.

|NN |Վարչական շրջանը |  Ճանապարհային    | Լուսացուցային   |

|ը/կ|                |    նշանները      |  օբյեկտները     |

|   |                |__________________|_________________|

|   |                |քանակը|հաշվեկշռա- |քանա-|հաշվեկշռա- |

|   |                |(հատ) |յին արժեքը |կը   |յին արժեքը |

|   |                |      |(դրամ)     |(հատ)|(դրամ)     |

|___|________________|______|___________|_____|___________|

|1. |Աջափնյակ        |   655| 3,832,782 |   23| 29,945,004|

|___|________________|______|___________|_____|___________|

|2. |Շենգավիթ        | 1,156| 6,764,421 |   29| 70,463,556|

|___|________________|______|___________|_____|___________|

|3. |Մալաթիա-Սեբաստիա|   767| 4,488,158 |   17| 38,237,822|

|___|________________|______|___________|_____|___________|

|4. |Դավթաշեն        |   317| 1,854,949 |    4|  2,664,242|

|___|________________|______|___________|_____|___________|

|5. |Նորք-Մարաշ      |   145|   848,478 |    4|  1,335,156|

|___|________________|______|___________|_____|___________|

|6. |Քանաքեռ-Զեյթուն |   770| 4,505,713 |    9| 11,288,403|

|___|________________|______|___________|_____|___________|

|7. |Նոր Նորք        | 1,298| 7,595,345 |   14| 21,634,932|

|___|________________|______|___________|_____|___________|

|8. |Կենտրոն         | 3,903|22,838,700 |   75|126,132,258|

|___|________________|______|___________|_____|___________|

|9. |Արաբկիր         | 1,635| 9,567,326 |   39| 73,109,740|

|___|________________|______|___________|_____|___________|

|10.|Էրեբունի        | 1,144| 6,694,202 |   25| 67,249,205|

|___|________________|______|___________|_____|___________|

|11.|Ավան            |   663| 3,879,599 |   10| 16,988,448|

|___|________________|______|___________|_____|___________|

|12.|(12-րդ կետն ուժը կորցրել է 22.03.18 թիվ 302-Ա որոշում|

|___|________________|______|___________|_____|___________|

|   |Ընդամենը        |12,453|72,869,673 |  249|459,048,766|

._________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 22.03.18 թիվ 302-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի փետրվարի 1-ի

N 77-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

.___________________________________________________________.

|NN |              Անվանումը                |Քանա-|Հաշվեկըշ-|

|ը/կ|                                       |կը   |ռային    |

|   |                                       |(հատ)|արժեքը   |

|   |                                       |     |(դրամ)   |

|___|_______________________________________|_____|_________|

|1. |Գազ 31-029                             |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|2. |ԻԺ 27-15                               |    2|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|3. |Երազ 262B                              |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|4. |Գազ 53 ԱՊ-17                           |    5|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|5. |Գազ 53 ԱԴԵ 18Ա                         |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|6. |Գազ 31-02 -583                         |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|7. |Գազ 27-05 414                          |    3|7,900,000|

|___|_______________________________________|_____|_________|

|   |Ընդամենը                               |   14|7,900,000|

|___|_______________________________________|_____|_________|

|   |Համակարգչային և  գրասենյակային տեխնիկա |     |         |

|___|_______________________________________|_____|_________|

|1. |Հեռուստացույց                          |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|2. |Տպիչ xerox PHSR 3117 MT                |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|3. |Հեռուստացույց Պանասոնիկ                |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|4. |Սառնարան                               |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|5. |Սառնարան                               |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|6. |Բազմաֆունկցիոնալ սարք                  |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|7. |Օդորակիչ                               |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|8. |Համակարգիչ LCA/MB ASUS մոնիթոր         |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|9. |Մոնիթոր                                |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|10.|Տպիչ                                   |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|11.|Համակարգիչ ESPRIMO լրակազմ             |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|12.|Մոնիթոր                                |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|13.|Համակարգիչ DBD R W                     |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|14.|Մոնիթոր                                |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|15.|Համակարգիչ DBD R W                     |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|16.|Մոնիթոր                                |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|17.|Համակարգիչ ՊԵՆՏԻՈՒՄ մոնիթոր            |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|18.|Համակարգիչ և  այլ աքսեսուարներ, մոնիթոր|    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|19.|Մոնիթոր                                |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|20.|Համակարգիչ LCA/MB ASUS մոնիթոր         |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|21.|Մոնիթոր                                |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|22.|Համակարգիչ ESPRIMO լրակազմ             |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|23.|Մոնիթոր                                |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|24.|Մոնիթոր                                |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|25.|Մոնիթոր                                |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|26.|Համակարգիչ                             |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|27.|Մոնիթոր                                |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|28.|Skaner Xserox                          |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|29.|Համակարգիչ                             |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|30.|Տպիչ                                   |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|31.|Մոնիթոր                                |    6|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|32.|Տպիչ LBP 30103                         |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|33.|Տպիչ LBP 30103                         |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|34.|Օդափոխիչ                               |    1|   65,000|

|___|_______________________________________|_____|_________|

|35.|Օդափոխիչ ՎՍ                            |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|36.|Սառնարան                               |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|37.|Տպիչ լրակազմ                           |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|38.|Տպիչ                                   |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|39.|Տպիչ                                   |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|40.|Համակարգիչ                             |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|41.|Տպիչ լվռ 30103                         |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|42.|Ջեռուցման համակարգ                     |    1|  749,000|

|___|_______________________________________|_____|_________|

|43.|Տպիչ                                   |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|44.|Մետաղական պահարան                      |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|45.|Մետաղական պահարան                      |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|46.|Մետաղական պահարան                      |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|47.|Ապպագծանշիչ (բծեր հանող)               |    1|2,000,400|

|___|_______________________________________|_____|_________|

|48.|Ջրի ապարատ ԵՊ-410 լ                    |    2|   38,129|

|___|_______________________________________|_____|_________|

|49.|Ջրի ապարատ ԵՊ-410 լ                    |    1|   92,000|

|___|_______________________________________|_____|_________|

|50.|Մետաղական պոլկաներ                     |   15|  254,000|

|___|_______________________________________|_____|_________|

|51.|Ձևավորող  հաստոց                       |    1|1,260,000|

|___|_______________________________________|_____|_________|

|52.|Տպիչ LBP 30103 գունավոր                |    1|       90|

|___|_______________________________________|_____|_________|

|53.|Բետոնախառնիչ                           |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|54.|Օդորակիչ                               |    2|  635,040|

|___|_______________________________________|_____|_________|

|55.|Յուղ տաքացուցիչ                        |    2|  136,000|

|___|_______________________________________|_____|_________|

|56.|Կշեռք 500 կգ                           |    1|  140,000|

|___|_______________________________________|_____|_________|

|57.|Նոթբուք                                |    1|   92,900|

|___|_______________________________________|_____|_________|

|58.|Համակարգիչ                             |    1|  101,240|

|___|_______________________________________|_____|_________|

|59.|Համակարգիչ                             |    1|  120,000|

|___|_______________________________________|_____|_________|

|60.|Անվտանգության համակարգ                 |    1|  181,600|

|___|_______________________________________|_____|_________|

|61.|Օդափոխիչ                               |    1|   83,350|

|___|_______________________________________|_____|_________|

|62.|Օդափոխիչ                               |    1|  113,830|

|___|_______________________________________|_____|_________|

|   |Ընդամենը                               |   84|6,062,579|

|___|_______________________________________|_____|_________|

|   |Գրասենյակային կահույք                  |     |         |

|___|_______________________________________|_____|_________|

|1. |Գրասեղան                               |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|2. |Գրասեղան                               |   11|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|3. |Գրապահարան                             |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|4. |Սեղան                                  |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|5. |Տնօրենի սեղան - աթոռ                   |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|6. |Գրասեղան                               |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|7. |Տնօրենի սեղան և  աթոռ                  |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|8. |Գրասենյակային սեղան                    |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|9. |Սեղան' համակարգչի                      |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|10.|Աթոռ                                   |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|11.|Աթոռ                                   |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|12.|Աթոռ                                   |   12|  180,000|

|___|_______________________________________|_____|_________|

|13.|Կաշվից աթոռ                            |    1|   90,000|

|___|_______________________________________|_____|_________|

|14.|Անշարժ աթոռ                            |   24|  252,000|

|___|_______________________________________|_____|_________|

|15.|Բազկաթոռ                               |    1|   23,000|

|___|_______________________________________|_____|_________|

|16.|Կաշվից աթոռ                            |    1|  132,000|

|___|_______________________________________|_____|_________|

|17.|Գրասեղան                               |    1|   28,800|

|___|_______________________________________|_____|_________|

|18.|Գզրոց                                  |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|19.|Անշարժ աթոռ                            |    3|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|20.|Աթոռ                                   |    6|   33,600|

|___|_______________________________________|_____|_________|

|21.|Սեղան                                  |    1|   24,800|

|___|_______________________________________|_____|_________|

|22.|Ղեկավարի աթոռ                          |    1|   90,000|

|___|_______________________________________|_____|_________|

|23.|Պահարան                                |    1|   42,060|

|___|_______________________________________|_____|_________|

|24.|Փափուկ կահույք (անկյունակ)             |    1|  255,880|

|___|_______________________________________|_____|_________|

|25.|Ամսագրի սեղան                          |    1|   22,060|

|___|_______________________________________|_____|_________|

|26.|Բազկաթոռ սվինգ                         |    1|   75,000|

|___|_______________________________________|_____|_________|

|27.|Աթոռ' ղեկավարի                         |    1|  114,700|

|___|_______________________________________|_____|_________|

|   |Ընդամենը                               |   78|1,363,900|

|___|_______________________________________|_____|_________|

|   |Այլ սարքեր և  սարքավորումներ           |     |         |

|___|_______________________________________|_____|_________|

|1. |Անկյունային կարող մկրատ                |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|2. |Սեղանի շաղափող հաստոց                  |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|3. |Կոմբինացված մկրատ                      |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|4. |Հղկող հաստոց (տաչիլո)                  |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|5. |Մամլիչ 208                             |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|6. |Մամլիչ 208                             |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|7. |Մետաղա հատող (գիլիոտին)                |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|8. |Մետաղաթերթ ծռող հաստոց                 |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|9. |Փորող մկրատ                            |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|10.|Ուղղահայաց շաղափող հաստոց              |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|11.|Ֆրեզերային հաստոց                      |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|12.|Խառատային հաստոց                       |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|13.|Կոմպրեսոր ՄԻ-10 (ստացիոնալ)            |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|14.|Կորագիծ կտրող մկրատ                    |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|15.|էլ. գեներատոր                          |    1|  360,000|

|___|_______________________________________|_____|_________|

|16.|Եռակցող ագրեգատ                        |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|18.|Մեխանիկական դրոշմանիշ                  |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|20.|Հոֆմանի H26                            |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|21.|Պերֆորատոր սայրերով                    |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|22.|Կոմպրեսոր (օդամղիչ)                    |    1|        0|

|___|_______________________________________|_____|_________|

|24.|Կտրող պլոտեր                           |    1|   67,000|

|___|_______________________________________|_____|_________|

|26.|Կոմպրեսոր                              |    1|  100,000|

|___|_______________________________________|_____|_________|

|27.|Եռակցող ագրեգատ                        |    1|   60,000|

|___|_______________________________________|_____|_________|

|   |Ընդամենը                               |   23|  587,000|

.___________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի փետրվարի 1-ի

N 77-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԼՈՒՍԱՆՇԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN|Օբյեկտի      |Հասցեն                     |Հողամասի|Շենք-  |Հաշվե- |

|ը/|անվանումը    |                           |մակերեսը|շինու- |կշռայիՆ|

|կ |             |                           |  (հա)  |թյան   |արժեքը |

|  |             |                           |        |(քառ.մ)|(դրամ) |

|__|_____________|___________________________|________|_______|_______|

|1.|Ադմինիստրատիվ|քաղ. Երևան,  Մալաթիա-      |0.032842|  135.9|      0|

|  |մասնաշենք    |Սեբաստիայի համայնք,        |        |       |       |

|  |             |Սեբաստիայի փող., 7         |        |       |       |

|__|_____________|___________________________|________|_______|_______|

|2.|Արտադրական   |քաղ. Երևան,  Շենգավիթ      |0.885082| 3948.0|      0|

|  |բազա,        |համայնք, Թամանցիների       |        |       |       |

|  |այդ թվում`   |փող., 73                   |        |       |       |

|__|_____________|___________________________|________|_______|_______|

|  |ավտոբոքսեր   |                           |        |  457.6|      0|

|__|_____________|___________________________|________|_______|_______|

|  |պահակակետ,   |                           |        |  340.8|      0|

|  |գրասենյակ    |                           |        |       |       |

|__|_____________|___________________________|________|_______|_______|

|  |փայտամշակման |                           |        |  129.5|      0|

|  |Ա/Մ          |                           |        |       |       |

|__|_____________|___________________________|________|_______|_______|

|  |ծածկոց       |                           |        |   16.9|      0|

|__|_____________|___________________________|________|_______|_______|

|  |ավտոբոքսեր   |                           |        |  636.0|      0|

|__|_____________|___________________________|________|_______|_______|

|  |պահեստ       |                           |        |  423.5|      0|

|__|_____________|___________________________|________|_______|_______|

|  |ենթակայան    |                           |        |   39.0|      0|

|__|_____________|___________________________|________|_______|_______|

|  |պահեստ Ա/Մ   |                           |        | 1612.1|      0|

|__|_____________|___________________________|________|_______|_______|

|  |ճաշարան,     |                           |        |  186.4|      0|

|  |դահլիճ       |                           |        |       |       |

|__|_____________|___________________________|________|_______|_______|

|  |լողավազան    |                           |        |  106.2|      0|

|__|_____________|___________________________|________|_______|_______|

|  |Ընդամենը     |                           | 0.91792| 4083.9|      0|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.02.2018
N 77-Ա
Որոշում