Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ՆԱՋԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՌՈՒ ...

 

 

041.0115.130218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2018 թվականի N 115-Ա

 

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ԱՐՍԵՆ ՆԱՋԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետի արարողակարգի պատասխանատու Արսեն Նաջարյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի անվտանգության ծառայության պետ Արմեն Ալեքսանյանին 2018 թվականի փետրվարի 16-17-ը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ Լևոն Մինասյանին 2018 թվականի փետրվարի 15-17-ը աշխատանքային այցով գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա):

2. Կարեն Կարապետյանին, Լևոն Մինասյանի, Արսեն Նաջարյանի և Արմեն Ալեքսանյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Մոսկվայի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.02.2018
N 115-Ա
Որոշում