Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0113.130218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 2018 թվականի N 113-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած, 1.617.000 դրամ արժողությամբ «Սուրբ երրորդություն» խաչքարը (խաչքար` նյութը կարմիր տուֆ, չափսը` 217x75x3, խաչքարի պատվանդան` նյութը կարմիր տուֆ, չափսը` 84x37x29, պատվանդանի տակդիր` նյութը բազալտ, չափսը` 78x33x18) նվիրաբերել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին` Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում տեղադրելու և ցուցադրելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված խաչքարի նվիրաբերության պայմանագիր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.02.2018
N 113-Ա
Որոշում