Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

124.0010.090218

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        02            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12418046

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

12 հունվարի 2018 թվականի N 10-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    Համաձայնեցված է                            Հավելված

    Հայաստանի Հանրապետության              ֆինանսների նախարարության հետ  

                                          ՀՀ կառավարությանն առընթեր     

                                          պետական եկամուտների կոմիտեի   

                                          նախագահի                      

 

    26 հունվարի 2018 թ.                   12 հունվարի 2018 թ.

                                          N 10-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

1. Հրամանով հաստատված հրահանգի հավելված 2-ում`

i

1) «Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին» հաշվարկի`

ա. 11-րդ և 12-րդ բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«.__________________________________________________________________.

|11. Հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված         |1100 |  ( )  |

|կանխավճարների հանրագումարը                          |     |       |

|____________________________________________________|_____|_______|

|12. Վճարման ենթակա շահութահարկի գումարը` հաշվետու   |1200 |       |

|տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների        |     |       |

|հանրագումարը և  հարկային գործակալների կողմից պահված |     |       |

|(գանձված) շահութահարկի գումարները նվազեցնելուց հետո |     |       |

|(([տող 0900-տող 0600Ա]+տող 1000+տող 1100), եթե      |     |       |

|([տող 0900-տող 0600Ա]+տող 1000+տող 1100)>0 կամ 0)   |     |       |

.__________________________________________________________________.

«,

 

բ. 12-րդ բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ բաժնով`

 

«.__________________________________________________________________.

|13. Շահութահարկի գումարի և  հաշվետու տարում         |1300 |  ( )  |

|շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի  |     |       |

|ու հարկային գործակալների կողմից պահված (գանձված)    |     |       |

|շահութահարկի գումարների բացասական տարբերությունը    |     |       |

|(([տող 0900-տող 0600Ա]+տող 1000+տող 1100), եթե      |     |       |

|([տող 0900-տող 0600Ա]+տող 1000+տող 1100)<0 կամ 0)   |     |       |

.__________________________________________________________________.

«:

 

2) հրահանգի հավելվածի «Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հաշվարկի լրացման ցուցումներ»-ի`

ա. 11-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11. Հաշվարկի 11-րդ բաժնում («Հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը») լրացվում է Հայաստանում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը:

12. Հաշվարկի 12-րդ բաժնում («Վճարման ենթակա շահութահարկի գումարը` հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը և հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարները նվազեցնելուց հետո») լրացվում է Հայաստանում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարվա արդյունքներով վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի և հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների դրական տարբերություն կամ 0:»,

բ. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ կետով`

«12.1. Հաշվարկի 13-րդ բաժնում («Շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի ու հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների բացասական տարբերությունը») լրացվում է Հայաստանում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի ու հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների բացասական տարբերությունը: Ընդ որում, եթե Հաշվարկի 1200-րդ տողը դրական է ([տող 1200]>0), ապա Հաշվարկի 1300-րդ տողը չի լրացվում:»:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
12.01.2018
N 10-Ն
Հրաման