Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄ ...

 

 

103.0031.290118

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        01            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10318034

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 հունվարի 2018 թվականի N 31-Ն

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Սահմանել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի իմաստով զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող են համարվում.

1) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հյուրանոցային տնտեսության օբյեկտները, բացառությամբ այն հյուրանոցատիպ հանգրվանների, որտեղ մատուցվող տեղաբաշխման ծառայությունները չեն ներառում առնվազն մեկ գիշերակաց, չի վարվում հաճախորդի կամ հաճախորդի համար ամրագրում կատարող անձի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության (ֆիզիկական անձանց համար` անձնագրային, իրավաբանական անձանց համար պետական գրանցման տվյալներ, ինչպես նաև հյուրանոցային համարի ամրագրման և զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման և պահպանման գործավարություն,

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշմանը համապատասխան որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտները:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի մարտի 23-ի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների նկատմամբ չափանիշներ սահմանելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հուլիսի 7-ի N 530-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 268-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:

 

0

 

 

pin
Տնտեսական զարգ. եւ ներդրում (Էկոնոմ
18.01.2018
N 31-Ն
Հրաման