Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

15 փետրվարի 2018 թվականի N 6

 

24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների իրականացման 2018-2020 թվականների ռազմավարական ծրագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թ. փետրվարի 15-ի նիստի

N 6 արձանագրային որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. «Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների իրականացման 2018-2020 թվականների» ռազմավարական ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) Հայաստանի Հանրապետությունում համարվում է սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն տարրերից մեկը, որի իրականացումը հնարավորություն կընձեռի սննդամթերքի անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը, վտանգավոր սննդամթերքի հայտնաբերմանը, օգտահանմանը և (կամ) ոչնչացմանը, արտադրվող սննդամթերքի որակի բարձրացմանը, որն էլ իր հերթին հնարավորություն կստեղծի սննդամթերքի արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև կօժանդակի Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությանը անվտանգ և որակյալ սննդամթերքով ապահովմանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1147-Ն որոշման համաձայն սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող և «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն ծառայություններ մատուցող մարմին է ճանաչվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության համապատասխան Ծառայությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, այդ թվում` կատարում է սննդի շղթայի բոլոր փուլերում (արտադրության, մշակման, բաշխման, պահման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման փուլեր) վերահսկողական գործառույթներ, որոնց շրջանակներում մասնագետները Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով իրականացնում են սննդամթերքի նմուշառում լաբորատոր փորձաքննության ներկայացնելու նպատակով:

4. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով իրականացվող փորձաքննությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգով մրցույթի արդյունքում լիազորված փորձարկման լաբորատորիաներում: Լաբորատոր փորձաքննությունները հանդիսանում են վճարովի ծառայություններ, որոնց ֆինանսավորումը նախկինում կատարվել է պետական մարմնի կողմից միջնաժամկետ ծախսային ծրագրերի իրականացման միջոցով:

5. Սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ իրականացնող լաբորատորիաները հավատարմագրվում են ըստ փորձարկման ոլորտների` նշանակվում են որպես համապատասխանության գնահատման մարմին և ներառված են Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում:

6. Ռազմավարական ծրագիրը համահունչ է «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Առևտրի համաշխարհային կազմակերպության «Սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման մասին» համաձայնագրին (Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրին անդամակցում է 2003 թվականի փետրվարի 5-ից):

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Ծրագրի իրականացման նպատակներն են.

1) սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման բնագավառներում միջազգային չափորոշիչների պահանջներին համապատասխան ունենալ հնարավորություն իրականացնել լաբորատոր փորձաքննություններ.

2) անասնաբուժասանիտարական, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջների տեսակետից բնակչությանն անվտանգ ու բարձրորակ սննդամթերքով և հումքով ապահովում.

3) սննդի շղթայի փուլերում վտանգավոր սննդամթերքի հայտնաբերում, դրա հետագա իրացման կանխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշմամբ սահմանված կարգով օգտահանում կամ ոչնչացում:

8. Ելնելով Ծառայության կողմից իրականացվող ստուգումներից, դիտարկումներից, ուսումնասիրություններից, ինչպես նաև հիմնվելով սպառողների դիմում-բողոքների վերլուծության վրա` ակնհայտ է Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում մեծ ծավալների անհայտ ծագման, անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերով չուղեկցվող, կասկածելի որակ ունեցող և նույնականացում պահանջող սննդամթերքի առկայության փաստերը: Այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում Ծառայության կողմից իրականացվող վերահսկողության ուժեղացման շրջանակներում նախորդ տարիների հետ համեմատ կատարել շուկայահանված սննդամթերքի ավելի լայն տեսակների լաբորատոր փորձաքննություններ և հաճախակի դարձնել վերջիններիս պարբերականությունը:

9. Ծառայությանը ներկայումս վերապահվել են վերահսկողական դաշտի ավելի լայն շրջանակներ, այդ թվում` լաբորատոր փորձաքննություններ իրականացնող հավատարմագրված լաբորատորիաների կողմից գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի փորձաքննության, անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների որոշման վերահսկողություն:

 

III. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

10. Ըստ նախնական գնահատումների` Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 10,000.0 հազ. դրամ:

11. Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ծրագրի գծով սահմանվող ֆինանսական միջոցների հաշվին:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

12. Սննդամթերքի որակի մեջ կան պիտանելիության բազմաթիվ ցուցանիշներ` 600-ից ավելի, այդ թվում` մանրէաբանական, սանիտարահիգիենիկ, ֆիզիկաքիմիական, մնացորդային նյութերի քանակների, նաև այնպիսի ցուցանիշներ, որոնք բնորոշ են միայն տվյալ սննդամթերքին: Հետազոտությունների գների սահմանը կազմում է 3000-30000 դրամ: Համաձայն 2015-2016 թվականների վիճակագրության, վերը նշված փորձաքննությունների մեջ գերակշռում են մանրէաբանական և թունավոր տարրերի հայտնաբերման փորձաքննությունները (որպես բարձր ռիսկայնության ցուցանիշներ), որոնց մասնաբաժինը նշված երկու տարիների ընդհանուր քանակի մեջ կազմում է համապատասխանաբար 62.37% և 18.08%, իսկ գների միջին ցուցանիշը` 5000 դրամ: Յուրաքանչյուր նմուշի համար լաբորատոր փորձաքննությունների քանակը կախված է ռիսկայնության աստիճանից և միջինում կազմում է 6 փորձաքննություն:

13. Ծրագրով նախատեսվում է 2018-2020 թվականներին իրականացնել սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ միջինը 333.34 նմուշների նկատմամբ, որոնց գնորոշման համար հիմք է հանդիսացել ինչպես նշված հետազոտությունների մասով 2015-2016 թվականների փաստացի տվյալները (2015թ. - 9628300 դրամի դիմաց ավելի քան 250 նմուշ, 2016թ. - 4998520 դրամի դիմաց ավելի քան 150 նմուշ), այնպես էլ հանրապետությունում նմանատիպ ծառայություններ մատուցող կազմակերպություններից կատարված հարցումների արդյունքում ստացված միջին գների ցուցանիշները` հետևյալ ծախսային հաշվարկներով.

1) մեկ նմուշի մեկ ցուցանիշի փորձաքննության արժեքը միջինում` 5000 դրամ,

2) փորձաքննության ենթակա միջին ցուցանիշների թիվը` 6,

3) մեկ նմուշ` 5000 դրամ x 6 ցուցանիշ = 30 000 x 333.34 նմուշ = 10 000.0 հազ. դրամ:

14. Ծրագրով նախատեսվում է յուրաքանչյուր տարի իրականացնել սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ միջինը 333 նմուշների նկատմամբ հետևյալ հարաբերությամբ`

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Միջոցառում    |Ժամկետ  |Պատասխանատվություն            |Ֆինանսական|

|   |              |        |                              |միջոցներ  |

|   |              |        |                              |(հազ.դրամ)|

|___|______________|________|______________________________|__________|

|1. |166           |2018    |Գնումների մասին օրենսդրությամբ|    5000.0|

|   |փորձաքննության|թվականի |սահմանված կարգով հաղթող       |          |

|   |իրականացում   |1-ին    |ճանաչված կազմակերպություն     |          |

|   |              |կիսամյակ|                              |          |

|___|______________|________|______________________________|__________|

|2. |167 փորձա-    |2018    |Գնումների մասին օրենսդրությամբ|    5000.0|

|   |քննություն:   |թվականի |սահմանված կարգով հաղթող       |          |

|   |              |2-րդ    |ճանաչված կազմակերպություն     |          |

|   |              |կիսամյակ|                              |          |

._____________________________________________________________________.

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

15. Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետությունում ազգաբնակչության համար անվտանգ և որակյալ սննդամթերքի ապահովմանը, սննդի շղթայում մարդու կյանքի ու առողջության համար ռիսկային գործոնների հայտնաբերմանը, դրանց վտանգավոր ազդեցության նվազեցմանը և/կամ բացառմանը, ինչը հնարավորություն կընձեռի գործնականում կիրառել «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սկզբունքները`

1) ապահովել սպառողների առողջությունը.

2) արտադրող կազմակերպություններին ապահովել սննդամթերքի անվտանգության տեսակետից ապահով հումքով.

3) կանխել բնակչության շրջանում կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների առաջացման և տարածման դեպքերը:

16. Ծրագրի միջոցառումների իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները`

1) քանակական` Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքից և մարզերից հավաքագրված սննդամթերքի ավելի քան 333 նմուշների` մանրէաբանական, սանիտարահիգիենիկ, ֆիզիկաքիմիական, մնացորդային նյութերի քանակների հայտնաբերմանն ուղղված տարեկան միջինում 2000 լաբորատոր փորձաքննությունների իրականացում,

2) որակական` Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում անհայտ ծագման, անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերով չուղեկցվող, կասկածելի որակ ունեցող և նույնականացում պահանջող սննդամթերքի առկայության փաստերի բացահայտում:

 

ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը|Սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների        |

|                   |իրականացում:                                     |

|___________________|_________________________________________________|

|Համառոտ            |Հայաստանի Հանրապետության Երևան  քաղաքից և        |

|նկարագրությունը    |մարզերից հավաքագրված սննդամթերքի նմուշների`      |

|                   |մանրէաբանական, սանիտարահիգիենիկ, ֆիզիկաքիմիական, |

|                   |մնացորդային նյութերի քանակների հայտնաբերմանն     |

|                   |ուղղված լաբորատոր փորձաքննությունների իրականացում|

|___________________|_________________________________________________|

|Նպատակը/           |Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում    |

|կարևորությունը     |անհայտ ծագման, անվտանգությունը հիմնավորող        |

|                   |փաստաթղթերով չուղեկցվող, կասկածելի որակ ունեցող  |

|                   |և  նույնականացում պահանջող սննդամթերքի           |

|                   |առկայության փաստերի բացահայտում:                 |

|                   |Ազգաբնակչության համար անվտանգ և  որակյալ         |

|                   |սննդամթերքի ապահովում, սննդի շղթայում մարդու     |

|                   |կյանքի ու առողջության համար ռիսկային գործոնների  |

|                   |հայտնաբերում, դրանց վտանգավոր ազդեցության        |

|                   |նվազեցում և/կամ  բացառում:                       |

|___________________|_________________________________________________|

|Տեղեկատվության     |Տեղեկատվությունն ակնկալվում է ստանալ Ծառայության |

|հավաքագրումը/      |համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկումների |

|աղբյուրը           |արդյունքում:                                     |

|                   |Տեղեկատվությունը հավաքագրվելու և  վերլուծվելու է |

|                   |Ծրագրի իրականացման համար պատասխանատու            |

|                   |ստորաբաժանումների կողմից:                        |

|___________________|_________________________________________________|

|Հաշվարկման մեթոդը  |Ծրագրի շրջանակներում իրականացվող                 |

|                   |փորձաքննությունների հաշվարկման հիմք են           |

|                   |հանդիսանում վերջին երկու տարիներին իրականացված   |

|                   |լաբորատոր փորձաքննությունների վիճակագրական       |

|                   |տվյալները (փաստացի կատարված լաբորատոր            |

|                   |փորձաքննությունների` ցուցանիշների քանակ,         |

|                   |տեսակարար կշիռ, արժեք):                          |

|___________________|_________________________________________________|

|Տեղեկատվության     |Սահմանափակումը գործնականում բացակայում է:        |

|սահմանափակումները  |                                                 |

|___________________|_________________________________________________|

|Ցուցանիշի տեսակը   |Ցուցանիշը չափում է Ծրագրի ուղղակի արդյունքը:     |

|___________________|_________________________________________________|

|Չափման միավորը     |Փորձաքննություն                                  |

|___________________|_________________________________________________|

|Ներկայացման եղանակը|Կատարողականները ներկայացվում են ամսական կտրվածքով|

|                   |թղթային տարբերակով:                              |

|___________________|_________________________________________________|

|Հաշվետվողականության|Տարեկան                                          |

|ցիկլը              |                                                 |

|___________________|_________________________________________________|

|Թույլատրելի շեղումը|Փաստացի կատարված լաբորատոր փորձաքննությունների   |

|                   |ընդհանուր թիվն արժեքային արտահայտությամբ չի կարող|

|                   |գերազանցել Ծրագրի ընդհանուր արժեքը` 10,000.0     |

|                   |հազ. դրամը:                                      |

|___________________|_________________________________________________|

|Պատասխանատվությունը|Տեղեկատվության ձեռք բերման և  հաշվետվողականության|

|                   |համար պատասխանատու է «Հանրապետական               |

|                   |անասնաբուժասանիտարական և  բուսասանիտարական       |

|                   |լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը:      |

._____________________________________________________________________.

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԻՍԿԵՐԸ

 

17. Ծրագրի իրականացման հետ կապված ռիսկերը պայմանավորված են հնարավոր սննդային թունավորումների, ինչպես նաև սպառողների կողմից դիմում-բողոքների ավելացմամբ, որի հաղթահարման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել հետագծելիության սկզբունքով օջախի հայտաբերում, վտանգավոր սննդամթերքի հետկանչում, մեկուսացում և ոչնչացում:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևոր նախապայման է ծրագրի մոնիթորինգը, որը կիրականացվի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնագետների կողմից: Վերջիններս պարբերաբար կիրականացնեն Ծրագրի կատարման ընթացքի ուսումնասիրություն` Ծրագրի արդյունավետ իրականացմանը խոչընդոտող խնդիրները, հանգամանքները բացահայտելու և դրանց շտկման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:

19. Մոնիթորինգի ժամանակ անհրաժեշտ է հետևյալ փոխկապակցված և փոխհամաձայնեցված միջոցառումների իրականացումը.

1) գնահատել, թե որքանով են իրականանում Ծրագրում նախանշված գործողությունները, բացահայտել դրանց արդյունքը, ինչպես նաև համեմատել ակնկալվող արդյունքի հետ.

2) տալ պարզաբանում չիրականացված գործողությունների համար և որոշել այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այդ գործողությունների իրականացման համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2018
N 6
Արձանագրային որոշում