Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0142.200218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2018 թվականի N 142-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի փետրվարի 15-ի

N 142-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի     |Կատարման    |

|ը/կ|կիրառման ոլորտները                                  |ժամկետը     |

|___|____________________________________________________|____________|

|1. |Պետական գնումներով սպանդանոցային ծագման մթերքի      |2018 թվականի|

|   |ձեռքբերում                                          |մարտի 1-ից  |

|___|____________________________________________________|____________|

|2. |Մսամթերքի արտադրություն (տեղական արտադրության       |2018 թվականի|

|   |սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում)    |մարտի 1-ից  |

|___|____________________________________________________|____________|

|3. |Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի    |2018 թվականի|

|   |արտահանում                                          |մարտի 1-ից  |

|___|____________________________________________________|____________|

|4. |Երևան  քաղաքի հանրային սննդի օբյեկտներում (տեղական  |2018 թվականի|

|   |արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու|հուլիսի 1-ից|

|   |դեպքում)                                            |            |

|___|____________________________________________________|____________|

|5. |Երևան  քաղաքում տեղական արտադրության սպանդանոցային  |2018 թվականի|

|   |ծագման մթերք իրացնող առևտրի  օբյեկտներում և  առևտրի |հուլիսի 1-ից|

|   |իրականացման վայրերում                               |            |

|___|____________________________________________________|____________|

|6. |ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի,     |2018 թվականի|

|   |Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց    |հուլիսի 1-ից|

|   |ձորի մարզերում տեղական արտադրության սպանդանոցային   |            |

|   |ծագման մթերք իրացնող առևտրի  օբյեկտներում և  առևտրի |            |

|   |իրականացման վայրերում                               |            |

|___|____________________________________________________|____________|

|7. |ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի,     |2018 թվականի|

|   |Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց    |հուլիսի 1-ից|

|   |ձորի մարզերի հանրային սննդի օբյեկտներում (տեղական   |            |

|   |արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու|            |

|   |դեպքում)                                            |            |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2018
N 142-Ն
Որոշում