Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

15 փետրվարի 2018 թվականի N 6

 

23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում դաբաղ հիվանդության շճահետազոտության 2018-2020 թվականների ռազմավարական ծրագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թ փետրվարի 15-ի նիստի

N 6 արձանագրային որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ

(2018-2020 թվականների)

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Դաբաղ հիվանդության շճահետազոտության իրականացումը կնպաստի հանրապետության տարածքում ապահովելու կայուն անասնահամաճարակային իրավիճակ դաբաղ հիվանդության նկատմամբ, որն էլ հնարավորություն կստեղծի կենդանական ծագման մթերքների ծավալների ավելացմանը, ինչպես նաև արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը, միևնույն ժամանակ կապահովի Հայաստանի Հանրապետության բնակչությանը անվտանգ կենդանական ծագում ունեցող առողջ մթերքով:

 

II. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

2. Ռազմավարական ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակն է բացահայտել հանրապետությունում դաբաղ հիվանդության դեմ պատվաստումների արդյունավետությունը և պատվաստված կենդանիների մոտ ձևավորված իմունիտետի` վարակամերժության լարվածությունը կենդանիներից վերցված արյան նմուշներում շճաբանական հետազոտություններով ոչ կառուցվածքային սպիտակուցների (այսուհետ` ՈԿՍ (NSP)) 4400 նմուշներում և կառուցվածքային սպիտակուցների (այսուհետ` ԿՍ (SP)) 1100 նմուշներում հակամարմինների ուսումնասիրության, ինչպես նաև ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի օրգանիզմում ձևավորված հակադաբաղային հակամարմինների ուսումնասիրության միջոցով`

1) բացահայտել դաբաղ հիվանդության շրջանառությունը հանրապետության տարբեր ռիսկային գոտիներում` ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ երկրի մնացած տարածքներում,

2) բացահայտել հակադաբաղային վարակամերժության մակարդակը հանրապետության տարբեր տարածքներում,

3) գնահատել հիվանդության տարածվածության և ներթափանցման ռիսկերը, որոնք կարևոր խթան կհանդիսանան կենդանական ծագման մթերքի և հումքի արտահանման գործընթացում` նպաստելով տնտեսական աճի ավելացմանը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Դաբաղ հիվանդությունը տարածաշրջանային երկրների համար հանդիսանում է մշտական խնդիր: Յուրաքանչյուր տարի անասնահամաճարակային պետական միջոցառումների շրջանակում կատարվում է դաբաղի նկատմամբ ընկալունակ անասնաքանակի պատվաստում: Չնայած տարեկան հակադաբաղային պատվաստումներին երկիրը ապահովված չէ դաբաղի բռնկումներից, որի պատճառ կարող է լինել ինչպես միջոցառումներ կատարման արդյունավետությունը, այնպես էլ օգտագործված պատվաստանյութի որակը և անասնահամաճարակային իրավիճակի թերի հսկողությունը կամ հիվանդության հսկողության բացակայությունը: Հիվանդության հսկողության արդյունավետ և միջազգային պրակտիկայում ընդունված ձևը շճամոնիթորինգն է: Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ կատարվող հակադաբաղային պատվաստումների արդյունքում, այնուամենայնիվ 2016 թվականին գրանցվել է հիվանդության դեպք` պայմանավորված գենետիկորեն նոր A AGVII դաբաղի վիրուսի ենթատիպով: Ելնելով հիվանդության առանձնահատկությունից և տարածաշրջանային երկրներում տիրող իրավիճակից անհրաժեշտ է իրականացնել մշտական և շարունակական մոնիթորինգային աշխատանքներ համաճարակային կայուն իրավիճակի պահպանման նպատակով:

4. Ռազմավարությունը բխում է «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջից:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

5. Ծրագրի իրականացման ռիսկերն են`

1) համապատասխան հավաքածուների շուկայից ձեռք բերման անհնարինությունը,

2) արյան նմուշառման ոչ պատշաճ իրականացումը,

6. Ծրագրի ռիսկերի հաղթահարման հնարավոր ուղիներն են`

1) Ծրագրերի շրջանակներում ձեռք բերվող համապատասխան հավաքածուների շուկայում չլինելու պատճառով ապահովել դրանց ձեռքբերումը անմիջապես արտադրողից,

2) իրականացնել արյան կրկնակի նմուշառում, որպեսզի վերջնական արդյունքը հավաստի լինի:

 

V. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

1. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

7. ՈԿՍ (NSP) և ԿՍ (SP) նկատմամբ շճահետազոտության պլանի կազմում` խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ` ԽԵԿ) և մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ` ՄԵԿ) համար:

8. Ռազմավարական ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում է իրականացնել նմուշառում Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում, որոնք խմբավորվել են երկու գոտիների` բարձր ռիսկային գոտի (Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի սահմանամերձ համայնքները) և ցածր ռիսկային գոտի: Որպես բարձր ռիսկային գոտիներ ընտրվելու են այն համայնքները, որոնք անմիջական սահմանակից են Թուրքիային, Վրաստանին, Ադրբեջանին, Իրանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կամ այդ համայնքներում առկա են սեզոնային արոտավայրեր:

9. Զգայունակ կենդանիների գլխաքանակը ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալների կազմում է ԽԵԿ` 640046 գլուխ և ՄԵԿ` 599166 գլուխ:

10. ՈԿՍ (NSP) շրջանառության տարածվածությունը յուրաքանչյուր ռիսկային գոտիներում հայտնաբերվել է 2 հիմնական ռիսկի կատեգորիաներ: Ռիսկային գոտիները նույնն են, ինչը նշված է նաև Ռիսկի հիմքի վրա դաբաղի դեմ պայքարի ռազմավարական պլանում (ՌՀՎԴԴՊՌՊ) /FMD- RBSP/.

11. Հետազոտության մեջ ընդգրկված համայնքները պետք է ունենան 50 գլխից ոչ պակաս կենդանի (ԽԵԿ և ՄԵԿ), քանի որ քիչ գլխաքանակի դեպքում համայնքը չի կարող հանդես գալ որպես համաճարակային միավոր:

12. Յուրաքանչյուր համայնքում գումարային ԽԵԿ և ՄԵԿ համամասնությունը պետք է հիմնավորվի (օր. N ԽԵԿ + N ՄԵԿ = 100%, որից ելնելով N ԽԵԿ=60% և N ՄԵԿ=40%):

13. Յուրաքանչյուր ռիսկի տարածքի նմուշի չափը հաշվարկվում է 2 կենդանատեսակները միասին (համաձայնեցված փորձագետների կողմից, քանի որ երկու կենդանատեսակներ կիսում են նմանատիպ ռիսկերը` ԽԵԿ-ը և ՄԵԿ-ը պահվում են միասին, և նախորդ տարիների շճահետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կենդանատեսակները ունեն նման ՈԿՍ (NSP)-ի տարածվածություն):

14. Օգտագործվել է առցանց օրինակելի չափման համաճարակաբանական վերլուծական հետևյալ համակարգերը` http://www.winepi.net և http://www.epitools.ausvet.com: Ելնելով ակնկալվող տարածվածության ցուցանիշից վստահության մակարդակը վերցվել է 95%:

15. Որպես արդյունք ընտրանքի չափ, յուրաքանչյուր համայնքից հաշվարկվում է 25 կենդանի (4400 նմուշ ընդհանուր):

16. Յուրաքանչյուր կենդանատեսակի ընտրանքային չափի տոկոսային հարաբերակցությունը հաշվարկվում է, օրինակ` ԽԵԿ ռիսկի 1 գոտի - ԽԵԿ-ի թիվը մեկ գյուղի կտրվածքով 60%, ՄԵԿ-ը` 40%, ընդհանուր 100% ընտրված կենդանիներ: Ներկայացուցչական ընտրանքի չափը ռիսկի 1 գոտում կլինի 1550 նմուշներ, որոնք նմուշառվելու են երկու տեսակներից. 1550 (100%) կենդանիների ընդհանուր քանակը, 930 ԽԵԿ (60%) և 620 ՄԵԿ (40%).

17. Ընտրված համայնքները խմբավորվում են ըստ տարածաշրջանների:

 

2. ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

18. Նմուշառումը բաղկացած է երկու փուլերից` համայնքից և կենդանուց.

1) համայնքից որպես առաջնային նմուշառման միավոր, նմուշառումն իրականացվում է`

ա. բարձր ռիսկային գոտում հիվանդության սպասվելիք տարածվածությունը հաշվարկվում է 80%, բացարձակ սխալը` 10% /հավաստիությունը 95%/: Ըստ կատարված հաշվարկների 63 համայնք ընդգրկվում են բարձր ռիսկային գոտում.

բ. ցածր ռիսկային գոտում սպասվելիք տարածվածությունը հաշվարկվում է 60%, բացարձակ սխալը` 10% /հավաստիությունը 95%/: Ըստ կատարված հաշվարկների 93 համայնք /ընդգրկվում են ցածր ռիսկային գոտում.

գ. ՄԵԿ-ի համար միգրացիոն ուղիներից և արոտավայրերից սպասվելիք տարածվածությունը 90%, 10% բացարձակ սխալի և 95% հավաստիության դեպքում պետք է նմուշառվում է 35 համայնքից: Սպասվելիք ռիսկային պոպուլյացիան (նախորդ հետազոտության արդյունքները, մասնագետների կարծիքները) համաչափորեն ներառված է հետազոտության մեջ:

2) կենդանուց` որպես երկրորդային նմուշառման միավոր, նմուշառումն իրականացվում է`

ա. նմուշը վերցվում է ԽԵԿ-ից և 10 նմուշ ՄԵԿ-ից յուրաքանչյուր ընտրված գյուղից, հաշվարկը ավելի բարձր է, քան պոպուլյացիայի միջին թիվը, ինչպես նաև 70% թեստի զգայունության և փորձերի մեջ չներառված նմուշների քանակը (կորուստ, ոչ բավարար շիճուկներ, անորակ շիճուկ, հեմոլիզված և այլն): Նմուշառումը ապահովում է կենդանիների ներկայացուցչական և պատահական ընտրությունը, որը ներկայացված է Աղյուսակ N 1-ով:

 

Աղյուսակ N 1

 

._____________________________________________________________________.

||բաժանումները      |Ընտրված|        ԽԵԿ         |        ՄԵԿ         |

||ըստ               |համայնք|____________________|____________________|

||ռիսկայնության     |ների   |Ակնկալ|Նմուշ-|60%   |Ակնկալ|Նմուշ-|40%   |

||                  |քանակը |վող   |ների  |ամբողջ|վող   |ների  |ամբողջ|

||                  |       |տարած-|քանակը|նմուշ-|տարած-|քանակը|նմուշ-|

||                  |       |վածու-|յուր. |ներից |վածու-|4%    |ներից |

||                  |       |թյունը|Համայն|      |թյունը|սխալի |      |

||                  |       |      |քից   |      |      |հաշվար|      |

||                  |       |      |      |      |      |կով   |      |

||__________________|_______|______|______|______|______|______|______|

||Բարձր ռիսկային    |     62|   20%|    15|   930|   10%|    10|   620|

||գոտիներ           |       |      |      |      |      |      |      |

||(Սահմանակից       |       |      |      |      |      |      |      |

||համայնքներ        |       |      |      |      |      |      |      |

||Թուրքիային,       |       |      |      |      |      |      |      |

||Վրաստանին,        |       |      |      |      |      |      |      |

||Ադրբեջանին և      |       |      |      |      |      |      |      |

||Իրանին)           |       |      |      |      |      |      |      |

||__________________|_______|______|______|______|______|______|______|

||Այլ գոտիները      |     93|   20%|    15|  1395|   15%|    10|   930|

||(background)      |       |      |      |      |      |      |      |

||__________________|_______|______|______|______|______|______|______|

||Համայնքները մոտ   |     35|   20%|     0|     -|   15%|    15|   525|

||հիմնական սեզոնային|       |      |      |      |      |      |      |

||միգրացիոն         |       |      |      |      |      |      |      |

||ուղիներին և       |       |      |      |      |      |      |      |

||արոտներին (ՄԵԿ)   |       |      |      |      |      |      |      |

||__________________|_______|______|______|______|______|______|______|

||Ընդամենը նմուշները|       |      |      |  2325|      |      |  2075|

._____________________________________________________________________.

 

բ. արդյունքում ընտրանքի չափը 4400 կրկնվող թեստավորման դեպքում (դրական թեստի) և մոտավոր 1100 շիճուկներ թեստավորվում են ԿՍ (SP) հակամարմինների հայտնաբերման համար ԻՖԱ ախտորոշիչների միջոցով:

 

3. ՆՄՈՒՇԱՌՈՒՄ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

19. Նմուշները և տվյալները հավաքագրվում են պատվաստումների ընթացքում` համայնքային անասնաբույժների կողմից:

20. Եթե ընտրված գյուղը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին (4-18 ամսական ԽԵԿ և ՄԵԿ կենդանիների առկայություն, դրանց համաչափ բաշխվածություն գյուղի տարածքում), ապա ընտրվում է աշխարհագրորեն մոտ և նմանատիպ այլ ռիսկային համայնք, որն ունի պահանջվող չափանիշները:

21. Կենդանիները ընտրվում են պատահական, եթե դա տեսականորեն հնարավոր չէ, ապա ընտրանքը կատարվում է ըստ փաստացի առկա գլխաքանակի:

22. Նմուշառվող ԽԵԿ և ՄԵԿ տարիքը` 4-18 ամսական: Տարիքը գրանցվում է նմուշառման թերթիկի մեջ ամիսներով:

23. Շիճուկ անջատիչ վակուումային փորձանոթները լցվում են ամբողջապես, պատշաճ պահվում են և տեղափոխվում լաբորատորիա 48 ժամվա ընթացքում:

24. Բոլոր տվյալները լրացվում են ընթեռնելի, նմուշառման թերթիկում և փորձանոթների վրա:

25. Արյան փորձանոթները պիտակավորվում են նմուշառումից հետո, ջրակայուն մարկերներով:

26. Նմուշների հավաքագրման ձևաթուղթը ներառում է հետևյալ նվազագույն համաճարակաբանական տվյալները`

1) նմուշի համարը,

2) վայրը` մարզ, տարածաշրջան, համայնք,

3) անասնատիրոջ անունը,

4) կենդանու սեռը,

5) տարիքը ամիսներով,

6) դաբաղի դեմ վերջին պատվաստման ամիսը, պատվաստանյութի տեսակը,

7) նշում` առկա կամ վերջին դաբաղի կլինիկական դեպքերի մասին,

8) արոտավայրերի հեռավորությունը (քիչ կամ շատ 10 կմ):

27. Տվյալների վերլուծության համար դաշտային և լաբորատոր բոլոր տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային տարբերակով: Բոլոր թեստային արդյունքները գրանցվում են դաշտային տվյալների հետ միասին GIS տվյալների բազայում: Տվյալների էլեկտրոնային և թղթային տարբերակները պահպանվում են: Կլինիկական հետազոտությունը նախատեսվում է իրականացնել 2017 թվականի շճահետազոտության հետ համատեղ:

 

4. ՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԲԱՆԿԸ

 

28. Լաբորատորիայում շիճուկները բաժանվում են 2 ծավալով` 2 մլ յուրաքանչյուր անոթում:

29. Եթե կա անհրաժեշտություն միջազգային լաբորատորիա տեղափոխելու, ապա մեկ ծավալը լցվում է պտուտակաձև գլխիկով փոքրիկ անոթների մեջ:

30. Բոլոր շճային փորձանոթները և պահպանման տուփերը պիտակավորվում են համայնքի և նմուշի համարով:

31. Շճաբանկում լաբորատոր արդյունքների տվյալներից բացի պարունակում են անհրաժեշտ տվյալներ սառնարանում շիճուկի և նրանց տեղի մասին:

32. Շիճուկները պարտադիր պահվում են մինչև ծրագրի ավարտը:

 

5. ՇՃԱՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԿՍ (SP) ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

33. Շճահետազոտության միջոցով ԿՍ (SP) մակարդակը գնահատվում է`

1) համայնքը` որպես համաճարակաբանական միավոր,

2) ԽԵԿ և ՄԵԿ-ի միջին գլխաքանակը` ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի մակարդակով, որոնք օգտագործվում են ընտրանքի չափը հաշվարկելիս,

3) բոլոր շիճուկները թեստավորում են ՈԿՍ (NSP) հակամարմինների հայտնաբերելու և միայն ՈԿՍ (NSP) բացասական նմուշներից պատահական ընտրությամբ թեստավորում են ԿՍ (SP) հակամարմիններ հայտնաբերելու համար,

4) նմուշները ընտրվում են հիմնված ՈԿՍ (NSP-ի արդյունքներից, պատահական ընտրության հավաքագրված բացասական ՈԿՍ (NSP)-ի նմուշներից, նմուշառվում են միայն պատվաստված կենդանիները` պատվաստումների ընթացքում` ըստ հաշվետվությունների,

5) նմուշառման շրջանակը` բոլոր համայնքները, որտեղ ԽԵԿ և ՄԵԿ կենդանի քանակը ավելի է քան 50 գլուխ, և 4-6 շաբաթ առաջ պատվաստվում են դաբաղի դեմ,

6) ոչ ավելի, քան 3 կենդանի մեկ տնային տնտեսությունից:

 

6. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

34. Ծրագրով նախատեսված միջոցառումները և դրանց կատարման ժամկետները համաձայն N 2 աղյուսակի:

 

Աղյուսակ N 2

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Միջոցառում        |  ժամկետ     | Պատասխանատու     |Ֆինանսավորում|

|   |                  |             |                  |(հազ. դրամ)  |

|___|__________________|_____________|__________________|_____________|

|1  |Մարզի, համայնքի և |յուրաքանչյուր|Համայնքը սպասարկող|Ֆինանսավորում|

|   |տնտեսության       |տարվա 1-ին   |անասնաբույժ և  ՀՀ |չի պահանջվում|

|   |ընտրություն       |եռամսյակ     |ԳՆ ՍԱՊԾ           |             |

|___|__________________|_____________|__________________|_____________|

|2  |Կենդանիների       |յուրաքանչյուր|համայնքային       |        500.0|

|   |ընտրություն       |տարվա 2-րդ   |անասնաբույժների   |             |

|   |(պատահականության  |կիսամյակի    |կողմից            |             |

|   |սկզբունքով) և     |1-ին         |                  |             |

|   |նմուշառում        |տասնօրյակ    |                  |             |

|___|__________________|_____________|__________________|_____________|

|3  |Նմուշների գրանցում|յուրաքանչյուր|ՀՀ ԳՆ ՍԱՊԾ        |       740.00|

|   |և  տեղափոխում     |տարվա 2-րդ   |                  |             |

|   |լաբորատորիա       |կիսամյակի    |                  |             |

|   |                  |1-ին         |                  |             |

|   |                  |տասնօրյակ    |                  |             |

|___|__________________|_____________|__________________|_____________|

|4  |Լաբորատոր         |Նմուշները    |ՀՀ ԳՆ ՍԱՊԾ        |       7926.0|

|   |փորձաքննություն   |ստանալուց    |                  |             |

|   |                  |մինչև  1 ամիս|                  |             |

|___|__________________|_____________|__________________|_____________|

|5  |Դաշտային և        |Լաբորատոր    |ՀՀ ԳՆ ՍԱՊԾ        |Ֆինանսավորում|

|   |լաբորատոր         |արդյունքների |«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ     |չի պահանջվում|

|   |տվյալների         |ստանալուց    |                  |             |

|   |մուտքագրում GIS   |մինչև  1 ամիս|                  |             |

|   |տվյալների բազա    |             |                  |             |

|___|__________________|_____________|__________________|_____________|

|6  |Արդյունքների      |յուրաքանչյուր|ՀՀ ԳՆ ՍԱՊԾ        |Ֆինանսավորում|

|   |վերլուծություն    |տարվա        |համապատասխան      |չի պահանջվում|

|   |                  |հոկտեմբերի   |ստորաբաժանումների |             |

|   |                  |3-րդ         |մասնագետներ       |             |

|   |                  |տասնօրյակ    |                  |             |

._____________________________________________________________________.

 

VI. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

35. Ծրագրի իրականացման ծախսերը 2018-2020 թվականների համար կազմում է 9 մլն 166 հազ. դրամ ըստ միջոցառման` դաբաղ հիվանդության դեմ պատվաստումների արդյունավետության և շճաբանական հետազոտությունների վրա հիմնված հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերի գնահատում` իրականացվելիք 4400 ՈԿՍ (NSP) և 1100- ԿՍ (SP) /NSP & SP-AB/ հակամարմինների շճահետազոտության պլանի կազմում` խոշոր եղջերավոր կենդանիների և մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ` ԽԵԿ և ՄԵԿ) ՈԿՍ (NSP) հակամարմինների ուսումնասիրության հիման վրա:

36. Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին:

 

VII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

37. Ռազմավարության արդյունքային ցուցանիշներն են`

1) քանակական` իրականացվելիք 4400 ՈԿՍ (NSP) և 1100 - ԿՍ (SP) /NSP & SP-AB/ հակամարմինների շճահետազոտության պլանի կազմում` ԽԵԿ և ՄԵԿ ՈԿՍ (NSP) հակամարմինների ուսումնասիրության հիման վրա:

2) որակական` խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ կատարվող կանխարգելիչ պատվաստումների գործընթացի արդյունավետության պարզաբանում:

38. Ռազմավարական ծրագրի կատարման արդյունքում ակնկալվում է`

1) հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության վիրուսի շրջանառության բացահայտում,

2) խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ

հետպատվաստային վարակամերժության ապահովում,

3) խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ կատարվող կանխարգելիչ պատվաստումների գործընթացի արդյունավետության գնահատում,

4) դաբաղ հիվանդության նկատմամբ պատվաստումների կատարման արդյունավետության բարձրացում,

5) հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ անասնահամաճարակային իրավիճակի կանխատեսում և հիվանդության դեմ պայքարի վերանայում:

 

ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը|Հայաստանի Հանրապետությունում դաբաղ հիվանդության  |

|                   |նկատմամբ շճահետազոտության իրականացում:           |

|___________________|_________________________________________________|

|Համառոտ            |Դաբաղի շճահետազոտության միջոցով դաբաղ            |

|նկարագրությունը    |հիվանդության նկատմամբ կատարված պատվաստումների    |

|                   |արդյունավետության և  երկրում հիվանդության        |

|                   |շրջանառության ու ներթափանցման ռիսկերի գնահատում` |

|                   |ընկալունակ կենդանիներից վերցված 4400 նմուշներում |

|                   |ՈԿՍ (NSP) և  1100 նմուշներում ԿՍ (SP)/NSP &      |

|                   |SP-AB/ նկատմամբ շճահետազոտության իրականացում:    |

|___________________|_________________________________________________|

|Նպատակը/           |Դաբաղ հիվանդության շճահետազոտության իրականացումը |

|կարևորությունը     |կնպաստի հանրապետության տարածքում ապահովելու      |

|                   |կայուն անասնահամաճարակային իրավիճակ դաբաղ        |

|                   |հիվանդության նկատմամբ, որն էլ հնարավորություն    |

|                   |կստեղծի կենդանական ծագման մթերքների ծավալների    |

|                   |ավելացմանը, ինչպես նաև  արտադրանքի արտահանման    |

|                   |ծավալների ավելացմանը, միևնույն  ժամանակ կապահովի |

|                   |Հայաստանի Հանրապետության բնակչությանը անվտանգ    |

|                   |կենդանական ծագում ունեցող առողջ մթերքով:         |

|___________________|_________________________________________________|

|Տեղեկատվության     |Տեղեկատվությունն ակնկալվում է ստանալ ինչպես      |

|հավաքագրումը/      |մոնիթորինգ իրականացնողներից` գնումների մասին     |

|աղբյուրը           |օրենսդրությամբ սահմանված կարգով հաղթող ճանաչված  |

|                   |կազմակերպության, այնպես էլ Ծառայության           |

|                   |համապատասխան ստորաբաժանումների մասնագետների      |

|                   |կողմից կատարվելիք հարցումների ու դիտարկումների   |

|                   |արդյունքում: Տեղեկատվությունը հավաքագրվելու և    |

|                   |վերլուծվելու է Ծրագրի իրականացման համար          |

|                   |պատասխանատու ստորաբաժանման կողմից:               |

|___________________|_________________________________________________|

|Հաշվարկման մեթոդը  |Յուրաքանչյուր կենդանատեսակի ընտրանքային չափի     |

|                   |տոկոսային հարաբերակցությունը հաշվարկվում է,      |

|                   |օրինակ` ԽԵԿ ռիսկի 1 գոտի - ԽԵԿ-ի թիվը մեկ գյուղի |

|                   |կտրվածքով 60%, ՄԵԿ-ը` 40%, ընդհանուր 100% ընտրված|

|                   |կենդանիներ: Ներկայացուցչական ընտրանքի չափը ռիսկի |

|                   |1 գոտում կլինի 1550 նմուշներ, որոնք նմուշառվելու |

|                   |են երկու տեսակներից. 1550 (100%) կենդանիների     |

|                   |ընդհանուր քանակը, 930 ԽԵԿ (60%) և  620 ՄԵԿ (40%):|

|___________________|_________________________________________________|

|Տեղեկատվության     |Սահմանափակումը գործնականում բացակայում է:        |

|սահմանափակումները  |                                                 |

|___________________|_________________________________________________|

|Ցուցանիշի տեսակը   |Ցուցանիշը չափում է ծրագրի իրականացման ուղղակի    |

|                   |արդյունքը:                                       |

|___________________|_________________________________________________|

|Չափման միավորը     |հատ նմուշ, նմուշի ծավալը մլ-ով:                  |

|___________________|_________________________________________________|

|Ներկայացման եղանակը|Հետազոտությունների կատարողականները ներկայացվում  |

|                   |են կուտակային եղանակով                           |

|___________________|_________________________________________________|

|Հաշվետվողականության|Եռամսյակային և  տարեկան                          |

|ցիկլը              |                                                 |

|___________________|_________________________________________________|

|Թույլատրելի շեղումը|Թիրախային մակարդակի համեմատ փաստացի ցուցանիշների |

|                   |մինչև  20 տոկոսային կետով շեղումը համարվում է    |

|                   |թույլատրելի, կախված հիվանդության նկատմամբ        |

|                   |համաճարակային իրավիճակից, հիվանդության           |

|                   |հսկողությունից և  հակադաբաղային պատվաստումների   |

|                   |իրականացումից                                    |

|___________________|_________________________________________________|

|Պատասխանատվությունը|Ցուցանիշի ձեռք բերման և  հաշվետվողականության     |

|                   |համար պատասխանատու է ՀՀ ԳՆ սննդամթերքի           |

|                   |անվտանգության պետական Ծառայությունը (համապատասխան|

|                   |ստորաբաժանումը):                                 |

._____________________________________________________________________.

 

VIII. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևոր նախապայման է ծրագրի մոնիթորինգի և հաշվետվողականության իրականացումը: Մոնիթորինգի իրականացման համար կստեղծվի աշխատանքային խումբ, որը պարբերաբար կիրականացնի ծրագրի կատարման ընթացքի ուսումնասիրություն: Նմուշառում կատարողները և հետազոտություն իրականացնողները կներկայացնեն պարբերական հաշվետվություններ, որի պարբերականությունը կսահմանի ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

2. Մոնիթորինգի ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ փոխկապակցված գործառույթները.

1) գնահատել, թե որքանով են կատարվում ծրագրում նախանշված գործողությունները,

2) բացահայտել ծրագրում նախանշված և իրականացված գործողությունների արդյունքը, ինչպես նաև համեմատել ակնկալվող արդյունքի հետ,

3) բացահայտել չկատարման կամ թերացումների պատճառները և ձեռնարկել ուղղիչ գործողություններ:

3. Մոնիթորինգի և հաշվետվողականության ապահովման նպատակով`

1) մշակել ուղեցույց դաշտային անասնաբույժների և լաբորատոր աշխատակիցների համար,

2) շարունակաբար հսկել արյան նմուշների հավաքագրման գործընթացը և որակը, պարբերաբար ստուգել լաբորատորիա ներկայացված նմուշներին ուղեկցող ձևաթղթերը,

3) ստուգել ընտրանքի համապատասխանությունը` ըստ ներկայացված մեթոդաբանության,

4) լաբորատորիայում պարբերաբար ստուգել ախտորոշման աշխատանքները, լաբորատորիայի արդյունքները, տվյալների գրառումները, պատշաճ նմուշի և շիճուկ բանկի կառավարման աշխատանքները, շիճուկի պահման պայմանները,

5) ապահովել որակյալ տվյալների հաշվառման և տվյալների կառավարման աշխատանքները,

6) ապահովել անմիջական հետադարձ կապ դաշտային նմուշառման թիմի հետ նրանց կատարած աշխատանքների մասով:

4. Ռազմավարական ծրագրի իրականացման ժամկետներն են`

1) ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի արյան նմուշառում` յուրաքանչյուր տարվա երկրորդ կիսամյակի առաջին տասնօրյակ:

2) արյան նմուշների լաբորատոր շճաբանական հետազոտություն` նմուշների ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2018
N 6
Արձանագրային որոշում