Սեղմել Esc փակելու համար:
ՏՈՀՄԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՏՈՀՄԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

21 դեկտեմբերի 2017 թվականի N 53

24. ՏՈՀՄԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

1. Հավանություն տալ`

1) «Հայաստանի Հանրապետությունում տավարի հոլշտին ցեղի տոհմաբուծարանի ստեղծում և զարգացում» ծրագրին` համաձայն N 1 հավելվածի,

2) «Հայաստանի Հանրապետությունում տավարի շվից ցեղի տոհմաբուծարանի ստեղծում և զարգացում» ծրագրին (ՀԱԱՀ-ի Բալահովտի ուսումնափորձնական տնտեսության բազայի վրա)` համաձայն N 2 հավելվածի.

3) «Հայաստանի Հանրապետությունում կիսանրբագեղմ կորիդելի տիպի ոչխարի տոհմաբուծարանի ստեղծում և զարգացում» ծրագրին` համաձայն N 3 հավելվածի.

4) «Հայաստանի Հանրապետությունում կիսանրբագեղմ սուֆֆոլկ ցեղի ոչխարի տոհմաբուծարանի ստեղծում և զարգացում» ծրագրին` համաձայն N 4 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` վեցամսյա ժամկետում մշակել ծրագրերի իրականացման ապահովմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցերը:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017թ. դեկտեմբերի 21-ի նիստի

N 53 արձանագրային որոշման

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՎԱՐԻ ՀՈԼՇՏԻՆ ՑԵՂԻ ՏՈՀՄԱԲՈՒԾԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Հայաստանի Հանրապետությունում բուծվող տավարի գրեթե 95%-ը կազմում են տեղական` կովկասյան գորշ ցեղի կենդանիները, որոնք թեև գերազանց հարմարված են տեղի բնակլիմայական պայմաններին, այնուամենայնիվ աչքի չեն ընկնում բարձր կաթնատվությամբ, ինչի հետևանքով տարիներ շարունակ մեկ կովի միջին կաթնատվությունը տատանվում է 2000 կգ-ի սահմաններում: Մինչդեռ բազմաթիվ երկրներում կովերի կաթնատվությունն ավելացնելու նպատակով իրականացնում են տավարի արմատական բարելավման աշխատանքներ` տեղական ցեղերի կենդանիները տրամախաչելով աշխարհի բարձր կաթնատու ցեղերի կենդանիներով:

2. Տարբեր երկրներում` Գերմանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում իրականացված փորձերը ցույց են տվել, որ տեղական տավարի և հոլշտին ցեղերի կենդանիների տրամախաչումից ստացված սերունդը ոչ միայն լավ հարմարվում է տեղի բնակլիմայական պայմաններին, այլև կաթնային մթերատվության ցուցանիշներով էականորեն գերազանցում է տեղական կովերի կաթնատվությանը:

3. Ստեղծված իրավիճակը հրամայական է դարձնում տավարի հոլշտին ցեղի մաքրացեղ բուծման նպատակով տոհմաբուծարանի ստեղծումը, որը թույլ կտա ստանալ բարձր տոհմային և մթերատու հատկանիշներով օժտված զտացեղ կենդանիներ և մատակարարել հանրապետության այլ տավարաբուծական տնտեսություններին:

II. ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

4. Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած ագրարային բարեփոխումների (1991 թ.) արդյունքում մասնավորեցված տավարի նախիրներում կարճ ժամանակ անց դադարեցին իրականացնել լայնածավալ տոհմասելեկցիոն աշխատանքներ: Ստվարածավալ գլխաքանակ ընդգրկող տոհմային նախիրներին փոխարինեցին մասնատված և գրեթե տոհմային կորիզից զուրկ կենդանիների խմբեր, որոնցում ոչ միայն չէր իրականացվում կենդանիների նպատակային ընտրություն և համապատասխան զույգընտրություն, այլև օգտագործվում էին անհայտ ծագմամբ ցուլեր, իսկ չկարգավորված զուգավորման հետևանքով ծնված կենդանիները աստիճանաբար կորցնում էին իրենց տոհմային արժեքը և մթերատվության մակարդակը:

5. Տավարի հոլշտին ցեղի և դրա ածանցյալ` սևաբղետ ցեղի կենդանիների թվաքանակը մեր հանրապետությունում այդ տարիներին կազմում էր տավարի ընդհանուր գլխաքանակի 2,5-3,0%-ը և չկանոնակարգված ընտրասերման հետևանքով դրանք, տրամախաչելով այլ ցեղերի կենդանիների հետ, կորցրեցին իրենց արյունայնությունը: Մինչդեռ հոլշտին ցեղը, իր կաթնատվության ցուցանիշներով լինելով առաջինը աշխարհում, լայնորեն օգտագործվում է տավարի տեղական ցեղերի կաթնատվությունը բարձրացնելու նպատակով:

6. Իրավիճակը շտկելու նպատակով, ՀՀ կառավարության օժանդակությամբ, 2007 թվականից եվրոպական երկրներից ներկրվեցին տավարի համաշխարհային ճանաչում ունեցող հոլշտին, սիմենթալ և շվից ցեղերի տոհմային կենդանիներ: Ներկրված հոլշտին ցեղերի տոհմային կենդանիներից «Ագրոհոլդինգ Արմենիա» ՍՊԸ և «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ նախիրներում ձևավորվեց անհրաժեշտ տոհմային կորիզ և հնարավորություն ընձեռվեց տեղական վերարտադրության արդյունքում ստանալ բարձր տոհմային և մթերատու հատկանիշներով օժտված հոլշտին ցեղի մաքրացեղ կենդանիներ: Այդ նախիրներում կովերի միջին կաթնատվությունը կազմում է 5-6 հազար կգ և ավելի, ինչը 2-3 անգամ գերազանցում է մեր տեղական կովերի կաթնատվության մակարդակը:

7. Թեև ներկայումս մեր հանրապետությունում արդեն իսկ կան հոլշտին ցեղի կենդանիներ ընդգրկող նախիրներ, այնուամենայնիվ այդ նախիրներում բուծվում են նաև այլ ցեղերի (շվից, սիմենթալ) կենդանիներ, ինչը չի բացառում այդ ցեղերի միջև տեղի ունեցող տրամախաչումները և թույլ չի տալիս իրականացնել մաքրացեղ բուծում: Մինչդեռ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել հոլշտին ցեղի տոհմաբուծարան, որտեղ հնարավոր կլինի իրականացնել բացառապես ներցեղային բուծում և մաքուր բուծման արդյունքում ստանալ հոլշտին ցեղի զտարյուն տոհմային կենդանիներ և դրանք մատակարարել հանրապետության առաջատար տավարաբուծական տնտեսություններին:

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

8. Ծրագրի նպատակն է հիմնել հոլշտին ցեղի տոհմաբուծարան, ինչը հնարավորություն կընձեռի լուծել հետևյալ խնդիրները.

1) նվազագույնի հասցնել տարբեր ցեղերի կենդանիների տրամախաչումը միմյանց հետ և տարբեր արյունայնությամբ խառնացեղ կենդանիների ստացումը իր իսկ տոհմաբուծարանի համար;

2) ստանալ հոլշտին ցեղի մաքրացեղ կենդանիներ, որոնք կունենան հավաստի նախնիներ և աչքի կընկնեն ցեղին բնորոշ տոհմային և մթերատու հատկանիշներով;

3) խուսափել զուգավորման հետևանքով միմյանց փոխանցվող վարակիչ հիվանդություններից և ստանալ առողջ և կենսունակ սերունդ;

4) ձևավորել մասնագիտացված տոհմաբուծարան, որը կկարողանա հոլշտին ցեղի բարձրարժեք կենդանիներ մատակարարել հանրապետության այլ տնտեսություններին;

5) հնարավորություն ընձեռել տավարաբուծական տնտեսություններին իրականացնել տեղական կովկասյան գորշ և հոլշտին ցեղերի կենդանիների տրամախաչում, որը կտրուկ կբարձրացնի ստացվող սերնդի կաթնատվության մակարդակը և մսային հատկանիշները, ինչը կնպաստի մեր հանրապետությունում արտադրվող տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացմանը:

IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

9. Տնտեսությունը նախատեսում է համալրել հոլշտին ցեղի մաքրացեղ տոհմային կենդանիներով և անհրաժեշտության դեպքում դիտարկել եվրոպական երկրներից նոր խմբաքանակի ներկրման հնարավորությունը: Կենդանիների մաքրացեղ բուծման միջոցով նախատեսվում է 2018-2022 թվականների ընթացքում հանրապետության տավարաբուծական ֆերմաներին մատակարարել հոլշտին ցեղի 580 գլուխ կենդանիներ, որից 369-ը` տոհմային ցուլիկներ, 66-ը` երինջներ և 145-ը` կովեր:

10. Տոհմաբուծարանի ստեղծման ծրագիրը իրականանալու է մասնավոր ներդրումների միջոցով` ինչը կարող են իրականացնել ինչպես անհատ ձեռներեցները, այնպես էլ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ցանկացած տնտեսավարող սուբյեկտ: Պետության դերը կայանալու է տնտեսության հիմնական գործունեությանը նպաստող այլ ծրագրերի մեջ ընդգրկման, ծրագրի իրականացման մեխանիզմների մշակման, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվության տրամադրման, տոհմասելեկցիոն աշխատանքների պլանավորման, կազմակերպման և իրականացման, մարզերում ըստ շրջանացման գլխաքանակի տեղաբաշխման գործընթացներում:

11. Համաձայն զոոհիգիենիկ չափանիշների, ծրագրով նախատեսված բարձր մթերատու կենդանիների պահվածքի համար անհրաժեշտ է 3660մ 2 մակերեսով և շուրջ 183,0 մլն ՀՀ դրամ արժողությամբ շինություններ (անասնագոմեր, կթի սրահ, ծնարան և այլ ենթակառուցվածքներ)` համաձայն ՆՏՊ 1-99 և ՆՏՊ ԱՊԿ 10.03.001-00 չափորոշիչների, ինչպես նաև շուրջ 224,6 մլն ՀՀ դրամ արժողությամբ սարքավորումներ և 42,0 մլն ՀՀ դրամ արժողությամբ մեքենաներ և գյուղատնտեսական տեխնիկա: Համալիրի համար ձեռք կբերվի նաև բեռնատար մեքենաներ և տրակտորներ:

12. Ծրագրով ակնկալվող արդյունքն ապահովելու համար կիրառվելու են կենդանիների պահվածքի և կերակրման ինտենսիվ տեխնոլոգիաներ: Տնտեսությունում ներդրվելու է կովերի շուրջտարյա մսուրային պահվածքը, իսկ արոտամսուրային պահվածքը կկիրառվի այլ սեռահասակային խմբերի կենդանիների համար: Համալիրում կկառուցվի միաժամանակ 12-ից ավելի կով կթելու հնարավորությամբ կթի սրահ, ինչը թույլ կտա ստանալ մեխանիկական և կենսաբանական անցանկալի տարրերից զերծ բարձրորակ կաթ:

13. Ծրագրի բոլոր ժամանակահատվածների համար պահպանման ծախսերը անփոփոխ են և հաշվարկված են 2017 թվականի գներով: Քանի որ նպատակ է հետապնդվել տնտեսավարողներին տոհմային կենդանիները հատկացնել մատչելի գներով, ապա կենդանիների տոհմային վաճառքի հաշվարկը կատարվել է մսեղիքի վաճառքին համարժեք` 1 կգ կենդանի զանգվածի գինը սահմանելով 1300 դրամ, իսկ 3-րդ տարվանից հետո` 1400 դրամ: Կաթի 1 կգ-ի գինը սահմանվել է 170 ՀՀ դրամ, իսկ 3-րդ տարվանից սկսած` 180 ՀՀ դրամ:

14. Նախատեսվում է 2018 թվականի ապրիլ ամսին ձեռք բերել 3-4 ամսական հղիություն ունեցող «Հոլշտին» ցեղի երինջներ (յուրաքանչյուրը 1. 2 մլն ՀՀ դրամ արժեքով), որի հիման վրա կազմվել է հետագա ծնելիության ժամանակացույցը և հոտի շարժը (աղյուսակ 1): Նախրում կովերի գլխաքանակը կազմում է 200 գլուխ, որոնցից 50 գլուխը կամ 25%-ը յուրաքանչյուր տարի կփոխարինվի երինջներով:

Աղյուսակ 1

2018-2023 թվականների հոտի շարժը

._________________________________________________________________________.

|Սեռահասակա|01.04.18|31.12.18|31.12.19|31.12.20|31.12.21|31.12.22|31.12.23|

|յին կազմը |        |        |        |        |        |        |        |

|          |________|________|________|________|________|________|________|

|          |գլուխ   |գլուխ   |գլուխ   |գլուխ   |գլուխ   |գլուխ   |գլուխ   |

|__________|________|________|________|________|________|________|________|

|կովեր     |        |     199|     178|     200|     200|     200|     200|

|__________|________|________|________|________|________|________|________|

|ցուլեր    |        |        |       0|       0|       0|       0|       0|

|__________|________|________|________|________|________|________|________|

|երինջներ  |     200|        |      78|      72|     104|     107|     107|

|__________|________|________|________|________|________|________|________|

|մինչև  1  |        |      95|      74|     106|     109|     109|     109|

|տարեկան էգ|        |        |        |        |        |        |        |

|հորթ      |        |        |        |        |        |        |        |

|__________|________|________|________|________|________|________|________|

|մինչև  1  |        |      98|      74|     106|     109|     109|     109|

|տարեկան   |        |        |        |        |        |        |        |

|արու հորթ |        |        |        |        |        |        |        |

|__________|________|________|________|________|________|________|________|

|Ընդամենը  |     200|     392|     404|     484|     522|     525|     525|

._________________________________________________________________________.

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ

15. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների հաշվին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 689,6 մլն ՀՀ դրամ (աղյուսակ 2), այդ թվում` 240,0 մլն ՀՀ դրամը` 200 գլուխ տոհմային երինջների ձեռքբերման, 183,0 մլն ՀՀ դրամը` անհրաժեշտ շինությունների կառուցման, 224,6 մլն ՀՀ դրամը` սարքավորումների, իսկ 42,0 մլն ՀՀ դրամը` տրակտորների և ավտոմեքենաների ձեռքբերման համար:

Աղյուսակ 2

Ծրագրի ներդրման համար անհրաժեշտ դրամական միջոցները, ՀՀ դրամ

.____________________________________________________________.

|Անհրաժեշտ հիմնական միջոցներ|մ2   |Գումար     |              |

|___________________________|_____|___________|______________|

|Անհրաժեշտ շինություններ    |3,660|     50,000|   183,000,000|

|___________________________|_____|___________|______________|

|Սարքավորումներ և  կթի սրահ |    1|224,572,810|   224,572,810|

|___________________________|_____|___________|______________|

|Ավտոմեքենաներ, տրակտորներ  |    6|  7,000,000|    42,000,000|

|___________________________|_____|___________|______________|

|Ընդամենը                   |     |           |   449,572,810|

|___________________________|_____|___________|______________|

|                           |     |           |              |

|___________________________|_____|___________|______________|

|Անհրաժեշտ կենդանիներ       |     |           |              |

|___________________________|_____|___________|______________|

|Երինջներ                   |  200|  1,200,000|   240,000,000|

|___________________________|_____|___________|______________|

|Ընդամենը կենդանիներ        |     |           |   240,000,000|

|___________________________|_____|___________|______________|

|Ընդհանուր նախնական ներդրում|     |           |689,572,810.00|

.____________________________________________________________.

16. Ծրագրի ֆինանսական հաշվարկը ներկայացված է աղյուսակ 3-ում: Եկամուտը կգոյանա կաթի, մսի, տոհմային կենդանիների և գոմաղբի վաճառքից: Ներդրումների գերակշիռ մասը անհրաժեշտ է կատարել առաջին` մեկնարկային տարում, որից հետո այն կապահովի դրական դրամական հոսքեր: Ծրագրի ետգնման ժամկետայնությունը 7 տարի է, իսկ եկամտաբերությունը 2023 թվականին կկազմի 44%:

17. Տոհմաբուծարանը, 2023 թվականից սկսած, կաշխատի լրիվ ներուժով` հետագա տարիներին ապահովելով գրեթե նույն դրամական հոսքերը: Պահպանելով կերակրման նորմատիվային բոլոր պահանջները` ընդհանուր ծախսերի հաշվարկում այն կազմում է 58-64%:

Աղյուսակ 3

Ծրագրի ֆինանսական հաշվարկը, ՀՀ դրամ

(2018-2023 թթ.)

._____________________________________________________________

|Ծրագրի արժեքը    |     2018    |     2019     |    2020     |

|_________________|_____________|______________|_____________|

|Հիմնական միջոցներ|  269,743,686|134,871,843.00|             |

|_________________|_____________|______________|_____________|

|Կենդանիներ       |  240,000,000|              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը         |  509,743,686|   134,871,843|            -|

|_________________|_____________|______________|_____________|

|                 |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Կաթի և  տոհմային |   46,218,225|   234,736,210|  302,976,907|

|վաճառքից հասույթ,|             |              |             |

|դրամ             |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Արտադրական ծախսեր|  (8,439,080)|  (16,962,551)| (20,113,141)|

|_________________|_____________|______________|_____________|

|Կեր              | (61,998,325)| (133,326,235)|(160,439,149)|

|_________________|_____________|______________|_____________|

|Աշխատավարձ       | (28,560,000)|  (51,408,000)| (53,856,000)|

|_________________|_____________|______________|_____________|

|Այլ Ծախսեր       |  (4,949,870)|  (10,084,839)| (11,720,414)|

|_________________|_____________|______________|_____________|

|Այլ գործառնական  |  (3,117,437)|   (3,429,181)|  (3,772,099)|

|ծախսեր           |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը տարեկան |(107,064,712)| (215,210,806)|(249,900,803)|

|ելք              |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|                 |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը դրամական|   46,218,225|   234,736,210|  302,976,907|

|ներհոսք          |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը դրամական|(107,064,712)| (215,210,806)|(249,900,803)|

|արտահոսք         |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Զուտ դրամ.       | (60,846,487)|    19,525,404|   53,076,104|

|ընթացիկ հոսքեր   |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը դրամական|(570,590,173)| (115,346,439)|   53,076,104|

|հոսք             |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|                 |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ետգնման          |            7|              |             |

|ժամկետայնություն |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Եկամտաբերություն |       - 132%|            8%|          18%|

|_________________|_____________|______________|_____________|

|Կերի կշիռը       |          58%|           62%|          64%|

|ընդհանուր ծախսերի|             |              |             |

|մեջ              |             |              |             |

._____________________________________________________________

__________________________________________.

|    2021     |    2022     |    2023     |

|_____________|_____________|_____________|

|   44,957,281|             |             |

|_____________|_____________|_____________|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|   44,957,281|            -|            -|

|_____________|_____________|_____________|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|  393,319,860|  460,204,860|  483,304,860|

|             |             |             |

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

| (23,573,163)| (25,176,589)| (25,303,175)|

|_____________|_____________|_____________|

|(164,915,815)|(166,417,521)|(165,601,225)|

|_____________|_____________|_____________|

| (58,752,000)| (63,648,000)| (63,648,000)|

|_____________|_____________|_____________|

| (12,362,049)| (12,762,105)| (12,727,620)|

|_____________|_____________|_____________|

|  (4,149,308)|  (4,564,239)|  (5,020,663)|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|(263,752,336)|(272,568,455)|(272,300,683)|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|  393,319,860|  460,204,860|  483,304,860|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|(263,752,336)|(272,568,455)|(272,300,683)|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|  129,567,524|  187,636,405|  211,004,177|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|   84,610,244|  187,636,406|  211,004,177|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|             |             |             |

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|          33%|          41%|          44%|

|_____________|_____________|_____________|

|          63%|          61%|          61%|

|             |             |             |

|             |             |             |

__________________________________________.

VI. ԾՐԱԳՐԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

18. Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հիմնել տավարի հոլշտին ցեղի տոհմաբուծարան, որի համար ելակետային տարում` 2018 թվականին ձեռք կբերվի 200 գլուխ հոլշտին ցեղի մաքրացեղ երինջներ, որոնցից ստացված սերնդի շնորհիվ 2023 թվականի վերջին տավարի ընդհանուր գլխաքանակը կհասցվի շուրջ 525 գլխի, այդ թվում կովերինը` 200 գլխի:

19. Ծրագրի իրականացման արդյունքում տոհմաբուծարանը հանրապետության տավարաբուծական տնտեսություններին կմատակարարի 580 գլուխ տոհմային կենդանիներ, որից 369-ը` հոլշտին ցեղի տոհմային ցուլիկներ, 145-ը` կովեր և 66-ը` երինջներ: Որպես հավելյալ արդյունք, 2018-2023 թվականներին տոհմաբուծարանում կարտադրվի գրեթե 7200 տոննա կաթ և 297.5 տոննա (կենդանի զանգվածով) միս:

20. Ծրագրի ավարտից հետո տոհմաբուծարանը տարեկան տավարաբուծական տնտեսություններին կվաճառի 203-210 գլուխ տոհմային կենդանիներ, որից 107-110-ը` ցուլիկներ, 40-46-ը` երինջներ և 50-55-ը` կովեր, իսկ տարեկան կարտադրի 900 տոննա կաթ, ինչպես նաև 6-7 տոննա միս:

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017թ. դեկտեմբերի 21-ի նիստի

N 53 արձանագրային որոշման

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՎԱՐԻ ՇՎԻՑ ՑԵՂԻ ՏՈՀՄԱԲՈՒԾԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Տավարաբուծությունը Հայաստանում ունի հարուստ ավանդույթներ: Հայկական լեռնաշխարհում տավարաբուծությամբ զբաղվում են անհիշելի ժամանակներից և վայրի տավարի ընտելացման օջախներից մեկը եղել է Հայաստանը, որտեղ դրա զարգացման համար կային նպաստավոր պայմաններ` լեռնային արոտավայրերն ու խոտհարքները: Այստեղ բուծվող տավարը հարյուրամյակներ շարունակ ունեցել է փոքր կենդանի զանգված և ցածր կաթնատվություն, բայց կենդանիները շատ դիմացկուն էին և հարմարված տեղի բնակլիմայական պայմաններին: Բուծվող կովերի զանգվածը եղել է 175-270 կգ, իսկ կաթնատվությունը տատանվել է 400-640 կգ-ի սահմաններում:

2. Նախորդ դարի 30-ական թվականներից սկսած սկսել են տարվել լայնածավալ տոհմասելեկցիոն աշխատանքներ տեղական տավարի բարելավման ուղղությամբ և արդյունքում ստեղծվել է կովկասյան գորշ ցեղը, որի կովերի կաթնատվությունը 591 կգ-ից 1987 թվականին հասել է 1876 կգ-ի, կաթի արտադրությունը 170,4 հազար տոննայից` 576 հազար տոննայի, տավարի մսի արտադրությունը (սպանդային քաշով) 21,6 հազար տոննայից` 45,0 հազար տոննայի:

3. Հետխորհրդային շրջանում, սակայն, զգալի չափով նվազել է կենդանիների գլխաքանակը և տավարաբուծությունից ստացվող մթերքների արտադրությունը, պետական տնտեսությունների լուծարման արդյունքում ստեղծվել են շուրջ 320 հազար գյուղացիական փոքր տնտեսություններ, որտեղ տավարի միջին գլխաքանակը կազմում է 3 գլուխ: Ստեղծված նոր իրավիճակում պահանջվում են ցեղերի կատարելագործման, դրանց հետ տարվող տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացման նոր մոտեցումներ, ժամանակի հրամայականն է դարձել ուշադրության կենտրոնում պահել կենդանիների հետ տարվող տոհմասելեկցիոն համալիր միջոցառումների իրականացումը, տոհմային բազայի ամրապնդումը, տոհմային տնտեսությունների գործունեության բարելավումը և նորմերի ստեղծումը, արհեստական սերմնավորման աշխատանքների, նախիրների վերարտադրության, ցուլերի աճեցման և շահագործման բարելավումը, կենդանիներին համալիր հատկանիշներով գնահատումը, ընտրությունն ու զույգընտրությունը, օրակարգային խնդիր է դարձել համաշխարհային բարձր մթերատու ցեղերով կովկասյան գորշ ցեղի բարելավումը` ցեղի ներցեղային կառուցվածքի բարելավման, կաթնատու տիպի ստեղծման և բուծման համար:

4. Հայաստանի Հանրապետության լեռնային և նախալեռնային տարածաշրջաններում առկա են հարուստ բուսածածկով բնական խոտհարքներ, ընդարձակ արոտավայրեր, որտեղ նպատակահարմար է բուծել լեռնային պայմաններին լավ հարմարված շվից ցեղի կենդանիներ: Այդ տարածաշրջանների տնտեսություններից մեկում, որտեղ կան բավարար ենթակառուցվածքներ և սեփական կերի բազան ստեղծելու իրատեսական ներուժ, նախատեսվում է հիմնել ժամանակակից տեխնոլոգիաներով գործող շվից ցեղի տոհմաբուծարան:

II. ՏԱՎԱՐԱԲՈԻԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

5. Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության գլխավոր ճյուղ է հանդիսանում տավարաբուծությունը: Անասնաբուծական մթերքների համախառն արտադրանքի մեջ տավարաբուծությունից ստացվող մթերքները կազմում են շուրջ 70%, արտադրվող կաթի 93%-ը և մսի 64%-ը ստացվում են տավարաբուծությունից:

6. Խորհրդային շրջանում այս ճյուղը կրել է քանակական և որակական մեծ փոփոխություններ, ավելացել է տավարի գլխաքանակը, բարձրացել է կենդանիների մթերատվությունը, ստեղծվել հայրենական կովկասյան գորշ ցեղը և բազմաթիվ բարձր մթերատու նախիրներ:

7. Սակայն ներկայումս մեկ մարդու հաշվով հանրապետությունում արտադրվող կաթի և մսի ցուցանիշները ցածր են ինչպես գոյություն ունեցող ֆիզիոլոգիական նորմաներից (տարեկան մեկ շնչին` 380 կգ կաթ, 80 կգ միս, որից 34 կգ-ը` տավարի), այնպես էլ շատ երկրների ցուցանիշներից:

8. Հանրապետությունում տավարաբուծության զարգացման, բարձր տոհմամթերատու հատկանիշներով օժտված կենդանիներ աճեցնելու, նախիրները բարձրարժեք կենդանիներով համալրելու և տավարի մսի ու կաթի արտադրության ծավալներն ավելացնելու գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ժամանակակից բարձր մթերատու տոհմային կենդանիներով համալրված և թիրախավորված տոհմասելեկցիոն աշխատանքների արդյունքում ձևավորված տոհմային կորիզ ունեցող տավարի արժեքավոր նախիրներ:

9. Ստեղծված իրավիճակը հրամայական է դարձնում տոհմաբուծարանների ստեղծումը, որը կնպաստի տոհմային մատղաշի աճեցմանը և կաթի ու մսի արտադրության ծավալների ավելացմանը:

10. Ներկայումս տավարաբուծության զարգացմանը խոչընդոտող գործոնները հետևյալն են.

1) կերարտադրության ոչ բավարար մակարդակը և միակողմանի բնույթը,

2) տավարի պահվածքի, բուծման և որակական բարելավման ժամանակակից տեխնոլոգիական նվաճումների անտեսումը,

3) տավարի և ոչխարի ֆերմաների` մեկ հարթակի վրա կողք կողքի լինելը (զոոհիգիենիկ պահանջների համաձայն դրանք պետք է գտնվեն իրարից 150-200 մետր հեռավորություն վրա),

4) նորոգման մատղաշի ստացման և աճեցման համար համապատասխան պայմանների բացակայությունը, ինչպես նաև նախրի վերարտադրության տեխնոլոգիական խախտումները,

5) նախրում անասնաբուծական և տոհմային հաշվառման ընդհատվածությունը,

6) կենդանիների թերկերակրման հետևանքով անհամաչափ մարմնակազմությամբ թերզարգացած կենդանիների առկայությունը,

7) կովերի արհեստական սերմնավորման չիրականացումը,

8) կովերի ոչ լիարժեք կերակրումը,

9) կովերի մեքենայական կթի բացակայությունը,

10) կովերի արոտային պահվածքի ոչ հիմնավորված երկարացումը,

11) տնտեսություններում անասնաբույծ սելեկցիոներ մասնագետի բացակայությունը,

12) կովերի գլխաքանակը նպաստավոր սահմաններում չպահպանելը:

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

11. Ծրագրի նպատակն է ներմուծել տավարի տեղական կովկասյան գորշ ցեղի կաթնային և մսային հատկանիշների կատարելագործման գործընթացում մեծ դեր խաղացած շվից ցեղի տոհմային կենդանիներ և հանրապետության որևէ տավարաբուծական տնտեսության հիմքի վրա հիմնել շվից ցեղի տոհմաբուծարան, ինչը հնարավորություն կընձեռի լուծել հետևյալ խնդիրները.

6) խուսափել տարբեր ցեղերի կենդանիների հախուռն տրամախաչումից և նվազագույնի հասցնել տարբեր արյունայնությամբ խառնացեղ կենդանիների ստացումը իր իսկ տոհմաբուծարանի համար,

7) աճեցնել շվից ցեղի մաքրացեղ կենդանիներ, որոնք կունենան հավաստի նախնիներ և աչքի կընկնեն ցեղին բնորոշ տոհմային և մթերատու հատկանիշներով,

8) զերծ մնալ զուգավորման հետևանքով միմյանց փոխանցվող վարակիչ հիվանդություններից և աճեցնել առողջ ու կենսունակ սերունդ,

9) ստեղծել մասնագիտացված տոհմաբուծարան, որը կկարողանա շվից ցեղի բարձրարժեք կենդանիներ վաճառել հանրապետության այլ տնտեսություններին,

10) համապատասխան նախապայմաններ ընձեռել տավարաբուծական տնտեսություններին` իրականացնելու տեղական կովկասյան գորշ և շվից ցեղերի կենդանիների կլանողական տրամախաչում, որը զգալիորեն կբարձրացնի ստացվող սերնդի կաթնատվության մակարդակը և մսային հատկանիշները, ինչը կնպաստի մեր հանրապետությունում արտադրվող տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացմանը:

IV ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

12. Ներկայումս արդյունաբերական հիմունքներով վարվող տնտեսություններում պահանջվում է բուծել բարձր կաթնատվությամբ միատիպ, արդյունաբերական տեխնոլոգիայի պահանջներին համապատասխանող նախիրներ: Այդպիսի նախիրների ստեղծումն արագացնելու նպատակով նպատակահարմար է դրանք տրամախաչել բարձր մթերատու ցեղերի հետ (տեղական համեմատաբար ցածր մթերատու ցեղերի արագ կատարելագործման համար):

13. Գյուղատնտեսական կենդանիների տրամախաչման դեպքում առաջանում է համակցված փոփոխություն, ինչը նպաստավոր է հետագա սելեկցիայի համար: Առաջին սերնդի մոտ ի հայտ է գալիս նաև հետերոզիսի երևույթը կամ հիբրիդային ուժը, որն արտահայտվում է կենսունակության, հարմարվողականության և մթերատվության բարձրացմամբ (ելակետային ծնողական ձևերի համեմատությամբ):

14. Խորհրդային Միության վերջին տարիներին Մոսկվայից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել շվից ցեղի արտադրող ցուլերի սերմնահեղուկ, որը տոհմային ձեռնարկություններում օգտագործվել է կաթնատու նախիրների կատարելագործման և նոր նախիրներ ստեղծելու նպատակով:

15. Հանրապետությունում կաթնատու տավարաբուծությունն աստիճանաբար վարվում է արդյունաբերական տեխնոլոգիայի հիմունքներով, ուստի պլանային կովկասյան գորշ ցեղը մթերատվության մակարդակով և կրծի ձևով կարիք ունի հետագա կատարելագործման ինչպես մաքուր բուծման, այնպես էլ միջցեղային տրամախաչման միջոցով:

16. Ծրագրի իրականացման համար ներդրվող գումարը հետագա տարիներին կարող է հատուցվել` բարձր մթերատու երինջների աճեցմամբ և դրանց վաճառքով:

17. Տոհմաբուծարանի ստեղծման ծրագիրը իրականանալու է մասնավոր ներդրումների միջոցով` ինչը կարող են իրականացնել ինչպես անհատ ձեռներեցները, այնպես էլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, ինչպես նաև փակ և բաց բաժնետիրական ընկերությունները: Պետության դերը կայանալու է տնտեսության հիմնական գործունեությանը նպաստող այլ ծրագրերի մեջ ընդգրկման, ծրագրի իրականացման մեխանիզմների մշակման, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվության տրամադրման, տոհմասելեկցիոն աշխատանքների պլանավորման, կազմակերպման և իրականացման, մարզերում ըստ շրջանացման գլխաքանակի տեղաբաշխման գործընթացներում:

18. Նախագծի ռիսկերը`

1) ոչ հիգիենիկ կերերի օգտագործումը,

2) անասնաշենքերի անասնաբուծական հիգիենայի ոչ բավարար մակարդակը,

3) կենդանիների պահվածքի և խնամքի պայմանների խախտումները,

4) անասնաբուժական և անասնաբուծական միջոցառումների ժամանակին չիրականացնելը:

Աղյուսակ 1

2018-2023 թվականներին նախրի շարժը

._________________________________________________________________________.

|Սեռահասակա|01.04.18|31.12.18|31.12.19|31.12.20|31.12.21|31.12.22|31.12.23|

|յին խմբերը|        |        |        |        |        |        |        |

|          |________|________|________|________|________|________|________|

|          |գլուխ   |գլուխ   |գլուխ   |գլուխ   |գլուխ   |գլուխ   |գլուխ   |

|__________|________|________|________|________|________|________|________|

|կովեր     |       0|     135|     133|     150|     150|     150|     150|

|__________|________|________|________|________|________|________|________|

|ցուլեր    |       0|       0|       0|       0|       0|       0|       0|

|__________|________|________|________|________|________|________|________|

|երինջներ  |     150|       0|      62|      54|      80|      79|      81|

|__________|________|________|________|________|________|________|________|

|մինչև  1  |       0|      62|      55|      82|      81|      83|      83|

|տարեկան էգ|        |        |        |        |        |        |        |

|հորթեր    |        |        |        |        |        |        |        |

|__________|________|________|________|________|________|________|________|

|մինչև  1  |       0|      64|      55|      82|      81|      83|      83|

|տարեկան   |        |        |        |        |        |        |        |

|արու      |        |        |        |        |        |        |        |

|հորթեր    |        |        |        |        |        |        |        |

|__________|________|________|________|________|________|________|________|

|Ընդամենը  |     150|     261|     305|     368|     392|     395|     397|

._________________________________________________________________________.

19. Տոհմաբուծարանի հիմնման նպատակով ընդհանուր ներդրումները կազմում են 520,7 մլն ՀՀ դրամ, որից շուրջ 165,0 մլն ՀՀ դրամը կուղղվի 150 գլուխ շվից ցեղի տոհմային երինջների գնման, իսկ 355,7 մլն ՀՀ դրամը` շինությունների, մյուս ենթակառուցվածքների հիմնման և այլ հիմնական միջոցների ձեռքբերման համար:

Աղյուսակ 2

Ծրագրի ներդրման համար անհրաժեշտ դրամական միջոցները, ՀՀ դրամ

.____________________________________________________________.

|Անհրաժեշտ հիմնական միջոցներ|մ2   |Գումար     |              |

|___________________________|_____|___________|______________|

|Անհրաժեշտ շինություններ    | 2820|      50000|   141,000,000|

|___________________________|_____|___________|______________|

|Անհրաժեշտ սարքավորումներ   |    1|179,658,248|   179,658,248|

|տոհմաբուծարանի             |     |           |              |

|___________________________|_____|___________|______________|

|Ավտոմեքենաներ, տրակտորներ  |    5|  7,000,000|    35,000,000|

|___________________________|_____|___________|______________|

|Ընդամենը                   |     |           |   355,658,248|

|___________________________|_____|___________|______________|

|                           |     |           |              |

|___________________________|_____|___________|______________|

|Անհրաժեշտ կենդանիներ       |     |           |              |

|___________________________|_____|___________|______________|

|Երինջներ                   |  150|  1,100,000|   165,000,000|

|___________________________|_____|___________|______________|

|Ընդամենը կենդանիներ        |     |           |   165,000,000|

|___________________________|_____|___________|______________|

|Ընդհանուր նախնական ներդրում|     |           |   520,658,248|

|6 տարվա ընթացքում          |     |           |              |

.____________________________________________________________.

I. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ

20. Կովերի գլխաքանակը լրացնելու համար անհրաժեշտ է գնել 150 գլուխ շվից ցեղի 3-6 ամսական հղիություն ունեցող 21-22 ամսական տարիքի շուրջ 500 կգ կենդանի զանգվածով տոհմային երինջներ:

21. Տնտեսության արտադրական գործունեությունը առաջիկա 5-6 տարիներին հստակեցնելու նպատակով կազմվել է նախրի շարժ (աղյուսակ 1) և նախատեսվել է 2023 թվականին կովերի կաթնատվությունը հասցնել 5500-6000 կգ-ի և որպես տոհմային տնտեսություն, նպատակային աճեցման մեթոդով յուրաքանչյուր տարի իրացնել 160 գլուխ տոհմային մատղաշ:

22. Ստորև ներկայացվում է ծրագրի ֆինանսական հաշվարկը (աղյուսակ 3):

Աղյուսակ 3

Ծրագրի ֆինանսական հաշվարկը, ՀՀ դրամ

(2018-2023 թթ.)

._____________________________________________________________

|Տոհմաբուծարան    |     2018    |     2019     |    2020     |

|_________________|_____________|______________|_____________|

|Հիմնական միջոցներ|  248,960,774|    53,348,737|   53,348,737|

|_________________|_____________|______________|_____________|

|Կենդանիներ       |  165,000,000|              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը         |  413,960,774|    53,348,737|   53,348,737|

|_________________|_____________|______________|_____________|

|                 |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Կաթի և  տոհմային |   32,692,455|   151,056,350|  182,093,280|

|վաճառքից հասույթ,|             |              |             |

|դրամ             |             |              |             |

|_____________________________________________________________

|

|_____________________________________________________________

|Տոհմաբուծարանի   |             |              |             |

|ծախսեր           |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Արտադրական ծախսեր|  (6,301,180)|  (12,672,685)| (15,260,670)|

|_________________|_____________|______________|_____________|

|Կեր              | (41,302,795)|  (60,397,346)| (74,427,452)|

|_________________|_____________|______________|_____________|

|Աշխատավարձ       |  (4,800,000)|  (12,000,000)| (13,200,000)|

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը         | (52,403,975)|  (85,070,031)|(102,888,121)|

|տոհմաբուծ. ծախս  |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|                 |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Այլ ծախսեր       |  (2,620,199)|   (4,253,502)|  (5,144,406)|

|_________________|_____________|______________|_____________|

|Այլ գործառնական  |  (2,489,608)|   (2,738,569)|  (3,012,425)|

|ծախսեր           |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը տարեկան | (57,513,781)|  (92,062,102)|(111,044,953)|

|ելք              |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|                 |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը դրամական|   32,692,455|   151,056,350|  182,093,280|

|ներհոսք          |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը դրամական| (57,512,781)|  (92,062,102)|(111,044,953)|

|արտահոսք         |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Զուտ դրամ.       | (24,821,326)|    58,994,248|   71,048,327|

|ընթացիկ հոսքեր   |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը դրամական|(438,782,100)|     5,645,511|   17,699,590|

|հոսք             |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|                 |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ներդրում 6 տարվա |  520,658,248|              |             |

|ընթացքում        |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ետգնման          |            7|              |             |

|ժամկետայնություն |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Եկամտաբերություն |        - 76%|           39%|          39%|

|_________________|_____________|______________|_____________|

|Կերի կշիռը       |          72%|           66%|          67%|

|ընդհանուր ծախսերի|             |              |             |

|մեջ              |             |              |             |

._____________________________________________________________

__________________________________________.

|    2021     |    2022     |    2023     |

|_____________|_____________|_____________|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|            -|            -|            -|

|_____________|_____________|_____________|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|  225,498,040|  246,097,570|  246,287,470|

|             |             |             |

|             |             |             |

._________________________________________|

|

._________________________________________|

|             |             |             |

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

| (17,890,850)| (18,959,800)| (19,086,386)|

|_____________|_____________|_____________|

| (75,161,851)| (76,355,360)| (75,912,082)|

|_____________|_____________|_____________|

| (19,200,000)| (19,200,000)| (19,200,000)|

|_____________|_____________|_____________|

|(112,252,701)|(114,515,160)|(114,198,468)|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|  (5,612,635)|  (5,725,758)|  (5,709,923)|

|_____________|_____________|_____________|

|  (3,313,668)|  (3,645,035)|  (4,009,538)|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|(123,179,004)|(123,885,952)|(123,917,929)|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|  225,498,040|  246,097,570|  246,287,470|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|(121,179,004)|(123,885,952)|(123,917,929)|

|             |             |             |

|_____________|_____________|_____________|

|  104,319,036|  122,211,618|  122,369,541|

|          46%|          50%|          50%|

|_____________|_____________|_____________|

|          62%|          62%|          61%|

|             |             |             |

|             |             |             |

__________________________________________.

23. Նախատեսվող տոհմաբուծարանում կաթի իրացումից ստացվում է հասույթի մինչև մեկ երրորդը, ուստի տնտեսության եկամտաբերությունը պայմանավորող առանցքային գործառույթը տոհմային ցուլիկների և երնջացուների աճեցումն ու վաճառքն է հանրապետության այլ տնտեսություններին, որն էլ տավարաբուծության եկամտաբերության հիմնական աղբյուրն է:

II. ԾՐԱԳՐԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

24. Ծրագրի իրականացման արդյունքում 2018-2023 թվականներին տոհմաբուծարանը հանրապետության տավարաբուծական տնտեսություններին կմատակարարի 588 գլուխ շվից ցեղի տոհմային կենդանիներ, այդ թվում` 154 գլուխ երինջներ և 359 գլուխ ցուլիկներ: Որպես հավելյալ թվականներին տոհմաբուծարանում կարտադրվի նաև 4100 տոննա միս (կենդանի զանգվածով):

25. Ծրագրի ավարտից հետո տոհմաբուծարանը տարեկան տավարաբուծական տնտեսություններին կվաճառի 151 գլուխ տոհմային կենդանիներ, որից 81 գլուխ տոհմային ցուլիկներ, 38 գլուխ կովեր և 32 գլուխ երինջներ, իսկ տարեկան կիրացնի 810 տոննա կաթ, ինչպես նաև 57 տոննա միս (կենդանի զանգվածով):

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  Սույն արձանագրային որոշման բացակայում են 2-րդ հավելվածի

III բաժնի 11-րդ կետի 1-5-րդ ենթակետերը

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

pin
ՀՀ կառավարություն
21.12.2017
N 53
Արձանագրային որոշում