Սեղմել Esc փակելու համար:
ՏՈՀՄԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՏՈՀՄԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

21 դեկտեմբերի 2017 թվականի N 53

 

24. ՏՈՀՄԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2017թ. դեկտեմբերի 21-ի նիստի

N 53 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ԿԻՍԱՆՐԲԱԳԵՂՄ ԿՈՐԻԴԵԼԻ ՏԻՊԻ ՈՉԽԱՐԻ ՏՈՀՄԱԲՈՒԾԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Պարենային անվտանգության տեսանկյունից, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Հայաստանի Հանրապետությունում անասնապահությունն ունի կարևոր ռազմավարական նշանակություն, որը հանդիսանում է կենդանական ծագման օրգանական սննդամթերքի ստացման հիմնական աղբյուր: Անասնապահությունն ապահովում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի 42.8%-ը:

2. 2016 թվականին հանրապետությունում անասնաբուծությունից ստացվել է 388.8 մլրդ դրամի համախառն արտադրանք, որի շուրջ 210 մլրդ դրամը կազմում է մսի, կաթի, ձվի և այլ արտադրանքի արտադրությունը: Անասնաբուծական մթերքների արտադրության ծավալում ոչխարաբուծությունից ստացվող մթերքի և հումքի արժեքը կազմում է դրա ընդամենը 10.5%-ը, մինչդեռ այս ոլորտի իրական հնարավորությունները մի քանի անգամ գերազանցում են այս ցուցանիշը:

3. Մեր հանրապետությունում այս ոլորտի զարգացումը պայմանավորված է ոչխարաբուծության վարման համար խիստ նպաստավոր բնակլիմայական պայմանների և առաջին հերթին, լեռնային արոտավայրերի ընդարձակ տարածքների առկայությամբ:

4. Թերևս դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ անցյալ դարի մինչև 80-ական թվականները ոչխարների թիվը կտրուկ ավելացավ, սակայն հետագայում պայմանավորված մի շարք հանգամանքներով, դրանց գլխաքանակը կտրուկ նվազեց:

5. Ներկայումս հանրապետությունում բուծվող ոչխարներից են հայկական կիսանրբագեղմ կորիդելի տիպի կրոսբրեդային բրդածածկով մսաբրդակաթնատու կենդանիները, որը ստեղծվել է հայ գիտնականների նպատակաուղղված տոհմասելեկցիոն աշխատանքի արդյունքում (1964 թվականից): Տիպի ստեղծման գլխավոր նպատակն է ավելացնել ոչխարամսի, կրոսբրեդային տիպի կիսանուրբ բրդի, ապրանքային կաթի և կաշեհումքի արտադրության ծավալները:

6. Վերջին տարիներին հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն կենդանի ոչխարների և/կամ ոչխարամսի արտահանման հաջողված փորձերը և արաբական մի շարք երկրների գործարարների կողմից հանրապետությունում աճեցված ոչխարների ձեռքբերման վերաբերյալ առաջարկությունները հուսալի երաշխիք են հանդիսանում այս ոլորտի ներդաշնակ զարգացման համար:

7. Վերոգրյալ հանգամանքները ոչխարաբուծությունը մեր հանրապետությունում կարող են դարձնել մրցունակ ոլորտ, իսկ արտահանման տեսանկյունից` անասնաբուծության ճյուղում առաջատար: Այսպես, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 17.1 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ինչպես նաև 2563.3 տոննա մանր եղջերավոր կենդանու պաղեցրած միս:

8. Հաշվի առնելով ոչխարաբուծության վարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև արոտավայրերի արդյունավետ օգտագործման առաջնահերթությունն այժմեական է հանրապետությունում ավելացնել բարձրարժեք տոհմային կենդանիներով հագեցած հոտերի տեսակարար կշիռը, որն ունի կենսաբանական և արտադրատնտեսական կարևոր նշանակություն:

9. Ոչխարաբուծության զարգացումը մեր հանրապետությունում ենթադրում է համալիր միջոցառումների իրականացում, ինչը կնպաստի մի շարք ենթակառուցվածքների ձևավորմանը և մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, հնարավորություն կընձեռի հիմնելու տոհմային կորիզ ունեցող ոչխարի հոտեր, ձևավորել ոչխարի բրդի և ոչխարենու մթերման կազմակերպություններ, ինչպես նաև տարածքներում գտնվող բարձրացնել գյուղական համայնքների վարչական արոտավայրերի կառավարման արդյունավետությունը:

 

II. ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

10. Հայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծությունը համարվում է անասնապահության ավանդական ճյուղերից մեկը, որը դարեր շարունակ բնակչությանը մատակարարել է բարձրորակ միս, կաթ, բուրդ և կաշեհումք: Հանրապետությունում ոչխարների առավելագույն գլխաքանակը հաշվառվել է 1982 թվականին և կազմել է շուրջ 2.2 մլն գլուխ:

11. Հայաստանի Հանրապետությունում բուծվում են կոպտաբուրդ (բալբաս, մազեխ, բոզախ, ղարաբաղյան) և կիսակոպտաբուրդ (հայկական կիսակոպտաբուրդ) ցեղերի ոչխարներ: Այլ ցեղերի հետ ներկայումս հանրապետությունում բուծվում են կիսանրբագեղմ մսաբրդատու կորիդելի տիպի կրոսբրեդային բրդածածկով մսաբրդակաթնատու ոչխարներ, որոնք ունեն կիսանուրբ բուրդ, աչքի են ընկնում բարձր մսային և բրդային մթերատվությամբ և 20-30%-ով գերազանցում են մյուս բուծվող ցեղերին, իսկ պտղատվությունը կազմում է 110%: Կորիդելի տիպի խոյերի հետ մաքիների տրամախաչման արդյունքում ստացված սերունդների կաթնատվությունը հասնում է մինչև 60 կգ-ի:

12. Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման, 2012 թվականի համեմատ 2017 թվականին ոչխարների գլխաքանակն աճել է 24.6%-ով կամ 138.0 հազար գլխով և կազմել է 699.6 հազար գլուխ, իսկ մաքիներինը` 477.8 հազար գլուխ:

 

Աղյուսակ 1

 

Հայաստանի Հանրապետությունում ոչխարների գլխաքանակի, մսի և բրդի

արտադրության դինամիկան, ըստ տարիների

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշը       |Չափի  |              Տարիներ              |2017թ./  |

|                |միավոր|___________________________________|2012թ.   |

|                |      |2012 |2013 |2014 |2015 |2016 |2017 |նկատմամբ,|

|                |      |     |     |     |     |     |     |%        |

|________________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|Ոչխարներ        |հազ.  |561.6|645.7|687.1|713.9|747.3|699.6|    124.6|

|                |գլուխ |     |     |     |     |     |     |         |

|________________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|Ոչխարի և  այծի  |հազ.  |  8.5|  9.0|  9.1|  9.8| 10.2|10.6*|    124.7|

|միս (սպանդային  |տոննա |     |     |     |     |     |     |         |

|քաշով           |      |     |     |     |     |     |     |         |

|________________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|Բուրդ (ֆիզիկական|տոննա | 1280| 1426| 1477| 1571| 1644|1540*|      120|

|քաշով)          |      |     |     |     |     |     |     |         |

|________________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|Մեկ ոչխարի միջին|կգ    |  2.2|  2.2|  2.2|  2.2|  2.2| 2.2*|      100|

|բրդատվությունը  |      |     |     |     |     |     |     |         |

|(ֆիզիկական      |      |     |     |     |     |     |     |         |

|քաշով)          |      |     |     |     |     |     |     |         |

._____________________________________________________________________.

* Կանխատեսվող

 

13. Անասնագլխաքանակի աճին զուգահեռ ավելացել է նաև մանր եղջերավոր կենդանիներից ստացվող մսի ծավալները` տարեկան միջինը 4.4%-ով: Կանխատեսվում է, որ 2017 թվականին ոչխարի և այծի մսի արտադրության ծավալները կկազմեն շուրջ 22.5 հազար տոննա կենդանի կամ 10.6 հազար տոննա սպանդային զանգվածով:

14. Հանրապետությունում մեկ ոչխարի տարեկան միջին բրդատվությունը կազմում է շուրջ 2.2 կգ (ֆիզիկական քաշով), իսկ բրդի արտադրության համախառն ծավալը` միջինը 1450 տոննա/տարի, որում հիմնականում գերակշռում են տարրասեռ` կոպիտ և կիսակոպիտ բրդատեսակները:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

15. Ծրագրի գլխավոր նպատակը տոհմային գործունեությամբ զբաղվող տնտեսության ստեղծումն է, որտեղ համակարգված տոհմասելեկցիոն աշխատանքների միջոցով կիրականացվի հանրապետությունում բուծվող հայկական կիսանրբագեղմ կորիդելի տիպի բարձրարժեք տոհմային ոչխարների բուծում, տոհմային վաճառքի միջոցով տվյալ ցեղի բուծման համար առավել բարենպաստ բնակլիմայական պայմաններ ունեցող մարզերում ինչպես տոհմային, այնպես էլ հանրապետության մի շարք տնտեսություններում խառնածին ոչխարների բարդ վերարտադրական տրամախաչման միջոցով կորիդելի տիպի բարձր մթերատու հոտերի ձևավորում և բուծվող ոչխարների մթերատվության մակարդակի բարձրացում:

16. Ծրագրի խնդիրներն են`

1) կիսանրբագեղմ կորիդելի տիպի մսաբրդային ուղղության ոչխարաբուծական տոհմաբուծարանի ստեղծում,

2) ոչխարների պտղատվության և մթերատվության բարձրացում,

3) ոչխարաբուծության վարման ինտենսիվ տեխնոլոգիայի ներդրում,

4) բնական կերհանդակների և արոտավայրերի արդյունավետ օգտագործում,

5) ճյուղի վարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտացված խորհրդատվության իրականացում:

17. Խնդիրների լուծման քայլերը`

1) մասնավոր ներդրողների մասնակցությամբ նոր տոհմաբուծարանի ստեղծում,

2) տոհմաբուծարանի տոհմային կորիզը ձևավորելու նպատակով կիսանրբագեղմ կորիդելի տիպի մսաբրդային ուղղության ոչխարների (շիշակներ, մաքիներ) տեղում ընտրություն և արտադրող խոյերի ներմուծում, տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացում (ընտրություն, զուգընտրություն, մաքրացեղ բուծում, տրամախաչումներ),

3) տիպին բնորոշ կենդանիների գենետիկական ամբողջ ներուժը արդյունավետ օգտագործելու և որակյալ արտադրանք (միս, բուրդ, կաթ) արտադրելու նպատակով անհրաժեշտ է պահվածքի և կերակրման ինտենսիվ և նորագույն տեխնոլոգիաների (կթի մեքենա, մեքենայական խուզ և այլն) ներդրում, ինչը հնարավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից սուբսիդավորվող ցածր տոկոսադրույքով վարկերի նպատակային օգտագործմամբ,

4) կենդանիների նորմավորված, լիարժեք կերակրումն ապահովելու և միաժամանակ բարձրորակ, սակայն ցածր ինքնարժեքով ոչխարաբուծական արտադրանք ստանալու նպատակով առավել արդյունավետ կօգտագործվեն հանրապետության լեռնային և կտրտված արոտները, ինչպես նաև կերահանդակները,

5) Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից մատուցվող խորհրդատվական ծրագրերի մեջ կներառվեն նաև փոքր և միջին տնտեսություններին ոչխարաբուծական ճյուղի արդյունավետ վարմանն ուղղված թեմաներ:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

18. Կորիդելի տիպը հանդիսանում է կիսանրբագեղմ մսաբրդակաթնատու ուղղության ոչխարների ցեղ, որը հանրապետության տարածքում բուծվող այլ ոչխարների ցեղերի համեմատ ունի ավելի բարձր մթերատվություն և կաթնատվություն, իսկ կենդանիներն արդեն հարմարված են տեղի բնակլիմայական պայմաններին:

19. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մասնավոր տնտեսության բազայի վրա հիմնել տոհմաբուծարան, ինչը կարող են իրականացնել ինչպես անհատ ձեռներեցները, այնպես էլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, ինչպես նաև փակ և բաց բաժնետիրական ընկերությունները, որը տոհմային ոչխարներով համալրելու նպատակով անհրաժեշտ է հանրապետություն ներկրել 15 գլուխ արտադրող խոյ (սովետական մսաբրդատու ցեղ), իսկ տեղական շուկայից գնել 300 գլուխ էգ հայկական կիսանրբագեղմ կորիդելի տիպի կենդանիներ (շիշակներ, մաքիներ) (աղյուսակ 2): Հետագայում նախատեսվում է տնտեսության հզորությունը հասցնել մինչև 500 գլխի:

20. Պետության մասնակցությունը նշված ծրագրին կայանալու է. տնտեսության հիմնական գործունեությանը նպաստող այլ ծրագրերի մեջ ընդգրկման, ծրագրի իրականացման մեխանիզմների մշակման, տոհմասելեկցիոն աշխատանքների, կենդանիների զուգավորման և ծնի օպտիմալ ժամկետների պլանավորման և իրականացման, պահվածքի և կերակրման ճիշտ տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրման, ինչպես նաև կենդանիների իրացման առավել շահավետ ժամկետների հստակեցման, մարզերում ըստ շրջանացման գլխաքանակի տեղաբաշխման գործընթացներում:

 

Աղյուսակ 2

 

Տոհմաբուծարանի ստեղծման համար անհրաժեշտ գլխաքանակը

 

.__________________________________________.

|Կենդանիները|Գլխաքանակը,|Արժեքը,|Ընդամենը  |

|           |գլուխ      |ՀՀ դրամ|          |

|___________|___________|_______|__________|

|Խոյեր      |      15   | 250000|   3750000|

|___________|___________|_______|__________|

|Մաքիներ    |     300   | 180000| 540000000|

|___________|___________|_______|__________|

|Ընդամենը   |     315   |      -|57,750,000|

|կենդանիներ |           |       |          |

.__________________________________________.

 

21. Տոհմաբուծարանի ստեղծման համար անհրաժեշտ հիմնական միջոցների ընդհանուր արժեքը կազմում է 153.9 մլն ՀՀ դրամ (աղյուսակ 2; 3):

 

Աղյուսակ 3

 

Անհրաժեշտ հիմնական միջոցներ

 

.__________________________________________________________.

|Ցուցանիշներ                |Անհրաժեշտ|Գումարը  |Ընդամենը  |

|                           |մակերեսը,|         |          |

|                           |մ 2      |         |          |

|___________________________|_________|_________|__________|

|Անհրաժեշտ շինություններ    |   1334.6|    50000|66,730,000|

|___________________________|_________|_________|__________|

|Անհրաժեշտ զբոսահրապարակ    |     1797|     3000| 5,391,000|

|___________________________|_________|_________|__________|

|Բեռնատար ավտոմեքենա        |        2|7,000,000|14,000,000|

|___________________________|_________|_________|__________|

|Սարքավորումներ (կթի մեքենա,|        -|         |10,000,000|

|խոպի մեքենա, խմոցներ)      |         |         |          |

|_______________________________________________|__________|

|Ընդամենը                                       |96,121,000|

.__________________________________________________________.

 

22. Մսաբրդային ոչխարաբուծության գծով տոհմաբուծարանի ստեղծման աշխատանքները նպատակահարմար է իրականացնել կիսանրբագեղմ մսաբրդատու ոչխարաբուծության գոտում (ՀՀ Կոտայքի, ՀՀ Շիրակի, ՀՀ Գեղարքունիքի մարզեր):

23. Ելակետային տարում տոհմաբուծարանի համար անհրաժեշտ 300 գլուխ մայրական կազմն առաջարկվում է ձևավորել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ՀՀ Կոտայքի մարզի Աբոփանի տարածաշրջանի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում առկա բարձր մթերատու կորիդելի տիպի ոչխարների բազայի վրա:

24. Տոհմաբուծարանի բնականոն գործընթացն արդյունավետ կազմակերպելու և բարձրորակ տոհմանյութ արտադրելու նկատառումներից ելնելով անհրաժեշտ է իրականացնել.

1) տնտեսությունում առկա կենդանիների համարակալում և անձնագրավորում,

2) ոչխարների ծնի մատյանի վարում, ծնի ժամանակ անհատական հաշվառում, գառների կշռում և դրանց նկարագրում, համարակալում,

3) ոչխարների բոնիտավորում, բրդի նմուշների ընտրում և բոնիտավորման անհատական մատյանների վարում, անհատական բոնիտավորման հաշվետվությունների կազմում,

4) գեղմերի անհատական հաշվառում, գեղմերի ընտրություն ֆիզիկատեխնիկական հետազոտությունների համար,

5) կենդանի զանգվածի, բրդատվության բրդի երկարության և որակի տվյալների անցկացում համապատասխան մատյաններում,

6) վաճառքի ենթակա տոհմային մատղաշի փաստաթղթերի ձևակերպում,

7) նախնական բոնիտավորման անցկացում,

8) արտադրող խոյերի վերջնական ստուգում և զուգընտրության պլանի կազմում,

9) մաքիների և մատղաշի հոտերի ձևավորում,

10) արտադրող խոյերի ու մաքիների, ըստ սերնդի որակի գնահատման ընտրություն,

11) մաքիների զուգավորման անցկացում և զուգավորման ժամանակ հաշվառման կազմակերպում,

12) կենդանիների մթերատվության և տոհմային ծառայության տվյալների գրանցում, խոյերի ու մաքիների անհատական տոհմային քարտերի լրացում, խոյերի, ըստ սերնդի որակի գնահատման տեղեկագրերի լրացում,

13) ստացված տվյալների ընդհանրացում և թվայնացում:

25. Կիրականացվի տնտեսությունում բուծվող տոհմային կորիզի պահպանում, վերանորոգման մատղաշի ընտրություն, ինչպես նաև տոհմային վաճառքի իրականացում, միաժամանակ վերարտադրության համար ոչ պիտանի կենդանիները կհանձնվեն մսի:

26. Տոհմաբուծական տնտեսությունը հանրապետության արդյունաբերական և գյուղացիական տնտեսություններին կմատակարարի բարձր մթերատու տոհմային կենդանիներ, որով և հիմք կդրվի հանրապետությունում տոհմային ոչխարաբուծության ստեղծմանը և զարգացմանը:

27. Հոտի կառուցվածքում արտադրող խոյերի տեսակարար կշիռը տատանվում է միջինը 3.8, մաքիներինը` 57.2, վերանորոգման շիշակներինը` 25.7, իսկ խոյիկներինը` 22 տոկոսների սահմաններում: Նախատեսվում է տոհմաբուծարանի վերջնական հզորությունը 2026 թվականին հասցնել միջինը 1000 գլխի, որտեղ մայրական կորիզը կկազմի 500 գլուխ: Աղյուսակ 4-ում ներկայացված է հոտի տարեկան շարժը 8 տարվա կտրվածքով:

 

Աղյուսակ 4

 

2018-2025 թվականների հոտի կառուցվածքը, գլուխ

 

._________________________________________________________________________.

|Սեռահասա-|                        Տարիներ                                |

|կային    |_______________________________________________________________|

|խումբը   |12.2018|12.2018|12.2018|12.2018|12.2018|12.2018|12.2018|12.2018|

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Արտադրող |     15|     14|     17|     17|     16|     15|     15|     17|

|խոյեր և  |       |       |       |       |       |       |       |       |

|փորձախո- |       |       |       |       |       |       |       |       |

|յեր      |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Մարիներ  |    300|    297|    355|    400|    440|    488|    507|    501|

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Վերանո-  |      -|    144|    145|    173|    196|    215|    239|    248|

|րոգման   |       |       |       |       |       |       |       |       |

|շիշակներ |       |       |       |       |       |       |       |       |

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Խոյիկներ |      -|    147|    145|    173|    195|    215|    238|    248|

|_________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընդամենը |    315|    602|    662|    763|    847|    933|    999|   1014|

._________________________________________________________________________.

 

28. Մաքիների գլխաքանակի հիման վրա որոշվում է արտադրող խոյերի և փորձախոյերի անհրաժեշտ գլխաքանակը` ելնելով մաքիների զուգավորման եղանակից: Ձեռնքաշ զուգավորման եղանակի դեպքում, յուրաքանչյուր 40-50 գլուխ մաքու համար կպահանջվի մեկ գլուխ արտադրող խոյ, իսկ 100-120 գլուխ մաքու հաշվով` մեկ փորձախոյ:

29. Յուրաքանչյուր տարի նախատեսվում է խոտանել հասակավոր գլխաքանակի 20-25%-ը, ինչից հետևում է, որ մաքիները տոհմաբուծարանում պահվելու են մինչև 5-6 տարեկան հասակը: Հաշվարկներն իրականացվել են պտղատվության միջին մակարդակը ընդունելով 110%:

30. Լակտացիայի ընթացքում յուրաքանչյուր մաքուց նախատեսվում է ստանալ 60 կգ ապրանքային կաթ (մաքիների կիթն անց է կացվելու արոտային շրջանի սկզբից մինչև գառներին մայրերից լրիվ անջատելը):

31. Հոտի վերանորոգումը պետք է կատարել գնման կամ մատղաշների խմբերից հասակավորների խումբ համապատասխան գլխաքանակի փոխադրումով: Այդ նպատակի համար պետք է ունենալ վերանորոգման մատղաշի անհրաժեշտ գլխաքանակ, որը գնահատվել է բոնիտավորման ժամանակ (13-15 ամսականում): Հոտի վերանորոգման համար առանձնացված մատղաշի գլխաքանակը 20-25%-ով պետք է գերազանցի պահանջվող գլխաքանակին:

32. Հոտի ընդունված կառուցվածքը համապատասխանում է ճյուղի ինտենսիվ վարման պահանջներին, իսկ վերարտադրության համար ոչ պիտանի մատղաշն իրացվում է ծնված տարում, որի դեպքում զգալիորեն բարձրանում է մթերքների արտադրությունը տարեսկզբի մեկ գլխի կամ մեկ մաքու հաշվով:

33. Տոհմաբուծարանի հոտի վերարտադրության համար ոչ պիտանի մատղաշն նախատեսվում է ընթացիկ տարում իրացնել որպես տոհմանյութ, դրանով իսկ համալրելով հանրապետությունում առկա հոտերը բարձրարժեք տոհմային կենդանիներով, ինչն իր հերթին կխթանի տոհմային վաճառքի ինստիտուտի ձևավորմանը և զարգացմանը:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ

 

34. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր հատվածի ներդրումների միջոցով, որը կազմում է 153.9 մլն ՀՀ դրամ` ներառյալ անհրաժեշտ շինությունները, հիմնական միջոցները և կենդանիների սահմանված քանակը, որից առաջին տարվա անհրաժեշտ գումարը կազմում է 112.8 մլն ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման տարբեր տարիներին, մասնավորապես, 3-րդ և 5-րդ տարիներին նախատեսվում է ևս 27.5-ական մլն ՀՀ դրամ ներդրումներ: Տոհմաբուծարանի գործունեության հինգերորդ տարվանից սկսված ֆերմայի գործառնական գործունեությունից առաջացած զուտ դրամական հոսքերը դառնում են դրական (աղ. 5):

 

Աղյուսակ 5

 

«Հայաստանի Հանրապետությունում կիսանրբագեղմ կորիդելի տիպի ոչխարի

տոհմաբուծական տնտեսության ստեղծման ծրագրի» արդյունավետության

հաշվարկ, ՀՀ դրամ

 

._____________________________________________________________

|Ծրագրի արժեքը    |                         Տարեթիվը

|_________________|___________________________________________

|                 |    2018     |     2019     |     2020    |

|_________________|_____________|______________|_____________|

|Հիմնական միջոցներ| (55,060,500)|             -| (27,530,250)|

|_________________|_____________|______________|_____________|

|Կենդանիներ       | (57,750,000)|             -|             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը         |(112,810,500)|             -| (27,530,250)|

|_________________|_____________|______________|_____________|

|Վաճառքից եկամուտ |      974,700|      6,018,24|     22,485,1|

|_________________|_____________|______________|_____________|

|                 |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Կոմունալ ծախսեր  |    (265,637)|     (660,561)|    (860,094)|

|_________________|_____________|______________|_____________|

|Կեր              |  (3,032,211)|   (8,328,352)|  (9,374,614)|

|_________________|_____________|______________|_____________|

|Աշխատավարձ       |  (4,300,000)|   (4,766,667)|  (4,766,667)|

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը տարեկան |  (7,597,847)|  (13,755,579)| (15,001,374)|

|ելք              |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|                 |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Այլ Ծախսեր       |  (2,000,000)|     (449,446)|    (511,735)|

|_________________|_____________|______________|_____________|

|Այլ գործառնական  |    (961,210)|     (961,210)|    (961,210)|

|ծախսեր           |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|                 |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը դրամական|      974,700|     6,018,240|   22,485,180|

|ներհոսք          |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը դրամական| (10,559,057)|  (15,166,235)| (16,474,320)|

|արտահոսք         |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Զուտ դրամական    |  (9,584,357)|   (9,147,995)|    6,010,860|

|ընթացիկ հոսքեր   |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|                 |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Զուտ դրամական    |(122,394,857)|   (9,147,995)| (21,519,390)|

|ընդհ. հոսքեր     |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ետգնման          |        13. 6|              |             |

|ժամկետայնություն,|             |              |             |

|տարի             |             |              |             |

._____________________________________________________________

______________________________________________________________________.

|

______________________________________________________________________|

|     2021    |     2022    |    2023     |     2024    |     2025    |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|            -| (27,530,250)|            -|            -|            -|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|            -|             |            -|            -|            -|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|            -| (27,530,250)|            -|            -|            -|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|     24,685,2|     30,136,3|   33,531,09 |     38,886,2|     43,815,1|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|             |             |             |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|    (973,446)|  (1,099,339)|  (1,207,739)|  (1,323,636)|   (1,391,785|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

| (10,800,598)| (12,035,113)| (13,262,054)| (14,268,025)| (14,574,392)|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|  (4,766,667)|  (4,766,667)|  (5,566,667)|  (5,566,667)|  (5,566,667)|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

| (16,540,711)| (17,901,119)| (20,036,460)| (21,158,328)| (21,532,844)|

|             |             |             |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|             |             |             |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|    (588,702)|    (656,723)|    (723,490)|    (779,583)|    (798,309)|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|    (961,210)|    (961,210)|    (961,210)|    (961,210)|    (961,210)|

|             |             |             |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|             |             |             |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|   24,685,280|   30,136,325|   33,531,090|   38,886,225|   43,815,120|

|             |             |             |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

| (18,090,623)| (19,519,052)| (21,721,159)| (22,899,121)| (23,292,363)|

|             |             |             |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|    6,594,657|   10,617,273|   11,809,931|   15,987,104|   20,522,757|

|             |             |             |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|             |             |             |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|             | (16,912,977)|            -|            -|            -|

|             |             |             |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|             |             |             |             |             |

|             |             |             |             |             |

|             |             |             |             |             |

______________________________________________________________________.

 

35. Ծրագրի բոլոր ժամանակահատվածների համար պահպանման միավոր ծախսերը միավոր հաշվարկով անփոփոխ են և հաշվարկված են 2017 թվականի գներով, ոչխարամսի 1 կգ-ի գինը ընդունված է 2100 ՀՀ դրամ, ոչխարի կաթինը` 200 ՀՀ դրամ, իսկ բրդինը` 1000 ՀՀ դրամ, արոտավայրի 1 հա-ի վարձակալության վճարը` 4000 ՀՀ դրամ, խոտի 1 կգ-ի ինքնարժեքը` 35 ՀՀ դրամ, սիլոսինը` 11 ՀՀ դրամ, իսկ խտացրած կերինը` 125 ՀՀ դրամ:

36. Գները հաշվարկված են ելնելով այն հանգամանքից, որ տոհմաբուծարանը պետք է ունենա սեփական կերարտադրություն:

37. Ծրագրի ետգնման ժամկետայնությունը 13.6 տարի է: Տնտեսությունը 7- րդ տարվանից սկսած գործում է իր ամբողջ ներուժով` դրամական զուտ հոսքերը հասցնելով տարեկան 20.5 մլն ՀՀ դրամի, որը կպահպանվի հաջորդող տարիների ընթացքում:

38. Կերի ծախսն ընդհանուր ծախսերի հաշվարկի մեջ կազմում է միջինը 60%:

 

VI. ԾՐԱԳՐԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

39. Մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում հանրապետությունում կստեղծվի կիսանրբագեղմ կորիդելի տիպի ոչխարի տոհմաբուծարան, որն ունենալով կարևոր ռազմավարական նշանակություն, հնարավորություն կընձեռի որակապես բարելավել հանրապետության հոտերը, դրանք համալրելով տոհմասելեկցիոն նպատակաուղղված աշխատանքի արդյունքում ստացված տոհմամթերատու բարձր հատկանիշներով օժտված կենդանիներով:

40. Տոհմաբուծարանի ստեղծումը կնպաստի հայ գիտնականների կողմից ստեղծված կիսանրբագեղմ կորիդելի տիպի ոչխարների գենոֆոնդի պահպանմանը և բարելավմանը, որի արդյունքում ստացված ցանկալի տիպի սերունդն օժտված կլինի բարձր մթերատվության և պտղատվության ցուցանիշներով, որը հնարավորություն կտա ոչխարաբուծության ոլորտը դարձնել առավել արդյունավետ:

41. Տոհմաբուծարանի ստեղծումը կնպաստի հանրապետությունում տոհմային վաճառքի ինստիտուտի կայացմանը:

42. Տոհմաբուծարանի գործունեության արդյունքում մինչև 2025 թվականը հանրապետությունում կիրականացվի 2283 գլուխ կիսանրբագեղմ կորիդելի տիպի տոհմային ոչխարների վաճառք (տարեկան շուրջ 285 գլուխ), ինչպես նաև նշված ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ կարտադրվի շուրջ 6.5 տոննա ոչխարամիս (13.6 մլն ՀՀ դրամ) և շուրջ 170 տոննա ոչխարի կաթ (33.9 մլն ՀՀ դրամ), մինչդեռ սկսած 2025 թվականից ոչխարամսի և կաթի տարեկան արտադրությունը կկազմի համապատասխանաբար` 1.0 և 25.2 տոննա, իսկ տոհմային վաճառքը` շուրջ 450 գլուխ:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2017թ. դեկտեմբերի 21-ի նիստի

N 53 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ԿԻՍԱՆՐԲԱԳԵՂՄ ՍՈՒՖՖՈԼԿ ՑԵՂԻ ՈՉԽԱՐԻ ՏՈՀՄԱԲՈՒԾԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում մսի արտադրության ծավալների ավելացման, երկրի բնական կերահանդակների արդյունավետ օգտագործման, կենդանի ոչխարների, ինչպես նաև ոչխարամսի նկատմամբ արտաքին շուկայում առկա բարձր պահանջարկի պայմաններում, ենթաճյուղի զարգացումը հանրապետությունում հանդիսանում է անհետաձգելի խնդիր:

2. Սույն ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում մսի արտադրության ավելացման, երկրի բնական կերահանդակների արդյունավետ օգտագործման, կենդանի ոչխարների արտահանման ծավալների ավելացմանը:

3. 2011-2017 թվականներին Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 457.5 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի և 6054.4 տոննա պաղեցրած ոչխարամիս: Արտահանվել են հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետություն, Իրաք, Օման, Քուվեյթ, Կատար, Լիբանան, Վրաստան, ինչպես նաև քիչ քանակությամբ Արաբական Միացյալ Էմիրություններ:

4. Հայաստանի Հանրապետությունում բուծվում են կոպտաբուրդ (բալբաս, մազեխ, բոզախ, ղարաբաղյան), կիսակոպտաբուրդ (հայկական կիսակոպտաբուրդ), ինչպես նաև կիսանրբագեղմ մսաբրդատու (հայկական կիսանրբագեղմ կորիդելի տիպ) ցեղերի ոչխարներ:

5. Հանրապետությունում բուծվող ոչխարներն ունեն տեղի բնակլիմայական պայմաններին բարձր հարմարվողականություն, սակայն ելնելով ներկայումս կենդանի ոչխարների և ոչխարամսի նկատմամբ արտերկրում առկա և օրեցօր ավելացող պահանջարկից, անհրաժեշտություն է առաջացել բարելավել տեղական ոչխարների սերնդատվության, ինչպես նաև կենդանիների վաղահասության ցուցանիշները:

6. Նշված գործընթացն արդյունավետ իրագործելու համար անհրաժեշտ է իրականացնել տոհմասելեկցիոն համապատասխան միջոցառումներ, որպես բարելավող կենդանիներ օգտագործելով բարձր մթերատու և արտադրատնտեսական հատկություններով օժտված տոհմային կենդանիներ:

7. Սույն ծրագրի շրջանակներում առաջարկվում է Հայաստանի Հանրապետություն ներկրել սուֆֆոլկ ցեղի բարձրարժեք տոհմային կենդանիներ և հիմնել տոհմաբուծական տնտեսություն, որտեղ կիրականացվի ներկրված կենդանիների «մաքրացեղ» բուծում և ստացված սերունդների տոհմային վաճառք:

8. Սուֆֆոլկ ցեղի ոչխարներն օժտված են մսային բարձր հատկություններով և առանձնանում են պտղատվության բարձր մակարդակով, ինչի շնորհիվ դրանք հաջողությամբ օգտագործվում են տարբեր երկրներում բուծվող տեղական ցեղերի ոչխարների մթերատվության բարելավման նպատակով:

9. Տոհմաբուծարանի գործունեության արդյունքում ստացված և տոհմային վաճառքի միջոցով իրացված կենդանիները հետագայում լայնորեն կօգտագործվեն տարբեր ձևաչափերով տրամախաչումների մեջ, ինչի արդյունքում հանրապետության գրեթե բոլոր մարզերում կձևավորվեն, ինչպես արդյունաբերական հոտեր, այնպես էլ կստացվեն «ցանկալի տիպի» խառնածիններ, որոնց հետ ևս կտարվի համապատասխան տոհմասելեկցիոն աշխատանքներ:

10. Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև ոչխարաբուծության համար հանրապետությունում առկա բնակլիմայական բարենպաստ պայմանները, ավանդույթները և դարերի ընթացքում ձեռք բերված փորձը` Հայաստանի Հանրապետությունն ունի բավարար ներուժ տվյալ շուկայում ներկայանալու որպես կարևոր խաղացող և զբաղեցնելու մրցակցային առաջատար դիրքեր:

 

II. ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

11. Հայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծությունը համարվում է անասնապահության ավանդական ճյուղերից մեկը, որը դարեր շարունակ բնակչությանը մատակարարել է բարձրորակ միս, կաթ, բուրդ և կաշեհումք: Հանրապետությունում ոչխարների առավելագույն գլխաքանակը հաշվառվել է 1982 թվականին և կազմել է շուրջ 2.2 մլն գլուխ:

12. Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման, 2012 թվականի համեմատ 2017 թվականին ոչխարների գլխաքանակը տարեսկզբի դրությամբ աճել է 24.6%-ով կամ 138.0 հազար գլխով և կազմել է 699.6 հազար գլուխ, իսկ մաքիներինը` 477.8 հազար գլուխ:

13. Անասնագլխաքանակի աճին զուգահեռ ավելացել է նաև մանր եղջերավոր կենդանիներից ստացվող մսի ծավալները` տարեկան միջինը 4.4%-ով: Կանխատեսվում է, որ 2017 թվականին ոչխարի և այծի մսի արտադրության ծավալները կկազմեն շուրջ 22.5 հազար տոննա կենդանի կամ 10.6 հազար տոննա սպանդային զանգվածով (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

Հայաստանի Հանրապետությունում ոչխարների գլխաքանակի, մսի և բրդի

արտադրության դինամիկան ըստ տարիների

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշը       |Չափի  |              Տարիներ              |2017թ./  |

|                |միավոր|___________________________________|2012թ.   |

|                |      |2012 |2013 |2014 |2015 |2016 |2017 |նկատմամբ,|

|                |      |     |     |     |     |     |     |%        |

|________________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|Ոչխարներ        |հազ.  |561.6|645.7|687.1|713.9|747.3|699.6|    124.6|

|                |գլուխ |     |     |     |     |     |     |         |

|________________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|Ոչխարի և  այծի  |հազ.  |  8.5|  9.0|  9.1|  9.8| 10.2|10.6*|    124.7|

|միս (սպանդային  |տոննա |     |     |     |     |     |     |         |

|քաշով           |      |     |     |     |     |     |     |         |

|________________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|Բուրդ (ֆիզիկական|տոննա | 1280| 1426| 1477| 1571| 1644|1540*|      120|

|քաշով)          |      |     |     |     |     |     |     |         |

|________________|______|_____|_____|_____|_____|_____|_____|_________|

|Մեկ ոչխարի միջին|կգ    |  2.2|  2.2|  2.2|  2.2|  2.2| 2.2*|      100|

|բրդատվությունը  |      |     |     |     |     |     |     |         |

|(ֆիզիկական      |      |     |     |     |     |     |     |         |

|քաշով)          |      |     |     |     |     |     |     |         |

._____________________________________________________________________.

* Կանխատեսվող

 

14. Հանրապետությունում մեկ ոչխարի տարեկան միջին բրդատվությունը կազմում է շուրջ 2.2 կգ (ֆիզիկական քաշով), իսկ բրդի արտադրության համախառն ծավալը` միջինը 1450 տոննա/տարի, որում հիմնականում գերակշռում են տարրասեռ` կոպիտ և կիսակոպիտ բրդատեսակները:

15. Սակայն, պայմանավորված բրդի վերամշակման ենթակառուցվածքների բացակայությամբ, հանրապետությունում արտադրված բուրդը վերամշակվում է աննշան քանակությամբ, իսկ ոչխարների բրդածածկի որակի բարելավման նպատակով տոհմասելեկցիոն նպատակաուղղված աշխատանքներ գրեթե չեն իրականացվում:

 

Աղյուսակ 2

 

2011-2017 թվականներին Հայաստանի Հանրապետությունից արտահանված

կենդանի ոչխարների և ոչխարամսի ծավալները

 

._____________________________________________________________________.

|Ապրանքը |Չափման|                Տարին                         |Ընդա- |

|        |միավո-|______________________________________________|մենը  |

|        |րը    |2011  |2012 |2013  |2014 |2015 |2016 |2017    |      |

|        |      |      |     |      |     |     |     |(01.01.-|      |

|        |      |      |     |      |     |     |     |01.11)  |      |

|________|______|______|_____|______|_____|_____|_____|________|______|

|Մանր եղ-|գլուխ |114100|60925|118409|86550|49372|10114|   17986|457456|

|ջերավոր |      |      |     |      |     |     |     |        |      |

|կենդանի |      |      |     |      |     |     |     |        |      |

|________|______|______|_____|______|_____|_____|_____|________|______|

|Պաղեցրած|տոննա |     -|    -|   0.9|307.7|706.9| 2369|  2670.1|6054.4|

|ոչխարա- |      |      |     |      |     |     |     |        |      |

|միս     |      |      |     |      |     |     |     |        |      |

._____________________________________________________________________.

 

16. ՈՒսումնասիրելով հանրապետությունից մանր եղջերավոր կենդանիների մասնավորապես, կենդանի ոչխարների և/կամ ոչխարամսի արտահանման վերջին տարիների տվյալները, կարելի է եզրակացնել, որ նշված մթերքը արտաքին շուկայում ունի մեծ պահանջարկ: Այսպիսով, 2011-2017 թվականներին հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 457.5 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանիներ և ավելի քան 6054 տոննա պաղեցրած մանր եղջերավորի միս (աղյուսակ 2):

17. Կենդանի մանր եղջերավոր կենդանիների արտահանման ծավալների առավել բարձր ցուցանիշ արձանագրվել է 2013 թվականին` 118.4 հազար գլուխ այն դեպքում, որ պաղեցրած մանր եղջերավոր կենդանու մսի նվազագույն ծավալն (0.9 տոննա) արտահանվել է նույն 2013 թվականին:

 

Գծապատկեր 1. Մանր եղջերավոր կենդանիների և դրանցից ստացված

պաղեցրած մսի արտահանման ծավալների համեմատությունը, ըստ տարիների

 

_______________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

18. Վերջին տարիներին հանրապետությունից արտահանված մանր եղջերավոր կենդանի կենդանիների և դրանցից ստացված պաղեցրած մսի ծավալների համեմատումից պարզ է դառնում, որ մանր եղջերավոր կենդանի կենդանիների գլխաքանակի արտահանման ծավալները հակառակ համեմատական են նույն տեսակի կենդանիներից ստացված պաղեցրած մսի արտահանման ծավալներին (գծապատկեր 1):

19. Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակումների, հանրապետությունում վերջին յոթ տարիների ընթացքում 1 կգ ոչխարամսի սպառողական գինը կազմել է միջինը 3076 ՀՀ դրամ (գծապատկեր 2):

 

Գծապատկեր 2. Մանր եղջերավոր կենդանիներից ստացված պաղեցրած մսի միջին

սպառողական գինը, ըստ տարիների (ՀՀ ԱՎԾ), ՀՀ դրամ

 

_______________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

20. Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ոչխարամսի ամենաբարձր գինն արձանագրվել է 2012 և 2011 թվականներին, իսկ 2016 թվականին գրանցվել է 9.1% կամ 252 ՀՀ դրամ գնանկում (2015-2016 թվականներ): Ի համեմատ 2016 թվականի, 2017 թվականի առաջին կիսամյակում ոչխարամսի գինն աճել է 6.7%-ով կամ 186 ՀՀ դրամով:

21. Հանրապետությունում ոչխարամսի գնի տատանումները ևս կարգավորվում են առաջարկի և պահանջարկի սկզբունքով, սակայն ինչպես անասնաբուծության բոլոր ճյուղերում, այնպես էլ` ոչխարաբուծությունում արտադրանքի ինքնարժեքը մեծապես պայմանավորված է միավոր արտադրանքի վրա ծախսված կերերի քանակով և արժեքով:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

22. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետություն բարձր տոհմամթերատու հատկանիշներով օժտված սուֆֆոլկ ցեղի տոհմային ոչխարների ներմուծումը և տոհմաբուծարանի հիմնումն է, ինչպես նաև հանրապետությունում բուծվող ոչխարների տեղական ցեղերի հետ տարբեր ձևաչափերով տրամախաչումների իրականացման միջոցով վերջիններիս արտադրատնտեսական և տոհմամթերատու հատկանիշների բարելավման արդյունքում հանրապետությունից արտահանվող կենդանի ոչխարների և ոչխարամսի ծավալների ավելացումը:

23. Ծրագրի խնդիրներն են`

1) կիսանրբագեղմ սուֆֆոլկի տիպի տոհմաբուծարանի ստեղծում,

2) տեղում բուծվող ոչխարների մսային մթերատվության բարձրացում,

3) ոչխարաբուծության վարման ինտենսիվ տեխնոլոգիայի ներդրում,

4) տոհմաբուծարանի բազայի վրա դուստր տնտեսությունների ստեղծման նախադրյալների ստեղծում,

5) բնական կերահանդակների և արոտավայրերի արդյունավետ օգտագործում,

6) ճյուղի վարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտացված խորհրդատվության իրականացում: Այս առումով ներկայումս ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերվել «Sodial International» և «Genoservice» ընկերությունների կողմից:

24. Խնդիրների լուծման քայլերը`

1) մասնավոր ներդրողների միջոցներով նոր տոհմաբուծարանի ստեղծում, արտերկրից Հայաստանի Հանրապետություն բարձրարժեք տոհմային մաքիների և խոյերի ներկրում,

2) տոհմային վաճառքի կազմակերպում, տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացում (ընտրություն, զուգընտրություն, մաքրացեղ բուծում, տրամախաչումներ),

3) սուֆֆոլկ ցեղի գենետիկական ներուժը լիարժեք օգտագործելու նպատակով կերակրման և պահվածքի նոր տեխնոլոգիաների մշակում և ներդրում,

4) տրամախաչումների արդյունքում ստացված տարբեր սերնդի խառնացեղ կենդանիների արտադրատնտեսական ցուցանիշների ուսումնասիրում և արդյունքների հանրայնացում,

5) կենդանիների նորմավորված, լիարժեք կերակրումն ապահովելու և միաժամանակ բարձրորակ, սակայն ցածր ինքնարժեքով ոչխարաբուծական արտադրանք ստանալու նպատակով հանրապետության լեռնային և կտրտված արոտների առավել արդյունավետ օգտագործում,

6) Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից մատուցվող խորհրդատվական ծրագրերի մեջ փոքր և միջին տնտեսություններին ոչխարաբուծական ճյուղի արդյունավետ վարմանն ուղղված թեմաների ներառում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

25. Սուֆֆոլկ ցեղը ստեղծվել է Անգլիայում` 18-րդ դարում, իսկ 1810 թվականից հաստատվել է որպես ինքնուրույն ցեղ: Այդ ժամանակվանից էլ արագ տարածվել է Եվրոպական աշխարհամասում, որից հետո Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Ռուսաստանում: Այն առաջատար դեր ունի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ոչխարաբուծությունում, որտեղ դրանք համարվում են բարձրորակ ոչխարամսի արտադրության աղբյուր:

26. Սուֆֆոլկ ցեղը մսային ուղղության աշխարհի լավագույն ցեղերից է, կենդանիները վաղահաս են, պահանջկոտ չեն, օժտված են բարձր դիմադրողականությամբ, կայուն են հիվանդությունների և վերջույթների հիվանդությունների նկատմամբ, ունեն բարձր հարմարվողականություն և հարմարվում են տարբեր բնակլիմայական և տնտեսական պայմաններին, օժտված են բարձր ծնելիությամբ և տնտեսական օգտագործման երկարակեցությամբ:

 

Նկար 1. Սուֆֆոլկ ցեղի մաքի

_______________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

27. Այս ցեղը առանձնանում է պտղատվության բարձր մակարդակով, որը կազմում է միջինը 150-160% (100 մայրի հաշվով ստացվում է 130-190 գառ), որով պայմանավորված դրանք լայնորեն օգտագործվում են միջցեղային տրամախաչումների ժամանակ` խառնացեղերի ստացման և առավել բարձրորակ գառան մսի արտադրության նպատակով:

28. Լիատարիք խոյերը միջինը կշռում են 105-140 կգ, մաքիները` 70-100 կգ, 4 ամսական գառները` 37-44 կգ, գառները ծնվում են 5.0-7.7 կգ կենդանի զանգվածով: Չորս ամսական գառների մսեղիքը կշռում է 26-28 կգ, միջին օրական քաշաճը` 280-400 գրամ:

29. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մասնավոր ներդրումների միջոցով հիմնել տոհմաբուծարան, որը կարող են իրականացնել անհատ ձեռներեցները, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, ինչպես նաև փակ և բաց բաժնետիրական ընկերությունները: Սուֆֆոլկ ցեղի տոհմային ոչխարներով համալրելու նպատակով անհրաժեշտ է հանրապետություն ներկրել 20 գլուխ արտադրող խոյ և 500 գլուխ էգ կենդանիներ (աղյուսակ 3): Հետագայում նախատեսվում է տոհմաբուծական տնտեսության ընդհանուր գլխաքանակը հասցնել մինչև 2300 գլխի, այդ թվում` մաքիների գլխաքանակը` շուրջ 1000 գլխի:

30. Պետության մասնակցությունը նշված ծրագրին կայանալու է. տնտեսության հիմնական գործունեությանը նպաստող այլ ծրագրերի մեջ ընդգրկման, ծրագրի իրականացման մեխանիզմների մշակման, տոհմասելեկցիոն աշխատանքների, կենդանիների զուգավորման և ծնի օպտիմալ ժամկետների պլանավորման և իրականացման, պահվածքի և կերակրման ճիշտ տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրման, ինչպես նաև կենդանիների իրացման առավել շահավետ ժամկետների հստակեցման, մարզերում ըստ շրջանացման գլխաքանակի տեղաբաշխման գործընթացներում:

 

Աղյուսակ 3

 

Տոհմաբուծարանի ստեղծման համար անհրաժեշտ գլխաքանակը

 

.__________________________________________.

|Կենդանիները|Գլխաքանակը,|Արժեքը,|Ընդամենը  |

|           |գլուխ      |ՀՀ դրամ|          |

|___________|___________|_______|__________|

|Խոյեր      |      20   | 385000|   7700000|

|___________|___________|_______|__________|

|Մաքիներ    |     500   | 308000| 154000000|

|___________|___________|_______|__________|

|Ընդամենը   |     520   |      -| 161700000|

|կենդանիներ |           |       |          |

.__________________________________________.

 

31. Տոհմաբուծարանի ստեղծման համար անհրաժեշտ հիմնական միջոցների ընդհանուր արժեքը կազմում է 324.5 մլն ՀՀ դրամ (աղ. 3; 4), այդ թվում` 161.7 մլն ՀՀ դրամ անհրաժեշտ կենդանիներ և 162.8 մլն ՀՀ դրամ շենք, շինություն, բեռնատարներ:

 

Աղյուսակ 4

 

Անհրաժեշտ հիմնական միջոցներ

 

.__________________________________________________________.

|Ցուցանիշներ                |Անհրաժեշտ|Գումարը  |Ընդամենը  |

|                           |մակերեսը,|         |          |

|                           |մ 2      |         |          |

|___________________________|_________|_________|__________|

|Անհրաժեշտ շինություններ    |     2744|    50000| 137200000|

|___________________________|_________|_________|__________|

|Անհրաժեշտ զբոսահրապարակ    |     3860|     3000|  11580000|

|___________________________|_________|_________|__________|

|Բեռնատար ավտոմեքենա        |        2|  7000000|  14000000|

|_______________________________________________|__________|

|Ընդամենը                                       | 162780000|

.__________________________________________________________.

 

32. Հանրապետություն ներկրված տոհմային բարձրարժեք սուֆֆոլկ ցեղի ոչխարների գենոֆոնդի պահպանման նպատակով անհրաժեշտ է տոհմաբուծարանում կիրառել դրանց «մաքրացեղ» բուծում (նկար 2), որը հնարավորություն կտա նաև կարճ ժամանակահատվածում հանրապետության այլ մարզերի (ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Արագածոտնի, ՀՀ Շիրակի, ՀՀ Սյունիքի) ոչխարաբուծական տնտեսություններին վաճառել տեղական վերարտադրության մաքրացեղ սուֆֆոլկ ցեղի շիշակներ և խոյիկներ, իսկ հետագայում նաև այդ գոտիներում ստեղծել դուստր տոհմաբուծարաններ:

 

Նկար 2. Սուֆֆոլկ ցեղի ոչխարների «մաքրացեղ» բուծման սխեմա

_______________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

33. Միաժամանակ, հանրապետությունում բուծվող տեղական ցեղերի մաքիների պտղատվության բարձրացման և մսային հատկությունների բարելավման գործընթացն արագացնելու նպատակով, առաջարկվում է տոհմաբուծարանում իրականացնել նաև վերջիններիս բարելավմանը միտված տրամախաչումներ, որպես բարելավող օգտագործելով ներկրված սուֆֆոլկ ցեղի մաքրացեղ արտադրող խոյերին (նկար 3):

 

Նկար 3. Սուֆֆոլկ ցեղի խոյերի և տեղում բուծվող մաքիների

տրամախաչման սխեմա

_______________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

34. Տոհմաբուծարանում իրականացվող տոհմասելեկցիոն համակարգված աշխատանքների շրջանակներում կիրականացվի տնտեսությունում բուծվող կենդանիների հաշվառում` համարակալում և անձնագրավորում, տոհմային կորիզի պահպանում, բուծվող կենդանիների ընտրություն և զուգընտրություն, զուգավորման և ծնի ժամկետների պլանավորում և իրականացում, վերանորոգման մատղաշի ընտրություն, անասնաբուժական միջոցառումների անցկացում, ինչպես նաև տոհմային վաճառքի իրականացում, միաժամանակ վերարտադրության համար ոչ պիտանի կենդանիների իրացում մսի:

35. Հոտի կառուցվածքում արտադրող խոյերի (այդ թվում` փորձախոյերի) տեսակարար կշիռը տատանվում է միջինը 2.2, մաքիներինը` 51.6, վերանորոգման շիշակները` 26.0, իսկ խոյիկներինը` 26.0 տոկոսների սահմաններում: Նախատեսվում է տոհմաբուծարանի վերջնական հզորությունը 2025 թվականին հասցնել մինչև 2305 գլխի, որտեղ մայրական կորիզը կկազմի շուրջ 1000 գլուխ: Աղյուսակ 5-ում ներկայացված է հոտի տարեկան շարժը 9 տարվա կտրվածքով:

 

Աղյուսակ 5

 

2018-2025 թվականների հոտի կառուցվածքը, գլուխ

 

._________________________________________________.

|Սեռահասա-|    Տարիներ (դեկտեմբերի դրությամբ)     |

|կային    |_______________________________________|

|խումբը   |2018|2019|2020|2021|2022|2023|2024|2025|

|_________|____|____|____|____|____|____|____|____|

|Արտադրող |  20|  19|  32|  47|  44|  46|  43|  43|

|խոյեր և  |    |    |    |    |    |    |    |    |

|փորձախո- |    |    |    |    |    |    |    |    |

|յեր      |    |    |    |    |    |    |    |    |

|_________|____|____|____|____|____|____|____|____|

|Մարիներ  | 500| 495| 729| 849|1007|1006|1007|1008|

|_________|____|____|____|____|____|____|____|____|

|Վերանո-  |   -| 284| 309| 453| 528| 628| 627| 628|

|րոգման   |    |    |    |    |    |    |    |    |

|շիշակներ |    |    |    |    |    |    |    |    |

|_________|____|____|____|____|____|____|____|____|

|Խոյիկներ |   -| 289| 308| 452| 527| 626| 625| 626|

|_________|____|____|____|____|____|____|____|____|

|Ընդամենը | 520|1087|1378|1801|2106|2306|2302|2305|

._________________________________________________.

 

36. Պայմանավորված մաքիների գլխաքանակով, արտադրող խոյերի և փորձախոյերի գլխաքանակը տատանվում է 20-ից մինչև 44 գլխի սահմաններում, այն հաշվարկով, որ մեկ արտադրող խոյի կամ փորձախոյի տարեկան ծանրաբեռնվածությունը կազմի միջինը 23 գլուխ մաքի:

37. Յուրաքանչյուր տարի նախատեսվում է խոտանել հասակավոր գլխաքանակի 20-25%-ը, ինչից հետևում է, որ մաքիները տոհմաբուծարանում պահվելու են մինչև 5-6 տարեկան հասակը: Հաշվարկներն իրականացվել են պտղատվության միջին մակարդակը ընդունելով 130-140%:

38. Հոտի վերանորոգումը պետք է կատարել գնման կամ մատղաշների խմբերից հասակավորների խումբ համապատասխան գլխաքանակի փոխադրումով: Այդ նպատակի համար պետք է ունենալ վերանորոգման մատղաշի անհրաժեշտ գլխաքանակ, որը գնահատվել է բոնիտավորման ժամանակ (13-15 ամսականում): Հոտի վերանորոգման համար առանձնացված մատղաշի գլխաքանակը 20-25%-ով պետք է գերազանցի պահանջվող գլխաքանակին:

39. Հոտի ընդունված կառուցվածքը համապատասխանում է ճյուղի ինտենսիվ վարման պահանջներին, իսկ վերարտադրության համար ոչ պիտանի մատղաշն իրացվում է ծնված տարում, որի դեպքում, զգալիորեն բարձրանում է մթերքների արտադրությունը տարեսկզբի մեկ գլխի կամ մեկ մաքու հաշվով:

40. Տոհմաբուծարանում առկա հոտի վերարտադրության համար ոչ պիտանի մատղաշը նախատեսվում է ընթացիկ տարում իրացնել որպես տոհմանյութ, դրանով իսկ համալրելով հանրապետությունում առկա հոտերը բարձրարժեք տոհմային կենդանիներով, ինչն իր հերթին կխթանի տոհմային վաճառքի ինստիտուտի ձևավորմանն ու զարգացմանը:

41. Վերջապես, տոհմաբուծական տնտեսությունը հանրապետության արդյունաբերական և գյուղացիական տնտեսություններին կմատակարարի ինչպես բարձրարժեք տոհմային կենդանիներ, այնպես էլ` տարբեր սերունդների բարձր մթերատու հատկություններով օժտված խառնածին կենդանիներ, որը բարենպաստ նախադրյալներ կստեղծի Հայաստանի Հանրապետությունում տոհմային ոչխարաբուծության հետագա զարգացման համար:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ

 

42. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր հատվածի ներդրումների միջոցով, որը կազմում է 324.5 մլն ՀՀ դրամ` ներառյալ անհրաժեշտ շինությունները, հիմնական միջոցները և կենդանիների սահմանված քանակը, որից առաջին տարվա անհրաժեշտ գումարը կազմում է 243.1 մլն ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման 2-րդ և 3-րդ տարիներին նախատեսվում է ևս 40.695-ական մլն ՀՀ դրամ ներդրումներ: Տոհմաբուծարանի գործունեության չորրորդ տարվանից սկսած ֆերմայի գործառնական գործունեությունից առաջացած զուտ դրամական հոսքերը դառնում են դրական (աղ. 6):

Ծրագրի բոլոր ժամանակահատվածների համար պահպանման միավոր ծախսերը միավոր հաշվարկով անփոփոխ են և հաշվարկված են 2017 թվականի գներով, ոչխարամսի 1 կգ-ի գինը ընդունված է 2100 ՀՀ դրամ, բրդինը` 1000 ՀՀ դրամ, արոտավայրի 1 հա վարձակալության վճարը 4000 ՀՀ դրամ, խոտի 1 կգ-ի ինքնարժեքը (հաշվարկները կատարվել են ինքնարժեքով, քանի որ նախատեսվում է, որ ֆերման պետք է ունենա սեփական կերի բազայի համար անհրաժեշտ վարելահողերը)` 35 ՀՀ դրամ, սիլոսինը` 11 ՀՀ դրամ, իսկ խտացրած կերի գինը` 125 ՀՀ դրամ:

43. Գները հաշվարկված են ելնելով այն հանգամանքից, որ տոհմաբուծարանը պետք է ունենա սեփական կերարտադրություն:

 

Աղյուսակ 6

 

«Կիսանրբագեղմ սուֆֆոլկի տիպի ոչխարի տոհմաբուծական տնտեսության

ստեղծման ծրագրի» արդյունավետության հաշվարկ, ՀՀ դրամ

 

._____________________________________________________________

|Ծրագրի արժեքը    |             Տարեթիվը

|                 |___________________________________________

|                 |    2018     |     2019     |     2020    |

|_________________|_____________|______________|_____________|

|Հիմնական         |   81,390,000|    40,695,000|   40,695,000|

|միջոցներ         |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Կենդանիներ       |  161,700,000|             -|            -|

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը         |  243,090,000|    40,695,000|   40,695,000|

|_________________|_____________|______________|_____________|

|Վաճառքից եկամուտ,|      592,800|     4,969,675|   37,333,745|

|ՀՀ դրամ          |             |              |             |

|_____________________________________________________________

|

|_____________________________________________________________

|Անհրաժեշտ        |    (396,340)|   (1,141,947)|  (1,594,094)|

|միջոցներ         |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Կեր              |  (4,973,301)|  (15,809,759)| (20,117,095)|

|_________________|_____________|______________|_____________|

|Աշխատավարձ       | (12,920,000)|  (12,920,000)| (12,920,000)|

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը տարեկան | (18,289,641)|  (29,871,706)| (34,631,189)|

|ելք              |             |              |             |

|_____________________________________________________________

|

|_____________________________________________________________

|Այլ Ծախսեր       |  (2,000,000)|     (847,585)|  (1,085,559)|

|_________________|_____________|______________|_____________|

|Այլ գործառնական  |  (1,627,800)|   (1,627,800)|  (1,627,800)|

|ծախսեր           |             |              |             |

|_____________________________________________________________

|

|_____________________________________________________________

|Ընդամենը դրամական|      592,800|     4,969,675|   37,333,745|

|ներհոսք          |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ընդամենը դրամական| (21,917,441)|  (32,347,092)| (37,344,549)|

|արտահոսք         |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Զուտ դրամական    | (21,324,641)|  (27,377,417)|     (10,804)|

|ընթացիկ հոսքեր   |             |              |             |

|_____________________________________________________________

|

|_____________________________________________________________

|Ընդամենը Զուտ    |(264,414,641)|  (68,212,417)| (40,845,804)|

|դրամական հոսքեր  |             |              |             |

|_________________|_____________|______________|_____________|

|Ետգնման          |     9       |              |             |

|ժամկետայնություն,|             |              |             |

|տարի             |             |              |             |

._____________________________________________________________

______________________________________________________________________.

|

______________________________________________________________________|

|     2021    |     2022    |     2023    |     2024    |     2025    |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|            -|            -|            -|            -|            -|

|             |             |             |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|            -|            -|            -|            -|            -|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|            -|            -|            -|            -|            -|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|   60,889,780|   90,413,835|  114,867,010|  134,127,940|  133,775,685|

|             |             |             |             |             |

______________________________________________________________________|

|

______________________________________________________________________|

|  (2,141,666)|  (2,621,532)|  (3,057,836)|  (3,194,072)|  (3,192,843)|

|             |             |             |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

| (26,428,070)| (31,097,794)| (34,333,129)| (34,488,945)| (34,522,676)|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

| (12,920,000)| (14,520,000)| (14,520,000)| (14,520,000)| (14,520,000)|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

| (41,489,736)| (48,239,326)| (51,910,966)| (52,203,018)| (52,235,519)|

|             |             |             |             |             |

______________________________________________________________________|

|

______________________________________________________________________|

|  (1,428,487)|  (1,685,966)|  (1,869,548)|  (1,884,151)|  (1,885,776)|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|  (1,627,800)|  (1,627,800)|  (1,627,800)|  (1,627,800)|  (1,627,800)|

|             |             |             |             |             |

______________________________________________________________________|

|

______________________________________________________________________|

|   60,889,780|   90,413,835|  114,867,010|  134,127,940|  133,775,685|

|             |             |             |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

| (44,546,023)| (51,553,092)| (55,408,314)| (55,714,969)| (55,749,095)|

|             |             |             |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|   16,343,757|   38,860,743|   59,458,696|   78,412,971|   78,026,590|

|             |             |             |             |             |

______________________________________________________________________|

|

______________________________________________________________________|

|            -|            -|            -|            -|            -|

|             |             |             |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|             |             |             |             |             |

|             |             |             |             |             |

|             |             |             |             |             |

______________________________________________________________________.

 

44. Ծրագրի ետգնման ժամկետայնությունը 9 տարի է: Տնտեսությունը 7-րդ տարվանից սկսած գործում է իր ամբողջ ներուժով` դրամական զուտ հոսքերը հասցնելով տարեկան 78 մլն ՀՀ դրամի, որը կպահպանվի հաջորդող տարիների ընթացքում:

45. Կերի ծախսն ընդհանուր ծախսերի հաշվարկի մեջ կազմում է միջինը 60%:

 

VI. ԾՐԱԳՐԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

46. Մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում հանրապետությունում կստեղծվի մսային ուղղության սուֆֆոլկի տիպի ոչխարի տոհմաբուծարան, որն ունենալով կարևոր ռազմավարական նշանակություն, հնարավորություն կընձեռի որակապես բարելավել հանրապետության հոտերը, դրանք համալրելով տոհմասելեկցիոն նպատակաուղղված աշխատանքի արդյունքում ստացված տոհմամթերատու բարձր հատկանիշներով օժտված կենդանիներով:

47. Հանրապետությունում բուծվող ոչխարների ցեղային կազմի հարստացում` բարձրարժեք, մսային հատկություններով օժտված սուֆֆոլկ ցեղի գենոֆոնդի առկայություն, ոչխարաբուծության ոլորտում տոհմասելեկցիոն աշխատանքների պլանավորման և իրականացման նոր հնարավորությունների ստեղծում:

48. Տոհմաբուծարանի ստեղծումը կնպաստի հանրապետությունում բուծվող տեղական ցեղերի ոչխարների բարելավմանը, որի արդյունքում ստացված ցանկալի տիպի սերունդն օժտված կլինի բարձր պտղատվության, վաղահասության և բարձր մսային մթերատու հատկություններով, որը հնարավորություն կտա ոչխարաբուծության ոլորտը դարձնել առավել շահութաբեր:

49. Տոհմաբուծարանի ստեղծումը կնպաստի հանրապետությունում տոհմային վաճառքի ինստիտուտի կայացմանը:

50. Տոհմաբուծարանի գործունեության 3-րդ տարում պլանավորվում է շուրջ 280 գլուխ սուֆֆոլկ ցեղի մաքրացեղ կենդանիների տոհմային վաճառք, այդ թիվն արդեն 7-րդ տարում աստիճանաբար հասցնելով տարեկան 1050 գլխի: Ընդհանուր առմամբ, 2018-2025 թվականներին ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է հանրապետությունում որպես տոհմային կենդանի իրացնել ավելի քան 345 մլն ՀՀ դրամ արժողությամբ շուրջ 4250 գլուխ կիսանրբագեղմ սուֆֆոլկ ցեղի մաքրացեղ կենդանիներ:

51. Նույն ժամանակահատվածում ծրագրի մեկնարկին հաջորդող տարվանից մինչև 2025 թվականը ներառյալ հանրապետությունում տարեկան կարտադրվի հավելյալ 78 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ շուրջ 37.5 տոննա բարձրորակ ոչխարամիս և 43.8 մլն ՀՀ դրամ արժողությամբ 43.4 տոննա (ֆիզիկական քաշով) կիսանուրբ բուրդ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.2017
N 53
Արձանագրային որոշում