Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՈՒՄ ՄՆԱՑՈՐԴԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՈՒՄ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ 2018-202 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

15 փետրվարի 2018 թվականի N 6

 

21. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՈՒՄ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության մոնիթորինգի 2018-2020 թվականների ռազմավարական ծրագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թ. փետրվարի 15-ի նիստի

N 6 արձանագրային որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՈՒՄ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի շրջանառության բոլոր փուլերում պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` Ծառայություն):

2. Սննդամթերքի արտադրությունը և շրջանառությունը անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որպեսզի առաջնահերթ բացառվեն կենդանական ծագման սննդամթերքի անվտանգությանը սպառնացող ռիսկերը, որոնց հիմնական մասը ծագում է հումքից և անմիջականորեն սպառնում է մարդու առողջությանը: Այս համատեքստում խիստ կարևոր է մարդկանց կողմից սպառվող կենդանական ծագման մթերքի մեջ հակաբիոտիկների, անասնաբուժական օգտագործման դեղամիջոցների, պեստիցիդների մնացորդային նյութերի և թունավոր տարրերի (այսուհետ` մնացորդային նյութ) և ծանր մետաղների հսկողությունը, որը պետք է կրի մշտական և պարբերական բնույթ:

3. Կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության մոնիթորինգի ռազմավարական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) արդյունավետ իրականացման դեպքում ապահովվում է սպառողների պաշտպանությունը, ինչպես նաև մնացորդային նյութերի ռիսկի հսկողությունը և կառավարումը, որն իր հերթին հիմք է հանդիսանում ներմուծվող, արտադրվող և արտահանվող սննդամթերքի անվտանգությունը երաշխավորելու համար:

4. Կենդանական ծագման մթերքի արտադրության և վերամշակման ոլորտում ներկա և մոտակա ժամանակահատվածում հրամայական է շուկայի դիվերսիֆիկացումը` հատկապես Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո, երբ Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկա պայմաններում և Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման արդյունքում զգալիորեն նվազել է թե տեղական արտադրությունը և տնտեսական ակտիվությունը, թե տեղական կենդանական ծագման մթերքի պահանջարկը Հայաստանում և Ռուսաստանում: Նման իրավիճակում անհրաժեշտություն է շուկայահանման նոր վեկտորի ստեղծումը` ի դեմս Եվրոպական շուկայի, որտեղ պահանջարկի մեծ շուկայի պայմաններում թելադրված է ապրանքի անվտանգության և որակի խիստ հսկողությունը: Եվրոպական շուկայում կենդանական ծագման մթերքի և դրանից ստացված արտադրանքի շուկայահանման գլխավոր պայմանը հումքի` մեղրի, ձկան, մսի և կաթի անվտանգությունն է և նրա մեջ մնացորդային նյութերի և ծանր մետաղների մշտական հսկողությունը: Ծրագրի արդյունավետ իրականացումը թույլ կտա Եվրոպական իրավասու մարմնի կողմից ստանալ արտահանման թույլտվություն ոչ միայն ձկան և մեղրի, այլև կենդանական ծագման սննդամթերքի համար և ավելացնել Հայաստանի Հարնապետությունից կենդանական ծագման մթերքի արտահանման ծավալները:

5. Մատուցվող ծառայությունների շրջանակի մասին նկարագրությունը տրվում է համաձայն N 1 Աղյուսակի`

 

Աղյուսակ N 1

._____________________________________________________________________.

|Պետական մարմնի իրավասության ներքո մատուցվող ծառայությունների շրջանակի|

|                 նկարագրության ամփոփ աղյուսակ                        |

|_____________________________________________________________________|

|  |Ծառայությունների      |Շահառուների շրջանակի       |Պետական հատվածի|

|  |շրջանակի              |նկարագրություն             |ծառայության    |

|  |նկարագրություն        |                           |փոխհատուցման   |

|  |                      |                           |ծավալը         |

|__|______________________|___________________________|_______________|

|1.|Ձկան մեջ մնացորդային  |Կենդանական մթերք սպառող    |Ամբողջությամբ  |

|  |նյութերի հսկողության  |ՀՀ ազգաբնակչություն,       |               |

|  |իրականացում           |կենդանական մթերք արտադրող  |               |

|  |                      |և  վերամշակող ֆիզիկական և  |               |

|  |                      |իրավաբանական անձինք, ՀՀ    |               |

|  |                      |կառավարություն և  ՀՀ ԳՆ    |               |

|  |                      |սննդամթերքի անվտանգության  |               |

|  |                      |պետական ծառայություն       |               |

|__|______________________|___________________________|_______________|

|2.|Մեղրի մեջ մնացորդային |Կենդանական մթերք սպառող    |Ամբողջությամբ  |

|  |նյութերի հսկողության  |ՀՀ ազգաբնակչություն,       |               |

|  |իրականացում           |կենդանական մթերք արտադրող  |               |

|  |                      |և  վերամշակող ֆիզիկական և  |               |

|  |                      |իրավաբանական անձինք, ՀՀ    |               |

|  |                      |կառավարություն և  ՀՀ ԳՆ    |               |

|  |                      |սննդամթերքի անվտանգության  |               |

|  |                      |պետական ծառայություն       |               |

|__|______________________|___________________________|_______________|

|3.|Մսի մեջ մնացորդային   |Կենդանական մթերք սպառող    |Ամբողջությամբ  |

|  |նյութերի հսկողության  |ՀՀ ազգաբնակչություն,       |               |

|  |իրականացում           |կենդանական մթերք արտադրող  |               |

|  |                      |և  վերամշակող ֆիզիկական և  |               |

|  |                      |իրավաբանական անձինք, ՀՀ    |               |

|  |                      |կառավարություն և  ՀՀ ԳՆ    |               |

|  |                      |սննդամթերքի անվտանգության  |               |

|  |                      |պետական ծառայություն       |               |

|__|______________________|___________________________|_______________|

|4.|Կաթի մեջ մնացորդային  |Կենդանական մթերք սպառող    |Ամբողջությամբ  |

|  |նյութերի հսկողության  |ՀՀ ազգաբնակչություն,       |               |

|  |իրականացում           |կենդանական մթերք արտադրող  |               |

|  |                      |և  վերամշակող ֆիզիկական և  |               |

|  |                      |իրավաբանական անձինք, ՀՀ    |               |

|  |                      |կառավարություն և  ՀՀ ԳՆ    |               |

|  |                      |սննդամթերքի անվտանգության  |               |

|  |                      |պետական ծառայություն       |               |

._____________________________________________________________________.

 

II. ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

 

6. Հայաստանի Հանրապետությունում ձկնաբուծության և մեղվաբուծության առկա պոտենցիալը հաշվի առնելով` 2015-2017թթ միջնաժամկետ ծախսային ծրագրի շնորհիվ իրականացված ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողությունը լուրջ հիմք է հանդիսացել տեղական արտադրության ձկան և ձկնամթերքի, մեղրի Եվրոպական շուկա արտահանման թույլտվություն ստանալու համար:

7. Վերջին երկու տարիների ընթացքում Ծառայության կողմից իրականացվել է ձուկ և մեղր արտադրողների մշտադիտարկումներ, մնացորդային նյութերի հսկողության նպատակով իրականացվել են տարեկան նմուշառումներ` ձկան և մեղրի համապատասխանաբար 150-ական և 120-ական: Ձկան և մեղրի նմուշները եվրոպական ստանդարտներին և մեթոդներին համապատասխան ենթարկվել են լաբորատոր փորձարկումների ԵՄ և ՀՀ համապատասխան օրենսդրությամբ սահմանված արգելված և թույլատրելի առավելագույն քանակության սահմանաչափ ունեցող նյութերի հայտնաբերման նպատակով:

8. Մնացորդային նյութերի հսկողության նպատակով անհրաժեշտ լաբորատոր փորձարկումները իրականացվում են Ծառայության ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, քանի որ վերջինս հագեցած է եվրոպական ստանդարտներին համապատասխանող լաբորատոր սարքավորումներով և ախտորոշիչներով, մասնագիտական կարողություններով:

9. Հայաստանի Հանրապետությունում կաթի և մսի մեջ մնացորդային նյութերի և ծանր մետաղների հսկողության մոնիթորինգի ծրագրեր վերջին տարիներին չի իրականացվել, ինչի արդյունքում խոչընդոտվում է արտաքին առևտրի իրականացումը մի շարք երկրների հետ, քանի որ մոնիթորինգային ծրագրերի իրականացման պարագայում միայն հնարավոր կլինի ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը և արտահանման հնարավորությունները: Մյուս կողմից հենց ներքին շուկայում սպառվող սննդամթերքի նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել մոնիթորինգ, քանի որ կենդանական ծագման սննդամթերքում մնացորդային նյութերի և ծանր մետաղների մնացորդային քանակների գերազանցումը ուղղակի վտանգ է ազգաբնակչության կյանքի և առողջության համար:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Ծրագրի իրականացման նպատակն է մնացորդային նյութերի հսկողություն իրականացնել ձկան, մեղրի, կաթի և խոշոր եղջերավոր կենդանիների, խոզի, թռչնի մսի մեջ, որը կբացահայտի և կհավաստի, որ նշված կենդանական ծագում ունեցող մթերքները պարունակում են կամ չեն պարունակում արգելված նյութեր կամ հայտնաբերված նյութերի պարունակությունը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առավելագույն թույլատրելի մնացորդային քանակների սահմանաչափերը, որն իր հերթին հնարավորություն կընձեռի վերոնշյալ արտադրանքը ԵՄ արտահանելու համար: Հայաստանում ձկնաբուծության առկա պոտենցիալը հաշվի առնելով` 2015-2017թթ միջնաժամկետ ծախսային ծրագրի շնորհիվ իրականացված ձկան մեջ մնացորդային նյութերի հսկողությունը լուրջ հիմք է հանդիսացել տեղական արտադրության ձկան և ձկնամթերքի Եվրոպական շուկա արտահանման թույլտվություն ստանալու խնդրում:

11. Ծրագրով նախատեսվում է մեղրից և ձկից բացի, մնացորդային նյութերի հսկողություն իրականացնել նաև կաթի և մսի մեջ, որը կներառի խոշոր եղջերավոր կենդանու, խոզի, հավի միսը, ինչը հնարավորություն կստեղծի ավելացնել ԵՄ արտահանման ծավալները:

12. Ծրագրի հիմնական խնդիրներն են`

1) Եվրամիությունում ընդունված չափանիշներին համապատասխան Հայաստանում արտադրվող և վերամշակվող կենդանական ծագման մթերքի անվտանգության և որակի ապահովումը և պաշտոնական հսկողությունը,

2) Հայաստանի Հանրապետությունում արտադրված կենդանական ծագման մթերքի մեջ մնացորդային նյութերի քանակական հայտնաբերում, ըստ պարունակության, կենդանական ծագման մթերքի տեսակի և մնացորդային նյութերի դասակարգման (պատկանելիության):

 

IV. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ

 

13. Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ` նախատեսելով միջնաժամկետ ծախսային ծրագրերում:

14. Ծրագրի իրականացման ծախսերը 2018-2020 թվականների յուրաքանչյուր տարվա համար կազմում են 116,040.0 հազարական դրամ:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

15. Ծրագրի իրականացման ռիսկերն են`

1) Հանրապետությունում արտադրված կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության համար պահանջվող լաբորատոր փորձարկումներ իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը կամ սակավությունը առաջնային արտադրությունում պատշաճ գյուղատնտեսական պրակտիկա ծրագրի չկիրառելը.

2) մնացորդային նյութերի հսկողության համար անհրաժեշտ ախտորոշիչների բացակայությունը կամ պակաս ձեռքբերումը.

մնացորդային նյութերի հսկողության համար պահանջվող ստանդարտների և մեթոդների չկիրառումը կամ թերի կիրառումը:

16. Ռիսկերի հաղթահարման ուղղությամբ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պատշաճ կերպով իրականացնել գնումների գործընթացը, ինչպես նաև կարողությունների բարելավման և կատարելագործման, մասնագիտական անձնակազմի վերապատրաստման աշխատանքները:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

17. Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովմանը: Մասնավորապես` ծրագրով նախատեսված թիրախային քանակությունն ապահովելու դեպքում առաջիկա 3 տարում ակնկալվում են հետևյալ արդյունքները`

1) քանակական` հայկական արտադրության կենդանական ծագման մթերքի արտահանման ծավալների մեծացում:

2) որակական`

ա. ռիսկերի վերլուծության, մնացորդների ռիսկի հսկողության և կառավարման հնարավորության ստեղծում.

բ. սպառողների պաշտպանության խթանում:

 

ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը    |Ձկան, մեղրի, կաթի և  խոշոր եղջերավոր         |

|                       |կենդանիների, խոզի, թռչնի մսի մեջ մնացորդային |

|                       |նյութերի հսկողության իրականացում:            |

|_______________________|_____________________________________________|

|Համառոտ նկարագրությունը|Ծրագրով նախատեսված է իրականացնել ձկան, մեղրի,|

|                       |կաթի և  խոշոր եղջերավոր կենդանիների, խոզի,   |

|                       |թռչնի մսի մեջ մնացորդային նյութերի           |

|                       |հսկողություն:                                |

|_______________________|_____________________________________________|

|Նպատակը/կարևորությունը |Ծրագրի իրականացման նպատակն է մնացորդային     |

|                       |նյութերի հսկողություն իրականացնել ձկան,      |

|                       |մեղրի, կաթի և  խոշոր եղջերավոր կենդանիների,  |

|                       |խոզի, թռչնի մսի մեջ, որը կբացահայտի և        |

|                       |կհավաստի, որ նշված կենդանական ծագում ունեցող |

|                       |մթերքները պարունակում են կամ չեն պարունակում |

|                       |արգելված նյութեր կամ հայտնաբերված նյութերի   |

|                       |պարունակությունը չի գերազանցում Հայաստանի    |

|                       |Հանրապետության օրենսդրությամբ սահմանված      |

|                       |առավելագույն թույլատրելի մնացորդային         |

|                       |քանակների սահմանաչափերը, որն իր հերթին       |

|                       |հնարավորություն կընձեռի վերոնշյալ արտադրանքը |

|                       |ԵՄ արտահանելու համար:                        |

|_______________________|_____________________________________________|

|Տեղեկատվության         |Ծրագրի շրջանակներում ձևավորվում  է           |

|հավաքագրումը/աղբյուրը  |վիճակագրական տվյալների բազա, որը ներառում է  |

|                       |ծրագրի իրականացման հետ կապված                |

|                       |տեղեկատվությունը, մասնավորապես` լաբորատոր    |

|                       |փորձաքննությունների արդյունքները, արձանագրված|

|                       |խնդիրները և  իրագործման դժվարությունները: ՀՀ |

|                       |ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական         |

|                       |ծառայության «Հանրապետական անասնաբուժական և   |

|                       |բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների  |

|                       |կենտրոն» ՊՈԱԿ-ը պարտավոր է առնվազն 30 օրը մեկ|

|                       |անգամ հաշվետվություն ներկայացնել             |

|                       |Ծառայություն:                                |

|_______________________|_____________________________________________|

|Հաշվարկման մեթոդը      |Հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվում է ՀՀ |

|                       |ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական         |

|                       |ծառայության «Հանրապետական անասնաբուժական և   |

|                       |բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների  |

|                       |կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից` Ծառայության          |

|                       |հաստատմամբ:                                  |

|_______________________|_____________________________________________|

|Տեղեկատվության         |Ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը   |

|սահմանափակումները      |սահմանափակ է երրորդ կողմի համար:             |

|_______________________|_____________________________________________|

|Ցուցանիշի տեսակը       |Ցուցանիշը չափում է Ծրագրի իրականացման ուղղակի|

|                       |արդյունքը:                                   |

|_______________________|_____________________________________________|

|Չափման միավորը         |Նմուշ                                        |

|_______________________|_____________________________________________|

|Ներկայացման եղանակը    |Կատարողականները ներկայացվում են ամսական      |

|                       |կտրվածքով:                                   |

|_______________________|_____________________________________________|

|Հաշվետվողականության    |Ամսական, վերջնական հաշվետվություն:           |

|ցիկլը                  |                                             |

|_______________________|_____________________________________________|

|Թույլատրելի շեղումը    |Մեթոդաբանությունը սահմանվում է ՀՀ ԳՆ         |

|                       |սննդամթերքի անվտանգության պետական ծառայության|

|                       |«Հանրապետական անասնաբուժական և               |

|                       |բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների  |

|                       |կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից                       |

|_______________________|_____________________________________________|

|Պատասխանատվությունը    |ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական      |

|                       |ծառայության «Հանրապետական անասնաբուժական և   |

|                       |բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների  |

|                       |կենտրոն» ՊՈԱԿ                                |

._____________________________________________________________________.

 

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

18. Ծրագրի իրականացման միջոցառումների կատարման ժամկետները համաձայն N 2 աղյուսակի:

 

Աղյուսակ N 2

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ |Միջոցառում     |Ժամկետ    |Պատասխանատվություն       |Ֆինանսական |

|    |               |          |                         |միջոցներ   |

|    |               |          |                         |(հազ. դրամ)|

|____|_______________|__________|_________________________|___________|

|    |Մեղրի և  ձկան  |2018      |ՀՀ ԳՆ սննդամթերքի        |    30000.0|

|    |մեջ մնացորդային|թվականի   |անվտանգության պետական    |           |

|    |նյութերի       |ընթացքում |ծառայության «Հանրապետական|           |

|    |հսկողության    |          |անասնաբուժական և         |           |

|    |մոնիթորինգ     |          |բուսասանիտարական         |           |

|    |               |          |լաբորատոր                |           |

|    |               |          |ծառայությունների կենտրոն»|           |

|    |               |          |ՊՈԱԿ                     |           |

|____|_______________|__________|_________________________|___________|

|1.1 |Կաթի մեջ       |2018      |ՀՀ ԳՆ սննդամթերքի        |    54072.0|

|    |մնացորդային    |թվականի   |անվտանգության պետական    |           |

|    |նյութերի       |ընթացքում |ծառայության «Հանրապետական|           |

|    |հսկողության    |          |անասնաբուժական և         |           |

|    |մոնիթորինգ     |          |բուսասանիտարական         |           |

|    |               |          |լաբորատոր                |           |

|    |               |          |ծառայությունների կենտրոն»|           |

|    |               |          |ՊՈԱԿ                     |           |

|____|_______________|__________|_________________________|___________|

|1.2.|Մսի մեջ        |2018      |ՀՀ ԳՆ սննդամթերքի        |    31968.0|

|    |մնացորդային    |թվականի   |անվտանգության պետական    |           |

|    |նյութերի       |ընթացքում |ծառայության «Հանրապետական|           |

|    |հսկողության    |          |անասնաբուժական և         |           |

|    |մոնիթորինգ     |          |բուսասանիտարական         |           |

|    |               |          |լաբորատոր                |           |

|    |               |          |ծառայությունների կենտրոն»|           |

|    |               |          |ՊՈԱԿ                     |           |

._____________________________________________________________________.

 

19. Ծրագրի իրականացումը շարունակական բնույթ է կրում:

 

VIII. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում է Ծառայության կողմից: Ծրագրի իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվում է մրցույթ: Մրցույթի հայտարարությունը ներառում է տեխնիկական առաջադրանք` սահմանելով հստակ չափորոշիչներ ծրագրի իրականացման համար: Ծրագրի իրականացման մեթոդաբանությունը մշակում է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) և ներկայացնում Ծառայության հաստատմանը:

21. Ծրագրի շրջանակներում ձևավորվում է վիճակագրական տվյալների բազա, որը ներառում է ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, մասնավորապես` լաբորատոր փորձաքննությունների արդյունքները, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:

22. Կազմակերպությունը պարտավոր է առնվազն 30 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել Ծառայություն:

23. Հաշվետվությունը պետք է պարունակի պարտադիր տեղեկատվություն Ծրագրի ընթացքի մասին:

24. Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետազոտություն թվով` 390 կաթի, 440 մսի, 150 ձկան և 130 մեղրի նմուշների նկատմամբ. Ինչը, համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի N 898-Ն որոշման և Եվրոպական միության 1997թ. հոկտեմբերի 27-ի N 97/747/EC և 1996 թվականի ապրիլի 29-ի N 96/23/EC դիրեկտիվների համար, իսկ արդյունքները` ներկայացուցչական: Մեթոդաբանության համար հիմք են հանդիսացել Եվրամիության երկրների փորձը, իսկ ընտրանքի համար հիմք է հանդիսացել Ծառայության վարչական ռեգիստրում առկա տեղեկատվությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2018
N 6
Արձանագրային որոշում