Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ( ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2017 թվականի N 91-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ` Երևան) տեղական տուրքերի 2018 թվականի հետևյալ դրույքաչափերը`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` Երևանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

ա. հիմնական շենքերի և շինությունների համար`

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 75000 (յոթանասունհինգ հազար) դրամ.

բ. սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված շենքերի և շինությունների համար`

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ,

- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 250000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ,

- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 350000 (երեք հարյուր հիսուն հազար) դրամ,

- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 700000 (յոթ հարյուր հազար) դրամ.

գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 15000 (տասնհինգ հազար) դրամ.

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 25000 (քսանհինգ հազար) դրամ.

2) Երևանի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է` 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն որոշման իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

3) Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 25000 (քսանհինգ հազար) դրամ.

4) Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը սահմանվում է` համաձայն N 1 հավելվածի.

5) Երևանի վարչական տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը սահմանվում է` համաձայն N 2 հավելվածի.

6) Երևանի վարչական տարածքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` 500 (հինգ հարյուր) դրամ` մեկ քառակուսի մետրի համար.

7) հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է` 350000 (երեք հարյուր հիսուն հազար) դրամ.

8) խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է 87500 (ութսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ.

9) համայնքային կանոններին համապատասխան հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, սահմանվում է համաձայն N 3 հավելվածի.

10) Երևանի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է` 50000 (հիսուն հազար) դրամ.

11) Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է`

ա. առևտրի օբյեկտների համար` 87500 (ութսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ.

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 175000 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ.

գ. բաղնիքների (սաունաների) համար` 875000 (ութ հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ.

դ. խաղատների համար` 1750000 (մեկ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) դրամ.

ե. շահումով խաղերի համար` 875000 (ութ հարյուր յոթանասունհինգ հազար) դրամ.

զ. վիճակախաղերի համար` 262000 (երկու հարյուր վաթսուներկու հազար) դրամ.

12) Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է` 1 տնային կենդանի պահելու համար 5000 (հինգ հազար) դրամ.

13) Երևանի ավագանու սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան` Երևանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը, ըստ գոտիավորման, սահմանվում է`

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

- Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2500 (երկու հազար հինգ հարյուր) դրամ.

- Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2500 (երկու հազար հինգ հարյուր) դրամ. (Մյասնիկյան պող.` 3500 (երեք հազար հինգ հարյուր) դրամ.

- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 3000 (երեք հազար) դրամ. (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 3500 (երեք հազար հինգ հարյուր) դրամ.

- Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 3500 (երեք հազար հինգ հարյուր) դրամ.

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

- Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 4000 (չորս հազար) դրամ.

- Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 4000 (չորս հազար) դրամ. (Մյասնիկյան պող.` 7000 (յոթ հազար) դրամ.

- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 4000 (չորս հազար) դրամ. (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 7000 (յոթ հազար) դրամ.

- Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 7000 (յոթ հազար) դրամ.

գ. այլ արտաքին գովազդի համար`

- Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2000 (երկու հազար) դրամ.

- Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2000 (երկու հազար) դրամ. (Մյասնիկյան պող.` 2625 (երկու հազար վեց հարյուր քսանհինգ) դրամ.

- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 2200 (երկու հազար երկու հարյուր (դրամ. (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 2625 (երկու հազար վեց հարյուր քսանհինգ) դրամ.

- Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 2625 (երկու հազար վեց հարյուր քսանհինգ) դրամ.

դ. սոցիալական գովազդի համար` 0 (զրո) դրամ.

ե. դատարկ գովազդային վահանակների համար` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 25%-ի չափով.

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 10%-ի չափով.

14) Երևանի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է` 200000 (երկու հարյուր հազար) դրամ.

15) Երևանի վարչական տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար սահմանվում է` 10000 (տասը հազար) դրամ.

16) Երևանի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է`

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 5000000 (հինգ միլիոն) դրամ.

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 10000000 (տասը միլիոն) դրամ.

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 14000000 (տասնչորս միլիոն) դրամ.

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` 20000000 (քսան միլիոն) դրամ.

17) Երևանի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ:

2. Սահմանել, որ.

1) տեղական տուրք վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

2) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշմամբ սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը.

3) սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական տուրքի գումարը չվճարելու դեպքում:

3. Երևանի քաղաքապետին` ապահովել տեղական տուրքերի դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

Երևան քաղաքի ավագանու

2017 թվականի դեկտեմբերի 26-ի

N 91-Ն որոշման

 

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ

Երևան համայնքում ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի

վաճառքի թույլտվության համար

 

1. Երևան համայնքում ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է.

 

._____________________________________________________________.

|գոտի          |մինչև |26-50 |50-100|100-200|200-500|500 և    |

|              |26 քմ.|քմ.   |քմ.   |քմ.    |քմ.    |ավելի քմ.|

|______________|______|______|______|_______|_______|_________|

|1-ին          |17,500|22,750|35,000| 43,750| 78,750|  175,000|

|______________|______|______|______|_______|_______|_________|

|1-ին բակային  |14,000|18,200|28,000| 35,000| 63,000|  140,000|

|______________|______|______|______|_______|_______|_________|

|2-րդ          |10,500|13,650|21,000| 26,250| 47,250|  105,000|

|______________|______|______|______|_______|_______|_________|

|2-րդ բակային  | 8,225|10,692|16,450| 20,562| 37,012|   82,250|

|______________|______|______|______|_______|_______|_________|

|3-րդ          | 6,825| 8,872|13,650| 17,062| 30,712|   68,250|

|______________|______|______|______|_______|_______|_________|

|4-րդ          | 4,200| 5,460| 8,400| 10,500| 18,900|   42,000|

._____________________________________________________________.

 

2. Սույն հավելվածի իմաստով գոտիները ներառում են հետևյալ փողոցները և տարածքները.

 

1) 1-ին գոտի

 

._________________________________________________________.

|վարչական շրջան   |փողոցի և  տարածքի անվանում             |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Աբովյան փող.                           |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Ագաթանգեղոսի փող.                      |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Ալեք Մանուկյան փող.                    |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Ամիրյան փող.                           |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Արգիշտի (նախկին Խորհրդարանի) փող.      |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Բայրոնի փող.                           |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Բուզանդի փող.                          |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Գրիգոր Լուսավորչի փող.                 |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Եզնիկ Կողբացու փող.                    |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Եր. Քոչարի փող.                        |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Զաքյան փող.                            |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Թումանյան փող.                         |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Թամանյան փող.                          |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Իսահակյան փող.                         |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Իտալիայի փող.                          |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Լեոյի փող.                             |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Խանջյան փող.                           |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Խորենացի փող. (Սարյան փողոցից          |

|                 |մինչև  Նար-Դոս փողոց)                  |              |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Կորյունի փող.                          |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Հանրապետության փող.                    |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Հերացու փող.                           |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Հին Երևանցու  փող.                     |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Հյուսիսային պող.                       |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Մ. Գրիգորյան փող.                      |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Սարյան փող.                            |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Մաշտոցի պող.                           |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Մարշալ Բաղրամյան պող.                  |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Մոսկովյան փող.                         |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Նալբանդյան փող.                        |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Նար-Դոսի փող.                          |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Չարենցի փող.                           |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Պարոնյան փող. (Գ. Լուսավորիչ փող. Մինչ |

|                 |Ձորափի փողոց)                          |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Պուշկինի փող.                          |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Սայաթ-Նովայի պող.                      |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Վ. Սարգսյան փող.                       |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Վարդանանց փող.                         |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Տերյան փող.                            |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Տիգրան Մեծի պող. (Հանրապետության       |

|                 |Հրապարակից մինչև  Նար-Դոս փողոց)       |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Տպագրիչների փող.                       |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Արամի փող.                             |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Բեյրութի փող.                          |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Դեղատան փող.                           |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Զորյան փող.                            |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Իսրայելյան փող.                        |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Ձորափի փող.                            |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Մելիք-Ադամյան փող.                     |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Շարիմանյան փող.                        |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Ֆիրդուսու փող.                         |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Ավագ Պետրոսյան փող.                    |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Գ. Քոչարի փող.                         |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Մհեր Մկրտչյան փող.                     |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Սպենդիարյան փող.                       |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Քաջազնունու փող.                       |

|_________________|_______________________________________|

|Նոր Նորք         |Գայի պող.                              |

|_________________|_______________________________________|

|Նոր Նորք         |Մյասնիկյան պող.                        |

|_________________|_______________________________________|

|Շենգավիթ         |Էջմիածնի խճուղի                        |

|_________________|_______________________________________|

|Շենգավիթ         |«Զվարթնոց» օդանավակայան                |

|_________________|_______________________________________|

|-                |Հրազդանի կիրճ.(ամբողջ երկայնքով        |

|                 |մինչև  Երևանյան  լիճ)                  |

._________________________________________________________.

 

2) 2-րդ գոտի

 

._________________________________________________________.

|վարչական շրջան   |փողոցի և  տարածքի անվանում             |

|_________________|_______________________________________|

|Աջափնյակ         |Աշտարակի խճ.                           |

|_________________|_______________________________________|

|Աջափնյակ         |Բաշինջաղյան փող.                       |

|_________________|_______________________________________|

|Աջափնյակ         |Գրիգոր Հասրաթյան փող.                  |

|_________________|_______________________________________|

|Աջափնյակ         |Լենինգրադյան փող.                      |

|_________________|_______________________________________|

|Աջափնյակ         |Հալաբյան փող.                          |

|_________________|_______________________________________|

|Աջափնյակ         |Մազմանյան փող.                         |

|_________________|_______________________________________|

|Աջափնյակ         |Մարգարյան փող.                         |

|_________________|_______________________________________|

|Աջափնյակ         |Շինարարների փող.                       |

|_________________|_______________________________________|

|Աջափնյակ         |Շիրազի փող.                            |

|_________________|_______________________________________|

|Աջափնյակ         |Ջանիբեկյան փող.                        |

|_________________|_______________________________________|

|Աջափնյակ         |Սեբաստիայի փող.                        |

|_________________|_______________________________________|

|Աջափնյակ         |Բեկնազարյան փող.                       |

|_________________|_______________________________________|

|Ավան             |Աճառյան փող.                           |

|_________________|_______________________________________|

|Ավան             |Մյասնիկյան պող.                        |

|_________________|_______________________________________|

|Ավան             |Մարշալ Բաբաջանյան փող.                 |

|_________________|_______________________________________|

|Ավան             |Մարշալ Խուդյակովի փող.                 |

|_________________|_______________________________________|

|Արաբկիր          |Ազատության պող.                        |

|_________________|_______________________________________|

|Արաբկիր          |Բարեկամության հրապարակ                 |

|_________________|_______________________________________|

|Արաբկիր          |Զարյան փող.                            |

|_________________|_______________________________________|

|Արաբկիր          |Կասյան փող.                            |

|_________________|_______________________________________|

|Արաբկիր          |Կիևյան  փող.                           |

|_________________|_______________________________________|

|Արաբկիր          |Կոմիտասի պող.                          |

|_________________|_______________________________________|

|Արաբկիր          |Հ. Հակոբյան փող.                       |

|_________________|_______________________________________|

|Արաբկիր          |Հր. Քոչարի փող.                        |

|_________________|_______________________________________|

|Արաբկիր          |Վ. Փափազյան                            |

|_________________|_______________________________________|

|Արաբկիր          |Մարշալ Բաղրամյան պող.                  |

|_________________|_______________________________________|

|Արաբկիր          |Պռոշյան փող.                           |

|_________________|_______________________________________|

|Արաբկիր          |Վաղարշյան փող.                         |

|_________________|_______________________________________|

|Արաբկիր          |Թբիլիսիի խճ.                           |

|_________________|_______________________________________|

|Արաբկիր          |Բաբայան փող.                           |

|_________________|_______________________________________|

|Դավթաշեն         |Եղվարդի խճ.                            |

|_________________|_______________________________________|

|Դավթաշեն         |Սասնա Ծռեր փող.                        |

|_________________|_______________________________________|

|Դավթաշեն         |Իոսիֆյան փող.                          |

|_________________|_______________________________________|

|Դավթաշեն         |Տ. Պետրոսյան փող.                      |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Ազատամարտիկների պող.                   |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Աթոյան փող.                            |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Այվազովսկու փող.                       |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Արցախի պող.                            |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Գաջեգործների փող.                      |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Դավիթ-Բեկի փող.                        |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Էրեբունի փող.                          |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Խորենացու փող.                         |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Քրիստափորի փող.                        |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Մուրացանի փող.                         |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Ռոստովյան փող.                         |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Տիգրան Մեծի պող                        |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Տիտոգրադյան փող.                       |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Խաղաղ Դոնի փող.                        |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Բելինսկու փող.                         |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Նուբարաշենի փող.                       |

|_________________|_______________________________________|

|Էրեբունի         |Սասունցի Դավթի փող.                    |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Արշակունյաց պող.                       |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Բրյուսովի փող.                         |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Դ. Դեմիրճյան փող.                      |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Ծիծեռնակաբերդի խճ.                     |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Ծովակալ Իսակովի պող.                   |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Մյասնիկյան պող.                        |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Պռոշյան փող.                           |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Սարալանջի փող.                         |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Քրիստափորի փող.                        |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Անտառային փող.                         |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Պարոնյան (Ձորափի փողոցից դեպի          |

|                 |Պռոշյան փող.)                          |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Խորենացու փող.(Նար-Դոս փողոցից դեպի    |

|                 |Խորենացու 4-րդ նրբանցք)                |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Տիգրան Մեծի (Նար-Դոս փողոցից դեպի      |

|                 |Քրիստափորի փողոց)                      |

|_________________|_______________________________________|

|Կենտրոն          |Աթենքի փող.                            |

|_________________|_______________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Ա. Բաբաջանյան փող.                     |

|_________________|_______________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Անդրանիկի փող.                         |

|_________________|_______________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Լենինգրադյան փող.                      |

|_________________|_______________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Սեբաստիա փող.                          |

|_________________|_______________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Սվաճյան փող.                           |

|_________________|_______________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Տիչինայի փող.                          |

|_________________|_______________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Րաֆֆու փող.                            |

|_________________|_______________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Իսակովի պող.                           |

|_________________|_______________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Գուսան Շերամի փող.                     |

|_________________|_______________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Մալաթիայի փող.                         |

|_________________|_______________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա |Օհանովի փող.                           |

|_________________|_______________________________________|

|Նոր Նորք         |Թևոսյան  փող.                          |

|_________________|_______________________________________|

|Նոր Նորք         |Բագրևանդի  փող.                        |

|_________________|_______________________________________|

|Նոր Նորք         |Արտ. Միկոյան փող.                      |

|_________________|_______________________________________|

|Նոր Նորք         |Ս. Սաֆարյան փող.                       |

|_________________|_______________________________________|

|Նոր Նորք         |Դավիթ-Բեկի փող.                        |

|_________________|_______________________________________|

|Նոր Նորք         |Քոչինյան փող.                          |

|_________________|_______________________________________|

|Նորք-Մարաշ       |Արմենակ Արմենակյան փող.                |

|_________________|_______________________________________|

|Նորք-Մարաշ       |Դավիթ Բեկի փող.                        |

|_________________|_______________________________________|

|Նորք-Մարաշ       |Հովսեփյան փող.                         |

|_________________|_______________________________________|

|Շենգավիթ         |Արշակունյաց պող.                       |

|_________________|_______________________________________|

|Շենգավիթ         |Արտաշատի խճ.                           |

|_________________|_______________________________________|

|Շենգավիթ         |Արտաշիսյան փող.                        |

|_________________|_______________________________________|

|Շենգավիթ         |Բագրատունյաց փող.                      |

|_________________|_______________________________________|

|Շենգավիթ         |Գարեգին Նժդեհի փող.                    |

|_________________|_______________________________________|

|Շենգավիթ         |Մանանդյան փող.                         |

|_________________|_______________________________________|

|Շենգավիթ         |Մայիսի 9 փողոց                         |

|_________________|_______________________________________|

|Շենգավիթ         |Նորագավիթ 1-ին փող.                    |

|_________________|_______________________________________|

|Շենգավիթ         |Շիրակի փող.                            |

|_________________|_______________________________________|

|Շենգավիթ         |Տարոնցու փող.                          |

|_________________|_______________________________________|

|Շենգավիթ         |Եղբայրության փող.                      |

|_________________|_______________________________________|

|Շենգավիթ         |Թամանցիների փող.                       |

|_________________|_______________________________________|

|Շենգավիթ         |Չեխովի փող.                            |

|_________________|_______________________________________|

|Շենգավիթ         |Քրիստափորի փող.                        |

|_________________|_______________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն  |Ազատության պող.                        |

|_________________|_______________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն  |Դավիթ Անհաղթի փող.                     |

|_________________|_______________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն  |Թբիլիսիի խճ նրբ.                       |

|_________________|_______________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն  |Ռուբինյանց փող.                        |

|_________________|_______________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն  |Սևակի  փող.                            |

|_________________|_______________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն  |Զաքարիա Քանաքեռցու (Սարկավագի) փող.    |

|_________________|_______________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն  |Կ. Ուլնեցու փողոց                      |

._________________________________________________________.

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Երևանի ավագանի
26.12.2017
N 91-Ն
Որոշում