Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0192.280218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2018 թվականի N 192-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի մարտի 13-21-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել դիտորդական առաքելությամբ պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդական առաքելության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

3. Դիտորդական առաքելությամբ ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2018 թ. փետրվարի 28-ի

N 192-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-21-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՄՈՍԿՎԱ) ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Կ. Գասպարյան       - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության

                         խորհրդատու (համաձայնությամբ)

 

    Թ. Շահինյան        - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի 1-ին

                         կարգի գործավար (համաձայնությամբ)

 

    Վ. Պահլավունի      - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         Ամերիկայի վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի

                         վարիչի պարտականությունները կատարող

 

    Լ. Հակոբյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         միջազգային կազմակերպությունների վարչության

                         առաջին քարտուղար

 

    Լ. Շաքարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         Եվրոպայի վարչության առաջին քարտուղար

 

    Հ. Սարգսյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         միջազգային կազմակերպությունների վարչության

                         երրորդ քարտուղար

 

Հ. Հարությունյան  - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի

մամուլի քարտուղար (համաձայնությամբ)

 

    Ս. Մարգարյան       - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի

                         արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

                         (համաձայնությամբ)

 

Մ. Հարությունյան  - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

վերահսկիչ-վերստուգիչ ծառայության առաջին կարգի

մասնագետ (համաձայնությամբ)

 

    Ա. Խզմալյան        - ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և  

                         բյուջետային հարցերի հանձնաժողովի հարկային,

                         մաքսային, պետական գույքի և սակագների կարգավորման

                         հարցերի ենթահանձնաժողովի նախագահ

                         (համաձայնությամբ)

                         

    Լ.  Թումյան        - ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և  

                         բյուջետային հարցերի հանձնաժողովի փորձագետ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Մարգարով        - Սփյուռքի և  ինտեգրացման ինստիտուտի (ԱՊՀ երկրների

                         ինստիտուտ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Աղամալյան       - «Ապելլա» քաղաքական վերլուծության և  երկխոսության

                         ինստիտուտ» հասարակական կազմակերպության փորձագետ

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Քոչարյան        - «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան

                         ասոցիացիա» հասարակական կազմակերպության ԶԼՄ-ների

                         մոնիթորինգի մասնագետ, խորհրդատու (համաձայնությամբ)

 

    Հ. Մելիք-          - «Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական

    Շահնազարյան          կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2018 թ. փետրվարի 28-ի

N 192-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Գործունեության/տեղափոխման ծախսեր                            |Եվրո    |

|____________________________________________________________|________|

|Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և  հետադարձ (Մոսկվա և   |      60|

|մարզեր)                                                     |      10|

|Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ        |        |

|դիտորդների խորհրդակցության վայր և  հետ)                     |     360|

|Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և  հետ)        |      15|

|Հաղորդակցություն (SIM քարտի և  բջջային հեռախոսի օգտագործում)|     320|

|Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության   |        |

|փաթեթ, ճաշեր)                                               |        |

|____________________________________________________________|________|

|Ծախսային հաշիվներ, որոնք պետք է կառավարության կողմից վճարվեն|     765|

|ԺՀՄԻԳ-ին` յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար           |        |

|____________________________________________________________|________|

|Վարորդ/ավտոմեքենա (45 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր,         |     225|

|յուրաքանչյուր դիտորդի կողմից)                               |        |

|Վառելիք (10 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր     |      50|

|դիտորդի  կողմից)                                            |        |

|Թարգմանիչ (45 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր   |     225|

|դիտորդի կողմից)                                             |        |

|Բնակություն (առավելագույնը 8 գիշեր` 150 եվրո/յուրաքանչյուր  |    1200|

|գիշեր)                                                      |        |

|Սնունդ և  մանր ծախսեր (40 եվրո յուրաքանչյուր օր             |     360|

|առավելագույնը 9 օր)                                         |        |

|Բնակություն և  սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության      |     160|

|դեպքում (40 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից)           |        |

|Բնակություն և  սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում|     160|

|(40 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից)                   |        |

|____________________________________________________________|________|

|Յուրաքանչյուր դիտորդին փոխանցվող գումարը                    |    2380|

|____________________________________________________________|________|

|Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումարը              |    3145|

|____________________________________________________________|________|

|Տոմսի արժեքը` յուրաքանչյուր դիտորդի համար                   |200 հազ.|

|                                                            | դրամ   |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.02.2018
N 192-Ա
Որոշում