Սեղմել Esc փակելու համար:
«911» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՓ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«911» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԱՀԱԶԱ ...

 

 

326.0068.160218

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        02            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32618055

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 հունվարի 2018 թվականի N 68-Ն

 

«911» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԱՀԱԶԱՆԳԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ, ՓՈԽԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԴԱՍ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ, ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

VIII. ԱԿ-Ի ՕՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎՈՂ ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ԴԵՊՔԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՑԱՆԿ

 

222. ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ «911» ծառայությունում ոչ ստանդարտ են որակավորվում հետևյալ դեպքերն ու պատահարները`

1) տրանսպորտային միջոցի վառելիքը ավարտվելը.

2) տրանսպորտային միջոցի խափանում, շարժիչի գործարկման անհնարինություն, դրանց քարշակում.

3) տրանսպորտային միջոցի անիվի վնասում, պահեստային չունենալը և այլն.

4) տրանսպորտային միջոցների տան բակում արգելափակվելը.

5) տրանսպորտային միջոցներում բանալիների, այլ իրերի թողնելն ու դռան փակվելը, բանալիի բացակայությունը.

6) տրանսպորտային միջոցի վերանորոգման համար այս կամ այն գործիքի, մասնագետի անհրաժեշտությունը.

7) առնետների` բնակելի տարածք, սանհանգույց և այլ տարածքներ ներխուժելը.

8) շների, կատուների շքամուտքեր, բակային տարածքներ մտնելը.

9) միջատների ներխուժումը բնակարաններ.

10) մեղուների, վայրի մեղուների այլ միջատների բնակարանների մոտակայքում բույների վերացնելը.

11) վանդակից, տնից ընտանի դեկորատիվ թռչունների (թութակ և այլն) բռնելն ու վերադարձնելը.

12) կատուներին, այլ կենդանիներին ծառից, այլ բարձրադիր դիրքերից, տարածքներից իջեցնելը.

13) շների/կատուների հաչոցը/մլավոցը վերացնելը.

14) միջատների, թռչունների` շինությունների կոնստրուկցիոն տարրերում բների դնելն ու դրանց ձայները.

15) օձերի, կարիճների այլ վայրի կենդանիների բաց տարածքներում` բնակելի հատվածից դուրս նկատելը.

16) անկողնուց վայր ընկած վատառողջ բնակչին տեղափոխելը անկողին.

17) ծանրաքաշ բնակչին սանհանգույց (բնակարանի այլ տարածք) ուղեկցելը և վերադարձնելը.

18) հաշմանդամություն ունեցող անձանց շենքից իջեցնելը.

19) հաշմանդամություն ունեցող կամ անօթևան անձանց մեկ վայրից մյուսը տեղափոխելը.

20) վատառողջ բնակչին տրանսպորտային միջոց տրամադրելը` հիվանդանոց տանելու - բերելու համար.

21) վատառողջ բնակչին տրանսպորտային միջոց տրամադրելը` Ռուսաստանից, Վրաստանից այլ երկրից տեղափոխելու համար.

22) վատառողջ ծանրաքաշ բնակչի տակդիրը փոխելը.

23) բնակարանում տարօրինակ, նույնականացման չենթարկվող ձայների լսելը.

24) տարօրինակ լույսերի, առկայծումերի նկատելը.

25) խաղալիքների, խալիների, հագուստեղենի, կենցաղային ու այլ իրերի ծառերի վրայից, տանիքից, բարձրադիր հարթակներից իջեցնելը.

26) նկուղի, ավտոտնակի, պատշգամբի պահարանների, չայրվող պահարանների, գրասենյակների, առևտրի կետերի, ժամանցի օբյեկտների, սանհանգույցների ու ներքին սենյակների դռների/փեղկերի փականների, կողպեքների կտրել-բացելը.

27) տանիքներում, արտաքին պատերին ամրացված ալեհավաքների, լուսավորման լապտերի ամրաններից թուլանալը.

28) տանիքներում կուտակված ձյան հալոցքից (տանիքից անձրևաջրերի) տների, բնակարանների ջրալցումը.

29) տանիքներում կուտակված ձյան մաքրելը.

30) սեփական տների տանիքների թուլացած կոնստրուկցիոն տարրերի ձգումը.

31) սառցալեզվակների, ջրահեռացման համակարգերում սառցակապի առկայությունը.

32) լվացքի պարանների շրջապտույտն ու շահագործման անհնարինությունը.

33) կտրված լվացքի պարանների փոխարինումը, վերականգնումը.

34) ծանր կենցաղային իրերի տեղափոխումը մեկ տեղից մյուսը.

35) խցանված խողովակաշարերի մաքրումը.

36) խցանված ծխատարերի, վառարանների, կաթսաների ծխատար խողովակների մաքրումը.

37) տարեցների բնակարաններում հեռուստացույցների, ընդունիչ սարքերի, դեկոդեռների ու այլ տեխնիկայի տեղադրում, միացում, կարգավորումը.

38) տարեց, սահմանափակ շարժողունակությամբ մարդկանց տներում արտաքին դռների, պատուհանների կոտրված ապակիների, լամպերի փոխարինումը.

39) տարեց, սահմանափակ շարժողունակությամբ մարդկանց բնակարաններում պատուհաններից փչոցը վերացնելը.

40) երկարաճիտ կանացի կոշիկի շղթայի խափանումը, ոտքից հանելը.

41) վայր ընկած, կորած, լիճը (գետը, ջրանցքն) ընկած պայուսակների, բանալիների, դրամապանակների, զարդեղենի, ժամացույցների, անձնագրերի, բջջային հեռախոսների և այլնի որոնումը:

 

 

pin
Արտակարգ իրավիճա նախարարությու
26.01.2018
N 68-Ն
Հրաման