Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓԱԽՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ Մ ...

 

 

041.0211.020318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2018 թվականի N 211-Ա

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

Ստեղծել Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջոցներով կառուցված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ գտնվող շենքերում Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց տեղավորելու հարցերով հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. մարտի 2-ի

N 211-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Գ. Եգանյան         - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Գ. Սարգսյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի

                         կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի

                         տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և

                         հաշվառման բաժնի պետ

 

    Գ. Պետրոսյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության

                         նպաստների բաժնի գլխավոր մասնագետ

 

    Ն. Սարգսյան        - Միավորված ազգերի կազմակերպության փախստականների

                         հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան

                         գրասենյակի ծրագրերի բաժնի ղեկավար

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Խաչատրյան       - Հայկական կարմիր խաչի ընկերության բնակչության

                         տեղաշարժի բաժնի վարիչ (համաձայնությամբ)

 

    Տ. Դաշյան          - «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական

                         կազմակերպության սոցիալական աշխատողների թիմի

                         ղեկավար (համաձայնությամբ)

 

    Ի. Հակոբյան        - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության միգրացիոն պետական ծառայության

                         աշխատակազմի ինտեգրման հարցերի բաժնի պետ

                         (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.03.2018
N 211-Ա
Որոշում