Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0213.020318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2018 թվականի N 213-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2018 թվականի մարտի 12-13-ը պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Բեյրութի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Կարեն Կարապետյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Արամ Արարատյանինը, Լևոն Մինասյանինը, Արսեն Նաջարյանինը, Վերգինե Ասլանյանինը, Արմեն Ալեքսանյանինը և Արթուր Մելիքյանինը (վերջինիս համար նաև Երևան-Բեյրութ ճանապարհածախսը)` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, թարգմանչական ծառայությունների և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Սուրեն Կարայանինը, Հրանուշ Հակոբյանինը, Դավիթ Լոքյանինը, Իգնատի Առաքելյանը, Հայկ Արզումանի Հարությունյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Արմեն Պապիկյանինը և Լևոն Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արման Աղաջանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) Աննի Մանուկի և զանգվածային լրատվական միջոցների Ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`

1) Արմեն Ավակ Ավակյանինը` Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.

2) Ալեքսանդր Խաչատուրյանինը` «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել ինքնաթիռի չվերթ` 2018 թվականի մարտի 12-ին` Երևան-Բեյրութ, իսկ 2018 թվականի մարտի 13-ին` Բեյրութ-Երևան երթուղով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Լիբանանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

(որոշումը փոփ. 05.03.18 թիվ 215-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. մարտի 2-ի

N 213-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-13-Ը ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Կ. Կարապետյան      - ՀՀ վարչապետ

 

    Ս. Կարայան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարար

 

    Հ. Հակոբյան        - ՀՀ սփյուռքի նախարար

 

    Դ. Լոքյան          - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար

 

    Ի. Առաքելյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

    Ա. Պապիկյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Լ. Սարգսյան        - Հատուկ հանձնարարություններով դեսպան

 

    Ս. Մկրտչյան        - Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և  լիազոր

                         դեսպան

Հ. Ա. Հարությունյան- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

 

    Ա. Ավակ Ավակյան    - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

                         (համաձայնությամբ) (06.03.2018 թ. - 13.03.2018 թ.)

 

    Ա. Խաչատուրյան     - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»

                         հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ս. Քարտաշյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

 

    Ա. Արարատյան       - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Ա. Աղաջանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության պետի

                         տեղակալ (06.03.2018 թ. - 13.03.2018 թ.)

 

    Լ. Մինասյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության արարողակարգի բաժնի պետ

 

    Վ. Ասլանյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Ա. Շահինյան        - «Հանրային կապերի և  տեղեկատվության կենտրոն»

                         ՊՈԱԿ-ի օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան       - «Հանրային կապերի և  տեղեկատվության կենտրոն»

                         ՊՈԱԿ-ի լուսանկարիչ

 

    Ա. Նաջարյան        - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

    Ա. Ալեքսանյան      - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

 

    Ա. Մելիքյան        - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

                         (06.03.2018 թ. - 13.03.2018 թ.)

 

    Ա. Մանուկ          - թարգմանիչ (համաձայնությամբ)

 

    Վ. Հակոբյան        - «Շանթ» հեռուստաընկերության լրագրող

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Վանցյան         - «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Բաղդասարյան     - Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող

                         (համաձայնությամբ)

 

    Է. Դավթյան         - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Ն. Մուրադյան       - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Գալստյան        - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.03.2018
N 213-Ա
Որոշում