Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ, ՈԼՈՌԻ, ՍԻՍԵՌԻ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

22 փետրվարի 2018 թվականի N 7

 

17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ, ՈԼՈՌԻ, ՍԻՍԵՌԻ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ, ԿՈՐՆԳԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի և հնդկացորենի արտադրության զարգացման ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` թույլատրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած ծրագիրն իրականացնելու համար «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշիվներից օգտագործել 746,570,000 դրամ, որից 721,570,000 դրամը` մինչև 2141.5 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, ոլոռի և սիսեռի, առաջին վերարտադրության գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի սերմացուներ ձեռք բերելու նպատակով, իսկ մինչև 25,000,000 դրամը` նշված սերմացուների բեռնաթափման, բարձման, փոխադրման, աշխատողների գործուղման և այլ ծախսերի համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թ. փետրվարի 22-ի նիստի

N 7 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ, ՈԼՈՌԻ, ՍԻՍԵՌԻ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ, ԿՈՐՆԳԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

I. ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ, ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻ ՈՒ ԲԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

1. Գյուղատնտեսությունն երկրի պարենային ապահովության և անվտանգության ապահովման գլխավոր ոլորտն է: Ընդհանուր ռազմավարության մեջ այն ունի առանցքային դեր և նպատակային քաղաքականության իրականացման ու առկա ներուժի լիարժեք օգտագործման շնորհիվ հնարավոր է որոշակիորեն լուծել բնագավառում ծագած մի շարք խնդիրներ:

2. Ագրարային քաղաքականությունը պետք է նպատակաուղղվի գյուղատնտեսական ծագում ունեցող արտադրանքի արտադրության ծավալի աճին, ներմուծվող արտադրանքը տեղականով փոխարինելուն, նոր տեխնոլոգիաների կիրառմանը, ինչը պահանջում է պետական աջակցության տարբեր մեխանիզմների կիրառում:

3. Գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի արտադրության ծավալներն ապահովում են ինքնաբավության ցածր մակարդակ և առաջնահերթ խնդիրը դրանց ցանքատարածությունների, արտադրության ծավալների ավելացումն ու ինքնաբավության մակարդակի հետագա բարձրացումն է, մասնավորապես, դա վերաբերում է գարուն, եգիպտացորենին, առվույտին և կորնգանին, ինչը կնպաստի անասնապահության վարման ճյուղի արդյունավետության բարձրացմանը:

4. Հանրապետությունում ցածր լինելով հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ինքնաբավության մակարդակը խիստ հրատապ է դրանց արտադրության կազմակերպումը` հաշվի առնելով գյուղատնտեսական գոտիականությունը: Ստորև ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածքների, միջին և համախառն բերքի, արտերկրից ներմուծման քանակների մասին:

 

.__________________________________________________.

|Մշակաբույսի|Ցանքատարա-|Միջին |Համախառն|Ներմուծումը|

|անվանումը  |ծությունը |բերքը |բերքը   |(տոննա)    |

|           |(հա)      |(ց/հա)|(տոննա) |           |

|___________|__________|______|________|___________|

|Ոլոռ       |       132|  31.0|   409.7|        128|

|___________|__________|______|________|___________|

|Սիսեռ      |        32|  20.9|    67.0|        1.5|

|___________|__________|______|________|___________|

|Ոսպ        |        15|  19.7|    29.6|        2.5|

.__________________________________________________.

 

5. Առաջնահերթ խնդիր է սեփական արտադրության հաշվին անասնապահությունն անասնակերով ապահովվածության մակարդակի բարձրացումը, որը բխում է նաև հանրապետության գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունից:

6. Նախկին տարիներին արձանագրվել է կերային բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների աստիճանական նվազում. եթե 1990 թվականին ցանքատարածությունները կազմել են 250 հազ. հեկտար, 1999 թվականին` 93,7 հազ. հեկտար, ապա 2017 թվականին դրանք կազմել են 74,1 հազ. հեկտար:

7. Գրանցվել է նաև կերային միամյա և բազմամյա մշակաբույսերի բերքատվության էական նվազում: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ բազմամյա բակլազգի խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության տարածքների կրճատման հետևանքով հանրապետությունում գրեթե չի իրականացվել ցանքաշրջանառություն, անբարենպաստ պայմաններ են ստեղծվել վարելահողերի բերրիության համար` իջել է միավոր տարածքից ստացվող բերքի մակարդակը, նվազել են սպիտակուցների արտադրության ծավալները:

8. Շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն ներկայումս հանրապետությունում գործում է հացահատիկի և կերային մշակաբույսերի սերմերի արտադրության գծով 2 գիտական ընկերություն` «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունն ու «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որոնք ամբողջովին ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկայով ու սարքավորումներով, կարիք ունեն հողերի և ոռոգման համակարգի բարելավման, հողատարածքների ընդարձակման:

9. Հանրապետությունում սերմնաբուծությամբ զբաղվում են նաև մասնավոր տնտեսվարողներ և սերմնաբուծական միություններ` «Սյունիքի սերմարտադրողների միություն» հասարակական կազմակերպությունը և «Արմենիան Թեքնոլըջի Գրուփ» հիմնադրամը: Սակայն նշված պետական և մասնավոր կազմակերպությունների կողմից արտադրվում է բարձր վերարտադրության սերմացուի պահանջարկի մինչև 3 տոկոսը:

10. Հանրապետությունում կազմակերպվում են նաև ԻԿԱՐԴԱ-ի, ՍԻՄԻՏ-ի (ICARDA, SIMIT), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության և այլ երկրների հավաքածուներում ընդգրկված և շրջանացված հացահատիկային մշակաբույսերի սորտերի փորձարկումներ:

11. Բուսաբուծության բնագավառի ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տալիս, որ`

1) զգացվում է հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի բարձր վերարտադրություն և բերքատվություն ապահովող սերմացուի պահանջարկ,

2) անջրդի պայմաններում ցածր եկամուտ է ստացվում հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերից,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հողօգտագործողներին հատկացվող պետական աջակցության ծրագրերը կնպաստեն տևականորեն չմշակված վարելահողերի` շրջանառության մեջ ներգրավմանը, գյուղատնտեսական մշակաբույսերի ագրոտեխնիկական միջոցառումների բարելավմանը, ցանքատարածությունների, համախառն բերքի, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը և տնտեսական աճի ապահովմանը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. Ծրագրի նպատակներն են.

1) հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի բերքի ինքնաբավության մակարդակի բարձրացումը, սպառման համար անհրաժեշտ ներկրման քանակի նվազեցումը,

2) արտադրողների և վերամշակողների միջև պայմանագրային հարաբերությունների ձևավորումը, արտադրման, վերամշակման և սպառման արժեշղթայի զարգացումը,

3) Հայաստանի Հանրապետությունում ցանքաշրջանառությունների կիրառմամբ գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, ոսպի, գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի և հնդկացորենի ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների եկամուտների ավելացումը,

4) տարեկան մշակովի հողերի տարածքի ավելացումը, ագրոտեխնիկական միջոցառումների ժամանակին կատարումը, ցանքաշրջանառության ապահովումը, բարձր ծլունակությամբ սերմացուների օգտագործումը, ցանքի նորմաների պահպանումը:

13. Ծրագրի խնդիրն է.

1) մրցակցային հիմունքներով մինչև 150 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, մինչև 10 տոննա ոլոռի, մինչև 7.5 տոննա սիսեռի, մինչև 1664 տոննա առաջին վերարտադրության գարնանացան գարու, մինչև 20 տոննա եգիպտացորենի, մինչև 50 տոննա առվույտի և մինչև 240 տոննա կորնգանի սերմացուների ձեռքբերումը և դրանք` սույն ծրագրի դրույթներին համապատասխան սուբսիդավորված գներով Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին հատկացնելը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

14. Նախատեսվում է`

1) 2018 թվականի գարնանն ձեռք բերել մինչև 2141.5 տոննա գարնանացան ցորենի, ոլոռի և սիսեռի առաջին վերարտադրության գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի առաջին վերարտադրության սերմացուներ,

2) գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի առաջին վերարտադրության սերմացուներ ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված մրցույթի արդյունքում նվազագույն շահավետ գին են առաջարկել «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Տարգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» և «Սեմենա Ստավրապոլիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, որոնք էլ ծրագրի շրջանակներում հանդես կգան որպես մատակարար կազմակերպություններ և արդյունքում ձեռք կբերվի,

3) «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունից` մինչև 164 տոննա առաջին վերարտադրության գարնանացան գարու սերմացու,

4) «Տարգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` մինչև 937.5 տոննա առաջին վերարտադրության գարնանացան գարու, առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, եգիպտացորենի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի սերմացու,

5) «Սեմենա Ստավրապոլիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` մինչև 1040 տոննա առաջին վերարտադրության գարնանացան գարու սերմացու:

15. «Տարգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» և «Սեմենա Ստավրապոլիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից ներմուծված և «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունից գնված սերմացուի մեկ կիլոգրամը, պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով, հողօգտագործողներին հատկացվում է պետության կողմից ձեռք բերված արժեքից ավելի ցածր գներով`

 

.___________________________.

|գարնանացան ցորեն |150 դրամ |

|_________________|_________|

|ոլոռ             |300 դրամ |

|_________________|_________|

|սիսեռ            |500 դրամ |

|_________________|_________|

|գարնանացան գարի  |130 դրամ |

|_________________|_________|

|եգիպտացորեն      |350 դրամ |

|_________________|_________|

|առվույտ          |500 դրամ |

|_________________|_________|

|կորնգան          |370 դրամ |

.___________________________.

 

16. Հիմք ընդունելով համայնքներում 2018 թվականին փաստացի մշակված հողատարածքները և 2019 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար ծրագրի 24-րդ կետի աղյուսակով սահմանված մարզին հատկացվող սերմացուների քանակները, մարզպետարանները համապատասխան համայնքի ղեկավարի կողմից պահանջվող սերմացուների քանակի համար վճարումը հավաստող վճարման անդորրագրի պատճենը` պարտադիր նշելով սերմացուի տեսակները, քանակներն ու համայնքը և վճարում կատարած հողօգտագործողների ցուցակը` համաձայն N 1 ձևի էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն: Համայնքների կողմից նախապես սերմացուների դիմաց հավաքագրված գումարները փոխանցվում են «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն)` «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված 1930005627050300 նպատակային հաշվեհամարին:

17. Մատակարար կազմակերպությունները սերմացուները մարզկենտրոններում հանձնում են կազմակերպությանը, որն ապահովում է սերմացուների ընդունումը, տեղափոխումը մարզկենտրոններ և հանձնումը համայնքների ղեկավարներին: Մարզպետարանները կազմակերպում և համայնքների ղեկավարների աջակցությամբ ապահովում են սերմերի բեռնաթափման ու տեղափոխման աշխատանքները դեպի համայնքներ:

18. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է ամենօրյա տեղեկատվություն ընդունած և չբաշխված սերմացուների մնացորդային քանակությունների վերաբերյալ` ըստ սերմացուների տեսակների:

19. Համաձայն N 1 ձևի` համայնքների ղեկավարները սերմերի բաշխումն ավարտելուց հետո 30-օրյա ժամկետում` սահմանված կարգով հաշվետվությունները ներկայացնում են մարզպետարան: Հայաստանի Հանրապետության մարզպետները N 2 ձևը հաստատելուց հետո 10-օրյա ժամկետում այն ներկայացնում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

20. Համայնքների ղեկավարները սերմերը տրամադրում են նախապես վճարում կատարած շահառուներին:

21. Գարնանացան սերմացուն հատկացվում է մինչև 3 հեկտար հողատարածք ունեցող տնտեսվարողներին:

22. Գարնանացան սերմացուները շահառուներին կհատկացվեն միայն նախապես վճարելու պայմանով, նախապատվությունը տալով գյուղատնտեսական կոոպերատիվներին, ոչ իրավաբանական կարգավիճակ ունեցող գյուղացիական միավորումներին (միավորման շրջանակը պետք է արտացոլված լինի պայմանագրային փոխհարաբերությամբ) փաստացի հողօգտագործման համաձայն, անասնապահությամբ զբաղվող և Հայաստանի Հանրապետության տավարաբուծության զարգացման ծրագրում ընդգրկված տնտեսվարողներին:

23. Հայաստանի Հանրապետության մարզպետները համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են յուրաքանչյուր մշակաբույսի համար N 1 ձևով նախատեսված տեղեկատվության հավաքագրումը և փաստաթղթերի պահպանությունը` տեղեկատվությանը տիրապետելու նպատակով:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՑԱՆՔԻ ՆՈՐՄԱՆ

 

24. Հայաստանի Հանրապետության մարզերին գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի և հնդկացորենի սերմացուների նախատեսված քանակությունները (համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից ներկայացված վերջնական վճարունակ պահանջարկի)`

 

._________________________________________________________________________.

|NN |Մարզի        |       Հատկացվող սերմացուների քանակը (տոննա)           |

|ը/կ|անվանումը    |_______________________________________________________|

|   |             |Գարնա- |ոլոռ|սիսեռ|Գարնա- |եգիպ-|առ-   |կորնգան|հնդկա- |

|   |             |նացան  |    |     |նացան  |տացո-|վույտ |       |ցորեն  |

|   |             |ցորեն  |    |     |գարի   |րեն  |      |       |       |

|___|_____________|_______|____|_____|_______|_____|______|_______|_______|

|1. |Արագածոտն    |  39.32|0.69|  0.9| 536.45| 3.36| 26.68|  88.14|  1.627|

|___|_____________|_______|____|_____|_______|_____|______|_______|_______|

|2. |Արարատ       |   6.64|    |     |  28.04|     |  3.03|   4.55|       |

|___|_____________|_______|____|_____|_______|_____|______|_______|_______|

|3. |Արմավիր      |       |    |     |   46.6|     |  3.53|       |       |

|___|_____________|_______|____|_____|_______|_____|______|_______|_______|

|4. |Գեղարքունիք  |   69.2|4.46| 1.93|  242.1| 1.25|  4.03|  48.06|  3.982|

|___|_____________|_______|____|_____|_______|_____|______|_______|_______|

|5. |Լոռի         |   28.1|    |    1|   86.2| 8.33|  4.67|   14.8|       |

|___|_____________|_______|____|_____|_______|_____|______|_______|_______|

|6. |Կոտայք       |  13.56|0.11| 0.13|  129.6| 0.03|  1.31|  27.01|   0.01|

|___|_____________|_______|____|_____|_______|_____|______|_______|_______|

|7. |Շիրակ        |  45.01|4.06|  3.4|  743.6| 7.94|  11.9|  170.5|   4.24|

|___|_____________|_______|____|_____|_______|_____|______|_______|_______|

|8. |Սյունիք      |  29.01| 0.5|  0.5|    329| 0.57|     5|   49.8|   1.36|

|___|_____________|_______|____|_____|_______|_____|______|_______|_______|

|9. |Վայոց ձոր    |   29.4|0.18| 1.16|   68.8| 0.12|  1.61|  13.04|       |

|___|_____________|_______|____|_____|_______|_____|______|_______|_______|

|10.|Տավուշ       |   0.75|    |     |    9.7| 0.97|  0.62|       |       |

|_________________|_______|____|_____|_______|_____|______|_______|_______|

| Ընդամենը        | 260.99|  10| 9.02|2220.09|22.57| 62.38|  415.9| 11.219|

|_________________|_______|____|_____|_______|_____|______|_______|_______|

|Ներմուծվող և     |    150|  10|  7.5|   1664|   20|    50|    240|       |

|գնվող            |       |    |     |       |     |      |       |       |

|_________________|_______|____|_____|_______|_____|______|_______|_______|

|2017 թվականի     |110.993|    |1.555|556.365|2.577|12.395|175.946|11.2198|

|մնացորդ          |       |    |     |       |     |      |       |       |

._________________________________________________________________________.

 

25. Մեկ հեկտար ցանքի նորման սահմանվում է հետևյալ չափաքանակներով`

 

.___________________________.

|գարնանացան ցորեն|220-250 կգ|

|________________|__________|

|ոլոռ            |120-140 կգ|

|________________|__________|

|սիսեռ           |110-130 կգ|

|________________|__________|

|գարնանացան գարի |200-220 կգ|

|________________|__________|

|եգիպտացորեն     |  23-25 կգ|

|________________|__________|

|առվույտ         |  22-25 կգ|

|________________|__________|

|կորնգան         |130-150 կգ|

.___________________________.

 

VI. ՉԻՐԱՑՎԱԾ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

26. Հայաստանի Հանրապետության մարզերին նախատեսված, սակայն հողօգտագործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով չիրացված գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի և հնդկացորենի սերմացուի հետագա պահպանության և դրանց իրացման աշխատանքների պատասխանատվությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կազմակերպությանը` 2019 թվականի գարնանը հողօգտագործողներին սույն ծրագրի դրույթներին համապատասխան հատկացնելու նպատակով:

 

VII. ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

27. Ծրագրի ընթացքի վերահսկողություն և մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, իսկ հսկողությունը` համապատասխան մարզպետարանները:

 

VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

28. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) պետական նպատակային աջակցության մեխանիզմների կիրառմամբ հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նախադրյալների ստեղծումը.

2) ներդրումների մատչելիության միջոցով արտադրության արդյունավետության բարձրացման հնարավորությունների ստեղծումը, ցանքաշրջանառության կիրառումը.

3) ագրոպարենային ոլորտում աշխատատեղերի պահպանումը և նոր աշխատատեղերի ստեղծումը.

4) երկրի ագրոպարենային համակարգի կայուն իրավիճակի ձևավորման նախադրյալների ստեղծումը.

5) ցանքատարածությունների և համախառն բերքի ծավալների ավելացումը, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացումը, տնտեսական աճի ապահովումը:

 

IX. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

29. Ծրագրի իրականացման ընթացքում հողօգտագործողներին հատկացված սերմացուի դիմաց վճարված գումարները նպատակաուղղել հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնմանն ու արտադրության ծավալների ավելացմանը:

 

Ձև N 1

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________ ՄԱՐԶԻ ______________ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՐՄԱՑՈՒ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Անունը, ազգանունը|  Անձնագիրը  |Տրամադրված|Կատարվող|Հեռախո- |Ստորագ- |

|ը/կ|                 |_____________|սերմացուի |ցանքը   |սահամարը|րությու-|

|   |                 |համարը|տրված`|քանակը    |(հա)    |        |նը      |

|   |                 |      |օրը,  |(կգ)      |        |        |        |

|   |                 |      |ում   |          |        |        |        |

|   |                 |      |կողմից|          |        |        |        |

|___|_________________|______|______|__________|________|________|________|

|1. |                 |      |      |          |        |        |        |

|___|_________________|______|______|__________|________|________|________|

|2. |                 |      |      |          |        |        |        |

|___|_________________|______|______|__________|________|________|________|

|3. |                 |      |      |          |        |        |        |

|___|_________________|______|______|__________|________|________|________|

|4. |                 |      |      |          |        |        |        |

|___|_________________|______|______|__________|________|________|________|

|5. |                 |      |      |          |        |        |        |

|___|_________________|______|______|__________|________|________|________|

|6. |                 |      |      |          |        |        |        |

|___|_________________|______|______|__________|________|________|________|

|7. |                 |      |      |          |        |        |        |

|_____________________|______|______|__________|________|________|________|

|     Ընդամենը        |     x|     x|          |        |       x|        |

._________________________________________________________________________.

 

    Համայնքի ղեկավար ________________    ______________________

                    (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 2

Հաստատում եմ`

ՀՀ _________________________ մարզպետ

____________________________________

                               ____________________________________

                                           ____ ___________ 2018 թ.

 

ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ, ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ, ՈԼՈՌԻ, ՍԻՍԵՌԻ, ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԿՈՐՆԳԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ________________________ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ

 

._________________________________________________________________.

|NN |Համայնքը|Համայնքի |Համայնքին|Կատարված|Սերմացու   |Համայնքի   |

|ը/կ|        |ղեկավարի |փաստացի  |փաստացի |ստացող     |ղեկավարի   |

|   |        |անունը,  |հատկացված|ցանքը   |շահառուների|ստորագրու- |

|   |        |ազգանունը|սերմացուի|(հա)    |թիվը       |թյունը     |

|   |        |         |քանակը   |        |           |           |

|   |        |         |(տոննա)  |        |           |           |

|___|________|_________|_________|________|___________|___________|

|   |        |         |         |        |           |           |

|___|________|_________|_________|________|___________|___________|

|   |        |         |         |        |           |           |

|___|________|_________|_________|________|___________|___________|

|   |        |         |         |        |           |           |

|___|________|_________|_________|________|___________|___________|

|   |        |         |         |        |           |           |

|___|________|_________|_________|________|___________|___________|

|   |        |         |         |        |           |           |

|___|________|_________|_________|________|___________|___________|

|   |        |         |         |        |           |           |

|____________|_________|_________|________|___________|___________|

|    Ընդամենը|         |         |        |           |           |

._________________________________________________________________.

 

Մարզպետարանի գյուղատնտեսության և

բնապահպանության վարչության պետ __________________ ____________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.02.2018
N 7
Արձանագրային որոշում