Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0258.150318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2018 թվականի N 258-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` զբոսաշրջության խթանման, դրա գրավչության բարձրացմանն ուղղված գաղափարների և առաջարկությունների մշակման նպատակով`

1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` զբոսաշրջության խթանման, դրա գրավչության բարձրացմանն ուղղված գաղափարների և առաջարկությունների մշակման նպատակով իրականացնել քննարկումներ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների և շահագրգիռ կազմակերպությունների հետ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. մարտի 15-ի

N 258-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Խաչատուրյան     - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»

                         հիմնադրամի գործադիր տնօրեն (աշխատանքային խմբի

                         ղեկավար) (համաձայնությամբ)

 

    Տ. Խաչատրյան       - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         առաջին տեղակալ

 

    Դ. Անանյան         - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Վ. Միրումյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Է. Գյուլազյան      - ՀՀ վարչապետի խորհրդական

 

    Զ. Զեյթունցյան     - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի

                         նախագահ

 

    Ա. Ա. Ավակյան      - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Ակոպովա         - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»

                         հիմնադրամի զբոսաշրջության ոլորտի բարեփոխումների

                         խմբի ղեկավար (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.03.2018
N 258-Ա
Որոշում