Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0271.210318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի 2018 թվականի N 271-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2018 թվականի մարտի 18-21-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Հովհաննես Ազիզյանինը, Արմեն Այվազյանինը, Անի Օբոսյանինը, Ժորա Սարգսյանինը և Իշխան Կարապետյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ռոբերտ Հարությունյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Սուրեն Մելիք-Իսրայելյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Հովհաննես Ազիզյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. մարտի 21-ի

N 271-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-21-Ը ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Հ. Ազիզյան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ (պատվիրակության ղեկավար)

 

Ռ. Հարությունյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ի. Կարապետյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի

                         անվտանգության պետական ծառայության պետ

 

    Ա. Այվազյան        - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության աշխատակազմի միջազգային

                         համագործակցության վարչության պետ

 

    Ս. Մելիք-          - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

    Իսրայելյան           կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության

                         վարչության պետ

                       

    Ժ. Սարգսյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության

                         պետ

 

    Ա. Օբոսյան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության աշխատակազմի որակի

                         ենթակառուցվածքների զարգացման վարչության որակի

                         ենթակառուցվածքների բաժնի պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.03.2018
N 271-Ա
Որոշում