Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՕՐԻՆ ...

 

20.07.2023 -

 

040.0272.210318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2018 թվականի N 272-Ն

 

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԱԶԴԱՐԱՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 9.1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) ներքին և արտաքին ազդարարման դեպքում ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա մարմիններում ազդարարման հաղորդումների վերաբերյալ վիճակագրության վարման կարգը` համաձայն հավելված N 3-ի:

(1-ին կետը փոփ. 06.07.2023 թիվ 1148-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 06.07.2023 թիվ 1148-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի մարտի 15-ի

N 272-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Ներքին և արտաքին ազդարարման հաղորդումների հաշվառումը և ձևակերպումն իրականացնում է «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված մարմնի կամ կազմակերպության ղեկավարի կողմից համապատասխան իրավական ակտով նշանակված աշխատողը (այսուհետ` պատասխանատու անձ):

2. Պատասխանատու անձի անունը, ազգանունը, պաշտոնը, իր հետ կապի միջոցների (փոստային հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե) վերաբերյալ տվյալները տեղադրվում են օրենքով նախատեսված մարմնի կամ կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքէջում, իսկ պաշտոնական ինտերնետային կայքի բացակայության դեպքում` աշխատողների կամ օրենքով նախատեսված մարմնի կամ կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց համար հասանելի (տեսանելի, իսկ լսողական կամ շարժողական խնդիրներ ունեցող անձանց համար` մատչելի) վայրում:

3. Պատասխանատու անձի կողմից ներքին և արտաքին ազդարարման հաղորդումների հաշվառումն ու ձևակերպումն իրականացվում են առանձին էլեկտրոնային և թղթային գրանցամատյաններում` համապատասխանաբար համաձայն Ձև 1-ի և Ձև 2-ի:

4. Գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային եղանակով: Անհրաժեշտության դեպքում գրանցամատյաններն իրավասու մարմնի կամ կազմակերպության ղեկավարի հիմնավորված իրավական ակտով կարող են վարվել թղթային տարբերակով: Գրանցամատյանի բոլոր էջերը, մինչև հաշվառումը նախապես, օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված իրավասու մարմնի (այսուհետ` իրավասու մարմին) կամ կազմակերպության ղեկավարի կողմից պետք է ստորագրվեն էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Գրանցամատյաններում վրիպակների ուղղումները թույլատրվում է իրականացնել միայն պատասխանատու անձին, որն ուղղման հատվածում գրառում և ստորագրում է այդ մասին: ՈՒղղումը պարտադիր հաստատվում է նաև իրավասու մարմնի կամ կազմակերպության ղեկավարի կողմից` ստորագրությամբ էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

5. Ներքին ազդարարման հաղորդումների գրանցամատյանում (Ձև 1) արձանագրվում են հետևյալ տեղեկությունները`

1) հաղորդման հաշվառման հերթական համարը.

2) հաղորդման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը.

3) հաղորդման հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը.

4) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը,

5) հաղորդումը ներկայացրած անձի պաշտոնը.

6) հաղորդման ներկայացման կարգը` բանավոր կամ գրավոր.

7) հաղորդմամբ ներկայացված տեղեկության համառոտ բովանդակությունը.

8) հաղորդման առնչությամբ օրենքի հիման վրա ձեռնարկված միջոցառումների, ներառյալ պաշտպանության տրամադրված միջոցների ամբողջական նկարագիրը.

9) հաղորդման առնչությամբ օրենքի հիման վրա ձեռնարկված միջոցառումների, ներառյալ պաշտպանության միջոցների տրամադրման արդյունքը.

10) նշումներ ազդարարին ծանուցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ.

11) հաղորդում ներկայացրած անձի կողմից լրացուցիչ ներկայացված պարզաբանումների, փաստաթղթերի կամ դիմումների ներկայացման օրը, ամիսը, տարին և համառոտ բովանդակությունը.

12) հաղորդում ներկայացրած անձի ստորագրությունը (հնարավորության դեպքում).

13) հաղորդման առնչությամբ այլ տեղեկություններ.

14) պատասխանատու անձի ստորագրությունը:

6. Արտաքին ազդարարման հաղորդումների գրանցամատյանում (Ձև 2) արձանագրվում են հետևյալ տեղեկությունները`

1) հաղորդման, ներառյալ օրենքի իմաստով վերահասցեագրման ենթակա հաղորդման հաշվառման հերթական համարը.

2) հաղորդման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը.

3) հաղորդման հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը.

4) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում նաև ֆիրմային անվանումը, պետական գրանցման համարը, իրավաբանական անձում զբաղեցրած պաշտոնը.

5) հաղորդման ներկայացման կարգը` բանավոր կամ գրավոր.

6) հաղորդմամբ ներկայացված տեղեկության համառոտ բովանդակությունը.

7) հաղորդման առնչությամբ օրենքի հիման վրա ձեռնարկված միջոցառումների, ներառյալ պաշտպանության տրամադրված միջոցների ամբողջական նկարագիրը.

8) հաղորդման առնչությամբ օրենքի հիման վրա ձեռնարկված միջոցառումների, ներառյալ պաշտպանության միջոցների տրամադրման արդյունքը.

9) նշումներ ազդարարին ծանուցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ.

10) հաղորդում ներկայացրած անձի կողմից լրացուցիչ ներկայացված պարզաբանումների, փաստաթղթերի կամ դիմումների ներկայացման օրը, ամիսը, տարին և համառոտ բովանդակությունը.

11) հաղորդում ներկայացրած անձի ստորագրությունը (հնարավորության դեպքում).

12) հաղորդման առնչությամբ այլ տեղեկություններ, ներառյալ օրենքի իմաստով ոչ իրավասու մարմնին հասցեագրված հաղորդումների վերահասցեագրումների վերաբերյալ տեղեկություններ.

13) պատասխանատու անձի ստորագրությունը:

7. Օրենքով նախատեսված իրավասու մարմնի կամ կազմակերպության ղեկավարը սույն որոշմամբ նախատեսված գրանցամատյանների պատշաճ ձևակերպման և հաշվառման նպատակով, հաղորդումն ստանալուց անմիջապես հետո և պարբերաբար` մինչև վարույթի ավարտը կամ օրենքով նախատեսված այլ գործողություն իրականացնելու օրը, պատասխանատու անձին պարտավոր է ողջամիտ ժամկետում տրամադրել գրանցամատյաններում հաշվառման և ձևակերպման համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը:

8. Պատասխանատու անձի կողմից ազդարարման հաղորդման յուրաքանչյուր գործով հաշվառման, ձևակերպմանը զուգահեռ, պահվում են հաղորդմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, իսկ դրանց բնօրինակների` օրենքով սահմանված կարգով այլ անձի կամ մարմնի փոխանցելու դեպքերում, բնօրինակների պատճենները:

9. Ներքին և արտաքին ազդարարման հաղորդումների գրանցամատյանները և անհատական գործերը ենթակա են պահպանության Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման հավելվածի «Կառավարման համակարգի կազմակերպում» գլխի 1.2 ենթագլխի 25-րդ կետով վարչական վարույթների վերաբերյալ գործերի, վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների պահպանության համար սահմանված ժամկետներով:

 

ՁԵՎ 1

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN|Հաղորդ-|Հաղորդ-|Հաղորդ-|Հաղորդումը|Հաղոր- |Հաղորդ-|Հաղորդ-|Հաղորդման  |

|  |ման    |ման    |ման    |ներկայաց- |դումը  |ման    |մամբ   |առնչությամբ|

|  |հաշվառ-|ներկա- |հաշվառ-|րած       |ներկա- |ներկա- |ներկա- |օրենքի     |

|  |ման    |յացման |ման    |անձի      |յացրած |յացման |յացված |հիման      |

|  |հերթա- |օրը,   |օրը,   |անունը,   |անձի   |կարգը` |տեղե-  |վրա        |

|  |կան    |ամիսը, |ամիսը, |ազգանունը |պաշտոնը|բանավոր|կության|ձեռնարկված |

|  |համարը |տարե-  |տարե-  |և         |       |կամ    |համառոտ|միջոցառում-|

|  |       |թիվը   |թիվը   |հայրանունը|       |գրավոր |բովան- |ների       |

|  |       |       |       |          |       |       |դակու- |ամբողջական |

|  |       |       |       |          |       |       |թյունը |նկարագիրը  |

|  |       |       |       |          |       |       |       |(ներառյալ  |

|  |       |       |       |          |       |       |       |պաշտպանու- |

|  |       |       |       |          |       |       |       |թյան       |

|  |       |       |       |          |       |       |       |տրամադրված |

|  |       |       |       |          |       |       |       |միջոցները) |

|__|_______|_______|_______|__________|_______|_______|_______|___________|

|  |   1.  |   2.  |   3.  |    4.    |   5.  |   6.  |   7.  |     8.    |

|__|_______|_______|_______|__________|_______|_______|_______|___________|

|1.|       |       |       |          |       |       |       |           |

|__|_______|_______|_______|__________|_______|_______|_______|___________|

|2.|       |       |       |          |       |       |       |           |

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|NN|Հաղորդման |Նշումներ  |Հաղորդում   |Հաղորդում  |Հաղորդման  |Պատասխանա- |

|  |առնչու-   |ազդարարին |ներկայացրած |ներկայացրած|առնչությամբ|տու        |

|  |թյամբ     |ծանուցելու|անձի        |անձի       |այլ        |անձի       |

|  |օրենքի    |յուրաքան- |կողմից      |ստորագրու- |տեղեկու-   |ստորագրու- |

|  |հիման     |չյուր     |լրացուցիչ   |թյունը     |թյուններ   |թյուն      |

|  |վրա       |դեպքի     |ներկայացված |(հնարավո-  |           |           |

|  |ձեռնարկված|վերաբերյալ|պարզաբանում-|րության    |           |           |

|  |միջոցա-   |          |ների,       |դեպքում)   |           |           |

|  |ռումների  |          |փաստաթղթերի |           |           |           |

|  |արդյունքը |          |կամ         |           |           |           |

|  |(ներառյալ |          |դիմումների  |           |           |           |

|  |պաշտպա-   |          |ներկայացման |           |           |           |

|  |նության   |          |օրը, ամիսը, |           |           |           |

|  |միջոցների |          |տարին և     |           |           |           |

|  |տրամադրման|          |համառոտ     |           |           |           |

|  |արդյունքը)|          |բովանդակու- |           |           |           |

|  |          |          |թյունը      |           |           |           |

|__|__________|__________|____________|___________|___________|___________|

|  |    9.    |   10.    |    11.     |    12.    |    13.    |    14.    |

|__|__________|__________|____________|___________|___________|___________|

|1.|          |          |            |           |           |           |

|__|__________|__________|____________|___________|___________|___________|

|2.|          |          |            |           |           |           |

._________________________________________________________________________.

 

ՁԵՎ 2

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN|Հաղորդ-|Հաղորդ- |Հաղորդ-|Հաղորդումը  |Հաղորդ-|Հաղորդ- |Հաղորդման      |

|  |ման    |ման     |ման    |ներկայացրած |ման    |մամբ    |առնչությամբ    |

|  |հաշվառ-|ներկա-  |հաշվառ-|անձի անունը,|ներկա- |ներկա-  |օրենքի         |

|  |ման    |յացման  |ման    |ազգանունը և |յացման |յացված  |հիման վրա      |

|  |հերթա- |օրը,    |օրը,   |հայրանունը, |կարգը` |տեղեկու-|ձեռնարկված     |

|  |կան    |ամիսը,  |ամիսը, |իրավաբանական|բանավոր|թյան    |միջոցառումների |

|  |համարը |տարեթիվը|տարե-  |անձի        |կամ    |համառոտ |ամբողջական     |

|  |       |        |թիվը   |դեպքում     |գրավոր |բովան-  |նկարագիրը      |

|  |       |        |       |նաև         |       |դակու-  |(ներառյալ      |

|  |       |        |       |ֆիրմային    |       |թյունը  |պաշտպանության  |

|  |       |        |       |անվանումը,  |       |        |տրամադրված     |

|  |       |        |       |պետական     |       |        |միջոցները)     |

|  |       |        |       |գրանցման    |       |        |               |

|  |       |        |       |համարը,     |       |        |               |

|  |       |        |       |իրավաբանական|       |        |               |

|  |       |        |       |անձում      |       |        |               |

|  |       |        |       |զբաղեցրած   |       |        |               |

|  |       |        |       |պաշտոնը     |       |        |               |

|__|_______|________|_______|____________|_______|________|_______________|

|  |   1.  |   2.   |  3.   |     4.     |   5.  |   6.   |      7.       |

|__|_______|________|_______|____________|_______|________|_______________|

|1.|       |        |       |            |       |        |               |

|__|_______|________|_______|____________|_______|________|_______________|

|2.|       |        |       |            |       |        |               |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|NN|Հաղորդման |Նշումներ  |Հաղորդում   |Հաղորդում  |Հաղորդման  |Պատասխանա- |

|  |առնչու-   |ազդարարին |ներկայացրած |ներկայացրած|առնչությամբ|տու        |

|  |թյամբ     |ծանուցելու|անձի կողմից |անձի       |այլ        |անձի       |

|  |օրենքի    |յուրաքան- |լրացուցիչ   |ստորագրու- |տեղեկու-   |ստորագրու- |

|  |հիման վրա |չյուր     |ներկայացված |թյունը     |թյուններ,  |թյուն      |

|  |ձեռնարկված|դեպքի     |պարզաբանում-|(հնարավո-  |ներառյալ   |           |

|  |միջոցա-   |վերաբերյալ|ների,       |րության    |օրենքի     |           |

|  |ռումների  |          |փաստաթղթերի |դեպքում)   |իմաստով ոչ |           |

|  |արդյունքը |          |կամ         |           |իրավասու   |           |

|  |(ներառյալ |          |դիմումների  |           |մարմնին    |           |

|  |պաշտպանու-|          |ներկայացման |           |հասցեագրված|           |

|  |թյան      |          |օրը, ամիսը, |           |հաղորդում- |           |

|  |միջոցների |          |տարին և     |           |ների       |           |

|  |տրամադրման|          |համառոտ     |           |վերահասցեա-|           |

|  |արդյունքը)|          |բովանդակու- |           |գրումների  |           |

|  |          |          |թյունը      |           |վերաբերյալ |           |

|  |          |          |            |           |տեղեկու-   |           |

|  |          |          |            |           |թյուններ   |           |

|__|__________|__________|____________|___________|___________|___________|

|  |    8.    |    9.    |    10.     |    11.    |    12.    |    13.    |

|__|__________|__________|____________|___________|___________|___________|

|1.|          |          |            |           |           |           |

|__|__________|__________|____________|___________|___________|___________|

|2.|          |          |            |           |           |           |

._________________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 06.07.2023 թիվ 1148-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի մարտի 15-ի

N 272-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԶԴԱՐԱՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգը կարգավորում է ներքին և արտաքին ազդարարման դեպքում ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում ազդարարին օրենքով երաշխավորված պաշտպանության միջոցների տրամադրումն իր իրավասությունների շրջանակում ապահովում է իրավասու մարմինը կամ իրավասու մարմնի ղեկավարը:

 

2. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

3. Ազդարարն ունի «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև` օրենք) 10-րդ հոդվածով սահմանված պաշտպանության իրավունք: Ազդարարն ունի իր անձնական տվյալների գաղտնիության, վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից պաշտպանության իրավունք:

4. Ազդարարման դեպքում ազդարարի անձնական տվյալները չբացահայտելու նպատակով փաստաթղթաշրջանառությունը կատարվում է իրավասու մարմնի կողմից նշանակված պատասխանատու անձի միջոցով:

5. Ազդարարի անձնական տվյալների գաղտնիությունը, ինչպես նաև ազդարարման շրջանակներում ներկայացված տեղեկությունների գաղտնիությունը պարտավոր են ապահովել իրավասու մարմնի ղեկավարը, պատասխանատու անձը և ազդարարման գործընթացում օրենսդրությամբ ներգրավված այլ մարմինները և անձինք:

6. Վարույթ հարուցելու դեպքում վարույթ հարուցելու մասին ակտի և վարույթի հետ կապված այլ փաստաթղթերի մեջ չեն նշվում ազդարարման փաստը և ազդարարի անձնական տվյալները: Վերոգրյալ տվյալներին աշխատանքային, ծառայողական կամ այլ պարտականությունների բերումով ծանոթանալու իրավունք ունեցող անձինք պարտավոր են ապահովել դրանց գաղտնիությունը:

7. Ազդարարի անձնական տվյալները ենթակա չեն բացահայտման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

3. ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

8. Ազդարարի նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցների կիրառումն իրականացվում է «Ազդարարման համակարգի մասին» օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 560-Ն որոշման համաձայն:

 

4. ԱԶԴԱՐԱՐԻՆ ՎՆԱՍԱԿԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՄ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ

 

9. Ազդարարին օրենքով նախատեսված վնասակար գործողություններից կամ դրա հետևանքներից պաշտպանելու նպատակով իրավասու մարմինը կամ իրավասու մարմնի ղեկավարը`

1) գաղտնիության ապահովման մասով իրականացնում է օրենքով և սույն որոշումից բխող պարտականությունները.

2) ստեղծում է ազդարարի կողմից իր ծառայողական պարտականությունների անարգել իրականացման համար բավարար պայմաններ և այդ նպատակով ամենօրյա աշխատանքային պարբերականությամբ անձամբ կամ պատասխանատու անձանց միջոցով տեղեկանում է ազդարարի ծառայողական պարտականությունների կատարման ընթացքի վերաբերյալ, բողոքի կամ դիմումի դեպքում` ձեռնարկում համարժեք միջոցառումներ բողոքի կամ դիմումի կատարման ընթացքն ապահովելու նկատմամբ.

3) ապահովում է ազդարարին արհեստականորեն հանձնարարականներով չծանրաբեռնելը` հանձնարարականների նկատմամբ հսկողություն սահմանելու միջոցով, իսկ ազդարարի գործունեության անհարկի և ապօրինի միջամտությունների դեպքում միջոցներ է ձեռնարկում նման միջամտությունների և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ, ներառյալ իր իրավասության շրջանակում անհարկի միջամտություններ իրականացողներին օրենքով սահմանված կարգով կարգապահական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, իսկ ապօրինի միջամտության դեպքում` նաև իրավասու մարմիններին դիմելու եղանակով.

4) ձեռնարկում է համապատասխան միջոցներ ազդարարի աշխատանքային իրավունքների վերականգնման ուղղությամբ, այդ թվում` ազդարարին վերականգնում է աշխատանքի, հատուցում նրա կրած վնասները, ինչպես նաև սպառիչ խորհրդատվություն է տրամադրում ազդարարին աշխատանքային օրենսգրքով աշխատողի կողմից պաշտպանության այլ միջոցներից օգտվելու կարգի և պայմանների մասին.

5) ձեռնարկում է իրավիճակից բխող` օրենքով ազդարարների պաշտպանության համար նախատեսված միջոցներ, ներառյալ այլ աշխատասենյակ տեղափոխելը, ազդարարի նկատմամբ վախի, սպառնալիքի, խտրականության, նրա աշխատանքային ունակությունները կամ հմտությունները կասկածի տակ առնելու կամ նրա մասին բացասական տեղեկատվություն տարածելու դեպքերում դրանք իրականացնող անձանց պարզելուն և օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջոցառումներ.

6) ձեռնարկում է իրավիճակից բխող` ազդարարի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ այլ միջոցներ:

10. Սույն հավելվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերի առնչությամբ ձեռնարկված միջոցառումների, դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառվում է սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով նախատեսված գրանցամատյաններում:

11. Իրավասու մարմինը պարտավոր է Մարդու իրավունքների պաշտպանի հարցումն ստանալու հիման վրա տրամադրել ազդարարների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված տեղեկատվությունը:

12. Իրավասու մարմինն աջակցում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված` Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ազդարարների իրավունքների և ազատությունների պահպանմանը հետևելու և դրանց վերականգնմանը նպաստելու գործառույթներին:

(2-րդ հավելվածը փոփ. 06.07.2023 թիվ 1148-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի մարտի 15-ի

N 272-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է իրավասու մարմիններում, ներքին, արտաքին, հանրությանը, ինչպես նաև ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով արված ազդարարման հաղորդումների վիճակագրության վարման հետ կապված հարաբերությունները:

 

2. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Իրավասու մարմինները ներքին, արտաքին, հանրությանը, ինչպես նաև ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով արված ազդարարման հաղորդումների մասին վարում են վիճակագրություն:

3. Վիճակագրությունը վարվում է էլեկտրոնային եղանակով և հաստատվում էլեկտրոնային ստորագրությամբ` իրավասու մարմնի ղեկավարի կամ պատասխանատու անձի կողմից: Վիճակագրության վարման աշխատանքներն իրականացվում են սույն որոշմամբ նախատեսված պատասխանատու անձի կողմից և հսկողության ենթարկվում իրավասու մարմնի, իրավասու մարմնի ղեկավարի կողմից:

4. Իրավասու մարմնի կողմից սույն կարգի 3-րդ կետի համաձայն վարվող վիճակագրությունն ամփոփվում է տարեկան վիճակագրական հաշվետվությունների ձևով` համաձայն կից ներկայացվող Ձևի:

5. Իրավասու մարմնի կողմից վարվող վիճակագրությունն ամփոփվում է օրացուցային տարվա կտրվածքով, բայց ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը: Օրացուցային տարվա հաշվման սկիզբ է համարվում հունվարի 1-ը, իսկ ավարտը` դեկտեմբերի 31-ը:

6. Իրավասու մարմինը պարտավոր է իր կողմից վարվող վիճակագրությունը տարեկան վիճակագրական հաշվետվությունների ձևով ամփոփելուց հետո մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 10-ն ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանին:

7. Իրավասու մարմինը պարտավոր է մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը իր պաշտոնական ինտերնետային կայքում (տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերի բացակայության դեպքում` մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքում) տեղադրել սույն հավելվածի Ձևին համապատասխան ամփոփված վիճակագրական տվյալները:

8. Իրավասու մարմինը յուրաքանչյուր տարվա վիճակագրական հաշվետվության հետ հրապարակում է նաև դրան նախորդող տարվա վիճակագրական հաշվետվության հետ համեմատական վերլուծությունը:

 

Ձև

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Իրավասու մարմնի անվանումը

 

ԲԱԺԻՆ 1

._________________________________________________________________________.

|Տողի |Ազդարարման   |Այդ թվում                                            |

|համար|հաղորդումների|_____________________________________________________|

|     |ընդհանուր    |Ներքին,     |Արտաքին,     |Հանրությանը,|Ազդարարման   |

|     |քանակը       |որից        |որից         |որից        |միասնական    |

|     |             |            |             |            |էլեկտրոնային |

|     |             |            |             |            |հարթակին     |

|_____|_____________|____________|_____________|____________|_____________|

|  1. |     2.      |   3.       |   4.        |     5.     |             |

|_____|_____________|____________|_____________|____________|_____________|

|     |             |Բանավոր|    |Բանավոր|     |Բանավոր|    |             |

|     |             |_______|____|_______|_____|_______|____|             |

|     |             |Գրավոր |    |Գրավոր |     |Գրավոր |    |             |

|_____|_____________|____________|_____________|____________|_____________|

|_____|_____________|____________|_____________|____________|_____________|

|_____|_____________|____________|_____________|____________|_____________|

._________________________________________________________________________.

 

ԲԱԺԻՆ 2

._________________________________________________________________________.

|Տողի |Ազդարարման  |Ազդարարման |Այդ թվում                                 |

|համար|հաղորդումներ|հաղորդում- |__________________________________________|

|     |իրականացրած |ներ        |Ներքին,  |Արտաքին, |Հանրու-  |Ազդարարման  |

|     |սուբյեկտների|իրականացրած|որից     |որից     |թյանը,   |միասնական   |

|     |ընդհանուր   |սուբյեկտ-  |         |         |որից     |էլեկտրոնային|

|     |թիվը        |ների       |         |         |         |հարթակին    |

|     |            |թիվը` ըստ  |         |         |         |            |

|     |            |սուբյեկտ-  |         |         |         |            |

|     |            |ների       |         |         |         |            |

|     |            |տեսակի     |         |         |         |            |

|_____|____________|___________|_________|_________|_________|____________|

|  1. |     2.     |     3.    |    4.   |    5.   |    6.   |      7.    |

|_____|____________|___________|_________|_________|_________|____________|

|     |            |Ֆիզիկական| |Ֆիզիկա-| |Ֆիզիկա-| |Ֆիզիկա-| |Ֆիզիկական | |

|     |            |անձ      | |կան    | |կան    | |կան    | |անձ       | |

|     |            |         | |անձ    | |անձ    | |անձ    | |          | |

|     |            |___________|_______|_|_______|_|_______|_|__________|_|

|     |            |Իրավաբանա- |Իրավա- | |Իրավա- | |Իրավա- | |Իրավաբանա-| |

|     |            |կան        |բանական| |բանական| |բանական| |կան       | |

|     |            |անձ        |անձ    | |անձ    | |անձ    | |անձ       | |

|_____|____________|___________|_________|_________|_________|____________|

|_____|____________|___________|_________|_________|_________|____________|

._________________________________________________________________________.

 

ԲԱԺԻՆ 3

._________________________________________________________________________.

|Տողի  |Ազդարարման|Ընդհանուր|Որից                                         |

|համարը|հաղորդման |թիվը` ըստ|_____________________________________________|

|      |դեպքը`    |դեպքի    |Ազդարարման         |Ազդարարման   |Ազդարարման |

|      |ըստ       |տեսակի   |հաղորդումների      |հաղորդման    |հաղորդման  |

|      |օրենքի*   |         |այլ մարմիններ      |հիմքով       |հիմքով     |

|      |          |         |վերահասցեագրումների|վարույթի     |հարուցված  |

|      |          |         |թիվը               |հարուցումը   |վարույթների|

|      |          |         |                   |մերժված      |թիվը       |

|      |          |         |                   |դեպքերի թիվը |           |

|______|__________|_________|___________________|_____________|___________|

|  1.  |    2.    |    3.   |        4.         |      5.     |    6.     |

|______|__________|_________|___________________|_____________|___________|

|______|__________|_________|___________________|_____________|___________|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Ազդարարման |Որից                                                         |

|հաղորդման  |_____________________________________________________________|

|հիմքով     |Պաշտոնատար անձին |Հանցագործության|Հարուցված  |Խախտում        |

|հարուցված  |կարգապահական     |առերևույթ      |վարույթների|չհայտնաբերելու |

|վարույթի   |պատասխանատվության|հատկանիշներ    |կարճման    |դեպքերի թիվը   |

|արդյունքում|ենթարկելու       |հայտնաբերելու  |դեպքերի    |               |

|ընդունված  |դեպքերի թիվը     |և  իրավասու    |թիվը       |               |

|ակտերի     |                 |մարմնին դիմելու|           |               |

|ընդհանուր  |                 |դեպքերի թիվը   |           |               |

|թիվը       |                 |               |           |               |

|___________|_________________|_______________|___________|_______________|

|    7.     |       8.        |      9.       |    10.    |      11.      |

|___________|_________________|_______________|___________|_______________|

|___________|_________________|_______________|___________|_______________|

._________________________________________________________________________.

 

*Դեպքերն ըստ օրենքի`

 

1) Կոռուպցիոն բնույթի դեպքի մասին տեղեկություն

2) Շահերի բախման, հայտարարագրման պահանջի խախտման մասին տեղեկություն

3) Վարքագծի կանոնի խախտման մասին տեղեկություն

4) Անհամատեղելիության պահանջի խախտման մասին տեղեկություն

5) Այլ սահմանափակումների խախտման մասին տեղեկություն` նշել կոնկրետ խախտման անվանումը

6) Հայտարարագրման հետ կապված խախտման մասին տեղեկություն

7) Հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկություն

 

ԲԱԺԻՆ 4

._________________________________________________________________________.

|Տողի  |Ազդարարին    |Ընդհանուր    |Պաշտպանության նախաձեռնման հիմքը, որից |

|համարը|տրամադրված   |թիվը` ըստ    |______________________________________|

|      |պաշտպանության|պաշտպանության|Մարմնի             |Ազդարարի դիմումի  |

|      |միջոցի       |տեսակի       |նախաձեռնությամբ    |հիման վրա         |

|      |տեսակը*      |             |տրամադրված         |տրամադրված        |

|      |             |             |պաշտպանության      |պաշտպանության     |

|      |             |             |տեսակների թիվը     |տեսակների թիվը    |

|______|_____________|_____________|___________________|__________________|

|  1.  |     2.      |     3.      |        4.         |        5.        |

|______|_____________|_____________|___________________|__________________|

|______|_____________|_____________|___________________|__________________|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Ազդարարին պաշտպանություն   |Որից                                         |

|տրամադրելու մերժման դեպքերի|_____________________________________________|

|ընդհանուր թիվը             |Իրավասու մարմնի մերժման|Դիմումին որևէ  այլ   |

|                           |որոշումների թիվը       |հիմքով ընթացք չտալու |

|                           |                       |դեպքերի թիվը         |

|___________________________|_______________________|_____________________|

|            6.             |           7.          |          8.         |

|___________________________|_______________________|_____________________|

|___________________________|_______________________|_____________________|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Ազդարարի անձի |Որից                 |Ազդարարի անձի     |Ազդարարման       |

|գաղտնիության  |_____________________|գաղտնիության      |հետևանքով        |

|պահպանման     |Իրավասու     |Այլ    |պահպանման         |ազդարարի նկատմամբ|

|պարտականության|մարմնի       |պատճառ-|պարտականության    |իրականացված      |

|խախտման       |պատասխանատու |ներով  |խախտման դեպքում   |վնասակար         |

|դեպքերը       |անձի մեղքով  |       |օրենքով նախատեսված|գործողությունների|

|              |             |       |վարույթ հարուցելու|ընդհանուր թիվը   |

|              |             |       |միջնորդությունների|                 |

|              |             |       |թիվը              |                 |

|______________|_____________|_______|__________________|_________________|

|      9.      |     10.     |  11.  |        12.       |       13.       |

|______________|_____________|_______|__________________|_________________|

|______________|_____________|_______|__________________|_________________|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Ազդարարի նկատմամբ|Որից                            |Վնասակար գործողություն|

|իրականացված      |________________________________|կատարած պաշտոնատար    |

|վնասակար         |Ազդարարի      |Վնասակար         |անձանց այլ            |

|գործողությունների|իրավունքների  |գործողություն    |պատասխանատվության     |

|վերացմանն ուղղված|պաշտպանությանը|կատարած          |ենթարկելու վերաբերյալ |

|միջոցառումների   |կամ խախտված   |պաշտոնատար անձանց|միջնորդությունների    |

|թիվը             |իրավունքների  |կարգապահական     |թիվը                  |

|                 |վերականգնմանն |պատասխանատվության|                      |

|                 |ուղղված       |ենթարկելու       |                      |

|                 |միջոցառումների|դեպքերի թիվը     |                      |

|                 |թիվը          |                 |                      |

|_________________|______________|_________________|______________________|

|     14.         |     15.      |       16.       |          17.         |

|_________________|______________|_________________|______________________|

|_________________|______________|_________________|______________________|

._________________________________________________________________________.

 

*

1. Անձնական տվյալների գաղտնիություն

2. Վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից պաշտպանության իրավունք

3. Մարդու իրավունքների պաշտպանից խորհրդատվական բնույթի գաղտնի խորհրդատվություն իրավաբանական աջակցություն ստանալու իրավունք

4. Հատուկ պաշտպանություն, այդ թվում`

1) պաշտպանվող անձին մոտենալու կամ նրա հետ շփվելու սահմանափակումը.

2) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների գաղտնիացումը.

3) պաշտպանվող անձի, նրա բնակարանի և գույքի նկատմամբ հսկողությունը.

4) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցի տրամադրումը.

5) պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրումը.

6) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի փոխարինումը կամ պաշտպանվող անձի արտաքինի փոփոխումը.

7) պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրի փոխումը.

5. Այլ:

 

(3-րդ հավելվածը լրաց. 06.07.2023 թիվ 1148-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.03.2018
N 272-Ն
Որոշում