Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

6 մարտի 2018 թվականի N 9

 

26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետությունում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի.

2) ավարտման ենթակա կիսակառույցների ցանկին` համաձայն N 2 հավելվածի.

3) ծրագրի իրականացման երեք փուլով (2019 - 2023 թվականներին) նախատեսված` ավարտման ենթակա կիսակառույցների ժամանակացույցին` համաձայն N 3 հավելվածի.

4) ծրագրի իրականացման 1-ին փուլով (2019-2021 թվականներին) նախատեսված` քանդման ենթակա կիսակառույցների ժամանակացույցին` համաձայն N 4 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մարզերի զարգացման ծրագրերում ներառել սույն արձանագրային որոշման NN 3 և 4 հավելվածների ժամանակացույցերում ընդգրկված կիսակառույցների ավարտման, քանդման աշխատանքները` դրանցում առավելագույնս ներգրավելով մասնավոր ներդրողներին ու նրանց կողմից ներկայացվող փոխշահավետ առաջարկությունները, և յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե ներկայացնել նշված աշխատանքների կատարման ընթացքի մասին հաշվետվություն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ հաշվետվություն` ըստ մարզերի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թ. մարտի 6-ի նիստի

N 9 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

I.  ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ II. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ IV. ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ V.  ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ VI. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ VII. ԾՐԱԳՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ծրագիրը նպատակաուղղված է նպաստելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բնակարանային շինարարության խթանմանն ուղղությամբ ՀՀ կառավարության պետական քաղաքականության իրականացմանը:

2. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ մարզերում առկա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող` բնակելի և հասարակական նշանակության կիսակառույցների վերաբերյալ ՀՀ մարզպետարանների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացրած հայտերը և «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացրած կիսակառույցների տեխնիկական վիճակի հետազննության եզրակացությունները:

3. Ելնելով տեխնիկական վիճակի հետազննության եզրակացություններից Ծրագրով տրվել են առաջարկություններ կիսակառույցների շինարարության ավարտման, հետագա օգտագործման կամ քանդման աշխատանքների վերաբերյալ, որոնք միտված են, նպաստելու համայնքներում ավարտուն, բարեկարգված բնակելի թաղամասերի կայացմանը:

 

II. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

 

4. Հայաստանի Հանրապետության մարզերում առկա կիսակառույց օբյեկտների շինարարական աշխատանքներն սկսվել և դադարեցվել են 1988-1993 թվականներին:

5. Շինարարական աշխատանքների դադարեցումից հետո 1990-ական թվականներին կիսակառույց օբյեկտները սահմանված կարգով չեն ենթարկվել կոնսերվացման և արտաքին միջավայրի, մթնոլորտային տեղումների երկարատև ազդեցության հետևանքով ենթարկվել են քայքայման, իսկ մի շարք օբյեկտների կոնստրուկտիվ տարրերը կորցրել են նաև նախագծային ամրությունն ու հուսալիությունը:

6. Ուսումնասիրելով կիսակառույցների տեխնիկական վիճակի հետազննության եզրակացություններն արձանագրվել է, որ տարիների ընթացքում արտաքին պատերում, կոնստրուկտիվ տարրերում առաջացել են անթույլատրելի ճաքեր, հողմահարված և քայքայված տեղամասեր, մերկացած ամրաններում առաջ են եկել կոռոզիայի երևույթներ, ծածկասալերը կիսաքանդվել են և դարձել վթարավտանգ:

7. Տեխնիկական անբավարար վիճակում գտնվող վնասվածության 3-րդ և 4-րդ աստիճան ունեցող վթարավտանգ, քանդման ենթակա կիսակառույցների առկայությունը համայնքներում առաջացնում են բնապահպանական և հակասանիտարական խնդիրներ: Կիսակառույցների հարակից տարածքներում երկար տարիներ բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ չիրականացնելու արդյունքում ստեղծվում է անբարենպաստ միջավայր համայնքի բնակիչների համար:

8. Քաղաքաշինական տեսակետից կիսակառույցները զբաղեցնելով զգալի տարածքներ նպատակային օգտագործման որևէ արդյունավետություն չեն ապահովում, միաժամանակ համայնքների ընդհանուր համայնապատկերը դարձնում են ոչ դիտարժան:

9. Նշված հիմնախնդիրների առկայությամբ կիսակառույց օբյեկտների շինարարությունն ավարտին հասցնելու կամ քանդման աշխատանքների իրականացման հարցերի կարգավորումը պահանջում է առաջնահերթ և առանձնակի ուշադրություն:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

10. Ծրագրի նպատակը հանրապետության մարզերում առկա խորհրդային ժամանակաշրջանում սկսված և մինչ օրս չավարտված բնակելի և հասարակական նշանակության կիսակառույցների շինարարության ավարտման, հետագա օգտագործման, ինչպես նաև վթարավտանգ կիսակառույցների քանդման արդյունքում կառուցապատման նոր տարածքների ուղղությամբ պետական քաղաքականության մշակումն է:

 

IV. ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

11. Հիմք ընդունելով կիսակառույցների տեխնիկական վիճակի հետազննության եզրակացությունները` Ծրագրով տարանջատվել են ավարտման և քանդման ենթակա կիսակառույցները:

12. Ըստ գործող շինարարական նորմերի և հետազննության մեթոդական ցուցումների չափորոշիչների վթարավտանգ, կիսաքանդ վիճակում գտնվող կիսակառույցների վնասվածության մակարդակը դասվել է 4-րդ աստիճանի` տեխնիկական վիճակը գնահատվել է խիստ անբավարար: Նմանատիպ վնասվածության բնութագիր ունեցող կիսակառույցները ենթակա են կազմաքանդման, ապամոնտաժման:

13. Քանդման, ապամոնտաժման կամ օտարման են ենթակա նաև այն կիսակառույցները` որոնք ներկա վիճակում կառուցված են հիմքերի և մասնակի նկուղային հարկի մակարդակով, ունեն մինչև 10% պատրաստվածություն:

14. Մինչև 10% պատրաստվածություն ունեցող կիսակառույցների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու արժեքը համեմատելով նույն մակերեսով նոր կառուցվող օբյեկտի շինարարության արժեքին, տնտեսման արդյունավետության առումով գնահատվում է գրեթե համարժեք: Հետևաբար նպատակահարմար է այդ տարածքներն օտարման եղանակով ներդրումային ծրագրերի մշակմամբ կառուցապատել արդի պահանջներին համապատասխան կառույցներով` հաշվի առնելով տվյալ համայնքում բնակելի կամ հասարակական նշանակության օբյեկտների պահանջարկը:

15. Ծրագրում ընդգրկված 10%-ից բարձր պատրաստվածություն ունեցող և բավարար տեխնիկական վիճակում գտնվող կիսակառույցների շինարարական աշխատանքներն առաջարկվում է ավարտին հասցնել, շահագործման հանձնելով որպես բնակելի շենքեր և հասարակական օբյեկտներ:

16. Աղյուսակ 1-ում, 2-ում և 3-ում ամփոփված են ավարտման և քանդման ենթակա կիսակառույցների քանակական ամփոփ տվյալները:

 

V. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

17. Ծրագրի շահառուներն են Հայաստանի Հանրապետության թվով 9 մարզերի բնակչությունը` մասնավորապես բնակելի շենքերի բնակարանների շահառուներ են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ սահմանված բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձինք, բազմազավակ ընտանիքները, IV-կարգի վթարային քանդման ենթակա շենքերի բնակիչները: Ծրագրի հավելված 3-ում ներկայացված 4-սենյականոց բնակարանների շահառուներ են ՀՀ մարզերի շուրջ 287 բազմազավակ ընտանիքները, 1, 2, 3-սենյականոց բնակարանների շահառուներ են սոցիալապես անապահով և հատուկ խմբերում հաշվառված բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող շուրջ 646 ընտանիքները: Հասարակական շենքերի (դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, սպասարկման օբյեկտներ) շահառուներն են մարզի և համայնքի բնակիչները:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

18. Ծրագրի կատարողականի ցուցանիշներն են`

1) Կիսակառույց օբյեկտների շինարարության ավարտման արդյունքում կբարելավվի համայնքների քաղաքաշինական, բնապահպանական միջավայրը, կկառուցվեն և շահագործման կհանձնվեն թվով 119 բնակելի և թվով 28 հասարակական շենքեր:

2) Թվով 119 կիսակառույցի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելով հնարավոր է շահագործման հանձնել, շուրջ 140088 մ2 բնակելի մակերես: Խոշորացված ցուցանիշներով հաշվարկված շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար կպահանջվի շուրջ 29.2 միլիարդ դրամ: Կառուցված բնակելի շենքերը կհամալրեն հանրապետության սոցիալական բնակարանային ֆոնդը` հնարավորություն ստեղծելով լուծելու մարզերում առկա բնակարանային խնդիրները:

3) Թվով 28 հասարակական նշանակության կիսակառույցի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելով հնարավոր է շահագործման հանձնել, շուրջ 24437 մ2 մակերես: Խոշորացված ցուցանիշներով հաշվարկված շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար կպահանջվի շուրջ 5.1 միլիարդ դրամ:

4) Ընդհանուր առմամբ ակնկալվում է շահագործման հանձնել թվով 147 շենք: Խոշորացված ցուցանիշներով հաշվարկված շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար կպահանջվի շուրջ 34.31 միլիարդ դրամ:

5) Բարձրացնել համայնքներում տարածքների օգտագործման արդյունավետությունը:

6) Ներկայումս համայնքներում առկա վթարավտանգ կիսակառույցները զբաղեցնում են շուրջ 24680 մ2 կառուցապատման տարածք: Ազատելով այդ տարածքները քանդման ենթակա կիսակառույցներից` դրանք կօգտագործվեն բնակավայրերի քաղաքաշինական նոր պահանջներին համապատասխան:

7) Կկառուցվեն արդի պահանջներին համապատասխան` հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծման համար նախատեսված շինարարական նորմերով սահմանված շինություններ, կհիմնադրվեն կանաչապատ գոտիներ:

8) Քաղաքաշինության տեսանկյունից կստեղծվեն ավարտուն թաղամասեր, կբարելավվեն և դիտարժան կդառնան համայնքների ընդհանուր համայնապատկերները:

9) Թվով 58 կիսակառույցի քանդման և տարածքի հարթեցման աշխատանքների համար կպահանջվի 52.1 միլիոն դրամ:

10) Ընդհանուր առմամբ հանրապետության համայնքներում առկա թվով 205 կիսակառույցի` այդ թվում թվով 147-ի շինարարական աշխատանքների ավարտման և թվով 58-ի քանդման և տարածքների հարթեցման աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 34,36 միլիարդ դրամ:

11) Մարզերում շինարարության ոլորտում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր:

12) Պետություն-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցության շրջանակներում կիսակառույցի օտարման հնարավորության արդյունքում կառուցապատման նոր ծրագրերի իրականացում:

13) Աղյուսակ 4-ում ամփոփված են ավարտման ենթակա կիսակառույցների տվյալներն` ըստ կառույցի նպատակային նշանակության, շահագործման հանձնվող ընդհանուր մակերեսները, խոշորացված ցուցանիշներով հաշվարկված կիսակառույցների ավարտման և համարժեք մակերեսներով նոր կառուցվող օբյեկտների շինարարական աշխատանքների արժեքները, տնտեսական արդյունավետության չափը:

14) Աղյուսակ 5-ում ամփոփված են քանդման ենթակա կիսակառույցների քանակը, դրանց զբաղեցրած կառուցապատման մակերեսները, քանդման և հարթեցման աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

19. Հանրապետության մարզերում առկա կիսակառույցների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար պահանջվող ֆինանսական միջոցները կազմում են շուրջ 34.3 միլիարդ դրամ` արդյունքում շահագործման կհանձնվի շուրջ 164525 քմ մակերես, համարժեք մակերեսով նոր կառուցվող շենքերի շինարարության համար կպահանջվի շուրջ 52.8 միլիարդ դրամ: Տնտեսված գումարը կկազմի շուրջ 18.5 միլիարդ դրամ կամ կիսակառույցների ավարտման աշխատանքների արժեքի տնտեսական արդյունավետությունը համարժեք մակերեսով նոր կառուցվող շենքերի դեպքում գնահատվում է 35%:

20. Հավելված 3-ում ներկայացված է Ծրագրի իրականացման ժամանակացույցը ըստ երեք փուլերի: Առաջին փուլում` 2019-2021 թվականներին, ընդգրկված են 50% և ավելի պատրաստվածություն ունեցող կիսակառույցները, երկրորդ փուլում` 2020-2022 թվականներին 20%-ից մինչև 45% և երրորդ փուլում` 2021-2023 թվականներին մինչև 20% պատրաստվածության բնակելի կիսակառույցներն ու հասարակական շինությունները: Առավել երկար ժամանակահատվածում աշխատանքներն իրականացնելու դեպքում` հաշվի առնելով ներկայումս հետազննված կիսակառույցների տեխնիկական վիճակի, վնասվածության մակարդակի հնարավոր փոփոխությունները, զգալիորեն կփոփոխվեն արդեն իսկ հաշվարկված ֆինանսական ցուցանիշները:

21. Ծրագրի ֆինանսական ապահովումը նախատեսվում է իրականացնել մարզերի զարգացման ծրագրերում մասնավոր ներդրումային համագործակցության, փոխշահավետ ծրագրերի մշակման շրջանակներում, համայնքների և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Աղյուսակ 1

 

Կիսակառույցների քանակական տվյալներն ըստ մարզպետարանների և ՀՀ ԿԱ

պետական գույքի կառավարման վարչության

 

._____________________________________________________________________.

|ՀՀ|Պետական կառավարման|Կիսակառույցների|Ավարտման ենթակա|Քանդման ենթակա |

|  |մարմնի անվանումը  |ընդհանուր      |կիսակառույցների|կիսակառույցների|

|  |                  |քանակը         |քանակը         |քանակը         |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|1 |        2         |       3       |       4       |        5      |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|1 |Արագածոտնի        |             12|             10|              2|

|  |մարզպետարան       |               |               |               |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|2 |Արարատի           |             21|             16|              5|

|  |մարզպետարան       |               |               |               |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|3 |Արմավիրի          |             16|              9|              7|

|  |մարզպետարան       |               |               |               |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|4 |Գեղարքունիքի      |             13|             12|              1|

|  |մարզպետարան       |               |               |               |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|5 |Լոռու մարզպետարան |             44|             42|              2|

|__|__________________|_______________|_______________|_______________|

|6 |Կոտայքի           |             30|              7|             23|

|  |մարզպետարան       |               |               |               |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|7 |Շիրակի մարզպետարան|             37|             30|              7|

|__|__________________|_______________|_______________|_______________|

|8 |Սյունիքի          |             11|              9|              2|

|  |մարզպետարան       |               |               |               |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|9 |Տավուշի           |              4|              2|              2|

|  |մարզպետարան       |               |               |               |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|10|ՀՀ ԿԱ պետական     |             17|             10|              7|

|  |գույքի կառավարման |               |               |               |

|  |վարչություն       |               |               |               |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|  |Ընդամենը          |            205|            147|             58|

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Կիսակառույցների քանակական տվյալներն ըստ մարզերի և համայնքների

 

._____________________________________________________________________.

|  |Մարզի անվանումը  |Համայնքի անվանումը|Կիսակա-  |Ավարտման |Քանդման  |

|  |                 |                  |ռույցների|ենթակա   |ենթակա   |

|  |                 |                  |ընդհանուր|կիսակա-  |կիսակա-  |

|  |                 |                  |քանակը   |ռույցների|ռույցների|

|  |                 |                  |         |քանակը   |քանակը   |

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|  |        1        |         2        |    3    |    4    |    5    |

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|1 |Արագածոտն        |ք. Աշտարակ        |        4|        2|        2|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Ապարան         |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Թալին          |        3|        3|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Ծաղկահովիտ     |        2|        2|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Կաքավաձոր      |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Օհանավան       |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |       12|       10|        2|

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|2 |Արարատ           |ք. Արարատ         |        2|        2|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Արտաշատ        |        6|        3|        3|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Մասիս          |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Վեդի           |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Ազատավան       |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Արմաշ          |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Երասխ          |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Ոստան          |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Պարույր Սևակ   |        7|        5|        2|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |       21|       16|        5|

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|3 |Արմավիր          |ք. Արմավիր        |        4|        3|        1|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Էջմիածին       |        1|        0|        1|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Բաղրամյան      |        5|        0|        5|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Երասխահուն     |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Հովտամեջ       |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Մայիսյան       |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Մյասնիկյան     |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Նոր Արմավիր    |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Վանանդ         |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |       16|        9|        7|

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|4 |Գեղարքունիք      |ք. Գավառ          |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Ճամբարակ       |        3|        2|        1|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Մարտունի       |        3|        3|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Սևան           |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Վարդենիս       |        5|        5|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |       13|       12|        1|

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|5 |Լոռի             |ք. Ալավերդի       |        2|        1|        1|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Ստեփանավան     |        5|        4|        1|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Սպիտակ         |       10|       10|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Վանաձոր        |       24|       24|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Տաշիր          |        3|        3|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |       44|       42|        2|

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|6 |Կոտայք           |ք. Հրազդան        |        1|        0|        1|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Եղվարդ         |        3|        2|        1|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Չարենցավան     |        6|        0|        6|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Բյուրեղավան    |       15|        2|       13|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Քասախ          |        5|        3|        2|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |       30|        7|       23|

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|7 |Շիրակ            |ք. Գյումրի        |       17|       11|        6|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Արթիկ          |        2|        2|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Հոռոմ          |        2|        2|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Առափի          |        1|        0|        1|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Ոսկեհասկ       |        2|        2|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Քեթի           |        2|        2|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Ախուրյան       |       11|       11|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |       37|       30|        7|

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|8 |Սյունիք          |ք. Կապան          |        2|        2|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Սիսիան         |        6|        4|        2|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Գորիս          |        3|        3|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |       11|        9|        2|

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|9 |Տավուշ           |ք. Իջևան          |        2|        0|        2|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ք. Այրում         |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |ք. Նոյեմբերյան    |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |        4|        2|        2|

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում գտնվող

կիսակառույցների քանակական տվյալները ըստ մարզերի և համայնքների

 

._____________________________________________________________________.

|Հ |Մարզի անվանումը  |Համայնքի անվանումը|Կիսակա-  |Ավարտման |Քանդման  |

|/ |                 |                  |ռույցների|ենթակա   |ենթակա   |

|Հ |                 |                  |ընդհանուր|կիսակա-  |կիսակա-  |

|  |                 |                  |քանակը   |ռույցների|ռույցների|

|  |                 |                  |         |քանակը   |քանակը   |

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|  |        1        |         2        |    3    |    4    |    5    |

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|1 |Արագածոտն        |ք. Ապարան         |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Շենավան        |        1|        0|        1|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |        2|        1|        1|

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|2 |Արարատ           |գ. Պարույր Սևակ   |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Քաղցրաշեն      |        1|        0|        1|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |        2|        1|        1|

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|3 |Արմավիր          |գ. Ոսկեհատ        |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |        1|        1|        0|

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|4 |Գեղարքունիք      |ք. Ճամբարակ       |        1|        0|        1|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Լուսակունք     |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Աղբերք         |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |        3|        2|        1|

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|5 |Լոռի             |ք. Վանաձոր        |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Արջուտ         |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |        2|        2|        0|

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|6 |Կոտայք           |գ. Բալահովիտ      |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Նոր Գեղի       |        1|        0|        1|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Պռոշյան        |        1|        0|        1|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |        3|        1|        2|

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|7 |Շիրակ            |ք. Գյումրի        |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Մուսաելյան     |        1|        0|        1|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |գ. Գետափ          |        1|        1|        0|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |        3|        2|        1|

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|8 |Սյունիք          |գ. Դիցամայր       |        1|        0|        1|

|  |                 |__________________|_________|_________|_________|

|  |                 |Ընդամենը          |        1|        0|        1|

|__|_________________|__________________|_________|_________|_________|

|  |Ընդհանուրը       |                  |       17|       10|        7|

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 4

 

Ավարտման ենթակա կիսակառույցներ

 

._________________________________________________________________________.

|N |Պետական   |Ավարտման ենթակա |Շահա- |Խոշորացված             |Տնտեսվող   |

|  |կառավարման|կիսակառույցներ  |գործ- |ցուցանիշներով          |գումարի    |

|  |մարմնի    |________________|ման   |հաշվարկված ընդհանուր   |չափը       |

|  |անվանումը |Կառույցի    |Քա-|հանձըն|գումարի չափը (ՀՀ դրամ) |(ՀՀ դրամ)  |

|  |          |նպատակային  |նա-|վող   |_______________________|(սյ 7-սյ 6)|

|  |          |նշանակու-   |կը |ընդհա-|կիսակառույ-|նոր        |           |

|  |          |թյունը      |   |նուր  |ցի ավարտման|կառուցվող  |           |

|  |          |            |   |մակե- |շինարարական|համարժեք   |           |

|  |          |            |   |րես   |աշխատանքնե-|մակերեսով  |           |

|  |          |            |   |(մ 2) |րի         |օբյեկտի    |           |

|  |          |            |   |      |           |շինարարական|           |

|  |          |            |   |      |           |աշխատանքնե-|           |

|  |          |            |   |      |           |րի         |           |

|__|__________|____________|___|______|___________|___________|___________|

|1 |    2     |     3      | 4 |   5  |     6     |     7     |     8     |

|__|__________|____________|___|______|___________|___________|___________|

|1 |Արագածոտնի|Բնակելի     |  8| 14019| 2820670000| 4458022000| 1637352000|

|  |մարզպետա- |____________|___|______|___________|___________|___________|

|  |րան       |Սպասարկման  |  1|   124|   18624000|   43456000|   24832000|

|  |          |օբյեկտ      |   |      |           |           |           |

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Դպրոց       |  1|  2200|  330000000|  770000000|  440000000|

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Ընդամենը    | 10| 16343| 3169294000| 5271478000| 2102184000|

|__|__________|____________|___|______|___________|___________|___________|

|2 |Արարատի   |Բնակելի     | 12| 17848| 3522797000| 5253608000| 1730811000|

|  |մարզպետա- |____________|___|______|___________|___________|___________|

|  |րան       |Վարչական    |  1|   432|   86360000|  151130000|   64770000|

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Մանկապարտեզ |  1|  1320|  264000000|  462000000|  198000000|

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Մշակութային |  2|  4452|  974400000| 1222200000|  247800000|

|  |          |կենտրոն     |   |      |           |           |           |

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Ընդամենը    | 16| 24050| 4847557000| 7088938000| 2241381000|

|__|__________|____________|___|______|___________|___________|___________|

|3 |Արմավիրի  |Բնակելի     |  4|  7170| 1325700000| 2292900000|  967200000|

|  |մարզպետա- |____________|___|______|___________|___________|___________|

|  |րան       |Մշակույթի   |  1|  2593|  518500000|  907375000|  388875000|

|  |          |տուն        |   |      |           |           |           |

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Դպրոց       |  1|   925|  184968000|  323694000|  138726000|

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Վարչական    |  1|   156|   23437500|   70312500|   46875000|

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Սպասարկման  |  2|   955|  179280000|  429840000|  250560000|

|  |          |օբյեկտ      |   |      |           |           |           |

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Ընդամենը    |  9| 11799| 2231885500| 4024121500| 1792236000|

|__|__________|____________|___|______|___________|___________|___________|

|4 |Գեղարքու- |Բնակելի     | 11| 17988| 3574492000| 5669972000| 2095480000|

|  |նիքի մարզ-|____________|___|______|___________|___________|___________|

|  |պետարան   |Դպրոց       |  1|  2200|  440000000|  770000000|  330000000|

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Ընդամենը    | 12| 20188| 4014492000| 6439972000| 2425480000|

|__|__________|____________|___|______|___________|___________|___________|

|5 |Լոռու     |Բնակելի     | 42| 32868| 7545486250|10520265750| 2974779500|

|  |մարզպետա- |____________|___|______|___________|___________|___________|

|  |րան       |Հասարակական |  0|     0|          0|          0|          0|

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Ընդամենը    | 42| 32868| 7545486250|10520265750| 2974779500|

|__|__________|____________|___|______|___________|___________|___________|

|6 |Կոտայքի   |Բնակելի     |  4|  2570|  575856000|  813600000|  237744000|

|  |մարզպետա- |____________|___|______|___________|___________|___________|

|  |րան       |Մշակութային |  1|   810|  121500000|  324000000|  202500000|

|  |          |կենտրոն     |   |      |           |           |           |

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Արվեստի     |  1|   400|   80000000|  140000000|   60000000|

|  |          |դպրոց       |   |      |           |           |           |

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Սպասարկման  |  1|   278|   41664000|  124992000|   83328000|

|  |          |օբյեկտ      |   |      |           |           |           |

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Ընդամենը    |  7|  4058|  819020000| 1402592000|  583572000|

|__|__________|____________|___|______|___________|___________|___________|

|7 |Շիրակի    |Բնակելի     | 27| 27062| 5744225000| 8629475000| 3039800000|

|  |մարզպետա- |____________|___|______|___________|___________|___________|

|  |րան       |Մշակութային |  1|   370|   92500000|  129500000|   37000000|

|  |          |կենտրոն     |   |      |           |           |           |

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Սպասարկման  |  1|   176|   43875000|   61425000|   17550000|

|  |          |օբյեկտ      |   |      |           |           |           |

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Մանկապարտեզ |  1|   500|  125000000|  225000000|  100000000|

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Ընդամենը    | 30| 28107| 6005600000| 9045400000| 3039800000|

|__|__________|____________|___|______|___________|___________|___________|

|8 |Սյունիքի  |Բնակելի     |  9| 15272| 2979000000| 4805600000| 1826600000|

|  |մարզպետա- |____________|___|______|___________|___________|___________|

|  |րան       |Հասարակական |  0|     0|          0|          0|          0|

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Ընդամենը    |  9| 15272| 2979000000| 4805600000| 1826600000|

|__|__________|____________|___|______|___________|___________|___________|

|9 |Տավուշի   |Բնակելի     |  2|  5294| 1126300000| 1610700000|  484400000|

|  |մարզպետա- |____________|___|______|___________|___________|___________|

|  |րան       |Հասարակական |  0|     0|          0|          0|          0|

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Ընդամենը    |  2|  5294| 1126300000| 1610700000|  484400000|

|__|__________|____________|___|______|___________|___________|___________|

|10|ՀՀ ԿԱ     |Հասարակական | 10|  6547| 1571738000| 2640122000| 1068384000|

|  |պետական   |____________|___|______|___________|___________|___________|

|  |գույքի    |Բնակելի     |  0|     0|          0|          0|          0|

|  |կառավարման|____________|___|______|___________|___________|___________|

|  |վարչու-   |Ընդամենը    | 10|  6547| 1571738000| 2640122000| 1068384000|

|  |թյուն     |            |   |      |           |           |           |

|__|__________|____________|___|______|___________|___________|___________|

|  |Ընդհանուրը|Բնակելի     |119|140088|29214526250|44054142750|14839616500|

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Հասարակական | 28| 24437| 5095846500| 8795046500| 3699200000|

|  |          |____________|___|______|___________|___________|___________|

|  |          |Ընդամենը    |147|164525|34310372750|52849189250|18538816500|

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 5

 

Քանդման ենթակա կիսակառույցներ

 

._____________________________________________________________________.

|ՀՀ|Պետական կառավարման|Կիսակառույցների|Կիսակառույցների|Քանդման և      |

|  |մարմնի անվանումը  |քանակը         |զբաղեցրած      |հարթեցման      |

|  |                  |               |կառուցապատման  |աշխատանքների   |

|  |                  |               |մակերեսը (մ2)  |արժեքը         |

|  |                  |               |               |(ՀՀ դրամ)      |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|1 |        2         |       3       |       4       |        5      |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|1 |Արագածոտնի        |              2|           1102|        1469870|

|  |մարզպետարան       |               |               |               |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|2 |Արարատի           |              5|           4086|        5370600|

|  |մարզպետարան       |               |               |               |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|3 |Արմավիրի          |              7|           2915|        9993488|

|  |մարզպետարան       |               |               |               |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|4 |Գեղարքունիքի      |              1|            400|         400000|

|  |մարզպետարան       |               |               |               |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|5 |Լոռու մարզպետարան |              2|           1275|        2165460|

|__|__________________|_______________|_______________|_______________|

|6 |Կոտայքի           |             23|           6240|       10345262|

|  |մարզպետարան       |               |               |               |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|7 |Շիրակի մարզպետարան|              7|           2040|       11449500|

|__|__________________|_______________|_______________|_______________|

|8 |Սյունիքի          |              2|           1272|        1653600|

|  |մարզպետարան       |               |               |               |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|9 |Տավուշի           |              2|            750|        1132500|

|  |մարզպետարան       |               |               |               |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|10|ՀՀ ԿԱ պետական     |              7|           4600|        8094852|

|  |գույքի կառավարման |               |               |               |

|  |վարչություն       |               |               |               |

|__|__________________|_______________|_______________|_______________|

|  |Ընդամենը          |             58|          24680|       52075132|

._____________________________________________________________________.

 

_______________________

ԻՐՏԵԿ - NN 2, 3 և 4 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2018
N 9
Արձանագրային որոշում