Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

6 մարտի 2018 թվականի N 9

 

31. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին` համաձայն N 2 հավելվածի:

2. Պատասխանատու կատարող հանդիսացող Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրի իրականացման միջոցառումների իրականացման ընթացքի մասին:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`

1) համակարգել Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացումը.

2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրի իրականացման միջոցառումների իրականացման ընթացքի մասին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թ. մարտի 6-ի նիստի

N 9 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Մանկապատանեկան սպորտի ոլորտում պետական քաղաքականության իրականացումը ենթադրում է մի շարք հիմնական խնդիրների լուծում, որոնք են` մանուկների ու պատանիների բազմակողմանի զարգացման, առողջ կենսակերպի, ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու քարոզչությանն ուղղված համալիր միջոցառումների ու ծրագրերի իրականացում, համայնքային, մարզային և հանրապետական միջոցառումների անցկացում, մանկապատանեկան սպորտի ոլորտը կարգավորող իրավական ակտերի մշակման գործընթացի կազմակերպում, ուսումնական հաստատություններում ֆիզիկական դաստիարակության անընդհատության, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության դաստիարակությանը նպաստող միջոցառումների անցկացում, մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքների համակարգում, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների համար հավասար պայմանների ստեղծում, մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի ընդունում:

2. Վերջին տարիներին սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն իր դրական ազդեցությունն է թողել մանկապատանեկան սպորտի զարգացման ընթացքի վրա, սակայն մանկապատանեկան սպորտը մշտապես կարիք ունի դրական վերափոխումների:

3. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը, այդ թվում նաև մանկապատանեկան սպորտը, յուրատեսակ միջոց են առողջության պահպանման և ամրապնդման համար, որոնք խթանում են անհատի բարոյակամային որակների զարգացումը: Միայն համակցված միջոցառումների համակարգի առկայությունը պայմաններ կստեղծի մանուկների և պատանիների գիտակցության մեջ ֆիզիկական կուլտուրայի դերի կարևորության արմատավորման և բնակչության առողջության մակարդակի բարձրացման համար:

4. Ծրագրի կատարողներն են` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները:

 

II. ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետությունում մարզական հերթափոխի պատրաստումը 2016 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ իրականացնում են տարբեր գերատեսչական պատկանելության 175 մանկապատանեկան մարզադպրոցները և Երևանի ու Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջները: Նշված մարզադպրոցների մարզական խմբերում 1962 մարզիչ-մանկավարժների ղեկավարությամբ 42 մարզաձևերով մարզվում են շուրջ 40300 պարապողներ: Մարզադպրոցները տեղաբաշխված են հանրապետության 10 մարզերում և Երևանում: Առկա է մարզադպրոցների կենտրոնացվածություն Երևանում (59 մարզադպրոց, 17979 պարապող) և մյուս մեծ քաղաքներում` Գյումրիում (24 մարզադպրոց, 5249 պարապող) ու Վանաձորում (12 մարզադպրոց, 3095 պարապող): Մարզական 2 քոլեջներում ընդգրկված են տարեկան միջին հաշվարկով 877 սովորող:

6. Մարզադպրոցների և քոլեջների հիմնական խնդիրներն են մատաղ սերնդի առողջության պահպանումն ու ամրապնդումը, ընտրած մարզաձևում մարզական հերթափոխի պատրաստումը, պարապողների մարզական ունակությունների կատարելագործումը, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համալրումը, միջազգային մրցասպարեզներում վերջիններիս արդյունավետ մրցունակության ապահովումը:

7. Ակներև է, որ սպորտը, այդ թվում նաև մանկապատանեկան սպորտը, կոչված է լուծելու սոցիալ-տնտեսական շատ հիմնախնդիրներ. այն համախմբում է հասարակությանը, երիտասարդությանը զերծ է պահում վատ սովորություններից ու զբաղմունքներից, երկարացնում է կյանքի տևողությունը և բարձրացնում որակական մակարդակը: Տարբեր վիճակագրական տվյալների հիման վրա կատարվել են եզրակացություններ առ այն, որ սպորտով զբաղվողները սպորտով չզբաղվողների համեմատությամբ երկու անգամ ավելի քիչ են հիվանդանում ոչ վարակիչ հիվանդություններով: Ֆիզիկական պատրաստվածությունը ոչ միայն սպորտի և ֆիզիկական դաստիարակության, այլև առողջության և առողջապահության կարևորագույն բաղկացուցիչ մասն է և անհրաժեշտ է ընդհանուր բարեկեցության համար: Մանկապատանեկան սպորտը ամուր հիմք է վերոնշյալ խնդիրների լուծման համար:

8. Պետական քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, այդ թվում նաև մանկապատանեկան սպորտի զարգացման հիմնահարցերը: Պետական քաղաքականության նպատակն է ճիշտ օգտագործել ֆիզիկական կուլտուրան և սպորտը բնակչության առողջության ամրապնդման, երիտասարդության դաստիարակության, ընտանիքում առողջ ապրելակերպի ամրապնդման համար:

9. Մասսայական սպորտի զարգացման խնդիրների շարքում անհրաժեշտ է կարևորել մանուկների և պատանիների ներգրավումը սպորտային պարապմունքների մեջ: Նրանց մեծամասնությունը տարբեր պատճառներով հնարավորություն չունի կանոնավոր կերպով զբաղվելու ֆիզիկական կուլտուրայով և սպորտով:

10. Հանրակրթական դպրոցների մարզադահլիճները վարձակալական հիմունքներով տրվող միջոցների որոշ մասը գերադասելի է ուղղել արտադասարանական աշխատանքների կազմակերպմանը:

11. Ըստ արժանվույն գնահատելով մարզական հերթափոխի պատրաստում իրականացնող մարզական հասարակական կազմակերպությունների ներդրումը սպորտի զարգացման ուղղությամբ (սկսած 90-ական թվականների սկզբներից)` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզական հասարակական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության պետբյուջեից հատկացվում է պետական աջակցություն:

12. Մարզական հասարակական կազմակերպությունների կանոնադրական գործունեությունը պատշաճ մակարդակով իրականացնելուն խոչընդոտում են մի շարք չլուծված խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական միջոցների սղության հետ: Մարզական հասարակական կազմակերպությունները նշված պատճառով չունեն ներքին առաջնություններ անցկացնելու, դրանց արդյունքներով կազմակերպությունների հավաքական թիմերը համալրելու, հանրապետության առաջնություններին նրանց նախապատրաստելու և մասնակցելու հնարավորություն:

13. Վերջին տարիներին մանկապատանեկան սպորտի ոլորտում իրականացված բարեփոխումները հիմնականում ուղղված են օրենսդրական դաշտին, ֆինանսական և նյութատեխնիկական բազայի ամրապնդման խնդիրներին:

14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2015-2016 թվականներին իրականացված Հայաստանի Հանրապետության դպրոցական և նախադպրոցական (ընդհանուր թվով 1178 դպրոցական և 503 նախադպրոցական) հաստատություններում ֆիզիկական դաստիարակության համար նախատեսված պայմանների, սարքավորումներով հագեցվածության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 503 նախադպրոցական հաստատության մարզադահլիճներից 35%-ը չունի ֆիզիկական դաստիարակության համար նախատեսված դահլիճ, մարզադահլիճների կապիտալ վերանորոգման կարիք ունի 56%-ը (10%-ը` մասամբ): Ընդհանուր թվով 1178 դպրոցական կազմակերպությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մարզադահլիճների 53.5%-ը (9.4%-ը` մասամբ) ունի կապիտալ վերանորոգման կարիք, սարքավորումների գերակշիռ մասով ապահովված չէ 22.6%-ը, ապահովված է մասամբ` 43%-ը:

15. Վերլուծելով և համեմատելով տարբեր գերատեսչական ենթակայության մարզադպրոցների աշխատանքները` ակնհայտ է, որ համայնքային ենթակայության մարզադպրոցները զիջում են այլ գերատեսչությունների մարզադպրոցներին ինչպես մարզական արդյունքներով, այնպես էլ ընտրած մարզաձևում պատանիների զանգվածային ներգրավմամբ: Այսպիսով` ըստ մարզադպրոցների ներկայացրած հաշվետվությունների` 2016 թվականին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մեկ մարզադպրոցում միջին հաշվարկով ներգրավված են եղել 300 պարապող, իսկ համայնքային ենթակայության մեկ մարզադպրոցում` 175 պարապող, որոնց թիվը 125-ով կամ շուրջ 41.7%-ով քիչ է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մարզադպրոցի պարապողների միջին թվից: 2016 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հանրապետության հավաքական թիմերի մարզիկների նվաճած 105 մեդալներից 57-ը կամ մեդալների 54 տոկոսը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության 26 մանկապատանեկան մարզադպրոցների, «Հայաստան», «Սևան», «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունների և մարզական 2 քոլեջների մարզիկների ձեռքբերումներն են:

16. Լուրջ մտահոգության տեղիք է տալիս մանկապատանեկան մարզադպրոցների կադրային ապահովության հարցը: Տարեցտարի մարզիչ-մանկավարժների մասնագիտությունը կորցնում է իր վարկանիշը ցածր վարձատրության պատճառով. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Շիրակի ու Վանաձորի պետական համալսարանների «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտական բաժինների շրջանավարտները, ավարտելով բուհը, նախընտրում են անցնել բարձր վճարվող այլ աշխատանքի: Այդ ամենը չի նպաստում մարզչական կադրերի սերնդափոխությանը և որպես հետևանք` համակարգը ծերացման կայուն միտում ունի: Ի դեպ, տարբեր գերատեսչական պատկանելության մարզադպրոցներում տարբեր է վարձատրության չափը:

17. Մանկապատանեկան սպորտի ոլորտում մրցումների անցկացման հետ կապված հիմնախնդիրները դեռևս մտահոգիչ են մնում: Մանկապատանեկան մարզական միջոցառումների օրացուցային պլանը, հանրապետական և քաղաքային մրցումների անցկացման մակարդակը չեն նպաստում մարզիկների մարզական կատարելագործմանը: Որոշ մարզերում չեն անցկացվում ներքին մարզային առաջնություններ ոչ միայն ֆինանսական միջոցների սղության պատճառով, այլև կազմակերպչական աշխատանքների բացակայության հետևանքով:

18. Սպորտի հիմնախնդիրներից է նաև 18 տարեկանից բարձր տարիքի հեռանկարային մարզիկների պարապմունքների կազմակերպումը մանկապատանեկան մարզադպրոցներում:

19. Յուրաքանչյուր տարի իրականացվում է ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստում, որի նպատակն է մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժներին ծանոթացնել ուսուցման ժամանակակից պահանջներին և մեթոդներին, սաների ֆիզիկական դաստիարակության արդի հիմնախնդիրներին, մարզչական և կազմակերպչական նորագույն նվաճումներին:

20. Ընդլայնված ու բարելավված պայմանները հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ դարձնելու մարզման գործընթացը, ինչպես նաև ավելի շատ պարապողների ընդգրկելու մարզադպրոցներում: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման համար անհրաժեշտ է այն հագեցնել ժամանակակից մարզագույքով և մարզասարքերով, ինչն էլ կնպաստի բարձրակարգ մարզիկների և պարապողների քանակի ավելացմանը, ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացմանը:

 

III. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

21. Ծրագրի գերակայություններն են`

1) մանկապատանեկան սպորտի զարգացումը,

2) մարզական հերթափոխի պատրաստումը:

 

IV. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

22. Ծրագրի նպատակը սոցիալ-տնտեսական նոր պայմաններում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման և նրա արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումն է:

23. Ծրագրի խնդիրներն են`

1) մանուկների և պատանիների ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետ գործունեության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը,

2) մանուկների և պատանիների ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը,

3) ոլորտի գործունեության կառավարման համակարգի կատարելագործումը:

 

V. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

24. Ակնկալվող արդյունքներն են`

1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ մանուկների և պատանիների հետաքրքրության ձևավորումը,

2) մանուկների և պատանիների առողջության ամրապնդումը, անհատի հոգևոր և ֆիզիկական ներդաշնակ զարգացումը,

3) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը,

4) մարզական հերթափոխի, բարձրակարգ մարզիկների պատրաստումը, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համալրումը:

25. Ծրագիրը նախատեսում է մանկապատանեկան սպորտի զարգացման հիմնական ուղիները:

 

VI. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

26. Ծրագրի ֆինանսավորման աղբյուրներ կարող են լինել պետական և համայնքների բյուջեները, մասնավոր հատվածի ներդրումները և նպատակային նվիրատվությունները, օրենքով չարգելված այլ աղբյուրները: Ծրագրի միջոցառումների իրականացման համար պետական աջակցության մասով ֆինանսավորումը կարող է նախատեսվել համապատասխան բյուջետային տարիների համար կրթության և սպորտի ոլորտների գծով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով և պետական բյուջեներով սահմանվող ծախսերի սահմանաչափերի շրջանակներում` ելնելով այդ ոլորտների ծախսային առաջնահերթություններից:

 

VII. ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի         |Մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների վերապատրաստման|

|անվանումը         |դասընթացների, գործնական պարապմունքների            |

|                  |շարունակական կազմակերպում                         |

|__________________|__________________________________________________|

|Համառոտ           |Հայաստանի Հանրապետությունում գործող մարզադպրոցների|

|նկարագրությունը   |տարեկան շուրջ 180 մարզիչ-մանկավարժների            |

|                  |վերապատրաստում                                    |

|__________________|__________________________________________________|

|Նպատակը/          |Հայաստանի Հանրապետությունում գործող մարզադպրոցների|

|կարևորությունը    |տարեկան շուրջ 180 վերապատրաստված և  բարձր         |

|                  |որակավորմամբ մարզիչ-մանկավարժներ, մարզադպրոցների  |

|                  |ուսումնամարզական գործընթացի բարելավում            |

|__________________|__________________________________________________|

|Տեղեկատվության    |ՀՀ սպորտի և  երիտասարդության նախարարության        |

|հավաքումը/աղբյուրը|աշխատակազմի համապատասխան վարչություն              |

|__________________|__________________________________________________|

|Հաշվարկման մեթոդը |Վերապատրաստման յուրաքանչյուր ցիկլի ցուցանիշների   |

|                  |հաշվառում                                         |

|__________________|__________________________________________________|

|Տեղեկատվության    |Ոլորտի վերապատրաստում չանցած մարզիչ-մանկավարժների |

|սահմանափակումները |ստույգ թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, որը |

|                  |հստակեցվում է:                                    |

|__________________|__________________________________________________|

|Ցուցանիշի տեսակը  |Տարեկան շուրջ 180 մարզիչ-մանկավարժների            |

|                  |վերապատրաստում                                    |

|__________________|__________________________________________________|

|Չափման միավորը    |Վերապատրաստման վկայագիր ստացած մարզիչ-մանկավարժ   |

|__________________|__________________________________________________|

|Ներկայացման       |Ոչ կուտակային                                     |

|եղանակը           |                                                  |

|__________________|__________________________________________________|

|Հաշվետվողականու-  |Ամենամյա                                          |

|թյան ցիկլը        |                                                  |

|                  |                                                  |

|__________________|__________________________________________________|

|Թույլատրելի       |5%                                                |

|շեղումը           |                                                  |

|__________________|__________________________________________________|

|Պատասխանատվու-    |ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի              |

|թյունը            |նախարարություն                                    |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի         |Մանկապատանեկան սպորտի ոլորտը կարգավորող նորմատիվ- |

|անվանումը         |իրավական ակտերով և  ծրագրային փաստաթղթերով        |

|                  |ապահովում                                         |

|__________________|__________________________________________________|

|Համառոտ           |Մանկապատանեկան մարզադպրոցների համար միասնական     |

|նկարագրությունը   |ուսումնական ծրագրերի առկայություն` ըստ մարզաձևերի |

|                  |և  մարզման փուլերի                                |

|__________________|__________________________________________________|

|Նպատակը/          |Տարեկան առնվազն 3-4 մարզաձևի  ուսումնական ծրագրի  |

|կարևորությունը    |մշակում                                           |

|__________________|__________________________________________________|

|Տեղեկատվության    |ՀՀ կրթության և  գիտության նախարարություն,         |

|հավաքումը/աղբյուրը|Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի պետական |

|                  |ինստիտուտ                                         |

|__________________|__________________________________________________|

|Հաշվարկման մեթոդը |Տարեկան 3-4 մարզաձևի  համար ուսումնական ծրագիր    |

|__________________|__________________________________________________|

|Տեղեկատվության    |Տեղեկատվության սահմանափակումներ չկան:             |

|սահմանափակումները |                                                  |

|__________________|__________________________________________________|

|Ցուցանիշի տեսակը  |Նպատակային արդյունավետություն                     |

|__________________|__________________________________________________|

|Չափման միավորը    |Տարեկան 3-4 ծրագիր                                |

|__________________|__________________________________________________|

|Ներկայացման       |Ոչ կուտակային                                     |

|եղանակը           |                                                  |

|__________________|__________________________________________________|

|Հաշվետվողականու-  |Տարեկան                                           |

|թյան ցիկլը        |                                                  |

|__________________|__________________________________________________|

|Թույլատրելի       |25%                                               |

|շեղումը           |                                                  |

|__________________|__________________________________________________|

|Պատասխանատվու-    |ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի              |

|թյունը            |նախարարություն, ՀՀ կրթության և  գիտության         |

|                  |նախարարություն                                    |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի         |ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցները, արտադպրոցական   |

|անվանումը         |դաստիարակություն իրականացնող մարզական հասարակական |

|                  |կազմակերպությունները մարզական ժամանակակից գույքով |

|                  |ապահովում                                         |

|__________________|__________________________________________________|

|Համառոտ           |Մարզումների համար անհրաժեշտ ժամանակակից մարզական  |

|նկարագրությունը   |գույքով ապահովված մարզակառույցներ                 |

|__________________|__________________________________________________|

|Նպատակը/          |Հայաստանի Հանրապետությունում գործող մարզադպրոցների|

|կարևորությունը    |նյութատեխնիկական բազայի ապահովում                 |

|__________________|__________________________________________________|

|Տեղեկատվության    |ՀՀ սպորտի և  երիտասարդության նախարարության        |

|հավաքումը/աղբյուրը|աշխատակազմի համապատասխան վարչություն              |

|__________________|__________________________________________________|

|Հաշվարկման մեթոդը |Մարզագույքով ապահովված մարզական                   |

|                  |կազմակերպությունների թիվը, բաշխված մարզագույքի    |

|                  |անվանացանկ                                        |

|__________________|__________________________________________________|

|Տեղեկատվության    |Միջազգային և  արտասահմանյան կազմակերպությունների  |

|սահմանափակումները |կողմից իրականացված ծրագրերով ստացված մարզագույքի  |

|                  |վերաբերյալ տեղեկատվություն                        |

|__________________|__________________________________________________|

|Ցուցանիշի տեսակը  |Տարեկան շուրջ 40 մարզական կազմակերպություններ     |

|                  |մարզագույքով ապահովում                            |

|__________________|__________________________________________________|

|Չափման միավորը    |Մարզագույքով ապահովված մարզական                   |

|                  |կազմակերպություններ                               |

|__________________|__________________________________________________|

|Ներկայացման       |Ոչ կուտակային                                     |

|եղանակը           |                                                  |

|__________________|__________________________________________________|

|Հաշվետվողակա-     |Ամենամյա                                          |

|նության ցիկլը     |                                                  |

|__________________|__________________________________________________|

|Թույլատրելի       |10%                                               |

|շեղումը           |                                                  |

|__________________|__________________________________________________|

|Պատասխանատվու-    |ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի              |

|թյունը            |նախարարություն                                    |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թ. մարտի 6-ի նիստի

N 9 արձանագրային որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Միջոցառումներ  |Ակնկալվող     |Կատարող      |Կատար|Ֆինան|Վերստուգելի |

|ը/կ|               |արդյունքը     |կազմակեր-    |ման  |սական|չափանիշը    |

|   |               |              |պությունը    |ժամկե|աղբ- |            |

|   |               |              |             |տը   |յուրը|            |

|___|_______________|______________|_____________|_____|_____|____________|

| 1 |        2      |        3     |      4      | 5   |  6  |    7       |

|___|_______________|______________|_____________|_____|_____|____________|

|1. |Ըստ բնակության |Ըստ բնակության|Երևանի       |2018-|ՀՀ   |Յուրաքան-   |

|   |վայրի          |վայրի խաղահրա-|քաղաքապետարան|2022 |օրեն-|չյուր տարի  |

|   |մանուկների և   |պարակների     |(համաձայնու- |թթ.  |քով  |Երևանում  և |

|   |պատանիների     |առկայություն` |թյամբ),      |     |չար- |յուրաքան-   |

|   |ընդհանուր      |հագեցած պարզ  |տեղական ինք- |     |գել- |չյուր       |

|   |ֆիզիկական      |տիպի          |նակառավարման |     |ված  |մարզում     |

|   |պատրաստականու- |մարզասարքերով |մարմիններ    |     |աղ-  |առնվազն 1   |

|   |թյան և         |(տարբեր       |(համաձայնու- |     |բյուր|բազմաֆունկ- |

|   |առողջարարական  |բարձրության   |թյամբ)       |     |ներ  |ցիոնալ խաղա-|

|   |միջոցառումների |պտտաձողեր,    |             |     |     |հրապարակի   |

|   |կազմակերպման   |ճոճանակներ,   |             |     |     |ավելացում   |

|   |համար անհրաժեշտ|զուգափայտեր,  |             |     |     |            |

|   |պայմանների     |սահելու,      |             |     |     |            |

|   |ստեղծում       |մագլցման և    |             |     |     |            |

|   |               |ձգումների     |             |     |     |            |

|   |               |համակցված     |             |     |     |            |

|   |               |հարմարանքներ  |             |     |     |            |

|   |               |ու սարքեր և   |             |     |     |            |

|   |               |այլն)         |             |     |     |            |

|___|_______________|______________|_____________|_____|_____|____________|

|2. |Տարեկան        |Ֆիզկուլտուրա- |ՀՀ սպորտի և  |2018-|ՀՀ   |Հնարավորինս |

|   |աշխատանքային   |յին-առողջարա- |երիտասարդու- |2022 |օրեն-|շատ ֆիզկուլ-|

|   |ծրագրերով      |րական և       |թյան հարցերի |թթ.  |քով  |տուրային-   |

|   |նախատեսված     |մարզական      |նախարարու-   |     |չար- |առողջարարա- |

|   |մարզական       |միջոցառումների|թյուն,       |     |գել- |կան և       |

|   |միջոցառումների |անցկացման     |ՀՀ կրթության |     |ված  |մարզական մի-|

|   |կազմակերպում   |միջոցով       |և  գիտության |     |աղ-  |ջոցառումների|

|   |               |մանուկների և  |նախարարու-   |     |բյուր|անցկացում,  |

|   |               |պատանիների    |թյուն,       |     |ներ  |մասնակիցների|

|   |               |ֆիզիկական     |ՀՀ մարզպետա- |     |     |թվաքանակի   |

|   |               |պատրաստվածու- |րաններ,      |     |     |ավելացում   |

|   |               |թյան մակարդակի|Երևանի       |     |     |տարեկան     |

|   |               |բարձրացում և  |քաղաքապետարան|     |     |առնվազն     |

|   |               |առողջության   |(համաձայնու- |     |     |10%-ով      |

|   |               |ամրապնդում,   |թյամբ),      |     |     |            |

|   |               |ֆիզիկական     |տեղական ինք- |     |     |            |

|   |               |վարժություննե-|նակառավարման |     |     |            |

|   |               |րով մշտապես   |մարմիններ    |     |     |            |

|   |               |զբաղվելու     |(համաձայնու- |     |     |            |

|   |               |համար հնարավո-|թյամբ),      |     |     |            |

|   |               |րությունների  |մարզական     |     |     |            |

|   |               |ընձեռում,     |հասարակական  |     |     |            |

|   |               |սոցիալական հա-|կազմակերպու- |     |     |            |

|   |               |վասարության   |թյուններ     |     |     |            |

|   |               |գործընթացի    |(համաձայնու- |     |     |            |

|   |               |խթանում` հաշվի|թյամբ)       |     |     |            |

|   |               |առնելով       |             |     |     |            |

|   |               |ֆիզիկական     |             |     |     |            |

|   |               |կուլտուրայով  |             |     |     |            |

|   |               |և  սպորտով    |             |     |     |            |

|   |               |զբաղվողների   |             |     |     |            |

|   |               |շրջանում      |             |     |     |            |

|   |               |տղաների թվի   |             |     |     |            |

|   |               |գերակշռությու-|             |     |     |            |

|   |               |նը` աղջիկների |             |     |     |            |

|   |               |ընդգրկվածու-  |             |     |     |            |

|   |               |թյան խթանում  |             |     |     |            |

|___|_______________|______________|_____________|_____|_____|____________|

|3. |Մանկապատանեկան |1) Մանկապատա- |ՀՀ սպորտի և  |2018-|Ֆինան|1) Տարեկան  |

|   |սպորտի ոլորտը  |նեկան         |երիտասարդու- |2022 |սավո-|առնվազն 3-4 |

|   |կարգավորող     |մարզադպրոցների|թյան հարցերի |թթ.  |րում |մարզաձևի    |

|   |նորմատիվ-      |համար         |նախարարու-   |     |չի պա|ուսումնական |

|   |իրավական       |միասնական     |թյուն        |     |հանջ-|ծրագրի      |

|   |ակտերով և      |ուսումնական   |             |     |վում |մշակում     |

|   |ծրագրային      |ծրագրերի      |             |     |     |2) Մարզադըպ |

|   |փաստաթղթերով   |առկայություն` |             |     |     |րոց-քոլեջ   |

|   |ապահովում      |ըստ           |             |     |     |մարզիկի տե- |

|   |               |մարզաձևերի    |             |     |     |ղափոխության |

|   |               |և  մարզման    |             |     |     |կարգի       |

|   |               |փուլերի       |             |     |     |ստեղծում    |

|   |               |2) Մարզադպրոցի|             |     |     |            |

|   |               |սաների`       |             |     |     |            |

|   |               |մարզական      |             |     |     |            |

|   |               |քոլեջ         |             |     |     |            |

|   |               |տեղափոխության |             |     |     |            |

|   |               |հետ կապված    |             |     |     |            |

|   |               |իրավահարաբերու|             |     |     |            |

|   |               |թյունները     |             |     |     |            |

|   |               |կարգավորող    |             |     |     |            |

|   |               |համապատասխան  |             |     |     |            |

|   |               |իրավական      |             |     |     |            |

|   |               |ակտերի        |             |     |     |            |

|   |               |ընդունում     |             |     |     |            |

|___|_______________|______________|_____________|_____|_____|____________|

|4. |Մարզական       |Վերանորոգված, |ՀՀ սպորտի և  |2018-|ՀՀ պե|Վերանորոգված|

|   |նշանակության   |հիմնանորոգված |երիտասարդու- |2022 |տական|և  բարեկարգ |

|   |կառույցների    |և  նոր        |թյան հարցերի |թթ.  |բյու-|մարզակա-    |

|   |կառուցում և    |կառուցված մար |նախարարու-   |     |ջեից |ռույցների   |

|   |վերանորոգում   |զակառույցներ` |թյուն,       |     |լրա- |առկայություն|

|   |               |ապահովված նաե |ՀՀ քաղաքաշի- |     |ցու- |ըստ         |

|   |               |հաշմանդամու-  |նության      |     |ցիչ  |համապատասխան|

|   |               |թյուն ունեցող |պետական      |     |Ֆինան|հայտերում   |

|   |               |անձանց մուտքի |կոմիտե,      |     |սավո-|ընդգրկված   |

|   |               |և  ելքի համար |ՀՀ կրթության |     |րում |ցանկի       |

|   |               |անհրաժեշտ     |և  գիտության |     |չի պա|            |

|   |               |պայմաններով   |նախարարու-   |     |հանջ-|            |

|   |               |              |թյուն        |     |վում,|            |

|   |               |              |             |     |ՀՀ   |            |

|   |               |              |             |     |օրեն-|            |

|   |               |              |             |     |քով  |            |

|   |               |              |             |     |չար- |            |

|   |               |              |             |     |գել- |            |

|   |               |              |             |     |ված  |            |

|   |               |              |             |     |աղ-  |            |

|   |               |              |             |     |բյուր|            |

|   |               |              |             |     |ներ  |            |

|___|_______________|______________|_____________|_____|_____|____________|

|5. |ՀՀ մանկապատանե-|Մարզումների   |ՀՀ սպորտի և  |2019-|ՀՀ   |«ՀՀ մանկապա-|

|   |կան            |համար         |երիտասարդու- |2022 |օրեն-|տանեկան մար-|

|   |մարզադպրոցները,|անհրաժեշտ     |թյան հարցերի |թթ.  |քով  |զադպրոցները,|

|   |մարզաձևերի     |ժամանակակից   |նախարարու-   |     |չար- |մարզաձևերի  |

|   |ազգային        |մարզական      |թյուն        |     |գել- |ազգային ֆե- |

|   |ֆեդերացիաները  |գույքով       |             |     |ված  |դերացիաները |

|   |և  այլ մարզական|ապահովված     |             |     |աղ-  |և  այլ      |

|   |կազմակերպու-   |մարզակառույց- |             |     |բյուր|մարզական    |

|   |թյունները      |ներ           |             |     |ներ  |կազմակերպու-|

|   |մարզման        |              |             |     |     |թյունները   |

|   |ժամանակակից    |              |             |     |     |գույքով     |

|   |գույքով        |              |             |     |     |ապահովելու  |

|   |ապահովում      |              |             |     |     |մասին» ՀՀ   |

|   |               |              |             |     |     |կառավարու-  |

|   |               |              |             |     |     |թյան որոշման|

|   |               |              |             |     |     |նախագիծ     |

|___|_______________|______________|_____________|_____|_____|____________|

|6. |Մարզադպրոցների |Հայաստանի     |ՀՀ սպորտի և  |2018-|ՀՀ պե|Տարեկան     |

|   |մարզիչ-        |Հանրապետու-   |երիտասարդու- |2022 |տական|շուրջ 180   |

|   |մանկավարժների  |թյունում      |թյան հարցերի |թթ.  |բյու-|մարզիչ-ման- |

|   |վերապատրաստման |գործող        |նախարարու-   |     |ջեից |կավարժների  |

|   |դասընթացների,  |մարզադպրոցների|թյուն        |     |լրա- |վերապատրաս- |

|   |գործնական      |տարեկան շուրջ |ՀՀ կրթության |     |ցու- |տում        |

|   |պարապմունքների |180           |և  գիտության |     |ցիչ  |            |

|   |շարունակական   |վերապատրաստված|նախարարու-   |     |Ֆինան|            |

|   |կազմակերպում   |և  բարձր      |թյուն        |     |սավո-|            |

|   |               |որակավորմամբ  |             |     |րում |            |

|   |               |մարզիչ-       |             |     |չի պա|            |

|   |               |մանկավարժներ, |             |     |հանջ-|            |

|   |               |մարզադպրոցների|             |     |վում,|            |

|   |               |ուսումնամար-  |             |     |ՀՀ   |            |

|   |               |զական         |             |     |օրեն-|            |

|   |               |գործընթացի    |             |     |քով  |            |

|   |               |բարելավում    |             |     |չար- |            |

|   |               |              |             |     |գել- |            |

|   |               |              |             |     |ված  |            |

|   |               |              |             |     |աղ-  |            |

|   |               |              |             |     |բյուր|            |

|   |               |              |             |     |ներ  |            |

|___|_______________|______________|_____________|_____|_____|____________|

|7. |Սպորտային      |Մասնագետների  |ՀՀ կրթության |2018-|ՀՀ պե|Տարեկան     |

|   |բժշկության     |ամենամյա      |և  գիտության |2019 |տական|առնվազն 2   |

|   |ասպարեզում նեղ |վերապատրաստման|նախարարու-   |թթ.  |բյու-|նեղ         |

|   |մասնագետների   |դասընթացների  |թյուն        |     |ջեից |մասնագիտական|

|   |վերապատրաստման |կազմակերպում, |             |     |լրա- |մասնագետների|

|   |աշխատանքների   |նմանատիպ      |             |     |ցու- |վերապատրաս- |

|   |կազմակերպում   |արտասահմանյան |             |     |ցիչ  |տում,       |

|   |               |կազմակերպու-  |             |     |Ֆինան|մարզական    |

|   |               |թյունների հետ |             |     |սավո-|կազմակերպու-|

|   |               |փորձի         |             |     |րում |թյուններում |

|   |               |փոխանակում    |             |     |չի պա|վերապատրաստ-|

|   |               |              |             |     |հանջ-|ված և  բարձր|

|   |               |              |             |     |վում,|որակավորմամբ|

|   |               |              |             |     |ՀՀ   |սպորտային   |

|   |               |              |             |     |օրեն-|բժիշկների   |

|   |               |              |             |     |քով  |առկայություն|

|   |               |              |             |     |չար- |            |

|   |               |              |             |     |գել- |            |

|   |               |              |             |     |ված  |            |

|   |               |              |             |     |աղ-  |            |

|   |               |              |             |     |բյուր|            |

|   |               |              |             |     |ներ  |            |

|___|_______________|______________|_____________|_____|_____|____________|

|8. |Առողջ          |Գովազդային    |ՀՀ սպորտի և  |2018-|ՀՀ   |ՀՀ մարզերում|

|   |ապրելակերպի,   |վահանակների,  |երիտասարդու- |2022 |օրեն-|և  Երևան    |

|   |օլիմպիական     |ցուցապաստառնե-|թյան հարցերի |թթ.  |քով  |քաղաքի 12   |

|   |գաղափարների    |րի, տեսահոլո- |նախարարու-   |     |չար- |վարչական    |

|   |քարոզչություն  |վակների,      |թյուն,       |     |գել- |շրջաններում |

|   |               |ինչպես նաև    |ՀՀ կրթության |     |ված  |գովազդային  |

|   |               |իրազեկում     |և  գիտության |     |աղ-  |վահանակների,|

|   |               |անցկացվող     |նախարարու-   |     |բյուր|ցուցապաստառ-|

|   |               |միջոցառումների|թյուն,       |     |ներ  |ների        |

|   |               |մասին, առողջ  |ՀՀ մարզպետա- |     |     |առկայություն|

|   |               |կենսակերպի    |րաններ,      |     |     |տեսահոլովակ-|

|   |               |գովազդման     |Երևանի       |     |     |ների, ինչպես|

|   |               |միջոցով       |քաղաքապետարան|     |     |նաև  տպագիր |

|   |               |բնակչության   |(համաձայնու- |     |     |և  էլեկտրո- |

|   |               |լայն խավերին  |թյամբ),      |     |     |նային       |

|   |               |ֆիզկուլտուրայի|տեղական ինք- |     |     |զանգվածային |

|   |               |և  սպորտի պա- |նակառավարման |     |     |լրատվական   |

|   |               |րապմունքներում|մարմիններ    |     |     |միջոցներով  |

|   |               |ներգրավում,   |(համաձայնու- |     |     |հանրությանը |

|   |               |սպորտի` որպես |թյամբ),      |     |     |իրազեկում   |

|   |               |ամուր         |մարզական     |     |     |            |

|   |               |ընտանիքի      |հասարակական  |     |     |            |

|   |               |ֆիզիկական և   |կազմակերպու- |     |     |            |

|   |               |հոգևոր        |թյուններ     |     |     |            |

|   |               |առողջության   |(համաձայնու- |     |     |            |

|   |               |կարևորագույն  |թյամբ)       |     |     |            |

|   |               |բաղադրիչի     |             |     |     |            |

|   |               |գովազդում     |             |     |     |            |

|___|_______________|______________|_____________|_____|_____|____________|

|9. |Դպրոցականների  |Դպրոցահասակ   |ՀՀ կրթության |2018-|ՀՀ պե|Համաշխարհա- |

|   |մասնակցություն |երեխաների     |և  գիտության |2022 |տական|յին գիմնա-  |

|   |համաշխարհային  |մասնակցության |նախարարու-   |թթ.  |բյու-|զիադաներին  |

|   |գիմնազիադաներին|ապահովում     |թյուն        |     |ջեից |դպրոցականնե-|

|   |               |խոշոր         |             |     |լրա- |րի փաստացի  |

|   |               |մարզական      |             |     |ցու- |մասնակցու-  |

|   |               |միջոցառումնե- |             |     |ցիչ  |թյուն       |

|   |               |րին, մարզական |             |     |Ֆինան|            |

|   |               |արդյունքների  |             |     |սավո-|            |

|   |               |բարելավում    |             |     |րում |            |

|   |               |              |             |     |չի պա|            |

|   |               |              |             |     |հանջ-|            |

|   |               |              |             |     |վում,|            |

|   |               |              |             |     |ՀՀ   |            |

|   |               |              |             |     |օրեն-|            |

|   |               |              |             |     |քով  |            |

|   |               |              |             |     |չար- |            |

|   |               |              |             |     |գել- |            |

|   |               |              |             |     |ված  |            |

|   |               |              |             |     |աղ-  |            |

|   |               |              |             |     |բյուր|            |

|   |               |              |             |     |ներ  |            |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2018
N 9
Արձանագրային որոշում