Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈՒՄ ԶԵՏԵՂՎՈՂ ԷԼԵԿՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈՒՄ ԶԵՏԵՂՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ Թ ...

 

 

040.0285.230318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2018 թվականի N 285-Ն

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈՒՄ ԶԵՏԵՂՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԻՑ ԲԱՑԻ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐՈՒՄ ԶԵՏԵՂՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել նույնականացման քարտում զետեղվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկումից բացի այլ տեսակի նյութական կրիչներում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկման և տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի մարտի 1-ի

N 285-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈՒՄ ԶԵՏԵՂՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԻՑ ԲԱՑԻ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐՈՒՄ ԶԵՏԵՂՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, փախստականի կարգավիճակ ունեցողների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա ֆիզիկական անձանց տրամադրվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի թողարկման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր ձեռք բերելու համար հայտատուն դիմում է Հայաստանի Հանրապետության հավաստագրման կենտրոն` «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` հավաստագրման կենտրոն), որն իր կողմից հայտատուին ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հավաստագրի տրամադրման նախապայմանները, ձևը, ժամկետները և վայրը:

3. Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի տրամադրման նախապայման է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կացության քարտի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրված նույնականացման քարտի, հանրային ծառայության համարանիշի կամ վերջինս չստանալու վերաբերյալ տեղեկանքի, ինչպես նաև թվային ստորագրության տարեկան սպասարկման վճարի կատարման մասին անդորրագրի ներկայացումը:

4. Անձը հաստատող փաստաթղթերը և սպասարկման վճարի կատարման մասին անդորրագիրը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հավաստագրման կենտրոնը տվյալ հայտատուին հեռախոսային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է հավաստագրման կենտրոն ներկայանալու անհրաժեշտության մասին: Հավաստագրման կենտրոնը նաև տեղեկացնում է հայտատուի կողմից անձամբ ներկայանալու օրվա, ժամի և վայրի, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների ներկայացման մասին:

5. «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի հիման վրա հայտատուն` անձը հաստատող բնօրինակ փաստաթղթերի հետ նույնականացվելուց հետո, հավաստագրման կենտրոնի հետ ստորագրում է համապատասխան էլեկտրոնային կրիչով հայտատուին հանձնված թվային ստորագրության կլիենտային ծրագրի տարբերակի, օգտվողի ձեռնարկի և կրիչում զետեղված էլեկտրոնային թվային հավաստագրի ընդունման-հանձնման ակտ: Հայտատուին տրամադրվում է նաև օգտվողի անունը (գաղտնաբառը) և կիրառման վերաբերյալ տեղեկատվական ձևը (թերթիկը):

6. Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը տրամադրելիս և դրանից հետո հավաստագրման կենտրոնը գործում է իր լիազորությունների շրջանակում` պահպանելով «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

7. Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը թողարկվում է 3 տարի ժամկետով: Հավաստագրի վերաթողարկումը կատարվում է ըստ հայտատուի դիմում-հայտի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.2018
N 285-Ն
Որոշում