Սեղմել Esc փակելու համար:
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ԱՋ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

15 փետրվարի 2018 թվականի N 6

 

9. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ բուսասանիտարական համակարգի բարելավման և մասնագիտական գիտելիքների բարձրացման աջակցության 2018-2020 թվականների ռազմավարական ծրագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թ. փետրվարի 15-ի նիստի

N 6 արձանագրային որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

(2018-2020 թվականների)

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բուսասանիտարական համակարգի բարելավման և մասնագիտական գիտելիքների բարձրացման աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում համարվում է բուսասանիտարիայի համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն նախաձեռնություններից մեկը, որը հնարավորություն կընձեռի կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերմանը և հանրապետության տարածք դրանց ներթափանցմանն ու հետագա տարածման կանխարգելմանը, արտադրվող բուսական մթերքի որակի բարձրացմանը, որն էլ իր հերթին հնարավորություն կստեղծի բույսերի, բուսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև կհանգեցնի Հայաստանի Հանրապետության բնակչությանը երաշխավորված բուսական ծագում ունեցող առողջ արտադրանքով ապահովելուն:

 

II. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

2. Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական վերահսկողություն իրականացնող տեսուչները (այսուհետ` տեսուչներ) ապահովված չեն անհրաժեշտ քանակի կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման և հանրապետության տարածք ներթափանցման ու հետագա տարածման կանխարգելման համապատասխան մեթոդական ուղեցույցներով: Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում ավելանում է բույսերի վնասակար օրգանիզմների քանակը, և ի հայտ են գալիս նոր տեսակներ, որոնցից անմասն չի մնում նաև մեր երկիրը: Դրանց հայտնաբերման և հետագա բազմացման կանխարգելման համար տեսուչները չունեն համապատասխան գիտելիքներ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իրականացնել ամենամյա վերապատրաստում: Մինչ այսօր մշակվել և հանրությանն են տրամադրվել ընդամենը 80 անուն կարանտին վնասակար օրգանիզմների մոնիթորինգի իրականացման և պայքարի միջոցառումների կիրառման մեթոդական ուղեցույցներ, որի պատճառով գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները բուսասանիտարիայի բնագավառում ունեն սակավ գիտելիքներ, ինչը բացասաբար է անդրադառնում առողջ բույսերի բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության, պահպանման, տեղափոխման, ներմուծման, արտահանման և վերաարտահանման գործընթացների վրա:

3. Ռազմավարությունը բխում է «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 45 արձանագրային որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 1.7-րդ ենթակետի պահանջներից:

 

III. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

4. Ռազմավարության իրականացման նպատակը բուսասանիտարիայի բնագավառում միջազգային չափորոշիչների պահանջներին համապատասխան կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման և հետագա տարածման կանխարգելման մեթոդական ուղեցույցներ ու վերապատրաստված մասնագետներ ունենալն է, որոնք ապահովելու են ազգային և տարածաշրջանային մակարդակներով բուսասանիտարական կայուն վիճակ:

 

IV. ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

5. Յուրաքանչյուր տարի 20 անուն կարանտին վնասակար օրգանիզմների վերաբերյալ մեթոդական ուղեցույցների մշակում: Յուրաքանչյուր վնասակար օրգանիզմի համար հայտնաբերման և նույնականացման ուղեցույցը ներառելու է հետևյալ բաժինները`

1) ընդհանուր տեղեկություններ կարանտին վնասակար օրգանիզմի մասին`

ա. վնասակար օրգանիզմի աշխարհագրական տարածվածությունը,

բ. վնասակար օրգանիզմի մորֆոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները.

2) վնասակար օրգանիզմի հայտնաբերումը`

ա. կարանտին վնասակար օրգանիզմի հայտնաբերման ախտանիշները,

բ. կարանտին վնասակար օրգանիզմով վարակված բույսերից և բուսական արտադրանքից նմուշառումը,

գ. կարանտին վնասակար օրգանիզմի հայտնաբերման նպատակով մոնիթորինգի անցկացում` ժամկետները, պարբերականությունը, հետազոտման օբյեկտը,

դ. կարանտին վնասակար օրգանիզմի ոչնչացման միջոցառումների իրականացումը:

6. Մշակված յուրաքանչյուր մեթոդական ուղեցույցի 170 օրինակ տպաքանակով տպագրություն:

7. Միջինը 21 անձից բաղկացած խմբերի (2 խումբ) բուսասանիտարական տեսուչների յուրաքանչյուր խմբի համար 5-օրյա (յուրաքանչյուր օր 8 ժամ) դասընթացների կազմակերպում` մշակված և տպագրված մեթոդական ուղեցույցներն աշխատանքներում կիրառելու, բուսասանիտարիայի բնագավառը կարգավորող օրենքների և օրենսդրական ակտերի, ինչպես նաև բուսասանիտարական միջազգային չափորոշիչների ուսումնասիրություն:

8. Ռազմավարական պարտավորությունները յուրաքանչյուր տարի բաժանվում են երկու բաժինների`

1) մեթոդական ուղեցույցների մշակում և տպագրում` 20 կարանտին վնասակար օրգանիզմների հաշվով, որի միջոցով բուսասանիտարիայի բնագավառի մասնագետներն ապահովված կլինեն կարանտին վնասակար օրգանիզմի հայտնաբերման և դրա դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ ձեռնարկով.

2) ուսուցողական դասընթացների կազմակերպում, որը կնպաստի բուսասանիտարիայի բնագավառում տեսուչների մասնագիտական պատրաստվածության աստիճանի բարձրացմանը:

9. Ծրագրի արդյունավետ իրականացման միջոցառումների կատարման ժամկետները համաձայն աղյուսակի:

 

Աղյուսակ

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ| Միջոցառումը             |Ժամկետը      |Պատասխանատվությունը  |Ֆինան- |

|   |                         |             |                     |սական  |

|   |                         |             |                     |միջոց- |

|   |                         |             |                     |ներ    |

|   |                         |             |                     |(հազ.  |

|   |                         |             |                     |դրամ)  |

|___|_________________________|_____________|_____________________|_______|

|1. |Յուրաքանչյուր տարի 20    |Յուրաքանչյուր|ՀՀ գյուղատնտեսության | 2000.0|

|   |անուն կարանտին վնասակար  |տարվա 2-րդ   |նախարարությունը      |       |

|   |օրգանիզմների վերաբերյալ  |կիսամյակ     |սննդամթերքի          |       |

|   |մեթոդական ուղեցույցների  |             |անվտանգության պետական|       |

|   |մշակում և  170 օրինակ    |             |ծառայություն         |       |

|   |տպաքանակով տպագրություն: |             |                     |       |

|___|_________________________|_____________|_____________________|_______|

|2. |                         |             |                     |       |

|___|_________________________|_____________|_____________________|_______|

|3. |42 ունկնդրի հաշվով,      |Յուրաքանչյուր|ՀՀ գյուղատնտեսության | 2300.0|

|   |5-օրյա ժամկետով`         |տարվա 2-րդ   |նախարարությունը      |       |

|   |ընդհանուր 40 ժամյա       |կիսամյակ     |սննդամթերքի          |       |

|   |ծրագրով դասընթացների     |             |անվտանգության պետական|       |

|   |կազմակերպում` մշակված և  |             |ծառայություն         |       |

|   |տպագրված մեթոդական       |             |                     |       |

|   |ուղեցույցներն            |             |                     |       |

|   |աշխատանքներում կիրառելու,|             |                     |       |

|   |բուսասանիտարիայի         |             |                     |       |

|   |բնագավառը կարգավորող     |             |                     |       |

|   |օրենքների և  օրենսդրական |             |                     |       |

|   |ակտերի, ինչպես նաև       |             |                     |       |

|   |բուսասանիտարական         |             |                     |       |

|   |միջազգային չափորոշիչների |             |                     |       |

|   |ուսումնասիրության համար: |             |                     |       |

._________________________________________________________________________.

 

V. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆ ՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

10. Ռազմավարության իրականացման ծախսերը 2018-2020 թվականների յուրաքանչյուր տարվա համար կազմում են 4,300.0 հազարական դրամ, այդ թվում` ըստ միջոցառումների`

1) մեթոդական ուղեցույցների մշակման և տպագրման համար (170 օրինակ) հաշվարկվել են 2,000.0 հազ. դրամ (20 անուն կարանտին վնասակար օրգանիզմների հաշվով)` յուրաքանչյուր կարանտին վնասակար օրգանիզմի համար մեթոդական ուղեցույցի մշակման համար կպահանջվի 75,0 հազ. դրամ, մշակված յուրաքանչյուր մեթոդական ուղեցույցի մեկ օրինակի տպագրության ծախսերը կկազմեն 2940,0 դրամ.

2) նախատեսվում է 42 ունկնդրի (Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության` բուսասանիտարական վերահսկողություն իրականացնող տեսուչների ընդհանուր քանակ) հաշվով 5-օրյա ժամկետով` ընդհանուր 40-ժամյա ծրագրով կազմակերպել դասընթացներ բուսասանիտարիայի տեսուչների համար, 2 խմբով` յուրաքանչյուր խմբում 21 հոգու ընդգրկմամբ.

3) դասընթացների կազմակերպման ծախսերը, այդ թվում` լսարանի վարձակալումը, դասախոսական կազմի աշխատավարձը, և ունկնդիրների գործուղման ծախսերը հաշվարկվել են մեկ ունկնդրի հաշվարկով` 5 օրվա համար` 54,76 հազ. դրամ:

11. Վերապատրաստումն իրականացվում է 42 ունկնդրի համար` յուրաքանչյուրը 5 օր:

12. Ռազմավարության իրականացման ծախսերի ֆինանսական գնահատման համար հիմք են ընդունվել հանրապետության շուկայում համանման ծառայություններ մատուցող ընկերություններից կատարված հարցումների արդյունքում միջինացված գները:

13. Ռազմավարությունն իրականացվում է յուրաքանչյուր տարի` Պետական բյուջեի մասին` ՀՀ օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին:

 

VI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

14. Ռազմավարության արդյունքային ցուցանիշներն են`

1) քանակական.

ա. 60 կարանտին վնասակար օրգանիզմների մոնիթորինգի իրականացման և պայքարի միջոցառումների կիրառման մեթոդական ուղեցույցի առկայություն.

բ. կազմակերպված և անցկացված դասընթացների արդյունքում վերապատրաստված և համապատասխան որակավորում ստացած 42 մասնագետների առկայություն: Բուսասանիտարական միջոցառումների միջազգային չափորոշիչներին համապատասխան կարանտին վնասակար օրգանիզմների մոնիթորինգի համակարգի ներդրում:

2) որակական.

ա. ուսուցողական դասընթացների կազմակերպումը հնարավորություն կընձեռի բարձրացնելու բուսասանիտարիայի բնագավառում տեսուչների մասնագիտական պատրաստվածության աստիճանը.

բ. բուսասանիտարական հաշվառման վարում.

գ. մեթոդական ուղեցույցների մշակման և տպագրության միջոցով բուսասանիտարիայի բնագավառի մասնագետներին ապահովում կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման և դրանց դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ ձեռնարկով:

 

ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի         |Բուսասանիտարական համակարգի բարելավման և           |

|անվանումը         |մասնագիտական գիտելիքների բարձրացման աջակցության   |

|__________________|__________________________________________________|

|Համառոտ           |Բուսասանիտարիայի բնագավառում միջազգային           |

|նկարագրությունը   |չափորոշիչների պահանջներին համապատասխան կարանտին   |

|                  |վնասակար օրգանիզմների հայտնաբերման և  հետագա      |

|                  |տարածման կանխարգելման մեթոդական ուղեցույցների     |

|                  |մշակում ու մասնագետների վերապատրաստում:           |

|__________________|__________________________________________________|

|Նպատակը/          |Բուսասանիտարիայի բնագավառում միջազգային           |

|կարևորությունը    |չափորոշիչների պահանջներին համապատասխան կարանտին   |

|                  |վնասակար օրգանիզմների հայտնաբերման և  հետագա      |

|                  |տարածման կանխարգելման մեթոդական ուղեցույցների ու  |

|                  |վերապատրաստված մասնագետներ առկայությունը, որը հիմք|

|                  |կհանդիսանա ազգային և  տարածաշրջանային             |

|                  |մակարդակներով բուսասանիտարական կայուն վիճակի      |

|                  |ապահովման համար:                                  |

|__________________|__________________________________________________|

|Տեղեկատվության    |Տեղեկատվությունն ակնկալվում է ստանալ ինչպես       |

|հավաքագրումը/     |վերապատրաստման դասընթացների կազմակերպիչներից,     |

|աղբյուրը          |այնպես էլ Ծառայության Ռազմավարության իրականացման  |

|                  |համար պատասխանատու ստորաբաժանման կողմից:          |

|__________________|__________________________________________________|

|Հաշվարկման մեթոդը |Մշակված ուղեցույցների քանակ, վերապատրաստված       |

|                  |մասնագետների թիվ                                  |

|__________________|__________________________________________________|

|Տեղեկատվության    |Սահմանափակումը գործնականում բացակայում է:         |

|սահմանափակումները |                                                  |

|__________________|__________________________________________________|

|Ցուցանիշի տեսակը  |Ցուցանիշը չափում է Ռազմավարության իրականացման     |

|                  |ուղղակի արդյունքը                                 |

|__________________|__________________________________________________|

|Չափման միավորը    |Հատ, քանակ                                        |

|__________________|__________________________________________________|

|Ներկայացման       |Կատարողականները ներկայացվում են եռամսյակային      |

|եղանակը           |կուտակային եղանակով                               |

|__________________|__________________________________________________|

|Հաշվետվողականու-  |Տարեկան                                           |

|թյան ցիկլը        |                                                  |

|__________________|__________________________________________________|

|Թույլատրելի       |Թիրախային մակարդակի համեմատ փաստացի ցուցանիշների  |

|շեղումը           |մինչև  25 տոկոսային կետով շեղումը համարվում է     |

|                  |թույլատրելի, կախված մշակվող ուղեցույցների քանակից |

|__________________|__________________________________________________|

|Պատասխանատվու-    |Տեղեկատվությունը ձեռք բերման և                    |

|թյունը            |հաշվետվողականության համար պատասխանատու է ՀՀ       |

|                  |գյուղատնտեսության նախարարությունը սննդամթերքի     |

|                  |անվտանգության պետական ծառայությունը (համապատասխան |

|                  |ստորաբաժանումը)                                   |

._____________________________________________________________________.

 

VII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՄՓՈՓ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

15. Ռազմավարության իրականացման ժամկետներն են`

1) մեթոդական ուղեցույցների մշակում և տպագրում` մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը.

2) վերապատրաստման դասընթացների կազմակերպում և իրականացում` մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը:

16. Ռազմավարության ներդրման արդյունքում ակնկալվում են`

1) մեթոդական ուղեցույցների մշակում և տպագրում (յուրաքանչյուր տարի 20 կարանտին վնասակար օրգանիզմների հաշվով).

2) մասնագիտական վերապատրաստման ուսուցողական դասընթացների կազմակերպում և իրականացում:

 

VIII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Ռազմավարության արդյունավետ իրականացման համար կարևոր նախապայման է մոնիթորինգի և հաշվետվողականության իրականացումը: Ռազմավարության մոնիթորինգն իրականացվում է Ծառայության կողմից` մշակված ուղեցույցների հիման վրա, ինչպես նաև պայմանավորված վերապատրաստված մասնագետների քանակով:

18. Գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել Ծառայություն:

19. Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ռազմավարության ընթացքի մասին, այդ թվում.

1) տեղեկատվություն վերապատրաստվող մասնագետների քանակի վերաբերյալ.

2) տեղեկատվություն ուղեցույցների մշակման ընթացքի վերաբերյալ.

3) առաջարկություններ ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ և այլն:

 

IX. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

20. Ռազմավարության շրջանակներում նախատեսված ծրագրերի իրականացման հիմնական խոչընդոտ կարող է լինել սույն ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պակասը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2018
N 6
Արձանագրային որոշում