Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ԿԵՆՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

6 մարտի 2018 թվականի N 9

 

42. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու նպատակով հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության տարածքի սահմաններին` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թ. մարտի 6-ի նիստի

N 9 արձանագրային որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ծրագիրը նպատակ ունի ստեղծել համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստավայր, որտեղ այցելուները հնարավորություն կունենան սովորել և սահել տարբեր բարդության դահուկային սահուղիներով: Տվյալ հանգստավայրը նախատեսված կլինի նաև միջազգային մակարդակի սպորտային մրցումներ անցկացնելու համար: Այստեղ կստեղծվեն (օրական կտրվածքով) 2000 այցելուի պատշաճ ընդունման և բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Հանգստյան գոտում կկիրառվեն ամենաժամանակակից լեռնադահուկային սարքավորումները, ներառյալ բարձր արագությամբ հոնդոլային ճոպանուղիներ, որը հնարավորություն կընձեռի 15 րոպեում հասնել լեռան գագաթ` անցնելով 4800 մետր հեռավորություն: Կստեղծվի հնարավորություն, որպեսզի հանգստավայրը գործի ամբողջ տարի, ինչպես նաև կապահովվի ձմեռային և ամառային սպորտային ծրագրեր և ատրակցիոններ: Ծրագրի շրջանակներում կկառուցվեն մինչև 300 հա դահուկային սահուղիներ և արահետներ: Լեռնադահուկային հանգստավայրի կառուցման տարածքը կկազմի 584 հեկտար: Լեռնադահուկային սպորտի տեսանկյունից, Փամբակի լեռնաշղթան համարվում է Լոռու մարզի ամենահարմար տարածքը, այստեղ հնարավոր է կառուցել լեռնադահուկային ուղիներ, որոնք կհամապատասխանեն Միջազգային Լեռնադահուկային ֆեդերացիայի պահանջներին (FIS):

2. Ծրագրի շրջանակներում կկառուցվեն 3 ճոպանուղի և լեռնադահուկային ուղիներ: ճոպանուղիների ընդհանուր թողունակությունը կկազմի - շուրջ 6000 մարդ/ժամ:

3. Լեռնադահուկային հանգստավայրը հնարավորություն և պայմաններ է ստեղծում սահել ինչպես սկսնակ այնպես էլ հմուտ դահուկորդներին, կլինեն ինչպես կապույտ և կարմիր սահուղիներ այնպես էլ` սև և իհարկե սահուղիներից դուրս երթուղիներ:

4. Այս փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որը գտնվում է լեռան ստորոտին, ծովի մակարդակից 1900 մ. բարձրության վրա, այստեղ կլինեն հյուրանոցներ, առևտրային հարթակներ, ռեստորաններ, խանութներ, բացի այդ, լեռան տարածքում տեղակայված կլինեն հետևյալ օժանդակ կառույցները. սրճարաններ, դահուկների վարձույթ, տոբոգան, դահուկային դպրոց, ավտոկայանատեղի (1500 տեղ), արհեստանոցներ, բուժկետ, ուղղաթիռի հարթակ և այլն:

5. Լեռնադահուկային ենթակառուցվածքներն են լինելու հոնդոլային (10 տեղանոց) ճոպանուղի, որի նախատեսված թողունակությունը 2400 ուղևոր/ժամ է, 2 հատ նստատեղային ճոպանուղիներ, տոբոդան, սահուղիներ, ռատրակներ, բուգելային ճոպանուղի, ռեստորան, սրճարան, դահուկային դպրոց:

6. Ծրագիրը կլինի պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության վառ օրինակ (PPP), նախկինում անհայտ և տվյալ նպատակների համար չնախատեսված վայրում հանգստյան կլաստերի մշակման բացառիկ օրինակ:

7. Սույն ծրագրի շրջանակներում շինարարությունը կհամապատասխանի միջազգային ամենաբարձր չափանիշներին և պահանջներին:

8. Սույն ծրագիրը կունենա մեծ սոցիալական մուլտիպլիկատիվ էֆեկտ, կստեղծվեն 1570 աշխատատեղեր (փուլ 1), կբերի տարածաշրջանում սպասարկման ոլորտի զարգացմանը, տրանսպորտային ոլորտի զարգացմանը, ակտիվացմանը, մշակութային և ժամանցային ոլորտի զարգացմանը:

9. Հարկ է նաև նշել, որ հարևան Վրաստանը մեծ նշանակություն է տալիս ձմեռային հանգստյան գոտիներին և այնտեղ արդեն գործում և զարգանում են 4 ձմեռային հանգստյան գոտիներ (Գոդերձի, Բակուրիանի, Սեսթիա և Գուդաուրի): Տարածաշրջանում հետ չմնալու համար հարկավոր է նմանօրինակ բոլոր ծրագրերին ցուցաբերել առանձնահատուկ ուշադրություն և հնարավորություն տալ մասնավորի օգնությամբ զարգացնել տուրիզմի այս խոստումնալից ուղղությունը:

10. Պետության և մասնավոր հատվածի համագործակցության շրջանակներում ակնկալվում է ՀՀ կառավարության աջակցությունը հետևյալ ոլորտներում.

1) Ծրագրի տարածքի մի մասի երկարաժամկետ վարձակալության տրամադրում, բացառիկ ձեռքբերման իրավունքով շուրջ 1500 հա, իսկ մյուս մասի ծրագիր իրականացնողի կանոնադրական կապիտալում ներդրման կատարում` նախապես դադարեցնելով բոլոր վարձակալության պայմանագրերը և փոխելով հողի նպատակային և կամ գործառնական նշանակությունը (շուրջ 584 հա):

2) Ծրագրի տարածքի շուրջ բուֆերային գոտու ապահովումը:

3) Հանգստյան գոտու ճանապարհի և ենթակառուցվածքների կառուցումը (էլեկտրականություն, գազ, ջուր, կոյուղի, հաղորդակցություն այլ),

4) պետական ուսումնական ծրագրի ստեղծում (տեղի բնակչության վրա շեշտադրումով) հետևյալ վերապատրաստման մասնագիտություններով` դահուկասահքի մարզիչներ, մեխանիկական ինժեներներ, փրկարարներ, ղեկավարներ,

5) Վանաձորում լեզվաբանական կենտրոնի ստեղծում` ռուսերեն, անգլերեն և պարսկերեն լեզվի դասընթացներով:

6) Ծրագրի ներգրավումը բոլոր առկա միջազգային հարթակներում` ներառելով նաև Հայաստանում զբոսաշրջության զարգացման պետական ծրագրում:

11. ՀՀ Լոռու մարզի Անտառաշեն և Լերմոնտովո համայնքներում, մինչև 30 մլրդ ներդրում կատարելու նպատակով, արդեն իսկ ընտրված է «Էկոսայն մաունթեն ռեզորթ փլենրս» միջազգային լավագույն կազմակերպությունը տարածքի գլխավոր հատակագիծը նախագծելու համար, որը նախագծել է այնպիսի հանգստավայրեր ինչպիսիք են Սոչիի Օլիմպիական Քաղաքը և Պխեն Յանի օլիմպիական սահուղիները:

 

_______________________

ԻՐՏԵԿ - N 2 հավելվածը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2018
N 9
Արձանագրային որոշում