Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊ ...

ՈՒժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.03.2018  -ից մինչեւ   04.05.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 03.05.18 թիվ 454-Ա որոշում)

i

041.0294.270318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2018 թվականի N 294-Ա

 

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին և Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանին 2018 թվականի մայիսի 2-7-ը գործուղել Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)` Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան նիստին, իսկ 2018 թվականի մայիսի 8-11-ը` Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Սովայմա)` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով:

2. Վաչե Գաբրիելյանի, Արմեն Հայրապետյանի և Ռաֆայել Ավետիսյանի` Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա) և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Սովայմա) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆիլիպինների Հանրապետություն և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.03.2018
N 294-Ա
Որոշում