Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0297.270318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2018 թվականի N 297-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտ միջոցառումների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ աշխատանքային խմբում քննարկված և կայացրած որոշումների իրավական ձևակերպումներն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել աշխատանքային խմբի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթը:

(3-րդ կետը փոփ. 25.07.18 թիվ 1012-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. մարտի 27-ի

N 297-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՔԱՐ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Վ. Գևորգյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի

                         ղեկավար)

 

    Ս. Քրմոյան         - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Ա. Առաքելյան       - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                         իրավաբանական անձանց պետական ռեգիստրի

                         գործակալության պետի տեղակալ

 

    Ա. Այվազյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի

                         գործակալության պետի պաշտոնակատար

 

    Մ. Քամալյան        - ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության

                         և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական

 

    Ա. Խուդավերդյան    - Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի

                         հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ա. Ալոյան          - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության

                         իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Ներկարարյան     - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների

                         կենտրոնի իրավական ապահովման բաժնի պետ

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Այվազյան        - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի

                         գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Հ. Մովսիսյան       - Երևանի  պետական համալսարանի օգտակար հանածոների

                         հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի

                         դոցենտ (համաձայնությամբ)

 

    Վ. Թորոսյան        - «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի

                         իրավաբանական բաժնի պետ (համաձայնությամբ)

 

    Ա. Մելքումյան      - «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի

                         քարտուղար (համաձայնությամբ)

 

    Պ. Խաչատրյան       - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի

                         իրավաբանական դեպարտամենտի ղեկավար

                         (համաձայնությամբ)

 

    Դ. Սարգսյան        - «Ամերիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Շ. Քերոբյան        - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի

                         գործակալության երկրաբանության,

                         նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ

 

(հավելվածը փոփ. 25.07.18 թիվ 1012-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.03.2018
N 297-Ա
Որոշում