Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱ ...

 

 

040.0341.030418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2018 թվականի N 341-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 685-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավան, շենք 24 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի սեփականությունը հանդիսացող` 1264.1 քառ. մետր մակերեսով շենքի, ինչպես նաև դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.52868 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ` գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 06072017-03-0009) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը` գույքն ամրացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` հետագայում «Արարատ քաղաքի N 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքապետի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքապետի հետ համատեղ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

3) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Արարատ քաղաքի N 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2018
N 341-Ա
Որոշում