Սեղմել Esc փակելու համար:
«ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ ...

 

 

040.0344.030418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2018 թվականի N 344-Ա

 

«ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված` 101000.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող, սույն որոշման հավելվածում նշված լազերային բյուրեղների աճեցման սարքերը հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված սարքավորումների` սահմանված կարգով հանձնում-ընդունումը, հաշվառման աշխատանքները, ինչպես նաև կանոնադրական կապիտալի` համապատասխան չափով ավելացումը և ընկերության կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը` «Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի մարտի 29-ի

N 344-Ա որոշման

 

«ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________.

|NN |Սարքավորման անվանումը      |Քանակը|Արտադրման|Հաշվեկշռային|

|   |                           |      |տարեթիվը |արժեքը      |

|___|___________________________|______|_________|____________|

|1. |Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ1|  1   |1992 թ.  | 12 000 000 |

|___|___________________________|______|_________|____________|

|2. |Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ2|  1   |1992 թ.  | 11 000 000 |

|___|___________________________|______|_________|____________|

|3. |Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ3|  1   |1992 թ.  | 22 000 000 |

|___|___________________________|______|_________|____________|

|4. |Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ4|  1   |1992 թ.  | 11 000 000 |

|___|___________________________|______|_________|____________|

|5. |Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ5|  1   |1992 թ.  | 11 000 000 |

|___|___________________________|______|_________|____________|

|6. |Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ6|  1   |1992 թ.  |  8 000 000 |

|___|___________________________|______|_________|____________|

|7. |Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ7|  1   |1992 թ.  | 10 000 000 |

|___|___________________________|______|_________|____________|

|8. |Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ8|  1   |1992 թ.  | 10 000 000 |

|___|___________________________|______|_________|____________|

|9. |Սարքավորում «Սապֆիր 2ՄԳ» հ9|  1   |1992 թ.  |  6 000 000 |

|___|___________________________|______|_________|____________|

|   |Ընդամենը                   |  9   |         |101 000 000 |

._____________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2018
N 344-Ա
Որոշում