Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ-ՓՈՒԼ II. ԴՐԵՆԱԺԱՅԻՆ ԹՈՒՆԵԼԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ Ե ...

 

 

040.0348.030418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2018 թվականի N 348-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ-ՓՈՒԼ II. ԴՐԵՆԱԺԱՅԻՆ ԹՈՒՆԵԼԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՄԵՏՐՈՅԻ ԹՈՒՆԵԼՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ԱԳԱԶՈՍ» (ԻՍՊԱՆԻԱ) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (այսուհետ` ՎԶԵԲ) միջև 2012 թվականի օգոստոսի 3-ին ստորագրված համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի մայիսի 10-ին ստորագրված «Երևանի մետրոյի վերականգնողական ծրագիր-փուլ II» ֆինանսական պայմանագրով (այսուհետ` պայմանագիր), «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության և «ԱԳԱԶՈՍ» (AGAZOS) ընկերության միջև 2015 թվականի ապրիլի 27-ին ստորագրված շինարարական աշխատանքների N YMC/CON/011 պայմանագրով (այսուհետ` պայմանագիր) սահմանված պարտավորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 6.1-ին մասով և հաշվի առնելով «ԱԳԱԶՈՍ» ընկերության վերաբերյալ «OCA հավաստագրման ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հավաստագրերը` ինժեներության, ընդհանուր շինարարական աշխատանքների, էլեկտրամեխանիկական տեխնիկական սպասարկման, հարդարման աշխատանքների, մեխանիկական և շրջակա միջավայրի տեխնիկական սպասարկման ծառայությունների իրականացման վերաբերյալ և CDQ սերտիֆիկացման հաստատության հավաստումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վերակառուցման և զարգացման եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Երևանի մետրոյի վերականգնողական ծրագիր-փուլ II. դրենաժային թունելի երկարացման և վերականգնողական աշխատանքներ մետրոյի թունելներում» ծրագրի շինարարական աշխատանքների կատարման կապալառու իսպանական «ԱԳԱԶՈՍ» ընկերությանը թույլատրել համաձայնագրի համաձայն «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության և «ԱԳԱԶՈՍ» (AGAZOS) ընկերության միջև 2015 թվականի ապրիլի 27-ին ստորագրված N YMC/CON/011 պայմանագրի շրջանակներում իրականացնել օրենքով նախատեսված` լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում Երևանի մետրոյի թունելներում շինարարության իրականացման գործունեություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2018
N 348-Ա
Որոշում