Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0362.040418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2018 թվականի N 362-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանված`

1) Երևան քաղաքի Բաղրամյան 26 և Բաղրամյան 24 հասցեներում գտնվող` 14610.2 քառ. մետր մակերեսով շենքը, շինությունները և 2.34496 հեկտար հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

2) Երևան քաղաքի Անտառային 188 հասցեում գտնվող` 884.25 քառ. մետր մակերեսով շենքը, շինությունները և 0.06107 հեկտար հողամասը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Հրազդան գետի 4-րդ փողոցի N 50 հասցեում գտնվող` Սևանի թերակղզու պետական ամառանոցի` 5569.12 քառ. մետր մակերեսով շենքը, շինությունները և 16.0 հեկտար հողամասն ու Սևան քաղաքի Երևանյան խճուղու N 48 (Սևան քաղաքում, Հրազդան գետի սկզբում, ջրընդունման և ձկնապաշտպան կառույց) հասցեում գտնվող` 3286.63 քառ. մետր մակերեսով շենքը, շինությունները և 2.85 հեկտար հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան-Ճամբարակ ճանապարհի հատված (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` N 2216978) հասցեում գտնվող` 290.8 քառ. մետր մակերեսով շենքը (քոթեջ) և 0.0208 հեկտար հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` այն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնելու համար:

(2-րդ կետը փոփ. 21.06.18 թիվ 697-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ` եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2018
N 362-Ա
Որոշում