Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ
ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՉԱՓԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 12-րդ կետով և 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով` որոշում եմ.

1. Երևան քաղաքում բնակարան չունեցող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին Երևան քաղաքում բնակարանի վարձի ամսական փոխհատուցման չափը սահմանել` մինչև 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին ներկայացված դիմումի, նոտարական կարգով վավերացված վարձակալության պայմանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարումների կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմը` սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 15-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ ՆՈ-08-Ն

 

 

pin
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
03.04.2018
N ՆՈ-08-Ն
Որոշում