Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

5 ապրիլի 2018 թվականի N 13

 

18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ԾԱԽՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների 2017 թվականի համալրման և ծախսման վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թ. ապրիլի 5-ի նիստի

N 13 արձանագրային որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ԾԱԽՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 737-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կանոնադրության (այսուհետև Պետական գանձարանի կանոնադրություն) համաձայն, պետական գանձարանի պահուստների ձևավորման և համալրման հիմնական աղբյուրներն են`

1) պետական բյուջեի միջոցների հաշվին ներքին և արտաքին շուկաներից ձեռք բերված թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով,

2) օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, ժառանգության իրավունքով կամ նվիրատվությամբ պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով,

3) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորներով և գանձերով,

4) պետական պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերներով,

5) պետական հիմնարկների ու կազմակերպությունների գույքի վերանորոգումից, դուրսգրումից և օտարումից գոյացած թանկարժեք մետաղների ջարդոնի ու թափոնի ընդունման, դրանց վերամշակման, զտման կազմակերպմամբ և արտադրված թանկարժեք մետաղների Հայաստանի Հանրապետության պետական պահուստներում հաշվեգրմամբ,

6) օրենքով սահմանված կարգով բնակչությունից թանկարժեք մետաղների, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի ջարդոնների, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված բարձր գեղարվեստական պատմամշակութային արժեք ներկայացնող իրերի գնումների կազմակերպմամբ և իրականացմամբ,

7) այլ հիմքերով պետության սեփականությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով:

2. 2017թ. ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 5-ի N 484-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, պետական պահուստները համալրվել են` 331.05 գրամ ընդհանուր քաշով ոսկյա իրերով, 357.96 գրամ մետաղական ոսկով, 7.69 գրամ ընդհանուր քաշով արծաթյա իրերով, 3908.15 գրամ մետաղական արծաթով, 18.67 գրամ պլատինով, 101.08 գրամ պալադիումով, 81.77 գրամ աճեցված մարգարիտով և 83 հատ արհեստական քարերով:

3. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը համալրվել է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի միայն բ) կետի հիմքով: Այլ աղբյուրներից համալրում տեղի չի ունեցել:

4. «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը` առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 5-ի N 484-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի պահանջներով գնահատել է Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղները` տվյալ պահին միջազգային շուկայում գործող գներին համապատասխան:

5. Պետական գանձարանում գնտվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի ընդհանուր արժեքը 01.01.2018թ. դրությամբ կազմել է 1,942,950,049.2 դրամ (տես` կից աղյուսակ 1): Ընդհանուր արժեքի մեջ ներառված չէ Պետական գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված բարձր գեղարվեստական և պատմամշակութային արժեք ներկայացնող իրերի արժեքը: Թանկարժեք մետաղների գնահատման համար հիմք է ընդունվել 25.12.2017թ.-31.12.2017թ. Պետական գանձարանի կողմից սահմանված պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար մեկ գրամ քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով:

6. Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների արժեքները 01.01.2018թ. դրությամբ կազմել են` ոսկի` 281.2 մլն. դրամ, արծաթ` 5.8 մլն. դրամ, պլատին` 42.8 մլն.դրամ, պալադիում` 18.7 մլն. դրամ: Կից ներկայացվում է 2016-2018թթ. կտրվածքով Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների արժեքների դինամիկան գրաֆիկ 1-ի տեսքով:

7. Հայաստանի Հանրապետության «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունն է լիազորված իրականացնելու պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի (բացառության Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների) հաշվառումը և կառավարումը:

8. Պետական գանձարանի կանոնադրության 8-րդ կետի «զ» ենթակետի համաձայն, սահմանված կարգով և ժամկետներում իրականացվել է պետական պահուստների մաս կազմող արժեքների գույքագրում և Պետական գանձարանին տեղեկատվության տրամադրում միջոցառումը, որի արդյունքում Պետական գանձարանը հստակեցրել է պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջնակարգ հանրակրթական դպրոցների) հաշվեկշիռներում հաշվառված արժեքների առկայության, շարժի, որակական վիճակի, գույքագրումների և պահպանման պայմանների մասին տվյալները: Ստացված տեղեկությունները ճշգրտվել և մուտքագրվել են համապատասխան էլեկտրոնային բազա: Արդյունքում կատարվել է ազգային հարստության գույքագրում և պետական պահուստի իրական չափի գնահատում:

9. Պետական գանձարան տեղեկատվություն է ներկայացրել թվով 87 կազմակերպություններ, որոնց հաշվեկշիռներում հաշվառված են թանկարժեք մետաղներ, թանկարժեք քարեր և դրանցից պատրաստված իրեր:

10. Պետական գանձարանի կողմից պետական հիմնարկների հաշվեկշիռներում գտնվող արժեքները տարանջատվել և դասակարգվել են ըստ պետական պահուստի արժեքների և ազգային պահուստի արժեքների:

11. Պետական գանձարանի կողմից հաշվառվել են Հայաստանի Հանրապետության թանգարաններում առկա ազգային պահուստի հետևյալ արժեքները` ոսկի 64,4 կգ (տես` կից աղյուսակ 2), արծաթ 1438,6 կգ (տես` կից աղյուսակ 2), պլատին 0,5 կգ (տես` կից աղյուսակ 2) և պալադիում 0.02 գրամ, իրեր` այլ թանկարժեք մետաղների համաձուլվածքից 181,8 կգ (տես` կից աղյուսակ 2):

12. Պետական գանձարանի կողմից հաշվառվել են Պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում առկա պետական պահուստի հետևյալ արժեքները` ոսկի 1.3 կգ, (տես` կից աղյուսակ 3), արծաթ 21.4 կգ, (տես` կից աղյուսակ 3), պլատին 63,4 կգ (տես` կից աղյուսակ 3), պալադիում 0,2 կգ (տես` կից աղյուսակ 3), իրիդիում 10,9 կգ (տես` կից աղյուսակ 3), ռոդիում 0,3 կգ (տես` կից աղյուսակ 3), օսմիում 2.2 գրամ (տես` կից աղյուսակ 3):

13. Հաշվառվել են նաև սարքավորումների մեջ` ոսկի 4,7 կգ (տես` կից աղյուսակ 3), արծաթ 462,8 կգ (տես` կից աղյուսակ 3), պլատին 3,5 կգ (տես` կից աղյուսակ 3), պալադիում 9,1 կգ (տես` կից աղյուսակ 3), ռոդիում 0,3 գրամ (տես` կից աղյուսակ 3), իրիդիում 0.1 գրամ (տես` կից աղյուսակ 3):

14. Հաշվառվել են պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառված մեդալները` ոսկի 1,1 կգ (տես` կից աղյուսակ 4), արծաթ 27,5 կգ (տես` կից աղյուսակ 4):

15. Հայաստանի Հանրապետությանն է վերապահվել նշված արժեքների նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպություններին արժեքները տրամադրվել են միայն տիրապետման և նպատակային օգտագործման իրավունքով:

16. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1901-Ն որոշման համաձայն սահմանվել և հրապարակվել է Պետական գանձարան գործակալության կողմից հաստատվող Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված` գները:

17. Պետական գանձարանի կանոնադրության 8-րդ կետի «ժ» ենթակետի համաձայն, սահմանված կարգով սահմանվել և հրապարակվել է թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ, պլատին, պալադիում, ռոդիում, իրիդիում) գնման և բացթողնման գները:

18. Կից ներկայացվում են 2017թ. ընթացքում Պետական գանձարանի կողմից սահմանված պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար մեկ գրամ քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների բացթողնման գների դինամիկան գրաֆիկ 2, 3, 4, 5-ի տեսքով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.04.2018
N 13
Արձանագրային որոշում