041.0329.040418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 ապրիլի 2018 թվականի N 329-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2018 թվականի մարտի 29-31-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վաչե Գաբրիելյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Լուսինե Թումյանինը և Ռաֆայել Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Վարդան Հարությունյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. ապրիլի 4-ի
N 329-Ա որոշման
ԿԱԶՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՄՈՍԿՎԱ) ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և
բարեփոխումների նախարար
Վ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահ (30.03.2018 թ.)
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Ազիզյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
տեղակալ
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ
արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ
վարչության պետի պաշտոնակատար
Լ. Թումյան - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և
բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդական
Ռ. Ավետիսյան - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և
բարեփոխումների նախարարի խորհրդական