Սեղմել Esc փակելու համար:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԴԵՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 1993 թ. թիվ 564

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությունում հաշվառման վերցված և 1993 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ավանդներ ստանալու խնդրանքով դիմած Ադրբեջանից բռնագաղթված նախկին ԽՍՀՄ խնայբանկի ադրբեջանական հանրապետական բանկի ավանդատու հանդիսացող քաղաքացիների անվամբ` ըստ նրանց բնակության վայրի, Հայխնայբանկի հիմնարկություններում բացել ավանդային հաշիվներ` համաձայն նրանց կողմից ներկայացվող խնայողական գրքույկներում նշված պայմանների և դրանցում եղած մնացորդների չափի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված փախստականների ավանդային հաշիվներում Հայխնայբանկում խնայողական գրքույկի բացման օրվա դրությամբ մնացորդներն ինդեքսավորվում են 180 տոկոսով` Հայխնայբանկի միջոցների հաշվին, մինչև պետական պարտքի կազմում այդ միջոցների ընդգրկումը:

Ինդեքսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայխնայբանկի կողմից սահմանված կարգով:

3. Սահմանել, որ ավանդների ինդեքսավորման սույն որոշմամբ նախատեսված կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում անվավեր են ճանաչվում և Հայխնայբանկի կողմից չեն ընդունվում նախկին ԽՍՀՄ խնայբանկի ադրբեջանական հանրապետության բանկի կողմից ավանդային հատուկ հաշիվներով տրված խնայողական (1991 թվականի ապրիլին հաշվարկված 40 տոկոսի փոխհատուցումը):

4. Հայխնայբանկին` մինչև 1993 թվականի դեկտեմբերի 30-ը ի պահ ընդունել նախկին ԽՍՀՄ խնայբանկի ադրբեջանական հանրապետական բանկի կողմից տրված և Հայաստանի Հանրապետությունում բնակվող փախստականներին պատկանող նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերը, հաշվարկային չեկերը, ակրեդիտիվները և սերտիֆիկատները, գանձապետական պարտավորությունները և 1982 թվականի ԽՍՀՄ ներքին շահող փոխառության պարտատոմսերը` դրանց քանակներն ու հանրագումարները պարզելու և ինդեքսավորման կամ վճարման մասին մինչև 1994 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

5. Սահմանել, որ Հայխնայբանկի հիմնարկներին ավանդային գրքույկները, նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերը, հաշվարկային չեկերը, ակրեդիտիվները և սերտիֆիկատները, գանձապետական պարտավորությունները և 1982 թվականի ԽՍՀՄ ներքին շահող փոխառության պարտատոմսերը սույն որոշմամբ սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով (գործուղում, հիվանդություն և այլն) չհանձնած փախստականների դիմումները քննարկվում են Հայխնայբանկի վարչության կողմից:

6. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը և զանգվածային լրատվության այլ միջոցներին` լայնորեն լուսաբանել փախստականների խնայողությունների ինդեքսավորման և վճարման մասին հարցը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.1993
N 564
Որոշում