Սեղմել Esc փակելու համար:
«ՇԱՔԻ» ՋՐՎԵԺ ՋՐԱԳՐԱԿԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՇԱՔԻ» ՋՐՎԵԺ ՋՐԱԳՐԱԿԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

105.0068.230318

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        03            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10818088

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

21 մարտի 2018 թվականի N 68-Ն

 

«ՇԱՔԻ» ՋՐՎԵԺ ՋՐԱԳՐԱԿԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ը» կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Շաքի» ջրվեժ ջրագրական բնության հուշարձանի անձնագիրը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

բնապահպանության նախարարի

2018 թ. մարտի 21-ի

N 68-Ն հրամանի

 

ԱՆՁՆԱԳԻՐ «ՇԱՔԻ» ՋՐՎԵԺ ՋՐԱԳՐԱԿԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ

 

1. Դասակարգումը`

Տիպ` Ջրագրական, ենթատիպ` Ջրվեժ:

2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները

Ըստ «Շաքի» ջրվեժ ջրագրական բնության հուշարձանի անձնագրի հավելված 1-ում ներկայացված սխեմայի «Շաքի» ջրվեժ ջրագրական բնության հուշարձանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Շաքի համայնքի վարչական սահմանում` Որոտան գետի ձախակողմյան Շաքի վտակի վրա, Շաքի գյուղից մոտ 1.0 կմ հրվ-արլ:

Կոորդինատներ` X-585215,74 Y-4378711,91

 

.____________________________________________________.

|Շրջադարձային|        Կոորդինատները    |Գծային չափերը|

|(բեկման)    |_________________________|   (մետր)    |

|կետեր       |     Y      |     X      |             |

|____________|____________|____________|_____________|

|1           |8585334.8931|4380303.8302|             |

|____________|____________|____________|        16.43|

|2           |8585319.8829|4380310.5066|_____________|

|____________|____________|____________|         6.16|

|3           |8585320.4091|4380316.6401|_____________|

|____________|____________|____________|        11.84|

|4           |8585323.0964|4380328.1721|_____________|

|____________|____________|____________|         9.51|

|5           |8585327.5664|4380336.5670|_____________|

|____________|____________|____________|         8.03|

|6           |8585333.2018|4380342.2871|_____________|

|____________|____________|____________|        11.55|

|7           |8585341.3078|4380350.5148|_____________|

|____________|____________|____________|         3.39|

|8           |8585342.8736|4380353.5202|_____________|

|____________|____________|____________|        15.20|

|9           |8585357.5553|4380357.4445|_____________|

|____________|____________|____________|        23.49|

|10          |8585378.4681|4380368.1501|_____________|

|____________|____________|____________|        10.08|

|11          |8585382.1241|4380377.5460|_____________|

|____________|____________|____________|        13.11|

|12          |8585394.7363|4380381.1211|_____________|

|____________|____________|____________|        20.25|

|13          |8585414.9897|4380381.1954|_____________|

|____________|____________|____________|        17.18|

|14          |8585432.1315|4380382.3769|_____________|

|____________|____________|____________|        16.49|

|15          |8585447.5341|4380388.2607|_____________|

|____________|____________|____________|         7.31|

|16          |8585454.2225|4380391.2154|_____________|

|____________|____________|____________|        11.76|

|17          |8585465.0347|4380395.8365|_____________|

|____________|____________|____________|         5.62|

|18          |8585470.1855|4380398.0924|_____________|

|____________|____________|____________|         2.78|

|19          |8585472.9239|4380398.5758|_____________|

|____________|____________|____________|         2.95|

|20          |8585475.7097|4380399.5426|_____________|

|____________|____________|____________|        18.23|

|21          |8585492.5586|4380406.4969|_____________|

|____________|____________|____________|        30.41|

|22          |8585518.9958|4380421.5251|_____________|

|____________|____________|____________|        11.71|

|23          |8585525.7150|4380411.9407|_____________|

|____________|____________|____________|         3.36|

|24          |8585496.0370|4380396.6958|_____________|

|____________|____________|____________|        12.93|

|25          |8585485.0326|4380389.9144|_____________|

|____________|____________|____________|         3.23|

|26          |8585482.3566|4380388.0974|_____________|

|____________|____________|____________|         3.97|

|27          |8585479.6048|4380385.2353|_____________|

|____________|____________|____________|         3.28|

|28          |8585477.3616|4380382.8426|_____________|

|____________|____________|____________|        36.57|

|29          |8585452.3484|4380356.1622|_____________|

|____________|____________|____________|         7.93|

|30          |8585444.5338|4380354.8236|_____________|

|____________|____________|____________|         8.71|

|31          |8585435.9827|4380353.1782|_____________|

|____________|____________|____________|         1.63|

|32          |8585434.3595|4380353.0935|_____________|

|____________|____________|____________|        31.91|

|33          |8585402.4887|4380351.4315|_____________|

|____________|____________|____________|        15.92|

|34          |8585387.2073|4380346.9531|_____________|

|____________|____________|____________|         5.89|

|35          |8585381.5574|4380345.2973|_____________|

|____________|____________|____________|        12.78|

|36          |8585369.3983|4380341.3514|_____________|

|____________|____________|____________|         9.16|

|37          |8585361.4272|4380336.8456|_____________|

|____________|____________|____________|        14.63|

|38          |8585349.1636|4380328.8605|_____________|

|____________|____________|____________|         5.66|

|39          |8585345.3726|4380324.6595|_____________|

|____________|____________|____________|         9.73|

|40          |8585340.4058|4380316.2948|_____________|

|____________|____________|____________|         2.16|

|41          |8585340.3246|4380314.1410|_____________|

|____________|____________|____________|             |

|1           |8585334.8931|4380303.8302|        11.65|

.____________________________________________________.

 

* Կոորդինատային համակարգը` WGS-84, մետրական ցանցով

 

3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը

«Շաքի» ջրվեժ ջրագրական բնության հուշարձանը հանրապետական նշանակության գիտաճանաչողական գեղատեսիլ հուշարձան է: Բնութագրվող տեղանքը հիմնականում կազմված է չորրորդական դարաշրջանի երիտասարդ բազալտային, անդեզիտային և դացիտային լավաներից: Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ` հարուստ ժայռերով և քարայրներով (Հավելված 2): Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին:

«Շաքի» ջրվեժ ջրագրական բնության հուշարձանը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

«Շաքի» ջրվեժի շրջակայքում կան տեղական նշանակություն ունեցող այլ` «Հերթ» որմնաքանդակ երկրաբանական, «Անանուն» աղբյուր ջրաերկրաբանական հուշարձաններ, սյունաձև և ճառագայթաձև բազալտներ, հրաբխային այրեր:

Շաքի գետի ջրերը նույնանուն բնակավայրից հարավ մոտ 900 մ թեքությամբ գահավիժում են Որոտան գետ: Շաքի գետը սնվում է գյուղում բխող հորդառատ ու սառնորակ աղբյուրների ջրերից, որի գետաբերանի մոտ գտնվում է «Շաքի» ջրվեժը:

Ջրվեժի բարձրությունը ծովի մակարդակից 1720 մետր է, ջրի շիթի բարձրությունը` 18-20 մետր, թափվող ջրերի լայնությունը` 12 մետր, առավելագույն հոսքը` 2,57 խոր. մ/վրկ (մայիս), նվազագույն հոսքը` 0,57 խոր.մ/վրկ (դեկտեմբեր):

Ջրվեժի պահպանման գոտու տարածքը հիմնականում ներկայացված է ջրաճահճային էկոհամակարգերով և տափաստանային գոտուն բնորոշ բուսականությամբ: Տարածքում բույսերից չոր քարքարոտ լեռնալանջերին աճում են ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված խաչածաղկավորներից-լռջուն Կարյագինի (Isatis karjaginii), վահանակերպ տափակապատիճակ (Peltariopsis planisiliqua), լոբազգիներից գազ ցածր (Astragalus bumilis), գազ կիրպիչնիկովի (Astragalus kirpicznikovii), գազ բեկված (Astragalus refractus), հիրիկազգիներից հիրիկ նեղգծային (Iris lineolata), հացազգիներից կարծրախոտ Վորոնովի (Sclerochloa woronowi) տեսակները:

ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակներից ջրվեժի պահպանման գոտու տարածքի ջրաճահճային էկոհամակարգերում երկկենցաղներից հանդիպում է սիրիական սխտորագորտը (Pelobates syriacus), իսկ կաթնասուններից Շելկովնիկովի կուտորան (Neomis schelkovnikovi): Որոտան գետի հովտում վտանգված թռչնատեսակներից հանդիպում է սպիտակապոչ արծիվը (Haliaetus albicilla): Ջրվեժի կիրճում քարայրներում և անձավներում բնակվում է ձեռքաթևավորներից ասիական լայնականջ չղջիկը (Barbastella leucomelas): Սպառնացող հիմնական վտանգներից են մարդու տնտեսական գործունեությունը և չվերահսկվող տուրիզմը:

Շաքի ՓՀԷԿ-ը կառուցվել է 1934 թվականին և գոյատևելով գրեթե մեկ դար, ներկայումս հանդիսանում է հիդրոէներգետիկայի մի յուրօրինակ հուշարձան-թանգարան: 1997 թվականին ՓՀԷկ-ը սեփականաշնորհել է «Հակոբջանյան և Գալստյան ՀԷԿ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ: Համաձայն սեփականաշնորհման պայմանագրի ընկերությանն է հանձնվել/տրամադրվել հիդրոէլեկտրակայանը իր անբաժան կառույցներով և հիդրոէներգետիկական նպատակներով, վայրկյանում 2.0 խմ ջրի օգտագործման թույլտվությամբ: Հետագայում գետում ջրի սակավության պատճառով ընկերությանը տրամադրված ջրի քանակը նվազեցվեց մինչև 1.5 խմ վայրկյանում:

Համաձայն հաստատված գրաֆիկի 2017 թվականի ապրիլի 27-ի N 000057 ջրօգտագործման թույլտվության «Հակոբջանյան և Գալստյան ՀԷԿ» ՍՊԸ, ՀԷԿ-ը շահագործվելու է գիշերային ժամերին` պահպանելով ջրի էկոլոգիական թողքի ծավալները` վայրկյանում 200 մ/խ: Օրվա ցերեկային ժամերին գետի ջրահոսքն ամբողջությամբ ուղղվում է դեպի «Շաքի» ջրվեժ, իսկ գիշերը դեպի ՓՀԷԿ:

Ըստ ջրօգտագործման թույլտվության ջրվեժը գործելու է մարտի 15-ից ապրիլի 30-ը` ժամը 11:00-17:00, մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ը` ժամը 11:00-19:00, հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը` ժամը 11:00-17:00:

Ըստ ավանդազրույցի թշնամիները Գեղարքունի գավառից 93 կույս աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին, նրանք ասում են` «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծին»: Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել: Թշնամիները հասնում են նրա ետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչում են Շաքեի անունով:

«Շաքի» ջրվեժ ջրագրական բնության հուշարձանի անձնագրի 2-րդ հավելվածում ներկայացված է չափագրության արդյունքում ստացված տեղագրական քարտեզ-սխեման:

 

4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը

Ըստ հավելված 3-ում ներկայացված սխեմատիկ քարտեզի, արահետի մոտ գտնվող N 1 սահմանակետից, որի կոորդինատներն են` y=8585334.8931, x=4380303.8302, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով 16.43 մ, հասնում է գետի մյուս ափին, արահետի մոտ գտնվող N 2 սահմանակետին, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, հյուսիս-արևելք, արահետի եզրով, N 3-10 սահմանակետերով անցնելով 99.25 մ, հասնում է N 11 սահմանակետին, որի կոորդինատներն են` y=8585382.1241, x=4380377.5460: N 11 սահմանակետից շարունակվում է ուղղությունը դեպի հյուսիս-արևելք, այնուհետև արևելք, նորից հյուսիս-արևելք, N 12-21 սահմանակետերով անցնելով 146.09 մ, հասնում է N 22 սահմանակետին, որի կոորդինատներն են` y=85855518.9558, x=4380421.5251, այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հատելով գետը, անցնելով 11.71 մ, հասնում է գետի մյուս ափին գտնվող N 23 սահմանակետին, որից հետո սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, N 24-28 սահմանակետերով անցնելով 93.34 մ, հասնում է արահետի մոտ գտնվող N 29 սահմանակետին, որի կոորդինատներն են` y=85855452.3484, x=4380356.1622: N 29 սահմանակետից սահմանագիծը շարունակում է ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, արևմուտք, նորից հարավ-արևմուտք, արահետի եզրով N 30-41 սահմանակետերով անցնելով 137.76 մ, հասնում է N 1 սահմանակետին: «1-1» սահմանագծի ընդհանուր երկարությունը 504.48 մ է: Պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 0.5048 հա:

 

5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնք, Շաքի գյուղ: Սիսիան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող (ըստ նպատակային նշանակության) ջրային հողեր` 0,2482 հա (գետ), համայնքային սեփականություն հանդիսացող այլ հողատեսքեր` 0,2115 հա, արոտ` 0,0451 հա:

 

6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները

1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն հուշարձանի և դրա պահպանման գոտու տարածքում արգելվում են`

ա. հիդրոտեխնիկական, շինարարական, հատակախորացման, հորատման, պայթեցման աշխատանքները.

բ. հողային և բուսական ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումները.

գ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով).

դ. օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

ե. նմուշներ վերցնելը.

զ. ծառերի և թփերի հատումները.

է. աղտոտումը.

ը. ջրային ռեժիմի խախտումը.

թ. բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն.

ժ. ժայռամագլցումը, արկածային տուրիզմը:

2) Թույլատրվում է`

ա. քաղաքացիների հանգիստը.

բ. գիտական ուսումնասիրությունները, մոնիթորինգը (այդ թվում` քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

գ. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

դ. էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

ե. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

 

7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնք:

 

Հավելված 1

«Շաքի» ջրվեժ ջրագրական

բնության հուշարձանի անձնագրի

______________________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

Հավելված 2

«Շաքի» ջրվեժ ջրագրական

բնության հուշարձանի անձնագրի

______________________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

Հավելված 3

«Շաքի» ջրվեժ ջրագրական

բնության հուշարձանի անձնագրի

______________________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

 

pin
Բնապահպանության նախարարություն
21.03.2018
N 68-Ն
Հրաման