Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ Ե ...

 

 

124.0178.170318

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        03            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12418078

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ                 ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՊԵՏԱԿԱՆ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

    2018 թվականի մարտի 17-ի                2018 թվականի մարտի 19-ի

        N 178-Ն                                   N 66-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

._________________________________________________________________________.

|ՊԻՆԴ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՂԻ) ՄԱՐՎԱԾ      |[13]|

|ՊԱՇԱՐՆԵՐԸ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ                           |    |

|_________________________________________________________________________|

|Հանքա|Նշում |Մար- |Համա-|Բնօգտա|Չափա-|Բըն- |Բնօգ-|Հաշվարկված             |

|վայրի|բնօգտա|ված  |պատաս|գործ- |քանակ|օգտա-|տագոր|բնօգտագործման վճարը    |

|անվա-|գործ- |պինդ |խան  |ման   |ները |գործ-|ծման |_______________________|

|նում |ման   |օգտա-|չափ- |վճարի |գերա-|ման  |վճարի|Չափա-|Չափա-|Զրոյա|Ընդա-|

|և    |վճարի |կար  |ման  |բազան |զան- |վճարի|հաս- |քանակ|քանակ|կան  |մենը |

|թույլ|դրույ-|հանա-|միա- |      |ցող  |դրույ|տատա-|ների |ները |չափա-|     |

|տվու |քաչափի|ծոնե-|վորը |      |փաս- |քաչա-|գրված|սահ- |գերա-|քանակ|     |

|թյան |կամ   |րի   |     |      |տացի |փերը |դրույ|մաննե|զան- |ների |     |

|համար|հաստա-|տեսա-|     |      |ծավալ|(%)  |քաչա-|րում |ցող  |դեպ- |     |

|     |տագըր-|կը   |     |      |ները |     |փերը |     |ծավալ|քում |     |

|     |ված   |     |     |      |     |     |     |     |ների |     |     |

|     |դրույ-|     |     |      |     |     |     |     |համար|     |     |

|     |քաչափի|     |     |      |     |     |     |     |     |     |     |

|     |կիրառ-|     |     |      |     |     |     |     |     |     |     |

|     |ման   |     |     |      |     |     |     |     |     |     |     |

|     |մասին |     |     |      |     |     |     |     |     |     |     |

|_____|______|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|[13. |[13.  |[13. |[13. |[13.5]|[13. |[13. |[13. |[13. |[13. |[13. |[13. |

|   1]|   2] |   3]|   4]|      |   6]|   7]|   8]|   9]|  10]|  11]|  12]|

|_____|______|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|_____|______|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|_____|______|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|_________________________________________________|_____|_____|_____|_____|

|ԸՆԴԱՄԵՆԸ                              [13.13]    |     |     |     |     |

._________________________________________________________________________.

 

Պաշտոնատար անձ (ֆիզիկական անձ) _____________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկը (այսուհետ` հաշվարկ) լրացվում և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 180-րդ և 220-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Հաշվարկում արժեքային ցուցանիշները արտացոլվում են դրամներով (առանց լումաների), իսկ բնեղեն ցուցանիշները` համապատասխան չափման միավորներով (հարկման բազայի և վճարի բազայի չափաքանակները ստորակետից հետո վեց նիշի ճշտությամբ, իսկ մյուս ցուցանիշները` ստորակետից հետո մինչև երեք նիշի ճշտությամբ):

3. Հաշվարկը բաղկացած է դիմային մասից և հավելվածից: Հաշվետու եռամսյակում բացառապես դիմային մասով նախատեսված` Օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկ վճարող համարվելու դեպքում դիմային մասում կատարվում է համապատասխան նշում, որի դեպքում հավելվածը չի լրացվում:

4. Հաշվարկի դիմային մասի [1] բաժնում լրացվում են`

1) [1.1] տողում` հաշվարկ ներկայացնող կազմակերպության լրիվ անվանումը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը («անհատ ձեռնարկատեր» նշումով).

2) [1.2] տողում` կազմակերպության գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը.

3) [1.3] տողում` հարկ վճարողի հաշվառման համարը.

4) [1.4] տողում` ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը).

5) [1.5] տողում` համապատասխան հարկային տարին և այն հաշվետու եռամսյակը, որի համար ներկայացվում է հաշվարկը կամ ճշտված հաշվարկը:

5. Հաշվարկի դիմային մասի [2] բաժնում լրացվում են հաշվետու եռամսյակում հարկի (վճարի) հաշվարկային ցուցանիշներն ըստ դրանց տեսակների` դիմային մասին և (կամ) հավելվածին համապատասխան`

1) [2.5]-ից [2.13] տողերի [2.1]-ից [2.4] սյունակներին համապատասխանող վանդակներում` հավելվածի [5.15]-ից [13.13] տողերի համապատասխան վանդակների ցուցանիշները.

2) [2.14]-րդ տողի [2.4] սյունակին համապատասխանող վանդակում` դիմային մասի [3] բաժնի [3.14] տողի համապատասխան ցուցանիշը.

3) [2.15] տողի [2.1]-ից [2.4] սյունակներին համապատասխանող վանդակներում` [2.5]-ից [2.14] սյունակների տողերի համապատասխան ցուցանիշների հանրագումարները.

4) [2.16] տողին համապատասխանող [2.16.4] վանդակում` հարկի (վճարի) գծով օրենքով սահմանված կարգով վճարողին վերապահված արտոնությունների ընդհանուր գումարը` հաշվարկված հաշվետու եռամսյակի համար ([2.16.1] վանդակում` արտոնվող հարկի (վճարի) տեսակներից [2.5]-ից [2.14] տողերից համապատասխան տողերի համարները, [2.16.2] վանդակում` համապատասխան իրավական ակտի անվանումը, հոդվածը, մասը, [2.16.3] վանդակում` արտոնության համապատասխան գումարը: Արտոնություններ նախատեսված չլինելու դեպքում [2.16.4] վանդակում լրացվում է «0».

5) [2.17] տողին համապատասխանող վանդակում` հաշվետու եռամսյակի համար վճարման ենթակա հարկի (վճարի) ընդհանուր գումարը ([2.15] տողի [2.4] սյունակին համապատասխանող վանդակի և [2.16.4] վանդակի մեծությունների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [2.17] տողին համապատասխանող վանդակում լրացվում է «0»:

6. Հաշվարկի դիմային մասի [3] բաժնում (ըստ համապատասխան ենթաբաժինների) լրացվում է Օրենսգրքի 179-րդ հոդվածին համապատասխան` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի հաշվարկը`

1) [3.1] սյունակում (պարտադիր առանձնացված ըստ համապատասխան ենթաբաժինների)` արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված և հաշվետու եռամսյակում Հայաստանի Հանրապետության տարածքում օտարված և (կամ) ներմուծող-իրացնողի կողմից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ չհամարվող պետություններից և (կամ) ԵՏՄ անդամ համարվող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներից Հայաստանի Հանրապետությունում հաշվետու եռամսյակում օտարված` Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում նշված` շրջակա միջավայրին վնաս պատճառող յուրաքանչյուր ապրանքի ծածկագիրն ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի.

2) [3.2] սյունակում` [3.1] սյունակում նշված ծածկագրերին դասվող շրջակա միջավայրին վնաս պատճառող համապատասխան ապրանքի համառոտ անվանումը (Օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակին համապատասխան).

3) [3.1] և [3.2] սյունակներում չեն լրացվում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաները.

4) [3.3] սյունակում` յուրաքանչյուր ապրանքի համար (Օրենսգրքի 165-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան) բնապահպանական հարկով հարկման բազան` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքի արժեքը դրամական արտահայտությամբ` առանց բնապահպանական հարկի, ակցիզային հարկի և ԱԱՀ-ի: Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների անհատույց կամ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից էականորեն ցածր արժեքով օտարման դեպքերում [3.3] սյունակում համապատասխան ապրանքի համար լրացում է Օրենսգրքով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան` առանց ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գումարների.

5) [3.4] սյունակում` յուրաքանչյուր ապրանքի համար Օրենսգրքի 171-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող, ներմուծող և իրացվող ապրանքի համար բնապահպանական հարկի համապատասխան դրույքաչափը.

6) [3.5] սյունակում լրացվում է յուրաքանչյուր ապրանքի համար հաշվարկված հարկի գումարը` [3.3] սյունակի համապատասխան տողի նկատմամբ [3.4] սյունակի համապատասխան տողի դրույքաչափով հաշվարկված գումարը,

7) [3.14] տողին համապատասխանող վանդակում` [3.11], [3.12] և [3.13] տողերի հանրագումարը:

7. Հաշվարկի դիմային մասի [3] բաժնի 1-ին ենթաբաժնում արտադրող-իրացնողները յուրաքանչյուր ապրանքի մասով լրացնում են`

1) [3.6] սյունակում` օտարված ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործված` ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծված ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու եռամսյակում ապրանքների օտարմանը համամասնորեն.

2) [3.7] սյունակում` օտարված ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործված` ԵՏՄ անդամ համարվող պետություններից ներմուծված ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու եռամսյակում ապրանքների օտարմանը համամասնորեն.

3) [3.8] սյունակում` օտարված ապրանքի արտադրությունում անմիջականորեն օգտագործված` Հայաստանի Հանրապետության մատակարարների (ներմուծող-իրացնողների և արտադրող-իրացնողների) հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և մատակարարներին վճարված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու եռամսյակում ապրանքների օտարմանը համամասնորեն.

4) [3.9] սյունակում` [3.6], [3.7] և [3.8] սյունակի համապատասխան տողերի հանրագումարը.

5) [3.10] սյունակում` հաշվետու եռամսյակի համար հաշվարկված` վճարման ենթակա բնապահպանական հարկի գումարը ([3.5]-[3.9]), որը չպետք է գերազանցի օտարված ապրանքի համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարին (եթե ([3.5]-[3.9]) >/= 5, ապա [3.10]=0).

6) [3.11] սյունակին համապատասխանող վանդակում` [3.10] սյունակի բոլոր տողերի հանրագումարը:

8. Հաշվարկի դիմային մասի [3] բաժնի 2-րդ և 3-րդ ենթաբաժիններում ներմուծող-իրացնողները յուրաքանչյուր ապրանքի մասով լրացնում են`

1) 2-րդ ենթաբաժնի [3.6] և [3.9] սյունակների համապատասխան տողերում ([3.6]=[3.9])` ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծված և օտարված` [3.1] սյունակում նշված ապրանքի ներմուծման համար մաքսային հայտարարագրում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարը` հաշվետու եռամսյակում օտարված ապրանքին համամասնորեն.

2) 3-րդ ենթաբաժնի [3.7] և [3.9] սյունակների համապատասխան տողերում ([3.7]=[3.9])` ԵՏՄ անդամ համարվող պետություններից ներմուծված և օտարված` [3.1] սյունակում նշված ապրանքի ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված բնապահպանական հարկի գումարը` հաշվետու եռամսյակում օտարված ապրանքին համամասնորեն.

3) 2-րդ և 3-րդ ենթաբաժինների համապատասխանաբար [3.10] սյունակներում` հաշվետու եռամսյակում յուրաքանչյուր ապրանքի համար հաշվարկված` վճարման ենթակա բնապահպանական հարկի գումարը ([3.5]-[3.9]), որը չպետք է գերազանցի օտարված ապրանքի համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարին (եթե ([3.5]-3.9]) >/= [3.5], ապա [3.10]=0).

4) [3.12] և [3.13] սյունակների համապատասխան վանդակներում` [3.10] սյունակների համապատասխան տողերի ցուցանիշների հանրագումարները:

9. Հավելվածի [4] բաժնում լրացվում են`

1) [4.1] տողում` հավելվածը ներկայացնող կազմակերպության լրիվ անվանումը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը («անհատ ձեռնարկատեր» նշումով).

2) [4.2] տողում` կազմակերպության գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը.

3) [4.3] տողում` հարկ վճարողի հաշվառման համարը.

4) [4.4] տողում` ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը).

5) [4.5] տողում` համապատասխան հարկային տարին և այն հաշվետու եռամսյակը, որի համար ներկայացվում է հաշվարկը կամ ճշտված հաշվարկը:

10. Հավելվածի [5] բաժնում լրացվում են`

1) [5.1] սյունակում` արտանետման անշարժ աղբյուրներից հաշվետու եռամսյակում մթնոլորտային օդ փաստացի արտանետված` Օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում նշված վնասակար նյութի համապատասխան անվանումը: Երևան քաղաքում, ազգային պարկերի տարածքներում գտնվող արտանետման անշարժ աղբյուրների դեպքում մթնոլորտային օդ դրանցից արտանետված վնասակար նյութի անվանմանը կից [5.1.1] սյունակում նշվում է «Երևան քաղաք» կամ «ազգային պարկ», իսկ Երևան քաղաքում, ազգային պարկերի տարածքներում չգտնվող արտանետման անշարժ աղբյուրների դեպքում` «այլ» վայրը.

2) [5.2] սյունակում` յուրաքանչյուր վնասակար նյութի համար լրացվում է բնապահպանական հարկով հարկման բազան` հաշվետու եռամսյակում [5.1] սյունակում նշված համապատասխան վնասակար նյութի արտանետման փաստացի ամբողջ ծավալները (տոննաներով).

3) [5.3] սյունակում` արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակները` անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվություններով սահմանված (տրամադրված) սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները (տոննաներով)` հաշվարկված հաշվետու եռամսյակի համար (այս դեպքում [5.4] սյունակում լրացվում է «0»).

4) [5.4] սյունակում` Օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների համար ժամանակավոր (մինչև հինգ տարի ժամկետով) չափաքանակներով սահմանված (տրամադրված) սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները (տոննաներով)` հաշվարկված հաշվետու եռամսյակի համար (այս դեպքում [5.3] սյունակում լրացվում է «0»).

5) արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվություն չունենալու կամ թույլտվություններում թույլատրելի արտանետումների ծավալները նշված չլինելու` զրոյական չափաքանակների դեպքում [5.3] և [5.4] սյունակներում լրացվում է «0».

6) [5.5] սյունակում` [5.2] սյունակում նշված ծավալներից` [5.3] կամ [5.4] սյունակում նշված չափաքանակները չգերազանցող ծավալները: Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) դեպքում [5.5] սյունակում լրացվում է «0».

7) [5.6] սյունակում` [5.2] սյունակում նշված ծավալների` [5.3] սյունակի չափաքանակները մինչև 5 (ներառյալ) անգամ գերազանցող համապատասխան ծավալները (([5.2]-[5.3])/[5.3])5): Ժամանակավոր չափաքանակներ սահմանված լինելու դեպքում [5.4] սյունակի չափաքանակները գերազանցող ամբողջ ծավալները լրացվում են միայն [5.6] սյունակում (այս դեպքում [5.7] սյունակում լրացվում է «0»): Բացառապես չափաքանակների սահմաններում փաստացի արտանետումների, ինչպես նաև զրոյական չափաքանակների դեպքում [5.6] և [5.7] սյունակներում լրացվում է «0».

8) զրոյական չափաքանակների դեպքում արտանետված վնասակար նյութերի համապատասխան փաստացի ամբողջ` [5.2] սյունակում նշված ծավալները լրացվում են [5.8] սյունակում, եթե արտանետումների փաստացի ծավալները չեն գերազանցում Օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` ըստ նյութերի տեսակների համապատասխան չափաքանակները: Այդ չափաքանակները գերազանցող համապատասխան փաստացի արտանետումների ամբողջ ծավալները լրացվում են [5.9] սյունակում.

9) [5.10] սյունակում` Օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակով սահմանված դրույքաչափերի (նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված` Երևան քաղաքում, ազգային պարկերի տարածքներում գտնվող արտանետման անշարժ աղբյուրների համար դրույքաչափերն ավելանում են 1.5 անգամ) և նույն հոդվածի 5-րդ մասով համապատասխան տարվա համար սահմանված գործակցի արտադրյալը.

10) [5.11] սյունակում` չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([5.5] սյունակի) համար հաշվարկված հարկի գումարները ([5.5]X[5.10]).

11) [5.12] սյունակում` չափաքանակները (այդ թվում` ժամանակավոր չափաքանակները) գերազանցող փաստացի ծավալների ([5.6] և [5.7] սյունակների) համար Օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափերով հաշվարկված հարկի գումարները (([5.6]X[5.10]X բազմապատիկ մեծություն) և ([5.7]X[5.10]Xբազմապատիկ մեծություն) մեծությունների հանրագումարը)).

12) [5.13] սյունակում` զրոյական չափաքանակների դեպքում [5.8] կամ [5.9] սյունակների համար Օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափերով հաշվարկված հարկի գումարները` ([5.8]X[5.10]X բազմապատիկ մեծություն) կամ ([5.9]X[5.10]X բազմապատիկ մեծություն).

13) [5.14] սյունակի տողերում [5.11], [5.12] և [5.13] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները.

14) [5.15] տողին համապատասխանող վանդակներում` [5.11], [5.12], [5.13] և [5.14] սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

11. Հավելվածի [6] բաժնում լրացվում են`

1) [6.1] սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակում ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր փաստացի արտանետված` Օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում նշված վնասակար նյութի, միացության համապատասխան անվանումը: Սևանա լճի ջրահավաք ավազան, Հրազդանի կիրճի տարածքում Հրազդան և Գետառ գետեր վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցողների կողմից իրականացվող արտահոսքի) փաստացի արտանետված վնասակար նյութի, միացության անվանմանը կից [6.1.1] սյունակում նշվում է «Սևանա լճի ջրահավաք ավազան», «Հրազդանի կիրճի տարածքում Հրազդան գետ» կամ «Հրազդանի կիրճի տարածքում Գետառ գետ»): Եթե արտահոսքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում, ապա արտանետված վնասակար նյութի և միացության անվանմանը կից [6.1.2] սյունակում նշվում է «Արարատի մարզ» կամ «Արմավիրի մարզ», իսկ այլ մարզերի դեպքում` «այլ» մարզը.

2) [6.2] սյունակում` յուրաքանչյուր վնասակար նյութի, միացության համար բնապահպանական հարկով հարկման բազան` հաշվետու եռամսյակում [6.1] սյունակում նշված վնասակար նյութի, միացության` ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր արտահոսքի փաստացի ծավալը` տվյալ ջրահեռացման ցանցը սպասարկող մաքրման կայանով չմաքրվող վնասակար նյութեր և միացություններ պարունակող արտահոսքերի ծավալը, իսկ մաքրման կայանների բացակայության կամ դրանց չաշխատելու դեպքում` վնասակար նյութեր և միացություններ պարունակող արտահոսքերի ամբողջ ծավալը (տոննաներով).

3) [6.3] սյունակում` բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակները` ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված` ջրային ռեսուրս կամ դրանց ջրհավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները, կեղտաջրերում վնասակար նյութերի և (կամ) միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները կամ ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոններով նախատեսված` վնասակար նյութերի և (կամ) միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները` հաշվարկված հաշվետու եռամսյակի համար (տոննաներով).

4) ջրօգտագործման թույլտվություն չունենալու կամ տրամադրված ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները կամ ջրային ռեսուրս կամ դրանց ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները կամ կեղտաջրերում վնասակար նյութերի և (կամ) միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալների մասին տվյալները նշված չլինելու, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոններով նախատեսված սահմանային թույլատրելի արտահոսքերի ծավալները որոշված չլինելու` զրոյական չափաքանակների դեպքում [6.3] սյունակում լրացվում է «0».

5) [6.4] սյունակում` [6.2] սյունակում նշված ծավալների` [6.3] սյունակում նշված համապատասխան չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները: Զրոյական չափաքանակների դեպքում [6.4] սյունակում լրացվում է «0».

6) [6.5] սյունակում` [6.2] սյունակում նշված ծավալների` [6.3] սյունակում նշված համապատասխան չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([6.2] և [6.3] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու կամ զրոյական չափաքանակների դեպքում [6.5] սյունակում լրացվում է «0».

7) [6.6] սյունակում` Օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակով սահմանված դրույքաչափերի (նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված` Սևանա լճի ջրահավաք ավազան, Հրազդանի կիրճի տարածքում Հրազդան և Գետառ գետեր վնասակար նյութերի և միացությունների արտահոսք իրականացնողների (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցողների) համար դրույքաչափերն ավելանում են 2.0 անգամ) և նույն հոդվածի 5-րդ մասով համապատասխան տարվա համար սահմանված գործակցի արտադրյալը.

8) [6.7] սյունակում` չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([6.4] սյունակի) համար հաշվարկված հարկի գումարները ([6.4]X[6.6]).

9) [6.8] սյունակում` չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների ([6.5] սյունակի) համար Օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված հարկի գումարները ([6.5]X[6.6]X3).

10) [6.9] սյունակում` զրոյական չափաքանակների դեպքում Օրենսգրքի 169-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված հարկի գումարները ([6.2]X[6.6]Xբազմապատիկ մեծություն).

11) [6.10] սյունակի տողերում լրացվում են [6.7], [6.8] և [6.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները,

12) [6.11] տողին համապատասխանող վանդակներում` [6.7], [6.8], [6.9] և [6.10] սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

12. Հավելվածի [7] բաժնում լրացվում է ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահելու համար բնապահպանական հարկի հաշվարկն ըստ ենթաբաժինների`

1) 1-ին ենթաբաժնում (2018 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու եռամսյակների համար) լրացվում են`

ա. [7.2] սյունակում` Օրենսգրքի 165-րդ 4-րդ մասի 1-ին կետով սահմանված հարկման բազան` հատուկ հատկացված տեղերում (թափոնների տեղաբաշխման տեղերում, պոլիգոններում, թափոնակուտակիչներում, աղբավայրերում, համալիրներում և (կամ) շինություններում) հաշվետու եռամսյակում տեղադրված արտադրության և (կամ) սպառման թափոնների ծավալը (տոննաներով)` Օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված և [7.1] սյունակում նշված վտանգավորության դասերին համապատասխան: [7.2] սյունակում չեն լրացվում ընդերքօգտագործման թափոնները.

բ. [7.3] սյունակում` Օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով թափոնների տեղադրման համար սահմանված հարկման բազայի չափաքանակները` տրամադրված (հաստատված) թափոնների տեղադրման սահմանաքանակներով սահմանված տեղադրման ծավալները (տոննաներով): Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված` արտադրության և (կամ) սպառման թափոնների տեղադրման համար զրոյական չափաքանակների դեպքում [7.3] սյունակում լրացվում է «0».

գ. [7.4] սյունակում` արտադրության և (կամ) սպառման փաստացի տեղադրված թափոնների` հարկման բազայի չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները (տոննաներով): Զրոյական չափաքանակների դեպքում [7.4] սյունակում լրացվում է «0».

դ. [7.5] սյունակում` արտադրության և (կամ) սպառման փաստացի տեղադրված թափոնների` հարկման բազայի չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([7.2] և [7.3] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու կամ զրոյական չափաքանակների դեպքում [7.5] սյունակում լրացվում է «0».

ե. [7.6] սյունակում` Օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` համապատասխան դրույքաչափերի և նույն հոդվածի 6-րդ մասով համապատասխան տարվա համար սահմանված գործակցի արտադրյալը.

զ. [7.7] սյունակում` չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([7.4] սյունակի) համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարները ([7.4] X [7.6]).

է. [7.8] սյունակում` չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների համար Օրենսգրքի 170-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված հարկի գումարը ([7.5] X [7.6] X 3).

ը. [7.9] սյունակում` զրոյական չափաքանակների դեպքում Օրենսգրքի 170-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված հարկի գումարը ([7.2] X [7.6] X 5).

թ. [7.10] սյունակի տողերում` [7.7] [7.8] և [7.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները.

ժ. [7.11] տողին համապատասխանող վանդակներում` [7.7], [7.8], [7.9] և [7.10] սյունակների բոլոր տողերի հանրագումարները,

2) 2-րդ ենթաբաժնում (2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու եռամսյակների համար) լրացվում են`

ա. [7.2] սյունակում` Օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնապահպանական վճարի հաշվարկման օբյեկտը` հաշվետու եռամսյակում արդյունաբերական հրապարակներում արտադրության և սպառման թափոնների տեղադրված (պահված) փաստացի ամբողջ ծավալներն ըստ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «բ» կետով սահմանված և [7.1] սյունակում նշված վտանգավորության դասերի և տեղադրման ժամանակահատվածների.

բ. [7.3] սյունակում` թափոնների տեղադրման (պահման) համար վտանգավորության տվյալ դասին (այդ թվում` տեղադրման ժամանակահատվածին) համապատասխանող թափոնների տեսակների համար հարկման բազայի չափաքանակները` «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատված թափոնների տեղադրման սահմանաքանակներով նախատեսված թույլատրելի քանակները` հաշվարկված հաշվետու եռամսյակի համար (տոննաներով): Թափոնների տեղադրման սահմանաքանակներ հաստատված չլինելու դեպքում [7.3] սյունակում լրացվում է «0».

գ. [7.4] սյունակում` թափոնների տեղադրման (պահման) համար վտանգավորության տվյալ դասին (այդ թվում` տեղադրման ժամանակահատվածին) համապատասխանող թափոնների տեսակների` չափաքանակները չգերազանցող ծավալները: Չափաքանակներ հաստատված չլինելու դեպքում [7.4] սյունակում լրացվում է «0».

դ. [7.5] սյունակում թափոնների տեղադրման (պահման) համար վտանգավորության տվյալ դասին (այդ թվում` տեղադրման ժամանակահատվածին) համապատասխանող թափոնների տեսակների չափաքանակները գերազանցող ծավալները ([7.2] և [7.3] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [7.5] սյունակում լրացվում է «0».

ե. [7.6] սյունակում` «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «բ» կետերով սահմանված համապատասխան դրույքաչափը.

զ. [7.7] սյունակում` չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարները ([7.4]X [7.6]).

է. [7.8] սյունակում` չափաքանակները գերազանցող (այդ թվում` թափոնների տեղադրման սահմանաքանակներ հաստատված չլինելու դեպքում) փաստացի ծավալների համար Օրենսգրքի 452-րդ հոդվածի 5-րդ մասին և մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնապահպանական վճարի հաշվարկման համար սահմանված կարգին համապատասխան` բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնապահպանական հարկի գումարները ([7.5]X [7.6]X3).

ը. [7.9] սյունակը 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու եռամսյակների համար Օրենսգրքի 452-րդ հոդվածի 5-րդ մասին և մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնապահպանական վճարի հաշվարկման համար սահմանված կարգին համապատասխան` լրացման ենթակա չէ.

թ. [7.10] սյունակի տողերում` [7.7] [7.8] և [7.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները.

ժ. [7.12] տողին համապատասխանող վանդակներում` [7.7], [7.8], [7.9] և [7.10] սյունակների բոլոր տողերի հանրագումարները,

3) 3-րդ ենթաբաժնում (2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու եռամսյակների համար) լրացվում են`

ա. [7.2] սյունակում` Օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված հարկման բազան` հատուկ հատկացված տեղերում (արդյունաբերական հրապարակներում) հաշվետու եռամսյակում պահված արտադրության և (կամ) սպառման թափոնների փաստացի ծավալը (տոննաներով), Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված և [7.1] սյունակում նշված վտանգավորության դասերին համապատասխան: 3-րդ ենթաբաժնում չեն լրացվում ընդերքօգտագործման թափոնները.

բ. [7.3] սյունակում` Օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով թափոնների պահման համար սահմանված հարկման բազայի չափաքանակները` տրամադրված (հաստատված) թափոնների տեղադրման սահմանաքանակներով վտանգավորության տվյալ դասին համապատասխան տեղադրման ծավալները (տոննաներով)` հաշվարկված հաշվետու եռամսյակի համար (տոննաներով): Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով թափոնների պահման համար սահմանված հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում [7.3] սյունակում լրացվում է «0».

գ. [7.4] սյունակում` հարկման բազայի չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները (տոննաներով): Զրոյական չափաքանակների դեպքում [7.4] սյունակում լրացվում է «0».

դ. [7.5] սյունակում` հարկման բազայի չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([7.2] և [7.3] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու կամ զրոյական չափաքանակների դեպքում [7.5] սյունակում լրացվում է «0».

ե. [7.6] սյունակում` փաստացի պահված թափոնների տեսակների համար Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան դրույքաչափերը.

զ. [7.7] սյունակում` չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([7.4] սյունակի) համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարները ([7.4] X [7.6]).

է. [7.8] սյունակում` չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների համար Օրենսգրքի 170-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված հարկի գումարը ([7.5] X [7.6] X 3).

ը. [7.9] սյունակում` զրոյական չափաքանակների դեպքում Օրենսգրքի 170-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված հարկի գումարը ([7.2] X [7.6] X 5).

թ. [7.10] սյունակի տողերում` [7.7] [7.8] և [7.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները.

ժ. [7.13] տողին համապատասխանող վանդակներում` [7.7], [7.8], [7.9] և [7.10] սյունակների բոլոր տողերի հանրագումարները,

4) 4-րդ ենթաբաժնում (2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու եռամսյակների համար)`

ա. [7.2] սյունակում (առանձնացված ըստ մետաղական և ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի)` Օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված բնապահպանական հարկով հարկման բազան` հատուկ հատկացված տեղերում (պոչամբարներում, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասերում և (կամ) համանման վայրերում) ընդերքօգտագործման թափոնների տեղադրված կամ պահված փաստացի ծավալը (տոննաներով)` Օրենսգրքի 170-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված և [7.1] սյունակում նշված վտանգավորության դասերին համապատասխան.

բ. [7.3] սյունակում` Օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով թափոնների պահման համար սահմանված հարկման բազայի չափաքանակները` տրամադրված (հաստատված) թափոնների տեղադրման սահմանաքանակներով վտանգավորության տվյալ դասին համապատասխան տեղադրման ծավալները (տոննաներով), հաշվարկված հաշվետու եռամսյակի համար (տոննաներով): Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով թափոնների պահման համար սահմանված հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում [7.3] սյունակում լրացվում է «0».

գ. [7.4] սյունակում` հարկման բազայի չափաքանակները չգերազանցող` փաստացի ծավալները (տոննաներով): Զրոյական չափաքանակների դեպքում [7.4] սյունակում լրացվում է «0».

դ. [7.5] սյունակում` հարկման բազայի չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([7.2] և [7.3] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու կամ զրոյական չափաքանակների դեպքում [7.5] սյունակում լրացվում է «0».

ե. [7.6] սյունակում` ընդերքօգտագործման փաստացի տեղադրված կամ պահված թափոնների տեսակների համար Օրենսգրքի 170-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան դրույքաչափերը.

զ. [7.7] սյունակում` չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([7.4] սյունակի) համար հաշվարկված բնապահպանական հարկի գումարները ([7.4] X [7.6]).

է. [7.8] սյունակում` չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների համար Օրենսգրքի 170-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված հարկի գումարը ([7.5] X [7.6] X 3).

ը. [7.9] սյունակում` զրոյական չափաքանակների դեպքում Օրենսգրքի 170-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված հարկի գումարը ([7.2] X [7.6] X 5).

թ. [7.10] սյունակի տողերում` [7.7] [7.8] և [7.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները.

ժ. [7.14] տողին համապատասխանող վանդակներում` ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի համար [7.7], [7.8], [7.9] և [7.10] սյունակների տողերի հանրագումարները, իսկ [7.15] տողին համապատասխանող վանդակներում` մետաղական հանածոների հանքավայրերի համար [7.7], [7.8], [7.9] և [7.10] սյունակների տողերի հանրագումարները, իսկ [7.16] տողին համապատասխանող վանդակներում` ընդերքօգտագործման թափոնների համար [7.14] և [7.15] տողերի` [7.7], [7.8], [7.9] և [7.10] սյունակներին համապատասխանող վանդակների հանրագումարները,

5) [7.17] տողին համապատասխանող վանդակներում լրացվում են`

ա. 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու եռամսյակների համար` [7.11] և [7.12] տողերի` [7.7], [7.8], [7.9] և [7.10] սյունակներին համապատասխանող վանդակների հանրագումարը.

բ. 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու եռամսյակների համար` [7.11], [7.13] և [7.16] տողերի` [7.7], [7.8], [7.9] և [7.10] սյունակներին համապատասխանող վանդակների հանրագումարը:

13. Հավելվածի [8] բաժնում լրացվում են`

1) [8.2] սյունակում` մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի բազան` մակերևութային ջրային ռեսուրսներից ջրառի` բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով հաշվետու եռամսյակում փաստացի վերցրված ջրի ծավալը (մ3) ըստ Օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-2-րդ մասերով մակերևութային ջրերի օգտագործման համար սահմանված և [8.1] սյունակում նշված նպատակների (նշանակության): Ձկնաբուծական և խեցգետնաբուծական գործունեություն իրականացնողները հիմք են ընդունում Օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները և վճարի հաշվարկն իրականացնում են` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում մակերևութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 10 տոկոսի հիման վրա, Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` մակերևութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա: Եթե ջրօգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում, ապա Օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված օգտագործման նպատակներին (նշանակությանը) համապատասխան` [8.1] սյունակում նշված ջրօգտագործման տեսակին կից [8.1.1] սյունակում նշվում է «Արարատի մարզ» կամ «Արմավիրի մարզ», իսկ այլ մարզերի դեպքում` «այլ» մարզը.

2) [8.3] սյունակում` մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված համապատասխան ջրօգտագործման թույլտվությունով սահմանված ջրօգտագործման (մակերևութային ջրերի ջրառի) ծավալները (մ3)` հաշվարկված եռամսյակի համար: Ջրօգտագործման թույլտվություն չունենալու (այդ թվում` ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները չնշվելու)` զրոյական չափաքանակների դեպքում [8.3] սյունակում լրացվում է «0».

3) [8.4] սյունակում` [8.2] սյունակում նշված ծավալների` [8.3] սյունակում նշված չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալները: Զրոյական չափաքանակների դեպքում [8.4] սյունակում լրացվում է «0».

4) [8.5] սյունակում` [8.3] սյունակում նշված չափաքանակները գերազանցող փաստացի ծավալները ([8.2] և [8.3] սյունակների դրական տարբերությունը): Դրական տարբերություն չառաջանալու կամ զրոյական չափաքանակների դեպքում [8.5] սյունակում լրացվում է «0».

5) [8.6] սյունակում` Օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված օգտագործման նպատակներին (նշանակությանը) համապատասխան բնօգտագործման վճարների համապատասխան դրույքաչափի և նույն հոդվածի 5-րդ մասով համապատասխան տարվա համար սահմանված գործակցի արտադրյալը.

6) [8.7] սյունակում` չափաքանակները չգերազանցող փաստացի ծավալների ([8.4] սյունակի) համար հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([8.4] X [8.6]).

7) [8.8] սյունակում` չափաքանակները գերազանցող փաստացի ծավալների ([8.5] սյունակի) համար Օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([8.5] X [8.6] X 3).

8) [8.9] սյունակում` զրոյական չափաքանակների դեպքում Օրենսգրքի 204-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան բազմապատիկ դրույքաչափով հաշվարկված բնօգտագործման վճարի գումարները ([8.2] X [8.6] X համապատասխան բազմապատիկ մեծություն).

9) [8.10] սյունակի տողերում` [8.7], [8.8] և [8.9] սյունակների համապատասխան տողերի հանրագումարները.

10) [8.11] տողին համապատասխանող վանդակներում` [8.7], [8.8], [8.9] և [8.10] սյունակների բոլոր տողերի հանրագումարները:

14. Հավելվածի [9] բաժնում լրացվում են`

1) [9.2] սյունակում` ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճարի բազան` ստորերկրյա (խորքային ոչ ճնշումային ու ճնշումային` արտեզյան և ամենամյա վերականգնվող) քաղցրահամ և թերմալ ջրային ռեսուրսներից օգտագործված (արդյունահանված) ջրի փաստացի ծավալը` հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը (մ3) ըստ Օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված և [9.1] սյունակում նշված` օգտագործման նպատակների (նշանակության): Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրի հորատանցքը (աղբյուրը) միայն մեկ նպատակով շահագործելիս Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հիմնական ջրաչափ տեղադրված լինելու դեպքում [9.2] սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակում հիմնական ջրաչափով հաշվառված ջրի ծավալը: Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրի հորատանցքը (աղբյուրը) մեկից ավելի նպատակներով շահագործելիս Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առանձնացված ջրաչափ տեղադրված լինելու դեպքում [9.2] սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում առանձնացված ջրաչափերով հաշվառված ջրի համապատասխան ծավալները: Օրենսգրքի 215-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում [9.2] սյունակում լրացվում է ջրօգտագործման թույլտվությունով սահմանված ջրօգտագործման (ստորերկրյա (ստորգետնյա) քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման) համապատասխան ծավալը` հաշվարկված եռամսյակի համար: Ձկնաբուծական և խեցգետնաբուծական գործունեություն իրականացնողները հիմք են ընդունում Օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները և վճարի հաշվարկն իրականացնում են` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի 50 տոկոսի հիման վրա, Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի հինգ տոկոսի հիման վրա: Եթե արդյունահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում, ապա Օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված օգտագործման նպատակներին (նշանակությանը) համապատասխան` [9.1] սյունակում նշված ջրօգտագործման տեսակին կից [9.1.1] սյունակում նշվում է «Արարատի մարզ» կամ «Արմավիրի մարզ», իսկ այլ մարզերի դեպքում` «այլ» մարզը.

2) [9.3] սյունակում` ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվությունով սահմանված ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման ծավալները` հաշվարկված եռամսյակի համար: Ջրօգտագործման թույլտվություն չունենա

 

 

pin
Բնապահպանության նախարարություն
17.03.2018
N 178-Ն
Հրաման