Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 109-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

    

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2063/02/11
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2063/02/11 2017 թ.
Նախագահող դատավոր`   Գ. Խանդանյան
                                                   Ս. Միքայելյան
                                                   Հ. Ենոքյան

        

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

                   

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Բրիթիշ Միդլենդ Էյրուեյզ Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչ Արսեն Թավադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ «Բրիթիշ Միդլենդ Էյրուեյզ Լիմիթեդ» ընկերության (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 65.412.500 ՀՀ դրամ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) 02.05.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Կ. Չիլինգարյան, Ա. Պետրոսյան, Կ. Հակոբյան) 31.01.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 08.07.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Լ. Գրիգորյան, Ա. Հունանյան, Մ. Հարթենյան) 12.03.2015 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.07.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 18.08.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.03.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.08.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մովսիսյանը և Ընկերության ներկայացուցիչ Արսեն Թավադյանը 03.08.2017 թվականին Վճռաբեկ դատարան առձեռն ներկայացրել են 02.08.2017 թվականի հաշտության համաձայնությունը:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր, իսկ նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

Ուսումնասիրելով Կազմակերպության ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մովսիսյանի և Ընկերության ներկայացուցչի 03.08.2017 թվականին առձեռն ներկայացրած 02.08.2017 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մովսիսյանի և Ընկերության ներկայացուցչի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մովսիսյանի և «Բրիթիշ Միդլենդ Էյրուեյզ Լիմիթեդ» ընկերության միջև կնքված 02.08.2017 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

«Հաշտության համաձայնություն

    ք. Երևան                                   02.08.2017թ.

 

«Բրիթիշ Միդլենդ Էյրուեյզ Լիմիթեդ» ընկերությունը (այսուհետ նաև` «Ընկերություն»), ի դեմս ներկայացուցիչ Արսեն Թավադյանի, ով գործում է լիազորագրի հիման վրա, մի կողմից, և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ն (այսուհետ նաև` «Զվարթնոց»), ի դեմս տնօրենի ժ/պ Ա. Մովսիսյանի, մյուս կողմից

Միասին անվանվելով` «Կողմեր»

Հիմք ընդունելով, որ`

. «Զվարթնոցը» 06.09.2011թ.-ին հայց է ներկայացրել ընդդեմ «Ընկերության»,

. Գործը ստացել է ԵԿԴ/2063/02/11 համարը,

. «Կողմերը» փոխադարձ համաձայնվել են հաշտվել,

կնքեցին սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.

1. «Կողմերը» համաձայնվում են, որ «Ընկերությունը» «Զվարթնոցին» կվճարի 17.764.601 (տասնյոթ միլիոն յոթ հարյուր վաթսունչորս հազար վեց հարյուր մեկ) ՀՀ դրամ կամ դրան համարժեք այլ արժույթով գումարը, որը պետք է հաշվարկվի ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից վճարման օրը հրապարակված պաշտոնական փոխարժեքով (որից 2.746.601 (երկու միլիոն յոթ հարյուր քառասունվեց հազար վեց հարյուր մեկ) ՀՀ դրամը, որպես հատուցում «Զվարթնոցի» կողմից հայցադիմումի և վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարի), որը կդիտարկվի որպես «Զվարթնոցի» հանդեպ ունեցած պարտավորությունների լրիվ և ամբողջական կատարում:

2. «Ընկերությունը» Հայաստանի Հանրապետությանը կվճարի նաև 131.935 (հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ` որպես ավելացված հայցագնի` 26.211.000 ՀՀ դրամ գումարի դիմաց վերաքննիչ բողոքի համար չվճարված պետական տուրքի գումար:

3. «Ընկերությունը» կվճարի սույն հաշտության 1-ին կետում նշված գումարը դատական ակտը ուժի մեջ մտնելուց 10 (տասը) բանկային օրվա ընթացքում այն «Զվարթնոցի» հետևյալ հաշվեհամարներին փոխանցելու միջոցով «Արդշինբանկ» ՓԲԸ, Euro 2470649810760000, USD 2470601810770000. AMD 2470654230110000:

4. «Կողմերը» կիրականացնեն հաշտությունը հետևյալ գործընթացով`

ա) Սույն հաշտության համաձայնությունը կներկայացվի այն դատարան, որտեղ առկա է թիվ ԵԿԴ/2063/02/11 քաղաքացիական գործը,

բ) «Կողմերը» պետք է ներկայանան դատարան, հաստատեն հաշտության համաձայնությունը:

5. «Զվարթնոցն» ընդունում է և հայտարարում, որ սույն հաշտության համաձայնագրի 1-ին կետում նշված գումարի վճարմամբ դադարում են «Ընկերության» իր հանդեպ ունեցած բոլոր պարտավորությունները, և «Ընկերությունը» պարտավոր չէ կատարել որևէ այլ տեսակի վճարում, այդ թվում որևէ տուժանքների, անհիմն հարստացումների, վնասների, դատական ծախսերի, փաստաբանի վարձատրությունների:

6. Սույն հաշտության համաձայնությունը համարվում է ամբողջական և վերջնական, լուծում և ազատում է ցանկացած և բոլոր հայցային պահանջներից, իրավունքներից, պահանջներից, գործողություններից, պարտավորություններից և դատական գործերից, որոնք «Կողմերից» որևէ մեկը ունի կամ կարող է ունենալ մյուս «Կողմի» կամ վերջինիս աֆիլացված անձանց նկատմամբ` առաջացած նախքան սույն հաշտության համաձայնության օրը կամ այդ ամսաթվին, և յուրաքանչյուր «Կողմ» նաև իր իրավահաջորդների և օրինական ժառանգորդների անունից սույնով համաձայնում է ամբողջովին ազատել և ընդմիշտ զերծ պահել մյուս «Կողմին» և դրա աֆիլացված անձանց կամ իր կամ վերջիններիս պաշտոնատար անձանց, տնօրեններին, գործակալներին, աշխատակիցներին, իրավահաջորդներին և օրինական ժառանգորդներին բոլոր հայցային պահանջներից, իրավունքներից, պահանջներից, գործողություններից, պարտավորություններից և դատական գործերից, ցանկացած բնույթի, հայտնի կամ անհայտ, որոնք «Կողմերից» որևէ մեկը կարող է ունենալ այժմ կամ երբևէ ունեցել է կամ կարող է ունենալ ապագայում, և որոնք «Կողմերից» որևէ մեկը ներկայացրել է կամ կարող է ներկայացրած լինել կամ նպաստել է ներկայացվելուն որևէ խորհուրդ, դատարան, արբիտրաժային դատարան կամ Հայաստանում գտնվող որևէ վարչական գործակալություն, կամ ցանկացած այլ վայր սույն համաձայնության կնքումից առաջ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, «Ընկերության» դեմ «Զվարթնոցի» ունեցած պահանջներից ծագող կամ դրանց հետ կապված հայցային պահանջներ կապված օդերևութաբանական ծառայությունների հետ:

7. Սույն հաշտության համաձայնությունը կազմված է 3 (երեք) հավասարազոր օրինակից` մեկ օրինակ իրավասու դատարանին հաստատման ներկայացնելու համար, մեկական օրինակ` «Ընկերության» և «Զվարթնոցի» համար:

8. Յուրաքանչյուր «Կողմ» ինքն է կրում իր փաստաբանի և դատական ծախսերը, այդ թվում որևէ «Կողմ» չի հատուցելու մյուս «Կողմի» կատարած պետական տուրքի վճարումները:

9. Սույն հաշտության համաձայնությամբ չկարգավորված հարաբերությունները կարգավորվելու են ՀՀ օրենսդրությամբ:

10. Սույն համաձայնությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

    «Ընկերության» անունից         «Զվարթնոցի» անունից

Ա. Թավադյան (ստորագրություն)   Ա. Մովսիսյան (ստորագրություն, կնիք)»:

 

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2017 թվականի որոշումը բեկանել և սույն քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով «Բրիթիշ Միդլենդ Էյրուեյզ Լիմիթեդ» ընկերությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 524.040 ՀՀ դրամ` որպես ավելացված հայցապահանջի համար չվճարված պետական տուրքի գումար:

Դատական ծախսերի բաշխման հարցը` մնացած մասով, համարել լուծված` այն հաշտության համաձայնության մեջ նախատեսված լինելու հիմքով:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԵԿԴ/2063/02/11
Որոշում