Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՌԱԶՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 1993 թ. թիվ 569

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ-ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հետ, և լուսավորության նախարարության ռազմամարզական գիշերօթիկ վարժարանի հիման վրա ստեղծել ռազմամարզական վարժարան-ուսումնարան համալիր` տալով նրան միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակ:

Միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատության համար 1993/94 ուսումնական տարում նախատեսել 3Օ տեղ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը 1993/94 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերով նախատեսված միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը և բարձրագույն կրթության ու գիտության նախարարությանը` ելնելով սույն որոշումից, համապատասխան փոփոխություններ կատարել 1993/94 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերում:

3. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը` հաստատել ռազմամարզական վարժարան-ուսումնարան համալիրի կանոնադրությունը, համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության ու պաշտպանության նախարարության հետ:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ռազմամարզական վարժարան-ուսումնարան համալիրն ապահովել նյութատեխնիկական միջոցներով, կադրերով, մեթոդական օգնությամբ և գործնական պարապմունքների համար ստեղծել ռազմական ուսումնական կենտրոն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.1993
N 569
Որոշում