Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆ ...

 

 

031.0502.280200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 2000 թվականի փետրվարի 24-ի «Արդարադատության խորհրդի աշխատակազմի 2000 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագրի վերաբերյալ» եզրակացությունը` որոշում եմ.

1. Հաստատել արդարադատության խորհրդի աշխատակազմի 2000 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագիրը` համաձայն 1 հավելվածի:

2. Հաստատել արդարադատության խորհրդի աշխատակազմի 2000 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագրով նախատեսված` Հայաստանի Հանրապետության դատական և դատախազական մարմիններում ուսումնասիրություններ կատարելու կանոնները` համաձայն 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին` աջակցել արդարադատության խորհրդի աշխատակազմին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության դատական և դատախազական մարմինների աշխատանքներն ուսումնասիրելիս:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

28 փետրվարի 2000 թ.

ՆԿ-502

 

Հավելված 1.

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ

2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-ի

ՆԿ-514 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

.________________________________________________________________________.

| N  |        Միջոցառման անվանումը             |     Կատարման ժամկետը    |

|____|_________________________________________|_________________________|

| 1. |  Երևան  քաղաքի Աջափնյակ և  Դավթաշեն     |  մարտի 1- մարտի 16      |

|    |  համայնքների առաջին ատյանի դատարանում   |                         |

|    |  և  դատախազությունում  ուսումնասիրու-   |                         |

|    |  թյունների կատարում                     |                         |

|____|_________________________________________|_________________________|

| 2. |  Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում |  մարտի 20-ապրիլի 12     |

|    |  և  դատախազությունում ուսումնասիրություն|                         |

|    |  ների կատարում                          |                         |

|____|_________________________________________|_________________________|

| 3. |  Երևան  քաղաքի Կենտրոն և  Նորք-Մարաշ    |  ապրիլի 17-մայիսի 11    |

|    |  համայնքների առաջին ատյանի դատարանում և |                         |

|    |  դատախազությունում ուսումնասիրություն-  |                         |

|    |  ների կատարում                          |                         |

|____|_________________________________________|_________________________|

| 4. |  Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում, |  մայիսի 15-հունիսի 7    |

|    |  մարզային և  Գյումրիի կայազորի զինվորա- |                         |

|    |  կան դատախազություններում ուսումնասիրու-|                         |

|    |  թյունների կատարում                     |                         |

|____|_________________________________________|_________________________|

| 5. |  Երևան  քաղաքի Ավան և  Նոր Նորք համայնք-|  հունիսի 12-հուլիսի 4   |

|    |  ների առաջին ատյանի դատարանում և  դատա- |                         |

|    |  խազությունում ուսումնասիրությունների   |                         |

|    |  կատարում                               |                         |

|____|_________________________________________|_________________________|

| 6. |  Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում |  հուլիսի 10-հուլիսի 28  |

|    |  և  մարզային դատախազությունում ուսում-  |                         |

|    |  նասիրությունների կատարում              |                         |

|____|_________________________________________|_________________________|

| 7. |  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում |  օգոստոսի 1-            |

|    |  և  մարզային դատախազությունում ուսում-  |  օգոստոսի 24            |

|    |  նասիրությունների կատարում              |                         |

|____|_________________________________________|_________________________|

| 8. |  Սևանի  կայազորի զինվորական դատախազու-  |  օգոստոսի 28 -          |

|    |  թյունում ուսումնասիրությունների        |  սեպտեմբերի 7           |

|    |  կատարում                               |                         |

|____|_________________________________________|_________________________|

| 9. |  Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատա-   |  սեպտեմբերի 11-         |

|    |  րանում և  մարզային դատախազությունում   |  սեպտեմբերի 27          |

|    |  ուսումնասիրությունների կատարում        |                         |

|____|_________________________________________|_________________________|

|10. |  Երևան  քաղաքի Շենգավիթ համայնքի        |  հոկտեմբերի 2           |

|    |  առաջին ատյանի դատարանում և  դատախա-    |  հոկտեմբերի 25          |

|    |  զությունում ուսումնասիրությունների     |                         |

|    |  կատարում                               |                         |

|____|_________________________________________|_________________________|

|11. |  Թիվ 1 կայազորի զինվորական դատախա-      |  հոկտեմբերի 30-         |

|    |  զությունում ուսումնասիրություն-        |  նոյեմբերի 10           |

|    |  ների կատարում                          |                         |

|____|_________________________________________|_________________________|

|12. |  Տնտեսական գործերով վերաքննիչ դատա-     |  նոյեմբերի 13-          |

|    |  րանում ուսումնասիրությունների          |  նոյեմբերի 24           |

|    |  կատարում                               |                         |

|____|_________________________________________|_________________________|

|13. |  Երևանի  կայազորի զինվորական դատախա-    |  նոյեմբերի 27-          |

|    |  զությունում ուսումնասիրությունների     |  դեկտեմբերի 8           |

|    |  կատարում                               |                         |

|____|_________________________________________|_________________________|

|14  |  Երևան  քաղաքի դատախազությունում        |  դեկտեմբերի 11-         |

|    |  ուսումնասիրությունների կատարում        |  դեկտեմբերի 22          |

.________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ

2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-ի

ՆԿ-514 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏ-ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

1. Արդարադատության խորհրդի աշխատակազմի 2000 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության դատական և դատախազական մարմինների 1999 թվականի գործունեության ուսումնասիրությունները կատարել տեղերում:

2. Հանրապետության դատարաններում և դատախազություններում ուսումնասիրել հետևյալ հարցերը.

- քրեական և քաղաքացիական գործերի նախապատրաստումը դատական քննությանը.

- քրեական և քաղաքացիական գործերով դատավարական ժամկետների պահպանման վիճակը.

- քրեական և քաղաքացիական գործերով դատավարական փաստաթղթերի (որոշում, վճիռ, դատավճիռ, դատական նիստի արձանագրություն) համապատասխանությունը դատավարական նորմերով նախատեսված կարգին.

- քրեական և քաղաքացիական գործերի կասեցման, կարճման, հայցն առանց քննության թողնելու վիճակը.

- իրեղեն ապացույցների պահպանման և տնօրինման վիճակը.

- նախաքննության և դատաքննության փուլում պատճառված նյութական վնասի վերականգնման և հայցի ապահովման վիճակը.

- դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցման պրակտիկան.

- դատարաններում անչափահասների վերաբերյալ քրեական գործերով դատավարական նորմերի կիրառման վիճակը.

- պատժի նշանակման ընդհանուր սկզբունքների կիրառման վիճակը:

3. Ուսումնասիրությունների արդյունքներն անփոփող տեղեկանքները մեկշաբաթյա ժամկետում տրամադրել համապատասխան դատավորներին և դատախազներին, որոնց վերաբերյալ վերջիններս մեկշաբաթյա ժամկետում կարող են ներկայացնել իրենց կարծիքը:

4. Ուսումնասիրությունների արդյունքները և կարծիքները յուրաքանչյուր ամիս ներկայացնել արդարադատության խորհրդի նախագահին, փոխնախագահներին և անդամներին:

5. Ուսումնասիրությունների արդյունքները եռամսյակը մեկ անգամ քննարկել արդարադատության խորհրդի նիստում:

 

 

pin
ՀՀ Նախագահ
28.02.2000
N ՆԿ-502
Կարգադրություն