(ուժը կորցրել է 04.10.18 թիվ 1088-Ա որոշում)
i
040.0406.130418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2018 թվականի N 406-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Աճառյան փողոցի 1, փակուղի 15/1 հասցեում գտնվող` 2968 քառ. մետր մակերեսով մասնաշենքը, 31.5 քառ. մետր մակերեսով պարիսպը, ինչպես նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.52255 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 18012018-01-0038) (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Արմեն Ալեքսանյանին (այսուհետ` գնորդ) (նույնականացման քարտ` 004722500, տրված` 10.12.2014 թ., 010-ի կողմից):
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2018 թվականի մարտի 16-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 245863838 դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 116640162 դրամ, ներառյալ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.52255 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 23640162 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, այդ թվում` նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 365940 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի առուվաճառքի մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ վերջինս պարտավորվում է`
1) գույքը վերակառուցելու և որպես հանրակացարան շահագործելու նպատակով հինգ տարվա ընթացքում իրականացնել 480000000 դրամի ներդրում, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ.
2) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ