Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0408.130418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2018 թվականի N 408-Ա

 

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի N 19-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սողոմոն Թեհլերյան փողոցի N 43/6 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասերից 0,00301 հեկտար մակերեսով (անշարժ գույքի իրավունքի գրանցման վկայական` N 28092017-11-0031, 28.09.2017 թ.) ու 24381 դրամ կադաստրային արժեքով հողամասն ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագիր.

2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության մասին պայմանագրի նոտարական վավերացման, գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` դրանք իրականացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2018
N 408-Ա
Որոշում