Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՔԱՊԵՏՈՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՔԱՊԵՏՈՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0371.120418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2018 թվականի N 371-Ա

 

ԿԱՐԵՆ ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՔԱՊԵՏՈՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանին 2018 թվականի ապրիլի 17-20-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` Հայաստանի Հանրապետության հարկային վարչարարության համակարգի բարելավման նպատակով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ճանաչողական այց կազմակերպելու նպատակով:

2. Կարեն Բրուտյանի և Արմեն Սաքապետոյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի» միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Բրուտյանի և Արմեն Սաքապետոյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման ճանապարհածախսի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Բրուտյանի` Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.04.2018
N 371-Ա
Որոշում