Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԳՐԱՏ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱԳՐԱՏ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0375.130418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2018 թվականի N 375-Ա

 

ԲԱԳՐԱՏ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության փրկարար ուժերի համակարգման և որակավորման կազմակերպման բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Բագրատ Վարդազարյանին 2018 թվականի ապրիլի 21-ից մինչև մայիսի 11-ը գործուղել Իսրայելի Պետություն (Կֆար Սաբա)` «Պատրաստվածություն արտակարգ իրավիճակներում» խորագրով միջազգային դասընթացին մասնակցելու նպատակով:

2. Բագրատ Վարդազարյանի` Իսրայելի Պետություն (Կֆար Սաբա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Բագրատ Վարդազարյանի` Իսրայելի Պետություն (Կֆար Սաբա) գործուղման հետ կապված այլ ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում` Բագրատ Վարդազարյանի` Իսրայելի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.04.2018
N 375-Ա
Որոշում