Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ KFW-Ի ՄԻՋԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՎ KFW-Ի ՄԻՋԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

22 մարտի 2018 թվականի N 11

 

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ KFW-Ի ՄԻՋԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ II ԾՐԱԳԻՐ - ՓՈՒԼ 2» BMZ 2009.66.515 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ KFW-Ի ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ II ԾՐԱԳԻՐ - ՓՈՒԼ 3» BMZ 2013.6634.3 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և KfW-ի միջև 2010 թվականի մայիսի 4-ին ստորագրված «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր - փուլ 2» BMZ 2009.66.515 վարկային համաձայնագրի փոփոխության նախագծին և Հայաստանի Հանրապետության և KfW-ի միջև 2013 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր - փուլ 3» BMZ 2013.6634.3 վարկային համաձայնագրի փոփոխության նախագծին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել Հայաստանի Հանրապետության և KfW-ի միջև 2010 թվականի մայիսի 4-ին ստորագրված «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր - փուլ 2» BMZ 2009.66.515 վարկային համաձայնագրում և Հայաստանի Հանրապետության և KfW-ի միջև 2013 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր - փուլ 3» BMZ 2013.6634.3 վարկային համաձայնագրում կատարվող փոփոխությունները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թ. մարտի 22-ի նիստի

N 11 արձանագրային որոշման

 

Ոչ պաշտոնական թարգմանություն

 

ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ամսաթիվ __________

սկզբնապես 2010թ. մայիսի 4-ի

Վարկային ծրագրային համաձայնագրի

առնչությամբ

KfW-ի, Մայնի Ֆրանկֆուրտ («KfW»),

և

Հայաստանի Հանրապետության`

(Վարկառու),

Համաձայնագրի կատարման համար

Ի դեմս` Ֆինանսների նախարարության

և

Համաձայնագրի իրականացման համար`

ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտե

(«ՋՏՊԿ» կամ «Ծրագրի իրականացման գրասենյակ»)

և

«Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության,

և

«Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության

(«Ծրագիրն իրականացնող ընկերություններ»)`

Ի դեմս ՋՏՊԿ-ի

միջև,

30,000,000 եվրո գումարի`

«Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր փուլ 2» ծրագրի համար

Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք

(BMZ2009 66 515)

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. Մեկնաբանություն

2. Փոփոխություններ

3. Շարունակականություն և հետագա երաշխավորում

4. Ներկայացուցչություններ

5. Անօրինականություն

6. Տերմինների ներառում

7. ՈՒժի մեջ մտնելը

 

Նախաբան

 

(Ա) 2010 թ. մայիսի 4-ին KfW-ն, Ծրագիր իրականացնող ընկերությունները և Վարկառուն կնքեցին 30,000,000.00 եվրո գումարի Վարկային և ծրագրային համաձայնագիր (Սկզբնական վարկային համաձայնագիր) Ծրագիրը ֆինանսավորելու համար (Սկզբնական վարկային համաձայնագրում սահմանված ձևով):

(Բ) Ոլորտի բարեփոխումների ընթացքում ջրմուղկոյուղի ընկերությունները (նախկին ԾԻԳ-երը) կլուծարվեն, և նրանց սպասարկման տարածքները կփոխանցվեն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին: Իր 23.02.2017 թ. No.191-Ա որոշմամբ, ՀՀ կառավարությունը որոշել է դադարեցնել միջոցների հետագա տրամադրումը ենթավարկառուներին, որոնք հասանելի էին Հայաստանի Հանրապետության, ի դեմս` ֆինանսների նախարարության, «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների հետ կնքած վերավարկավորման համաձայնագրերով: Բացի այդ, որոշվել է փոխանցել ջրային ոլորտի ծրագրերը Ջրային տնտեսության պետական կոմիտեին և նրա «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակին»:

(Գ) Կողմերը մտադիր են սույն համաձայնագրով («Համաձայնագիր») փոփոխել Սկզբնական վարկային համաձայնագիրը:

Կողմերը համաձայնվեցին`

1. Մեկնաբանություն

Սահմանումներ: Եթե հատուկ դրույթով չի սահմանվում սույն Համաձայնագրին հակառակը, կամ ենթատեքստով այլ բան չի պահանջվում, Սկզբնական վարկային համաձայնագրում սահմանված տերմինները սույն Համաձայնագրում պետք է ունենան նույն իմաստը:

2. Փոփոխություն

ա) Հոդված 1.2

1.2 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Վարկառուն կօգտագործի Վարկը բացառապես Հայաստանի ջրմուղկոյուղու ենթակառուցվածքների հետագա բարելավումը ֆինանսավորելու, այդ թվում խորհրդատվական ծառայությունների համար («Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր փուլ 2» (»Ծրագիր») և, գլխավորապես, օտարերկրյա արժույթի ծախսերը վճարելու համար: Վարկառուն, այս առնչությամբ, որը գործելու է որպես ծրագրի իրականացման գրասենյակ (Ծրագրի իրականացման գրասենյակ), և KfW-ն առանձին համաձայնագրով (»Առանձին համաձայնագիր») կորոշեն Ծրագրի մանրամասները, ինչպես նաև Վարկից ֆինանսավորվելիք մատակարարումները և ծառայությունները առանձին համաձայնագրով (»Առանձին համաձայնագիր»):»

բ) Հոդված 1.3

1.3 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Հարկեր, գանձումներ, մաքսատուրքեր: Վարկառուի կողմից կիրառվող հարկերը և այլ պետական գանձումները, ինչպես նաև մաքսատուրքերը չեն կարող ֆինանսավորվել Վարկից:»

գ) Հոդված 2

2 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«2. կանխամտածված թողնվել է դատարկ»

դ) Հոդված 3.1

3.1 հոդվածը պետք է փոխարինվի այնպես, որ վկայակոչումները «Ծրագրի իրականացման ընկերություններ»-ին կարդացվեն որպես «Վարկառուին» վերաբերող:

ե) Հոդված 3.3 բ)

3.3 բ) հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«բ)Հոդված 13.1-ում նշված ստորագրության նմուշները (Վարկառուի ներկայացուցչություններ) ներկայացվել են»:

զ) Հոդված 3.4

«Մասհանման մանրամասները: Վարկառուն` այս առնչությամբ ի դեմս Ծրագրի իրականացման գրասենյակի, և KfW-ն կորոշեն մասհանման մանրամասներն Առանձին համաձայնագրով, այդ թվում մասհանումների նախապայման հանդիսացող հատուկ պայմանները, և, մասնավորապես, Վարկառուի կողմից ներկայացվելիք ապացույց, որը փաստաթղթերով կհիմնավորի խնդրված Վարկի գումարների օգտագործումը համաձայնեցված նպատակով:»

է) Հոդված 9.1

9.1 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Որպես երաշխիք օգտագործելու կամ գրավադրման արգելք»: Վարկառուն չի կարող գրավադնել կամ օտարել Ծրագրի ակտիվները մինչև Վարկի լրիվ մարումը, ոչ էլ Վարկառուն կարող է կնքել որևէ այլ համաձայնագիր կամ պայմանավորվածություն, որի արդյունքում կառաջանա ապահովություն կամ որևէ իրավունք, որը կտա որևէ անձի որևէ պարտավորության վճարման առաջնահերթություն` առանց նախապես ստանալու KfW-ի համաձայնությունը:

է) Հոդված 11.1

11.1 հոդվածի նախադասության առաջին կեսը պետք է փոփոխվի և կարդացվի հետևյալ կերպ`

«Ծրագրի իրականացում և հատուկ տեղեկատվություն: Վարկառուն` այս առնչությամբ ի դեմս Ծրագրի իրականացման գրասենյակի,»

ա) ենթապարբերությունն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«նախապատրաստում, իրականացնում, գործարկում և պահպանում է Ծրագիրը սահուն ֆինանսական և տեխնիկական գործելակերպին համապատասխան և էապես Վարկառուի և KfW-ի միջև համաձայնեցված Ծրագրի հայեցակարգի համաձայն:

ը) Հոդված 11.2

11.2 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Առանձին համաձայնագիր»: Վարկառուն և KfW-ն Առանձին համաձայնագրով կորոշեն 11.1 հոդվածի մանրամասները:»

թ) Հոդված 11.3

11.3 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Վարկառուն

ա) կապահովի Ծրագրի ամբողջական ֆինանսավորումը և KfW-ին` վերջինիս պահանջով, կներկայացնի ապացույցներ, որոնք կհաստատեն սույն Վարկից չվճարվող ծախսերի ծածկումը;

բ) անմիջապես իր համաձայնությամբ նախաձեռնությամբ KfW-ին տեղեկացնի` (i) պարտավորությունների չկատարման դեպքի կամ դրա հնարավորության մասին, և (ii) ցանկացած և բոլոր հնարավոր հանգամանքների մասին, որոնք թույլ չեն տա կամ լրջորեն կվտանգեն Ծրագրի իրականացումը, շահագործումը կամ նպատակը;

գ) անմիջապես և իր նախաձեռնությամբ կուղարկի ցանկացած հարցում, որը Վարկառուն ստացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունից (ՏՀԶԿ) կամ դրա անդամներից, այսպես կոչված, «Պաշտոնական զարգացման աջակցության (ՊԶԱ) վարկերի միասնական թափանցիկության համաձայնագրի» շրջանակներում Վարկից ֆինանսավորվելիք մատակարարումների կամ ծառայությունների պայմանագրերի շնորհումից հետո և կհամաձայնեցնի ցանկացած այդպիսի հարցման պատասխանը KfW-ի հետ, և

դ) Ծրագրի առնչությամբ չի իրականացնի որևէ գործարք կամ չի ներգրավվի որևէ այլ գործողությունների մեջ, որոնք կհանդիսանան արտաքին առևտուրը կարգավորող էմբարգոների, կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի, Եվրոպական միության կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, այսպես կոչված, ֆինանսական պատժամիջոցների խախտում:»

ժ) Հոդված 11.4

Հոդված 11.4 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«11.4. կանխամտածված թողնվել է դատարկ»

ժա) Հոդված 11.5

11.5 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Համապատասխանություն: Վարկառուն կապահովի, որ այն անձինք, ում վստահված է Ծրագրի պատրաստումը և իրականացումը, ինչպես նաև Վարկի գումարներից ֆինանսավորվելիք մատակարարման կամ ծառայությունների շնորհումը, չպահանջեն, չընդունեն, չանեն, չտան, չխոստանան կամ չընդունեն անօրինական վճարումների խոստումներ կամ այլ առավելություններ այդ առաջադրանքների առնչությամբ:»

ժբ) Հոդված Article 11.6

11.6 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Մատակարարումների փոխադրումը: Միջկառավարական համաձայնագրով սահմանված այն դրույթները, որոնք հայտնի են Վարկառուին, կկիրառվեն Վարկից ֆինանսավորվող մատակարարումների փոխադրման նկատմամբ:»

ժգ) Հոդված 12.1

12.1 բ) և գ), հոդվածներն ամբողջությամբ փոխարինվում են հետևյալով`

«բ) խախտվում են սույն Վարկով և Ծրագրի համաձայնագրով, կամ Առանձին համաձայնագրով, ինչպես նաև սույն Համաձայնագրի ցանկացած իրավաբանորեն պարտադիր լրացուցիչ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները,»

(գ) սույն Վարկային և Ծրագրային համաձայնագիրը կամ դրա որևէ մասն այլևս պարտադիր չէ Վարկառուի համար կամ չի կարող կիրարկվել Վարկառուի հանդեպ,»

Հոդված 12.1 ը) ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«(ը) Վարկառուն ի վիճակի չէ ապացուցել, որ Վարկի միջոցներն օգտագործվել են սահմանված նպատակի համար,»

ժդ) Հոդված 13.1

Ֆինանսների նախարարը և նրա կողմից նշանակված և նրա կողմից ստորագրության նմուշներով լիազորված անձինք կներկայացնեն Վարկառուին սույն Վարկային և ծրագրային համաձայնագրի կատարման ժամանակ: ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը և նրա կողմից նշանակված և նրա կողմից ստորագրության նմուշներով լիազորված անձինք կներկայացնեն Վարկառուին սույն Վարկային և ծրագրային համաձայնագրի իրականացման ժամանակ: Լիազորությունները չեն դադարում այնքան ժամանակ, քանի դեռ KfW-ի կողմից Վարկառուի լիազորված ներկայացուցիչը չի ներկայացրել շտապ չեղյալ հայտարարում:

ժե) Հոդված 13.2

Հոդված 13.2-ում Հղումները ծրագրի իրականացման գործակալություններին պետք է հանվեն և փոխարինվեն Ծրագիր իրականացման գրասենյակ հղմամբ:

«Ծրագրի իրականացման գրասենյակի համար` ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտե

13ա Վարդանանց փողոց, Երևան 0010,

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս` +374 10 540 603»

Հոդված 14.4

հոդված 14.4 3-րդ նախադասությունն ամբողջությամբ հանվում է:

ժզ) Հոդված 14.9

Հոդված 14.9 բ)-ի վերջին նախադասությունը, ծրագրի իրականացման գործակալությունների կատարվելիք հղումը հանվում է:

ժէ) Հոդված 14.10

14.10 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Ծրագրի հետ առնչվող տեղեկատվության հրապարակում KfW-ի կողմից: Զարգացման համագործակցության մեջ առավելագույն թափանցիկության և արդյունավետության միջազգայնորեն ընդունելի սկզբունքներին համապատասխանելու համար, KfW-ն հրապարակում է ընտրովի տեղեկատվություն (այդ թվում գնահատման հաշվետվություններ) Ծրագրի և դրա ֆինանսավորման մասին նախապայմանագրային բանակցությունների ժամանակ, Ծրագրի հետ առնչվող համաձայնագրի (-երի) իրականացման ընթացքում և հետպայմանագրային փուլում (այսուհետ հիշատակվում է որպես «Ողջ ժամանակաշրջան»):

Տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է KfW զարգացման բանկի կայքում`(http://transparenz.kfw-entwicklungsbank.de/en)

Տեղեկատվության հրապարակումը (KfW-ի կամ երրորդ անձանց կողմից ստորև նշված դրույթների համաձայն) Ծրագրի և ֆինանսավորման մասին չի ներառում որևէ պայմանագրային կամ այլ ֆինանսապես զգայուն կամ բիզնեսի հետ առնչվող մանրամասն տեղեկատվություն Ծրագրին մասնակցող կողմերի կամ դրա ֆինանսավորման մասին, ինչպես օրինակ`

(ա) ներքին ֆինանսական տվյալների մասին տեղեկատվություն.

(բ) բիզնեսի ռազմավարություն.

(գ) ներքին կորպորատիվ ուղեցույցներ և հաշվետվություններ.

(դ) անձնական տվյալներ ֆիզիկական անձանց մասին.

(ե) կողմերի ֆինանսական վիճակի մասին KfW-ի ներքին դասակարգումը:

Ծրագրի հետ առնչվող տեղեկատվության փոխանցում երրորդ անձանց: KfW-ն տրամադրում է ընտրովի տեղեկատվություն Ծրագրի և դրա ֆինանսավորման մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում ստորև նշված կազմակերպություններին` մասնավորապես թափանցիկությունը և արդյունավետությունը ապահովելու համար`

(ա) KfW-ի դուստր ընկերություններ,

(բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և նրա իրավասու մարմիններ, իշխանություններ, հաստատություններ, գործակալություններ կամ կազմակերպություններ,

(գ) այլ իրականացնող կազմակերպություններ, որոնք ներգրավված են Գերմանիայի երկկողմանի զարգացման ծրագրերում, հատկապես Deutsche Gesellschaft fՖr Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH-ն,

(դ) միջազգային կազմակերպություններ, որոնք հավաքում են վիճակագրական տվյալներ, ինչպես նաև դրանց անդամները, հատկապես Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) և դրա անդամները:

Ծրագրի հետ առնչվող տեղեկատվության փոխանցում երրորդ անձանց և նրանց կողմից այդ տեղեկատվության հրապարակումը: Բացի այդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը խնդրել է KfW-ին տրամադրել ընտրովի տեղեկատվություն Ծրագրի և դրա ֆինանսավորման մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում ստորև նշված կազմակերպություններին, որոնք հրապարակում են բաժիններ ըստ իրենց նպատակների`

(ա) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` «Միջազգային օգնության թափանցիկության նախաձեռնության» նպատակների համար` (http://www.bmz.de/de/was_wir_machen/wege/transparenz-fuer-mehr-Wirksamkeit /index.html).

(բ) «Գերմանիայի առևտրի և ներդրումներ»-ին (GTAI)` շուկայական տեղեկատվության նպատակներով

(http://www.gtai.de/GTAI/Navigation/DE/trade.FOO).

(գ) ՏՀԶԿ-ին` զարգացման շրջանակներում ֆինանսական հոսքերի մասին հաշվետվողականության նպատակների համար` (http://stats.oecd.org/).

(դ) Զարգացման գնահատման գերմանական ինստիտուտին (DEval)` գերմանական զարգացման համագործակցությունն ընդհանրապես գնահատելու և թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովելու համար (http://www.deval.org/de/):

Ծրագրի հետ առնչվող տեղեկատվության փոխանցում այլ երրորդ անձանց (այդ թվում նրանց կողմից այդ տեղեկատվության հրապարակումը): KfW-ն իրեն իրավունք է վերապահում փոխանցել տեղեկատվություն Վարկի և դրա ֆինանսավորման մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում այլ երրորդ կողմերին (այդ թվում հրապարակման նպատակով)` օրինական շահերը պաշտպանելու համար:

KfW-ն չի փոխանցի տեղեկատվությունը երրորդ կողմերին, եթե տեղեկատվությունը չփոխանցելու Վարկառուի օրինական շահերն ավելի բարձր են, քան KfW-ի շահերը փոխանցելու դեպքում: Վարկառուի օրինական շահերը ներառում են, մասնավորապես, 14.1 հոդվածում նշված զգայուն տեղեկատվության գաղտնիությունը, որը հանվում է հրապարակումից:

Բացի դրանից, KfW-ն իրավունք ունի փոխանցել տեղեկատվությունը երրորդ կողմերին, եթե դա օրենսդրական պահանջ է, կամ անհրաժեշտ է հաստատելու կամ պաշտպանելու պահանջը կամ այլ օրինական իրավունքները դատական կամ վարչական վարույթներում:»

3. Շարունակականություն և հետագա երաշխավորում

3.1 Պարտավորությունների շարունակություն: Սկզբնական վարկային համաձայնագրի դրույթները շարունակում են ամբողջությամբ մնալ ուժի մեջ և գործել` բացառությամբ սույն Համաձայնագրով փոփոխված դեպքերի:

3.2 Հետագա երաշխավորում: Վարկառուն պարտավոր է` KfW-ի խնդրանքով և իր նախաձեռնությամբ, կատարել բոլոր գործողությունները և այն ամենը, ինչն անհրաժեշտ է կամ ողջամտորեն ցանկալի է սույն Համաձայնագրով իրականացված կամ իրականացվելիք փոփոխություններն ուժի մեջ մտցնելու համար:

4. Անօրինականություն

Եթե որևէ կիրառելի ընդդատությամբ սույն Համաձայնագրով KfW-ի կողմից իր պարտավորությունների կատարումը, կամ Վարկի ֆինանսավորումն ու պահպանումը դառնում է անօրինական, ապա KfW-ի կողմից Վարկառուին ծանուցելուց հետո`

ա) անմիջապես չեղյալ են դառնում KfW-ի պարտավորվածությունները.

բ) Վարկառուն պարտավոր է ամբողջությամբ մարել Վարկը Վարկառուին տրամադրած ծանուցման մեջ նշված ամսաթվին (որը չի լինի ավելի վաղ, քան օրենքով թույլատրվող կիրառելի որևէ արտոնյալ ժամկետի վերջին օրը): Կասկածներից խուսափելու համար, սույն կետով ցանկացած չեղարկում պետք է համապատասխանի Սկզբնական վարկային համաձայնագրի 3.6 հոդվածին (Չընդունելու փոխհատուցում), իսկ սույն կետով Վարկի ցանկացած մարում հանդիսանում է վաղաժամկետ մարում և պետք է համապատասխանի Սկզբնական վարկային համաձայնագրի 6.4 գ) (Վաղաժամկետ մարման փոխհատուցում) և դ) (Ստացման ենթակա գումարները) հոդվածով սահմանված դրույթներին:

5. Ներկայացուցչություն

Վարկառուն` ի դեմս ՋՏՊԿ-ի սույնով ներկայացնում և երաշխավորում է, որ ունի լիիրավ իշխանություն ներկայացնելու յուրաքանչյուր Ծրագրի իրականացման գրասենյակին` Համաձայնագրի կատարման մասով:

6.Տերմինների ներառում

Սկզբնական համաձայնագրի 10.2, 10.3, 13 և 14 հոդվածների դրույթները պետք է ներառվեն սույն Համաձայնագրում այնպես, իբրև դրանք ամբողջությամբ սահմանվել են սույն Համաձայնագրում, և այդ կետերում վկայակոչումները «սույն Վարկային և Ծրագրի համաձայնագրին» հանդիսանում են վկայակոչումներ սույն Համաձայնագրին:

7. ՈՒժի մեջ մտնելը

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում և գործում բոլոր երեք կողմերի կողմից սույն Համաձայնագրի ստորագրմամբ:

Սույն Համաձայնագիրը պետք է կազմվի անգլերեն լեզվով երեք օրինակից, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է բնօրինակ գործիք:

 

    Ֆրանկֆուրտ                      Երևան

    ___ օր _______ ամիս 2018թ.      ___ օր _______ ամիս 2018թ.

    KfW                             Հայաստանի Հանրապետություն,

                                    ի դեմս Ֆինանսների նախարարության

    __________________________      _______________________________

                                    Հայաստանի Հանրապետություն, ի դեմս

                                    Ջրային տնտեսության պետական կոմիտեի

                                    _______________________________

                                    _______________________________

                                    Հայաստանի Հանրապետություն, ի դեմս

                                    «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական

                                    ընկերության`

                                    _______________________________

                                    Հայաստանի Հանրապետություն, ի դեմս

                                    «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական

                                    ընկերության`

                                    _______________________________

                                    Յուրաքանչյուրը ի դեմս` ՀՀ ԷԵԲՊՆ

                                    ջրային տնտեսության պետական կոմիտեի

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թ. մարտի 22-ի նիստի

N 11 արձանագրային որոշման

 

Ոչ պաշտոնական թարգմանություն

 

ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ամսաթիվ __________

Սկզբնապես 2013թ. դեկտեմբերի 27-ի

Վարկային և ծրագրային համաձայնագրի

առնչությամբ

KfW-ի, Մայնի Ֆրանկֆուրտ («KfW»),

և

Հայաստանի Հանրապետության`

Սույն Համաձայնագրի կատարման համար`

ի դեմս Ֆինանսների նախարարության

(Վարկառու),

և

Սույն Համաձայնագրի իրականացման համար`

Ի դեմս ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի

(«ՋՏՊԿ» կամ «Ծրագիրն իրականացնող գրասենյակ»»)

«Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության,

«Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության,

«Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության,

«Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության,

(«Ծրագիրն իրականացնող գործակալություններ»)`

Յուրաքանչյուրը ներկայացված ՋՏՊԿ-ի կողմից

միջև,

30,000,000 եվրո գումարի`

«Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր փուլ 3» ծրագրի համար

Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք

(BMZ 2013.6634.3)

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. Մեկնաբանություն

2. Փոփոխություն

3. Շարունակականություն և հետագա երաշխավորում

4. Անօրինականություն

5. Ներկայացուցչություն

6. Տերմինների ներառում

6. Օրենք և ընդդատություն

7. ՈՒժի մեջ մտնելը

 

Նախաբան

 

(Ա) 2013թ. դեկտեմբերի 27-ին KfW-ն և Ծրագիրն իրականացնող գործակալությունները և Վարկառուն կնքեցին 30,000,000.00 եվրո գումարի Վարկային և ծրագրային համաձայնագիր (Սկզբնական վարկային համաձայնագիր) Ծրագիրը ֆինանսավորելու համար (Սկզբնական վարկային համաձայնագրում սահմանված ձևով):

(Բ) Ոլորտի բարեփոխումների ընթացքում ջրմուղկոյուղի ընկերությունները (նախկին ԾԻԳ-երը) կլուծարվեն, և նրանց սպասարկման տարածքները կփոխանցվեն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին: Իր 23.02.2017 No.191-Ա որոշմամբ, ՀՀ կառավարությունը որոշել է դադարեցնել միջոցների հետագա տրամադրումը ենթավարկառուներին, որոնք հասանելի էին ՀՀ ֆինանսների նախարարության և Ծրագիրն իրականացնող գործակալությունների միջև կնքած ենթավարկային համաձայնագրերով: Բացի այդ, որոշվել է փոխանցել ջրային ոլորտի ծրագրերը Ջրային տնտեսության պետական կոմիտեին և նրա «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակին»:

(Գ) Կողմերը մտադիր են սույն համաձայնագրով («Համաձայնագիր») փոփոխել Սկզբնական վարկային համաձայնագիրը:

Կողմերը համաձայնվեցին`

1. Մեկնաբանություն

Սահմանումներ: Եթե հատուկ դրույթով չի սահմանվում սույն Համաձայնագրին հակառակը, կամ ենթատեքստով այլ բան չի պահանջվում, Սկզբնական վարկային համաձայնագրում սահմանված տերմինները սույն Համաձայնագրում պետք է ունենան նույն իմաստը:

2. Փոփոխություն

ա) Հոդված 1.2

1.2 Հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Վարկառուն կօգտագործի Վարկը բացառապես Հայաստանի ջրմուղկոյուղու ենթակառուցվածքների հետագա բարելավումը ֆինանսավորելու, այդ թվում խորհրդատվական ծառայությունների համար («Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր փուլ 3» (»Ծրագիր») և, գլխավորապես, օտարերկրյա արժույթի ծախսերը վճարելու համար: Վարկառուն և KfW-ն առանձին համաձայնագրով (»Առանձին համաձայնագիր») կորոշեն Ծրագրի մանրամասները, ինչպես նաև Վարկից ֆինանսավորվելիք մատակարարումները և ծառայությունները:»

բ) Հոդված 1.3

1.3 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Հարկեր, գանձումներ, մաքսատուրքեր: Վարկառուի կողմից կիրառվող հարկերը և այլ պետական գանձումները, ինչպես նաև մաքսատուրքերը չեն կարող ֆինանսավորվել Վարկից:»

գ) Հոդված 2

2 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«2. կանխամտածված թողնվել է դատարկ»

դ) Հոդված 3.1

3.1 հոդվածը պետք է փոխարինվի այնպես, որ վկայակոչումները «Ծրագրի իրականացման գործակալություններ»-ին կարդացվեն որպես «Վարկառուին» վերաբերող:

ե) Հոդված 3.3 բ)

3.3 բ) հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

բ) Հոդված 13.1-ում (Վարկառուի կողմից ներկայացուցչություններ) սահմանված ստորագրման նմուշները ներկայացվել են:

ե) Հոդված 3.4

3.4 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Մասհանման մանրամասները: Վարկառուն և KfW-ն կորոշեն մասհանման մանրամասներն Առանձին համաձայնագրով, այդ թվում մասհանումների նախապայման հանդիսացող հատուկ պայմանները, մասնավորապես, Վարկառուի կողմից ներկայացվելիք ապացույց, որը փաստաթղթերով կհիմնավորի խնդրված Վարկի գումարների օգտագործումը համաձայնեցված նպատակով:»

զ) Հոդված 9.1

9.1 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Որպես երաշխիք օգտագործելու կամ գրավադրման արգելք»: Վարկառուն չի կարող գրավադնել կամ օտարել Ծրագրի ակտիվները մինչև Վարկի լրիվ մարումը, ոչ էլ Վարկառուն կարող է կնքել որևէ այլ համաձայնագիր կամ պայմանավորվածություն, որի արդյունքում կառաջանա ապահովություն կամ որևէ իրավունք, որը կտա որևէ անձի որևէ պարտավորության վճարման առաջնահերթություն` առանց նախապես ստանալու KfW-ի համաձայնությունը:

է) Հոդված 11.1

11.1 հոդվածի նախադասության առաջին կեսը պետք է փոփոխվի և կարդացվի հետևյալ կերպ`

«Ծրագրի իրականացում և հատուկ տեղեկատվություն: Վարկառուն` այս առնչությամբ ի դեմս Ծրագրի իրականացման գրասենյակի,»

ա) ենթապարբերությունը պետք է ամբողջովին փոփոխվի հետևյալ կերպ.

«նախապատրաստում, իրականացնում, գործարկում և պահպանում է Ծրագիրը սահուն ֆինանսական և տեխնիկական գործելակերպին համապատասխան և էապես Վարկառուի և KfW-ի միջև համաձայնեցված Ծրագրի հայեցակարգի համաձայն:

է) ենթապարբերությունն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«է) անմիջապես և իր նախաձեռնությամբ` (i) KfW-ին կուղարկի ցանկացած հարցում, որը Վարկառուն ստացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունից (ՏՀԶԿ) կամ դրա անդամներից, այսպես կոչված, «Պաշտոնական զարգացման աջակցության (ՊԶԱ) վարկերի միասնական թափանցիկության համաձայնագրի» շրջանակներում Վարկից ֆինանսավորվելիք մատակարարումների կամ ծառայությունների պայմանագրերի շնորհումից հետո և կհամաձայնեցնի ցանկացած այդպիսի հարցման պատասխանը KfW-ի հետ, (ii) կտեղեկացնի KfW-ին ցանկացած և բոլոր հնարավոր հանգամանքների մասին, որոնք թույլ չեն տա կամ լրջորեն կվտանգեն Ծրագրի իրականացումը, շահագործումը կամ նպատակը, (iii) Ծրագրի առնչությամբ չի իրականացնի որևէ գործարք կամ չի ներգրավվի որևէ այլ գործողությունների մեջ, որոնք կհանդիսանան արտաքին առևտուրը կարգավորող էմբարգոների, կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի, Եվրամիության կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, այսպես կոչված, ֆինանսական պատժամիջոցների խախտում և (iv) անմիջապես կտեղեկացնի KfW-ին պարտավորությունների չկատարման դեպքի կամ դրա հնարավորության մասին:»

Ավելացվում է հետևյալ ը) ենթապարբերությունը`

«ը) կապահովի Ծրագրի ամբողջական ֆինանսավորումը և KfW-ին` վերջինիս պահանջով, կներկայացնի ապացույցներ, որոնք կհաստատեն սույն Վարկից չվճարվող ծախսերի ծածկումը:»

ը) Հոդված 11.2

11.2 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Առանձին համաձայնագիր»: Վարկառուն և KfW-ն Առանձին համաձայնագրով կորոշեն 11.1 հոդվածի մանրամասները:»

թ) Հոդված 11.3

11.3 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«11.3. կանխամտածված թողնվել է դատարկ»

ժ) Հոդված 11.4

Հոդված 11.4 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«11.4. կանխամտածված թողնվել է դատարկ»

ժա) Հոդված 11.5

11.5 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Համապատասխանություն: Վարկառուն կապահովի, որ այն անձինք, ում վստահված է Ծրագրի պատրաստումը և իրականացումը, ինչպես նաև Վարկի գումարներից ֆինանսավորվելիք մատակարարման կամ ծառայությունների շնորհումը, չպահանջեն, չընդունեն, չանեն, չտան, չխոստանան կամ չընդունեն անօրինական վճարումների խոստումներ կամ այլ առավելություններ այդ առաջադրանքների առնչությամբ:»

ժբ) Հոդված Article 11.6

11.6 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Մատակարարումների փոխադրումը: Միջկառավարական համաձայնագրով սահմանված այն դրույթները, որոնք հայտնի են Վարկառուին, կկիրառվեն Վարկից ֆինանսավորվող մատակարարումների փոխադրման նկատմամբ:»

ժգ) Հոդված 12.1

12.1 բ), գ), զ) և ը) հոդվածներն ամբողջությամբ փոխարինվում են հետևյալով`

«բ) խախտվում են սույն Վարկով և Ծրագրի համաձայնագրով, կամ Առանձին համաձայնագրով, ինչպես նաև սույն Համաձայնագրի ցանկացած իրավաբանորեն պարտադիր լրացուցիչ համաձայնագրով նախատեսված պարտավորությունները,»

«(գ) սույն Վարկային և ծրագրային համաձայնագիրը կամ դրա որևէ մասն այլևս պարտադիր չէ Վարկառուի համար կամ չի կարող կիրարկվել Վարկառու հանդեպ,»

«(զ) Վարկառուն ի վիճակի չէ ապացուցել, որ Վարկի միջոցներն օգտագործվել են սահմանված նպատակի համար,»

«ը) կանխամտածված թողնվել է դատարկ;»

ժդ) Հոդված 13.1-ը պետք է փոխարինվի հետևյալ կերպ`

«Վարկառուի ներկայացուցչություն». ՀՀ Ֆինանսների նախարարը և նրա կողմից նշանակված և նրա կողմից ստորագրության նմուշներով լիազորված անձինք կներկայացնեն Վարկառուին սույն Վարկային և ծրագրային համաձայնագրի կատարման ժամանակ: ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը և նրա կողմից նշանակված և նրա կողմից ստորագրության նմուշներով լիազորված անձինք կներկայացնեն Վարկառուին սույն Վարկային և ծրագրային համաձայնագրի իրականացման ժամանակ: Լիազորությունները չեն դադարում այնքան ժամանակ, քանի դեռ KfW-ի կողմից Վարկառուի լիազորված ներկայացուցիչը չի ներկայացրել շտապ չեղյալ հայտարարում:

ժե) Հոդված 13.2

Հոդված 13.2-ում հղումները Ծրագրի իրականացման գործակալություններին պետք է հանվեն և փոխարինվեն Ծրագիր իրականացման գրասենյակ հղմամբ:

«Ծրագրի իրականացման գրասենյակի համար` ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտե

13ա Վարդանանց փողոց, Երևան 0010,

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս` +374 10 540 603»

ժզ) Հոդված Article 14.4

Հոդվածի 14.4-ի 3-րդ նախադասությունն ամբողջությամբ հանվում է:

ժզ) Հոդված 14.5

14.5 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Հանձնառություն: Վարկառուն չի կարող հանձն առնել, փոխանցել, որպես երաշխիք օգտագործել կամ գրավադնել սույն Վարկային և ծրագրային Համաձայնագրի հետ կապված որևէ պահանջ:»

ժզ) Հոդված 14.9

Հոդված 14.9 բ)-ի վերջին նախադասությունը, Ծրագրի իրականացման գործակալությունների կատարվելիք հղումը հանվում է:

ժէ) Հոդված 14.10

14.10 հոդվածն ամբողջությամբ փոխարինվում է հետևյալով`

«Ծրագրի հետ առնչվող տեղեկատվության հրապարակում KfW-ի կողմից: Զարգացման համագործակցության մեջ առավելագույն թափանցիկության և արդյունավետության միջազգայնորեն ընդունելի սկզբունքներին համապատասխանելու համար, KfW-ն հրապարակում է ընտրովի տեղեկատվություն (այդ թվում գնահատման հաշվետվություններ) Ծրագրի և դրա ֆինանսավորման մասին նախապայմանագրային բանակցությունների ժամանակ, Ծրագրի հետ առնչվող համաձայնագրի (-երի) իրականացման ընթացքում և հետպայմանագրային փուլում (այսուհետ հիշատակվում է որպես «Ողջ ժամանակաշրջան»):

Տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է KfW զարգացման բանկի կայքում`(http://transparenz.kfw-entwicklungsbank.de/en)

Տեղեկատվության հրապարակումը (KfW-ի կամ երրորդ անձանց կողմից ստորև նշված դրույթների համաձայն) Ծրագրի և ֆինանսավորման մասին չի ներառում որևէ պայմանագրային կամ այլ ֆինանսապես զգայուն կամ բիզնեսի հետ առնչվող մանրամասն տեղեկատվություն Ծրագրին մասնակցող կողմերի կամ դրա օգտագործման մասին, ինչպես օրինակ`

(ա) ներքին ֆինանսական տվյալներ.

(բ) բիզնեսի ռազմավարություն.

(գ) ներքին կորպորատիվ ուղեցույցներ և հաշվետվություններ.

(դ) անձնական տվյալներ ֆիզիկական անձանց մասին.

(ե) կողմերի ֆինանսական վիճակի մասին KfW-ի ներքին դասակարգումը:

Ծրագրի հետ առնչվող տեղեկատվության փոխանցում երրորդ անձանց: KfW-ն տրամադրում է ընտրովի տեղեկատվություն Ծրագրի և դրա ֆինանսավորման մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում ստորև նշված կազմակերպություններին` մասնավորապես թափանցիկությունը և արդյունավետությունը ապահովելու համար`

(ա) KfW-ի դուստր ընկերություններ,

(բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և նրա իրավասու մարմիններ, իշխանություններ, հիմնարկները, գործակալություններ կամ կազմակերպություններ,

(գ) այլ իրականացնող կազմակերպություններ, որոնք ներգրավված են Գերմանիայի երկկողմանի զարգացման ծրագրերում, հատկապես Deutsche Gesellschaft fՖr Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH-ն,

(դ) միջազգային կազմակերպություններ, որոնք հավաքում են վիճակագրական տվյալներ, ինչպես նաև դրանց անդամները, հատկապես Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) և դրա անդամները:

Ծրագրի հետ առնչվող տեղեկատվության փոխանցում երրորդ անձանց և նրանց կողմից այդ տեղեկատվության հրապարակումը: Բացի այդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը խնդրել է KfW-ին տրամադրել ընտրովի տեղեկատվություն Ծրագրի և դրա օգտագործման մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում ստորև նշված կազմակերպություններին, որոնք հրապարակում են բաժիններ ըստ իրենց նպատակների`

(ա) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` «Միջազգային օգնության թափանցիկության նախաձեռնության» նպատակների համար` (http://www.bmz.de/de/was_wir_machen/wege/transparenz-fuer-mehr-Wirksamkeit /index.html).

(բ) «Գերմանիայի առևտրի և ներդրումներ»-ին (GTAI)` շուկայական տեղեկատվության նպատակներով

(http://www.gtai.de/GTAI/Navigation/DE/trade.FOO).

(գ) ՏՀԶԿ-ին` զարգացման շրջանակներում ֆինանսական հոսքերի մասին հաշվետվողականության նպատակների համար` (http://stats.oecd.org/).

(դ) Զարգացման էվոլյուցիայի գերմանական ինստիտուտին (DEval)` գերմանական զարգացման համագործակցությունն ընդհանրապես գնահատելու և թափանցիկությունն ու արդյունավետությունն ապահովելու համար (http://www.deval.org/de/):

Ծրագրի հետ առնչվող տեղեկատվության փոխանցում այլ երրորդ անձանց (այդ թվում նրանց կողմից այդ տեղեկատվության հրապարակումը): KfW-ն իրեն իրավունք է վերապահում փոխանցել տեղեկատվություն Վարկի և դրա օգտագործման մասին Ողջ ժամանակաշրջանի ընթացքում այլ երրորդ կողմերին (այդ թվում հրապարակման նպատակով)` օրինական շահերը պաշտպանելու համար:

KfW-ն չի փոխանցի տեղեկատվությունը երրորդ կողմերին, եթե տեղեկատվությունը չփոխանցելու Վարկառուի օրինական շահերն ավելի բարձր են, քան KfW-ի շահերը փոխանցելու դեպքում: Վարկառուի օրինական շահերը ներառում են, մասնավորապես, 14.1 հոդվածում նշված զգայուն տեղեկատվության գաղտնիությունը, որը հանվում է հրապարակումից:

Բացի դրանից, KfW-ն իրավունք ունի փոխանցել տեղեկատվությունը երրորդ կողմերին, եթե դա օրենսդրական պահանջ է, կամ անհրաժեշտ է հաստատելու կամ պաշտպանելու պահանջը կամ այլ օրինական իրավունքները դատական կամ վարչական վարույթներում:»

3. Շարունակականություն և հետագա երաշխավորում

3.1 Պարտավորությունների շարունակություն: Սկզբնական վարկային համաձայնագրի դրույթները շարունակում են ամբողջությամբ մնալ ուժի մեջ և գործել` բացառությամբ սույն Համաձայնագրով փոփոխված դեպքերի:

3.2 Հետագա երաշխավորում: Վարկառուն պարտավոր է` KfW-ի խնդրանքով և իր նախաձեռնությամբ, կատարել բոլոր գործողությունները և այն ամենը, ինչն անհրաժեշտ է կամ ողջամտորեն ցանկալի է սույն Համաձայնագրով իրականացված կամ իրականացվելիք փոփոխություններն ուժի մեջ մտցնելու համար:

4. Անօրինականություն

Եթե որևէ կիրառելի ընդդատությամբ սույն Համաձայնագրով KfW-ի կողմից իր պարտավորությունների կատարումը, կամ Վարկի ֆինանսավորումն ու պահպանումը դառնում է անօրինական, ապա KfW-ի կողմից Վարկառուին ծանուցելուց հետո`

ա) անմիջապես չեղյալ են դառնում KfW-ի պարտավորվածությունները.

բ) Վարկառուն պարտավոր է ամբողջությամբ մարել Վարկը Վարկառուին տրամադրած ծանուցման մեջ նշված ամսաթվին (որը չի լինի ավելի վաղ, քան օրենքով թույլատրվող կիրառելի որևէ արտոնյալ ժամկետի վերջին օրը):

Կասկածներից խուսափելու համար, սույն կետով ցանկացած չեղարկում պետք է համապատասխանի Սկզբնական վարկային համաձայնագրի 3.6 հոդվածին (Չընդունելու փոխհատուցում), իսկ սույն կետով Վարկի ցանկացած մարում հանդիսանում է վաղաժամկետ մարում և պետք է համապատասխանի Սկզբնական վարկային համաձայնագրի 6.4 գ) (Վաղաժամկետ մարման փոխհատուցում) և դ) (Ստացման ենթակա գումարները) հոդվածով սահմանված դրույթներին:

5. Ներկայացուցչություն

Վարկառուն` ի դեմս ՋՏՊԿ-ի սույնով ներկայացնում և երաշխավորում է, որ ունի լիիրավ իշխանություն ներկայացնելու յուրաքանչյուր Ծրագրի իրականացման գրասենյակին` Համաձայնագրի կատարման մասով:

6. Տերմինների ներառում

Սկզբնական համաձայնագրի 13 և 14 հոդվածների դրույթները պետք է ներառվեն սույն Համաձայնագրում այնպես, իբրև դրանք ամբողջությամբ սահմանվել են սույն Համաձայնագրում, և այդ կետերում վկայակոչումները «սույն Վարկին և Ծրագրի համաձայնագրին» հանդիսանում են վկայակոչումներ սույն Համաձայնագրին:

7. Օրենք և ընդդատություն

7.1 Կիրառվող օրենք: Սույն Համաձայնագիրը ղեկավարվում և մեկնաբանվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքներով:

7.2 Վեճերի մասին դրույթ: Ստորև բերված դրույթները կիրառվում են սույն Համաձայնագրի առնչությամբ ծագած ցանկացած վեճի, այդ թվում դրա վավերականության նկատմամբ:

(ա) Արբիտրաժ: Բոլոր այն վեճերը, որոնց գումարը չի գերազանցում 1,000,000.00 եվրո (բառերով` մեկ միլիոն եվրո), պետք է բացառապես և վերջնականորեն լուծվեն մեկ արբիտրից բաղկացած արբիտրաժային տրիբունալով, այլապես նշանակվում են երեք արբիտրներ և վարույթն իրականացվում է Փարիզի առևտրի միջազգային պալատի արբիտրաժի կանոններով: Արբիտրաժային տրիբունալը պետք է գործի այնպես, որ ապահովի ցանկացած կայացրած վճռի կիրարկելիությունը: Արբիտրաժի վայրն է` Մայնի Ֆրանկֆուրտ: Արբիտրաժն անց է կացվելու անգլերեն լեզվով:

(բ) Ընդդատություն: Բացի այդ, KfW բանակն իրավունք ունի դատական գործ հարուցել Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններում (ordentliche Gerichte) կամ համապատասխան իրավասության այլ դատարանում, բացառությամբ այն դեպքերի, եթե կողմերի միջև առաջացած վեճն արդեն գտնվում է արբիտրաժային վարույթում: Վարկառուն անվերապահորեն ընդունում է, որ ենթարկվում է ցանկացած նման դատարանի ընդդատությանը:

8. Ուժի մեջ մտնելը

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում և գործում բոլոր երեք կողմերի կողմից սույն Համաձայնագրի ստորագրմամբ:

Սույն Համաձայնագիրը պետք է կազմվի անգլերեն լեզվով երեք օրինակից, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է բնօրինակ գործիք:

Համաձայնագիրը կնքված է 3 բնօրինակից` անգլերեն լեզվով:

 

    Ֆրանկֆուրտ                      Երևան

    ___ օր _______ ամիս 2018թ.      ___ օր _______ ամիս 2018թ.

    KfW                             Հայաստանի Հանրապետություն,

                                    ի դեմս Ֆինանսների նախարարության

    __________________________      _______________________________

                                    Հայաստանի Հանրապետություն, ի դեմս

                                    Ջրային տնտեսության պետական կոմիտեի

                                    _______________________________

                                    Հայաստանի Հանրապետություն, ի դեմս

                                    «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական

                                    ընկերության

                                    _______________________________

                                    Հայաստանի Հանրապետություն, ի դեմս

                                    «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական

                                    ընկերության`

                                    _______________________________

                                    Հայաստանի Հանրապետություն, ի դեմս

                                    «Նոր Ակունք» փակ բաժնետիրական

                                    ընկերության

                                    _______________________________

                                    Հայաստանի Հանրապետություն, ի դեմս

                                    «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական

                                    ընկերության`

                                    _______________________________

                                    Յուրաքանչյուրը ի դեմս` ՀՀ ԷԵԲՊՆ

                                    ջրային տնտեսության պետական կոմիտեի

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Սույն արձանագրության 2-րդ հավելվածի բովանդակության մեջ

առկա է 2 հատ «6-րդ» կետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.03.2018
N 11
Արձանագրային որոշում